Գլխավոր տեղեկություն
Համար
N 127-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (18.06.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.06.08/15(527) Հոդ.137
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.05.2015
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10615201

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մայիսի 2015 թ.

N 127-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 91-րդ, 92-րդ, 93-րդ, 94-րդ, 95-րդ, 96-րդ, 97-րդ, 98-րդ, 99-րդ, 100-րդ և 101-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

 

91.

Գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության շճաբանական ախտորոշման նպատակով օգտագործվող «Ռոզ-Բենգալ» թեստ

Ղազախստանի Հանրապետություն

«Անտիգեն» գիտաարտադրական ձեռնարկություն» ՍՊԸ

92.

Մեղուների վարոատոզի նկատմամբ Ֆումիսան բուժիչ պատրաստուկ

Ռուսաստանի Դաշնություն

«Ապի-Սան» ՍՊԸ

93.

Մեղուների փտախտի նկատմամբ Օքսիվիտ բուժիչ պատրաստուկ

Ռուսաստանի Դաշնություն

«Ապի-Սան» ՍՊԸ

94.

Մեղուների վարոատոզի նկատմամբ Բիպին բուժիչ պատրաստուկ

Ռուսաստանի Դաշնություն

«Ապի-Սան» ՍՊԸ

95.

Մեղուների նոզեմատոզի նկատմամբ Նոզեմատ բուժիչ պատրաստուկ

Ռուսաստանի Դաշնություն

«Ապի-Սան» ՍՊԸ

96.

«Ցիրկումվենտ ՊՍՎ-Մ Գ2» (Circumvent PCV-M G2) խոզերի ցիրկովիրուս վարակի և էնզոոտիկ թոքաբորբ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված, էմուլգացված պատվաստանյութ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Ինտերվետ Ինկ., Մերկ Անիմալ Հելթ» կազմակերպություն

97.

«Պիլիգուարդ Պինկեյ-1 եռավալենտ» (PILIGUARD PINKEYE-1 TRIVALENT) խոշոր եղջերավոր անասունների կերատոկոնյուկտիվիտ հիվանդության (Մորաքսելլա Բովիս հարուցիչ) նկատմամբ ակտիվազրկված, էմուլգացված պատվաստանյութ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Ինտերվետ Ինկ., Մերկ Անիմալ Հելթ» կազմակերպություն

98.

«Պրոսիստեմ ՌՑԵ» (Prosystem RCE) խոզերի ռոտավիրուս և «Ց» տիպի կլոստրիդիում պերֆրինգենս հիվանդությունների նկատմամբ պատվաստանյութ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Ինտերվետ Ինկ., Մերկ Անիմալ Հելթ» կազմակերպություն

99.

Հավերի ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ կենդանի չոր Նոբիլիս ԻԲ Մա5 (Nobilis IB Ma5) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն

100.

Թռչունների Նյու Քասլ հիվանդության նկատմամբ կենդանի չոր Նոբիլիս ՆԴ Ց2 (Nobilis ND C2) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն

101.

Թռչունների գրիպի և Նյու Քասլ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված Նոբիլիս Ինֆլուենզա H9N2+ND (Nobilis Influenza H9N2+ND) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ս. Կարապետյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան