«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11215183
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
5 մայիսի 2015 թ. |
թիվ 9-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2010 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի մարտի 13-ի թիվ 4-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 5-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 12-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) տեղեկանք այն մասին, որ իր մոտ առկա չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 21-ի «Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 950-Ն որոշմամբ հաստատված հավելվածում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը.».
2) 31-րդ կետում «11-րդ հոդվածով» բառերը փոխարինել «60.5-րդ հոդվածով» բառերով.
3) 35-րդ կետում՝
ա. 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի «դ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
բ. 1-ին ենթակետի «ե» պարբերության «10-ը» թիվը փոխարինել «25-ը» թվով,
գ. 2-րդ ենթակետի «ե» պարբերության «8-ը» թիվը փոխարինել «15-ը» թվով,
դ. 3-րդ ենթակետի «ե» պարբերության «5-ը» թիվը փոխարինել «10-ը» թվով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |