ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
10 հուլիսի 2015 թ. |
N 921-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԲՐԵՆ» ՍՊԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍՒ 13-Ի ԹԻՎ 574-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ՏՐՎԱԾ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ N ՕՆ 06 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ԱՐԲՐԵՆ» ՍՊԸ-ի 2015 թվականի հունիսի 29-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 4-ի N 545-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 9-ի N 1 եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 13-ի թիվ 574-Ա հրամանով «ԱՐԲՐԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման N ՕՆ 06 լիցենզիան` գործունեության իրականացման վայրը` ՀՀ, մարզ Արարատ, գ. Արգավանդ, Գետափնյայի փ., 2:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Կ. Ճշմարիտյան |