Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.04.2015-25.11.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.01/8(520) Հոդ.74
Ընդունող մարմին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ընդունման ամսաթիվ
11.03.2015
Ստորագրող մարմին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ստորագրման ամսաթիվ
11.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մարտի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10115083

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

11 մարտի 2015 թ.
ք. Երևան

N 2-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ` ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՏՊԱԳԻՐ, ԱՈՒԴԻՈՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՅԼ ԿՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի հանձնարարականի և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը` համաձայն հավելված N 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված` տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների ցանկը` համաձայն հավելված N 2-ի,

3) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման նպատակով արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ցանկը` համաձայն հավելված N 3-ի:

2. ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետին` սույն հրամանի 1-ին կետի 1-3 ենթակետերով հաստատված փաստաթղթերը տեղադրել ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքի առանձին բաժնում` նշելով պատասխանատուների կոնտակտային տվյալները:

3. Սույն հրամանի կատարումը հանձնարարել ՀՀ ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր, սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր, պայմանագրային-իրավական վարչություններին:

 

Գեներալ-գնդապետ՝

Գ. Հակոբյան

 

Հավելված N 1
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2015 թ. մարտի 11-ի
N 2-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) մշակված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման (այսուհետ` Որոշում) համաձայն:

Կանոնակարգը գործում է տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված սույն Հրամանի հավելված N 2 (Միասնական ցանկի 2.17 բաժին) նշված հատուկ տեխնիկական միջոցների առնչությամբ, որոնց ներմուծման կամ արտահանման նկատմամբ արգելքներ կամ սահմանափակումներ են կիրառվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից, Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում, երրորդ երկրների հետ առևտրում (այսուհետ՝ հատուկ տեխնիկական միջոցներ):

2. Կանոնակարգը տարածվում է այն ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա, ովքեր իրականացնում են հատուկ տեխնիկական միջոցների ներմուծում Հայաստանի Հանրապետություն կամ արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ հայտատուներ):

3. Հատուկ տեխնիկական միջոցների ներմուծումը և արտահանումն իրականացվում է մեկանգամյա լիցենզիայի (այսուհետ` լիցենզիա) հիման վրա, որը տրվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից (այսուհետ՝ լիազոր մարմին):

4. Լիազոր մարմինը նաև եզրակացություն է (Ձև) տալիս հատուկ տեխնիկական միջոցների ներմուծման կամ արտահանման հնարավորության մասին, որն անհրաժեշտ է լիցենզիայի տրամադրման համար:

ՄՄ ԱՏԳ ԱԱ մեկ 10-անիշ դասակարգման կոդին համապատասխանող մի քանի տեսակի հատուկ տեխնիկական միջոցների ներմուծման կամ արտահանման դեպքում լիցենզիայի տրամադրման դիմումին կից ձևակերպվում է հավելված` նշելով բոլոր հատուկ տեխնիկական միջոցների ամբողջական անվանումները:

5. Հատուկ տեխնիկական միջոցների ներմուծման կամ արտահանման լիցենզիա/եզրակացություն ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում.

1) լիցենզիա/եզրակացություն ստանալու մասին հայտը և հայտի էլեկտրոնային օրինակը, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարն անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում` անձնագրի պատճենը,

2) հատուկ տեխնիկական միջոցների շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնելու լիցենզիայի պատճենը (եթե տվյալ ոլորտում գործունեությունը ենթակա է լիցենզավորման),

3) արտաքին առևտրի պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները, իսկ արտաքին առևտրի պայմանագրի բացակայության դեպքում՝ մեկ այլ փաստաթղթի պատճենը, որը հաստատում է կողմերի մտադրությունները,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացված հատուկ տեխնիկական միջոցների նմուշների փորձաքննության եզրակացության պատճենը (միայն լիցենզիա տրամադրելու դեպքում),

5) հատուկ տեխնիկական միջոցների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերը (փաստաթղթային հիմնավորումը),

6) հատուկ տեխնիկական միջոցների նմուշները (լիազոր մարմնի պահանջով),

7) հայտի հետ միասին ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

Լիազոր մարմին տրամադրվող փաստաթղթերի քննարկման ժամկետը 3 աշխատանքային օր է` չհաշված հայտի ներկայացման օրը:

Լիցենզիայի/եզրակացության գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարի ժամկետը, դրա գործողության մեջ մտնելու ամսաթվից սկսած:

Տրամադրված լիցենզիաների/եզրակացությունների մեջ փոփոխություններ չեն կարող կատարվել, այդ թվում` տեխնիկական բնույթի:

6. Հատուկ տեխնիկական միջոցների ժամանակավոր ներմուծման և ժամանակավոր արտահանման դեպքում լիցենզիա ստանալ չի պահանջվում, եթե՝

