ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
9 փետրվարի 2015 թ. |
N 109-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՐԻԱՄ ԽՈՋԱՅԱՆ ԼԱՎՐԵՆՏԻ» ԱՁ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ և 26-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 5-ի N 2 եզրակացությունը և «Մարիամ Խոջայան Լավրենտի» ԱՁ-ի 2015 թվականի հունվարի 21-ի դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Մարիամ Խոջայան Լավրենտի» ԱՁ-ին, բնակության վայրը` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղամաս, 30 շենք, բն. 39, տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա, գործունեության իրականացման վայրը` ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան ք., Խանջյան փողոց, թիվ 12 հանրախանութ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 21012015-07-0025 վկայական):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի`
1) հանձնումը լիցենզավորված անձին,
2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Կ. Ճշմարիտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|