1) անցկացվում է դրանց հետազոտություն, փորձարկում և փորձաքննություն,

2) դրանք ցուցադրվելու են ցուցահանդեսներում,

3) հատուկ տեխնիկական միջոցները ներմուծվում և արտահանվում են վերանորոգման նպատակով՝ պայմանագրային պարտավորություններին համապատասխան,

4) հատուկ տեխնիկական միջոցները տարանցիկ փոխադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքով:

Հատուկ տեխնիկական միջոցների ժամանակավոր ներմուծումն ու արտահանումը հայտատուի կողմից իրականացվում է պայմանով, որ նա մաքսային մարմիններ ներկայացնի լիազոր մարմնի կողմից տրված եզրակացությունը:

7. Լիցենզիայի/եզրակացության տրամադրումը կարող է մերժվել կամ լիցենզիայի/եզրակացության գործողությունը կարող է կասեցվել հետևյալ դեպքերում`

1) սույն Կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ամբողջական ծավալով չտրամադրելու դեպքում,

2) եթե ներմուծվող հատուկ տեխնիկական միջոցը նախատեսված չէ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու լիազորություն ունեցող պետական մարմնի համար,

3) երրորդ երկրներում իրենց մաքսային տարածք հատուկ տեխնիկական միջոցներ ներմուծելու կապակցությամբ առկա սահմանափակումների դեպքում,

4) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անվտանգությանը վնաս հասցնելու հնարավորության դեպքում, ինչը որոշվում է հատուկ տեխնիկական միջոցների և (կամ) դրանց փաստաթղթերի հետազոտության (փորձարկման, փորձաքննության) արդյունքների հիման վրա:

Լիցենզիայի/եզրակացության մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կետում նշված հիմքերից մեկին:

8. Լիազոր մարմինն իրավասու է պարզաբանումներ տալու լիցենզիաների տրամադրման հարցերով: Տրված պարզաբանումների մասին տեղեկատվությունն ուղարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով:

9. Սույն հրամանով հաստատված ցանկերից օգտվելու ժամանակ, անհրաժեշտ է առաջնահերթ ղեկավարվել ապրանքի անվանումով և նկարագրով, իսկ «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ՄՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը (կոդը)» սյունակում նշված ծածկագրերի մասով սույն որոշմամբ հաստատված դրույթները տարածվում են միայն այն ապրանքների վրա, որոնք նկարագրված են համապատասխան ցանկերի «Ապրանքի անվանումը» սյունակում:

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

(թույլատրման փաստաթուղթ)

 

N ________/201__________

_______________________________________________________________________________________

(Եզրակացություն տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ-պետության պետական իշխանության մարմնի անվանումը )

 

Տրված է ________________________________________________________________________________

(Կազմակերպության անունը, իրավաբանական հասցեն, երկիրը / ֆիզիկական անձանց համար Ա. Ա. Հ. )

_____________________________________________________________________________________

 

Տեղափոխման տեսակը ________________________________________________________________

(Տեղափոխման տեսակը)

 

_______________________________/

(Ապրանքի միասնական ցուցակի բաժին)

/_______________________________
(Կոդ ՄՄ ԱՏԳ ԱԱ*)

Ապրանքի անվանումը

Քանակը

Չափման միավորը

 

Ստացողը/Ուղարկողը* ______________________________________________________________

(Անունը, իրավաբանական հասցեն, երկիրը)

Մեկնման/ուղարկման երկիրը* _________________________________________________________

Ներմուծման (արտահանման) նպատակը __________________________________________________

Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը _______________________________________

Հիմքը _____________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկատվություն __________________________________________________________

___________________________________________________________________________________

Տարանցման երկիրը * _________________________________________________________________

(Տարանցման տիրույթը)

____________________________________________________________________________________

 

Ստորագրություն _____________ ամսաթիվ ________

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ____________________ ___________________

(Ա.Ա.Հ.) 

  _________________

(Պաշտոն)

.

ԿՏ

 

«*» -տողերը լրացվում են հաշվի առնելով ապրանքի դասակարգման պահանջները

 

ЗАКЛЮЧЕНИЕ

(разрешительный документ)

№ ___________/201 /_________

________________________________________________________________________

(Наименование органа государственной власти государства-члена Таможенного союза выдавшего заключение)

Выдано_________________________________________________________________

(Название организации, юридический адрес, страна /для физических лиц Ф.И.О.))

Вид перемещения_________________________________________________________________

(Вид перемещения)

 

______________________/
(Раздел Единого перечня товаров)
/_____________
(Код ТН ВЭД ТС *)

 

Наименование товара

Количество

Единица измерения

   

 

Получатель/отправитель*_______________________________________________________

(Название, юридический адрес, страна)

Страна назначения/отправления* _______________________________________________

Цель ввоза (вывоза)__________________________________________________________

Срок временного ввоза (вывоза) ________________________________________________

Основание:_________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Дополнительная информация_________________________________________________

__________________________________________________________________________

Страна транзита*___________________________________________________________

(Транзит по территории)

__________________________________________________________________________

 

Подпись_________ Дата_____________

 

Заключение действительно по___________________

 

 

МП

________________
(Ф.И.О.)

 

________________
(ДОЛЖНОСТЬ)

 

«*»-строки заполняются с учетом требований к категориям товаров

 

Հավելված N 2
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2015 թ. մարտի 11-ի
N 2-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ տարածք ներՄՈՒԾՈՒՄը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ տարածքից արտահանումը սահմանափակված` տեղեկատվության ԳԱՂՏՆԻ ստացման համար նախատեսված Հատուկ տեխնիկական միջոցների

Ապրանքի անվանումը

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի

(ՄՄ ԱՏԳ ԱԱ) կոդը

1. Ակուստիկ տեղեկատվության գաղտնի ստացման և գրանցման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ`

1) ակուստիկ տեղեկատվության գաղտնի ստացման և (կամ) գրանցման համար նախատեսված լարային կապի համակարգեր,



2) ակուստիկ տեղեկատվության գաղտնի ստացման և (կամ) գրանցման համար նախատեսված ռադիոէլեկտրոնային սարքավորումներ,

 

 



3) ակուստիկ տեղեկատվության գաղտնի գրանցման համար նախատեսված էլեկտրոնային սարքավորումներ:

 


8517 61 000-ից
8517 62 000-ից
8517 69 390 0-ից
8517 69 900 0-ից

8517 70 900 1-ից
8518 30 950 0-ից
8518 40-ից
8523 49 450 0-ից
8525 50 000 0-ից
8525 60 000 0-ից
8527-ից
8529 10 390 0-ից

8519 81 510 0-ից
8519 81 550-ից
8519 81 610-ից
8519 81 650-ից
8519 81 750-ից
8519 81 850-ից
8519 89 900 0-ից
8523 51-ից

2. Տեսողական գաղտնի դիտարկման և տեսատեղեկատվության գրանցման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ`

1) տեսաապակիներ` դուրս հանված մուտքի դիտանցքով (pin-hole),

2) լուսանկարահանման խցիկներ, որոնք օժտված են հետևյալ հատկանիշներից որևէ մեկով` քողարկված են որպես այլ գործառույթների համար նախատեսված առարկաներ, ունեն տեսաապակիներ` դուրս հանված մուտքի դիտանցքով (pin-hole),

3) հեռուստախցիկներ և տեսախցիկներ, որոնք օժտված են հետևյալ հատկանիշներից որևէ մեկով` քողարկված են որպես այլ գործառույթների համար նախատեսված առարկաներ, ունեն տեսաապակիներ` դուրս հանված մուտքի դիտանցքով (pin-hole),

4) տեսատեղեկատվության գաղտնի ստացման և (կամ) գրանցման համար նախատեսված լարային կապի համակարգեր,

5) տեսատեղեկատվության գաղտնի ստացման և (կամ) գրանցման համար նախատեսված ռադիոէլեկտրոնային սարքավորումներ,







6) տեսատեղեկատվության գաղտնի գրանցման համար նախատեսված էլեկտրոնային սարքավորումներ:

 


9002-ից


9006 51 000 0-ից
9006 52 000 9-ից
9006 53 100 0-ից


8525 80-ից

 


8517 61 000-ից
8517 62 000-ից

8517 69 390 0-ից
8517 69 900 0-ից
8523 49 450 0-ից
8525 50 000 0-ից
8525 60 000 0-ից
8527-ից
8529 10 390 0-ից

8521-ից
8523 51-ից

3. Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման (վերահսկման) համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ`

1) հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման (վերահսկման) համար նախատեսված լարային կապի համակարգեր,

2) հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման (վերահսկման) համար նախատեսված ռադիոէլեկտրոնային սարքավորումներ,





3) հեռախոսային խոսակցությունների մասին տեղեկատվության գաղտնի գրանցման համար նախատեսված էլեկտրոնային սարքավորումներ:

 


8517 61 000-ից
8517 62 000-ից

8517 69 390 0-ից
8517 69 900 0-ից
8525 50 000 0-ից
8525 60 000 0-ից
8527-ից
8529 10 390 0-ից

8519 81 510 0-ից
8519 81 550-ից
8519 81 610-ից
8519 81 650-ից
8519 81 750-ից
8519 81 850-ից
8523 51-ից

4. Կապի տեխնիկական կապուղիներից տեղեկատվության գաղտնի կորզման և գրանցման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ:

8471-ից
8517 61 000-ից
8517 62 000-ից
8517 69 390 0-ից
8517 69 900 0-ից
8523 29 310 1-ից
8523 29 310 2-ից
8523 49 250 0-ից
8523 49 910 1-ից
8523 51 910 1-ից
8523 59 910 1-ից
8523 80 910 1-ից
8527-ից

5. Փոստային առաքումների և հաղորդումների վերահսկման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ:

9022 19 000 0-ից

6. Առարկաների և փաստաթղթերի գաղտնի հետազոտման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ, այդ թվում` շարժական փոքրածավալ ռենտգենասկոպիկ, ռենտգենահեռուստատեսային և ռենտգենագրաֆիկական սարքավորումներ:

9022 19 000 0-ից

7. Տարածքներ, տրանսպորտային միջոցներ և այլ օբյեկտներ գաղտնի ներթափանցման և հետազոտման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ `

1) փականների բացման միջոցներ,

2) շարժական փոքրածավալ ռենտգենասկոպիկ, ռենտգենահեռուստատեսային և ռենտգենագրաֆիկական սարքավորումներ:

 

 

8301 70 000 0-ից

9022 19 000 0-ից

8. Տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների տեղաշարժի գաղտնի հսկման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ:

8526 10 000 9-ից
8526 91-ից

9. Տեղեկատվության պահպանման, մշակման և փոխանցման տեխնիկական միջոցներից տեղեկատվության գաղտնի ստացման (փոփոխման, ոչնչացման) համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ:

8471-ից
8505 90 200 0-ից
8517 61 000-ից
8517 62 000-ից
8517 69 390 0-ից
8517 69 900 0-ից
8523 29 310 1-ից
8523 29 310 2-ից
8523 49 250 0-ից
8523 49 910 1-ից
8523 51 910 1-ից
8523 59 910 1-ից
8523 80 910 1-ից
8527-ից

10. Անձի գաղտնի նույնականացման հատուկ տեխնիկական միջոցներ:

9019 10 900 9-ից

11. Մարդու հոգեֆիզիոլոգիական ռեակցիաների գաղտնի գրանցման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ:

9019 10 900 9-ից

Սույն ցանկի օգտագործման համար անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ՄՄ ԱՏԳ ԱԱ կոդով, այնպես էլ ապրանքի անվանումով:

 

Հավելված N 3
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2015 թ. մարտի 11-ի
N 2-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՏՊԱԳԻՐ, ԱՈՒԴԻՈՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՅԼ ԿՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

Անվանումը

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ՄՄ ԱՏԳ ԱԱ) կոդը

1. Ծայրահեղական և ահաբեկչական գործունեություն իրականացնելու կոչեր պարունակող կամ ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնող տպագիր և աուդիովիզուալ նյութեր:

3706-ից
4901-ից
4902-ից
4908-ից
4909 00 000 0-ից
4910 00 000 0-ից
4911-ից
8523-ից

2. Իրացման նպատակով տեղափոխվող պոռնկագրական բնույթի տպագիր և աուդիովիզուալ նյութեր:

3706-ից
4901-ից
4902-ից
4908-ից
4909 00 000 0-ից
4910 00 000 0-ից
4911-ից
8523-ից

3. Ընտրությունների և հանրաքվեների մասին Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությունների պահանջների խախտմամբ պատրաստված կամ տարածվող քարոզչական տպագիր և աուդիովիզուալ նյութեր:

3706-ից
4901-ից
4902-ից
4908-ից
4909 00 000 0-ից
4910 00 000 0-ից
4911-ից
8523-ից

4. Նացիստական տարբերանշանների կամ խորհրդանիշների, կամ նացիստական տարբերանշաններին կամ խորհրդանիշներին մինչև շփոթության աստիճան նմանություն ունեցող տարբերանշանների կամ խորհրդանիշների քարոզչությանն ուղղված տպագիր և աուդիովիզուալ նյութեր:

3706-ից
4901-ից
4902-ից
4908-ից
4909 00 000 0-ից
4910 00 000 0-ից
4911-ից
8523-ից

5. Տպագիր և աուդիովիզուալ նյութեր, որոնք այնպիսի տեղեկատվություն են պարունակում, որը կարող է վնասել Մաքսային միության անդամ պետությունների քաղաքական և տնտեսական շահերին, դրանց պետական անվտանգությանը, քաղաքացիների առողջությանը և բարոյականությանը:

3706-ից
4901-ից
4902-ից
4908-ից
4909 00 000 0-ից
4910 00 000 0-ից
4911-ից
8523-ից

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան