Գլխավոր տեղեկություն
Համար
N 301-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.01.2015-29.02.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.01.15/2(514) Հոդ.9
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
05.12.2014
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.02.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 32014575

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

5 դեկտեմբերի 2014 թ.

N 301-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 53-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) «Քաղաքացիական ավիացիոն բժշկության ձեռնարկ» Doc 8984-ի 2012 թվականի երրորդ հրատարակության և Միջազգային Քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի Կոնվենցիա) «Ավիացիոն անձնակազմերին վկայականների տրման» թիվ 1 Հավելվածի, Եվրամիության խորհրդի 2011 թվականի նոյեմբեր 3-ի թիվ 1178/2011` «Քաղաքացիական ավիացիայի անձնակազմին վերաբերող տեխնիկական պահանջներ և վարչական ընթացակարգեր» կանոնակարգի Փարտ-Մեդ-ի (Part-Med), Փարտ-ԱՐԱ-ի (Part-ARA) և Փարտ-ՕՐԱ-ի (Part-ОRA) դրույթներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝ 

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգ»-ը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 53-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2014 թվականի դեկտեմբերի 5-ի

թիվ 301-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը (այսուհետ նաև` Կարգ) մշակվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) «Քաղաքացիական ավիացիոն բժշկության ձեռնարկ» Dоc 8984-ի 2012 թվականի երրորդ հրատարակության և Միջազգային Քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի Կոնվենցիա) «Ավիացիոն անձնակազմերին վկայականների տրման» թիվ 1 Հավելվածի, Եվրամիության խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1178/2011` «Քաղաքացիական ավիացիայի անձնակազմին վերաբերող տեխնիկական պահանջներ և վարչական ընթացակարգեր» կանոնակարգի Փարտ-Մեդ-ի (Part-Med), Փարտ-ԱՐԱ-ի (Part-ARA) և Փարտ-ՕՐԱ-ի (Part-ОRA) դրույթների հիման վրա:

2. Կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատությունների (այսուհետ՝ Բժշկական հաստատություն) քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված չափանիշների համապատասխանության գնահատման և դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) կողմից համապատասխանության վկայականների (այսուհետ` Վկայական) տրման, դրանց ժամկետի երկարաձգման, կասեցման և դրանց գործողության դադարեցման գործընթացի կանոնակարգումը:

 

ԳԼՈՒԽ 2. ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3. Բժշկական հաստատությունը պետք է ունենա հետևյալ աշխատակիցների նվազագույն քանակը՝ առնվազն մեկ ավիացիոն բժշկակության համապատասխան վերապատրաստում անցած և որակավորված բժիշկ (այսուհետ՝ բժիշկ-փորձագետ), սրտաբան, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, լաբորատորիայի բժիշկ, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ:

4. Տեխնիկական հագեցվածություն պետք է ապահովի բժշկական պրակտիկայի իրականացման համար անհրաժեշտ հետևյալ կարողությունները.

1) սրտաբանական հետազոտությունների համար սարքավորումներ.

ա. 12-արտածումներով ԷՍԳ,

բ. տրեդմիլ թեստ,

գ. 24-ժամյա ԶՃ մոնիտորինգի սարք,

դ. 24-ժամյա սրտի ռիթմի մոնիտորինգի սարք,

2) ակնաբանական հետազոտությունների համար սարքավորումներ.

ա. մոտիկ, միջանկյալ և հեռու տեսողության որոշում,

բ. արտաքին աչքի, անատոմիայի, թափանցիկ միջավայրերի և աչքի հատակի հետազոտություն,

գ. ակնագնդերի շարժողության հետազոտություն,

դ. բինօկուլյար տեսողության,

ե. գունազգացության (անոմալոսկոպ կամ համարժեք),

զ. տեսադաշտերի,

է. ռեֆրակցիայի և հետերոֆորիայի հետազոտություն,

3) լսողության հետազոտության համար սարքավորումներ.

ա. մաքուր տոնային աուդիոմետրիա,

4) քիթ-կոկորդ-ականջաբանական հետազոտության համար սարքավորումներ.

ա. բերանի խոռոչի, կոկորդի հետազոտություն,

բ. օթոսկոպիա,

գ. ռինոսկոպիա,

դ. տիմպանոմետրիա կամ համարժեք,

ե. վեստիբուլյար համակարգի կլինիկական հետազոտություն,

5) շնչառական ֆունկցիայի հետազոտություն.

ա. սպիրոմետրիա,

6) կլինիկական լաբորատոր քննություններ,

7) որովայնի գերձայնային հետազոտություն:

5. Բժիշկ-փորձագետը Հայաստանի Հանրապետությունում կլինիկական բուժական գործունեության թույլտվությամբ բժիշկ-մասնագետ է, որը պետք է ունենա.

1) Համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված ավիացիոն բժշկության հիմնական դասընթացի ուսուցումը հավաստող փաստաթուղթ, որը ստանալու համար հիմնական դասընթացը ներառել է.

ա. հիմնական դասընթացի տեսական և գործնական պարապմունքները 60 ժամ՝ ներառյալ բժշկական քննության տեխնիկայի ուսուցումը,

բ. ԻԿԱՕ-ի ԴՈԿ 8984 «Քաղաքացիական ավիացիոն բժշկության ձեռնարկ»-ի և ՓԱՐՏ-ՄԵԴ ԱՄՍ 1-ի ՄԵԴ.Դ.010 Դ ենթաբաժնով սահմանված հետևյալ թեմաները.

բ1. Ավիացիոն բժշկության ներածություն,

բ2. Մթնոլորտի և տիեզերքի ֆիզիկա,

բ3. Աերոնավտիկայի հիմնական գիտելիքներ,

բ4. Ավիացիոն ֆիզիոլոգիա,

բ5. Ակնաբուժություն, ներառյալ ցուցադրում և պրակտիկա,

բ6. Քիթ-կոկորդ-ականջաբանություն` ներառյալ ցուցադրում և պրակտիկա,

բ7. Սրտաբանություն և ընդհանուր բժշկություն,

բ8. Նյարդաբանություն,

բ9. Հոգեբուժությունն ավիացիոն բժշկությունում,

բ10. Հոգեբանություն,

բ11. Ատամնաբուժական խնդիրներ,

բ12. Ավիավթարներ, խուսափում և փրկում,

բ13. Օրենսդրություն, կանոնակարգ,

բ14. Օդային էվակուացիա, ներառյալ ցուցադրում և պրակտիկա,

բ15. Դեղամիջոցների առնչությունը թռիչքային գործընթացին:

 

ԳԼՈՒԽ 3. ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

6. Բժշկական հաստատությունը (այսուհետ՝ Հայտատու) վկայական ստանալու համար Գլխավոր վարչություն է ներկայացնում գրավոր դիմում, դրա հետ միասին ներկայացնելով հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճենները (այսուհետ՝ Հայտ).

1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը,

2) «Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացում» լիցենզիայի պատճենը,

3) Հայտատուի աշխատակից հանդիսացող՝ ավիացիոն բժշկության համապատասխան վերապատրաստում անցած և որակավորված բժիշկների վերաբերյալ տեղեկատվությունը,

4) բժշկական և տեխնիկական սարքավորումներով հագեցվածության վերաբերյալ տեղեկատվությունը:

7. Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո Հայտը ներկայացվում է Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ տալիս է եզրակացություն Գլխավոր վարչության պետին: Գլխավոր վարչությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայտում առկա թերությունների մասին գրավոր կարգով հայտնում է Հայտատուին, որը դիտողությունները ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները և ներկայացնի Գլխավոր վարչություն: Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն Հայտատուի կողմից թերությունները շտկելուց կամ վերացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն՝ Հայտի համապատասխանության վերաբերյալ:

8. Հայտը ընդունված համարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուի մոտ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Գլխավոր վարչության պետի հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ և Հայտատուին հայտնվում է ուսումնասիրությունը սկսելու ժամկետների մասին:

 

ԳԼՈՒԽ 4. ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼԸ ԿԱՄ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼԸ

 

9. Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ընթացքում կատարվում է սույն կարգի 2-րդ գլխով սահմանված պահանջների համապատասխանության ուսումնասիրություն, ինչպես նաև համապատասխան սարքավորումների շահագործման պիտանիության, բժշկական գաղտնիքը պահպանելու համար նախատեսված համապատասխան տեխնիկական պայմանների ուսումնասիրություններ և լրացվում հարցաթերթ՝ համաձայն սույն կարգի Ձև 3-ի:

10. Աշխատանքային խմբի եզրակացությունը՝ Հայտատուի մոտ ուսումնասիրությունը սկսելու օրվանից առնվազն տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Գլխավոր վարչության պետին, որի հիման վրա նրա հրամանով տրվում է վկայական՝ համաձայն սույն կարգի Ձև 1-ի կամ հայտը մերժվում է, որի վերաբերյալ մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է Հայտատուին: Նույն հրամանով Հայտատուի բժիշկ-փորձագետին տրվում է ավիաբժշկական փորձագետի վկայական՝ համաձայն սույն կարգի Ձև 2-ի:

11. Հայտը մերժվում է, հետևյալ դեպքերում.

1) Աշխատանքային խմբի կողմից թույլտվության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում.

2) Հայտի և անհրաժեշտ փաստաթղթերի թերությունները սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում:

12. Վկայականը տրվում է մինչև 3 (երեք) տարի գործողության ժամկետով:

13. Վկայական կրողը պատասխանատու է դրա պահպանման համար: Վկայականի կորստի կամ վնասման դեպքում Գլխավոր վարչության կողմից Բժշկական հաստատությանը տրամադրվում է դրա կրկնօրինակը:

14. Բժիշկ-փորձագետի փոփոխության դեպքում բժշկական հաստատությունը դիմում է Գլխավոր վարչություն, ներկայացնելով սույն կարգի 2-րդ գլխով՝ բժիշկ-փորձագետի մասով սահմանված տեղեկատվությունը, որի արդյունքում սույն կարգի 2-րդ և 3-րդ գլուխներով սահմանված ընթացակարգերով բժիշկ-փորձագետին տրվում է համապատասխան վկայական:

 

ԳԼՈՒԽ 5. ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

15. Վկայականի ժամկետի ավարտից առնվազն 45 օր առաջ Բժշկական հաստատությունը դիմում է ներկայացնում Գլխավոր վարչություն՝ սույն կարգի 2-րդ և 3-րդ գլուխներով սահմանած ընթացակարգերով վկայականի գործողությունը երկարաձգելու նպատակով:

16. Գլխավոր վարչությունը շարունակական վերահսկողություն է իրականացնում վկայական ստացած Բժշկական հաստատության կողմից վկայական ստանալու պայմանների պահպանման ապահովման նկատմամբ:

17. Վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքում Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն դրա վերաբերյալ կազմում և Գլխավոր վարչության պետին է ներկայացնում գրավոր եզրակացություն, որի հիման վրա վկայականի գործողության ժամկետը Գլխավոր վարչության պետի հրամանով կասեցվում է մինչև մեկ ամիս ժամկետով: Տվյալ ժամանակահատվածում բժշկական հաստատությունը միջոցներ է ձեռնարկում արձանագրված թերությունները շտկելու և արդյունքները Գլխավոր վարչություն ներկայացնելու համար:

18. Վկայականի գործողությունը դադարեցվում է սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետի ավարտին Բժշկական հաստատության թերությունների չվերացնելու դեպքում:

19. Վկայականի գործողությունը դադարեցվում է Գլխավոր վարչության պետի հրամանով, որի վերաբերյալ Բժշկական հաստատությանը տեղեկացվում է հրամանը կայացնելու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

20. Բժշկական հաստատության վկայականի գործողության դադարեցման դեպքում Բժշկական հաստատությունը Գլխավոր վարչություն է հանձնում վկայականի բնօրինակը:

Ձև 1

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION

AT THE GՕVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

CERTIFICATE OF CONFORMITY

N _____

 

Սույնով հավաստվում է, որ

___________________________________________________________________

(բժշկական հաստատության անվանումը)

 

համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Ավիացիոն բժշկության ձեռնարկով (Դոկ 8984) և Եվրամիության խորհրդի 2011 թվականի նոյեմբեր 3-ի թիվ 1178/2011` «Քաղաքացիական ավիացիայի անձնակազմին վերաբերող տեխնիկական պահանջներ և վարչական ընթացակարգեր» կանոնակարգի Փարտ-Մեդ-ի (Part-Med), Փարտ-ԱՐԱ-ի (Part-ARA) և Փարտ-ՕՐԱ-ի (Part-ORA) դրույթներով սահմանված բժշկական հաստատություններին ներկայացվող քաղաքացիական ավիացիոն բժշկության միջազգային պահանջներին

 

This is to certify, that

___________________________________________________________

(name of medical centre)

 

conforms to the international requirements of civil aviation medicine, presented to the medical centers by Manual of civil aviation medicine (Doc 8984) of International civil aviation organization (ICAO) and by provisions of Part-Med, Part-Ara, Part-Ora of Regulation number 1178/2011 on 03.11.2011 of European Aviation Safety Agency (EASA) «Technical requirements and administrative procedures related to civil aviation aircrew»

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան 

 

General Director of the General Department

of Civil Aviation at the Government of the

Republic of Armenia 

A. Movsesyan

                                                                                            

Տրված է

Issued /Date/ 

________________________

         

Հիմք ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետի __________________թ. N ______-Ն հրաման

Basis: Order of General director of GDCA RA N ______-N   dated ____________________
 

Ուժի մեջ է մինչև

Valid till

 __________________________թ.

 Ձև 2

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION

AT THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

CERTIFICATE OF CONFORMITY

N _____

 

Սույնով հավաստվում է, որ

_______________________________________________________

(անձի անունն ու ազգանունը)

 

համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Ավիացիոն բժշկության ձեռնարկով (Դոկ 8984) սահմանված ավիաբժշկական փորձագետի որակավորմանը ներկայացվող քաղաքացիական ավիացիոն բժշկության միջազգային պահանջներին

 

*Վկայականի ներդիրով սահմանվում են Ավիաբժշկական փորձագետի գործառույթները

 

This is to certify, that

_____________________________________________________

(person's name and surname )

 

conforms to the international requirements of civil aviation medicine, presented to the qualification of aeromedical examiner by Manual of civil aviation medicine (Doc 8984) of International civil aviation organization (ICAO)

 

*Attachment of Certificate defines the activities if Aero medical examiner.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան 

 

General Director of the General Department

of Civil Aviation at the Government of the

Republic of Armenia 

A. Movsesyan

                                                                                            

Տրված է

Issued /Date/ 

________________________

         

Հիմք ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետի __________________թ. N ______-Ն հրաման

Basis: Order of General director of GDCA RA N ______-N   dated ____________________
 

Ուժի մեջ է մինչև

Valid till

 __________________________թ.

ՆԵՐԴԻՐ

Ավիաբժշկական փորձաԳԵՏԻ ԹԻՎ___ վկայականԻ

 ATTACHMENT

 to the Aeromedical examiner Certificate number ___

 

Արտոնություններ և գործունեության շրջանակներ

Privileges and Scope

 

(ԱԲՓ Անունը և գիտական աստիճան) ստանում է ավիաբժշկական փորձաքննության և ավիաբժշկական վկայականի թողարկման արտոնություններ հետևյալ տեսակի վկայականների համար.

(Name and academic title of the aero-medical examiner) has obtained the privilege(s) to undertake aero-medical examinations and assessments for the issuance of medical certificates as attached in the table below and to issue these medical certificates for:

LAPL Yes/Այո/ date
Class 2/ Դաս 2 Yes/Այո/ date

Դաս 1 վերականգնում կամ

երկարաձգում

Class 1 revalidation/renewal 

Yes/date/ (no)

Տրման Ամսաթիվ/Date of issue (dd/month/year) ____

 

Ստորագրություն` ՀՀ ԿԱ ՔԱԳՎ

 

Signature (competent Authority)/

 

Ձև 3

 

Գլխավոր վարչության կողմից բժշկական հաստատության կողմից տրված հայտի ուսումնասիրության և Կարգի պահանջներին համապատասխանության որոշման հարցաթերթ

Հայտի ուսումնասիրման փուլեր

Նկարագրություն

Առկա է

Առկա չէ

1. Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն

Փաստաթղթերի ցանկ

   

1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

2) «Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացում» լիցենզիայի պատճենը.

   

3) Բժշկական հաստատության աշխատակից հանդիսացող՝ ավիացիոն բժշկության համապատասխան վերապատրաստում անցած և որակավորված բժիշկների վերաբերյալ տեղեկատվությունը` ներառյալ համապատասխան որակավորում տրամադրած ավիաուսումնական հաստատության անվանումը.

   

4) բժշկական և տեխնիկական սարքավորումներով հագեցվածության վերաբերյալ տեղեկատվությունը.

   

5) Բժշկական հաստատության ընդհանուր տարածությունը, բաժանմունքները.

2. Ավիաբժշկական փորձագետի վերաբերյալ տեղեկություններ  /յուրաքանչյուրի համար լրացվում է նոր պարբերությունից/

Անուն, ազգանուն, բժշկական կրթությունը հիմնավորող փաստաթղթի՝ դիպլոմի համարը և տրման ամսաթիվը, կլինիկական օրդինատուրա անցած լինելը հավաստող դիպլոմի կամ վկայականի համարը, տրման ամսաթիվը, մասնագիտացումը, «Ավիացիոն բժշկության հիմնական դասընթաց» որակավորումը հավաստող վկայականի համարը, տրման ամսաթիվը դասընթացն անցկացրած ավիաուսումնական հաստատության անվանումը:

3. Ստորև թվարկված բժիշկ-մասնագետների համար բավարար է լրացնել միայն նշված տեղեկությունները.

Անուն, ազգանուն, դիպլոմի համարը և տրման ամսաթիվը

Սրտաբան

 

Ակնաբույժ

 

Քիթ-կոկորդ-ականջաբան

 

Հոգեբույժ

 

Նյարդաբան

 

Լաբորատորիայի
բժիշկներ

 

Ուլտրաձայնային հետազոտության մասնագետ

 

Ռենտգենոլոգ

 
 

Բժշկական հաստատության նպատակներին ծառայող անհրաժեշտ կառույցների և բժշկական սարքավորումների առկայություն` շահագործմանը պիտանի կարգավիճակում

4. Կառույցների և սարքավորումների քանակի և որակի ապահովվածություն` «Դասավիաբժշկական
փորձաքննության իրականացման համար` ըստ փաստաթղթերի:

կառույցների և բժշկական սարքավորումների նկարագիր
Ընդհանուր բժշկական պրակտիկայի համար նվազագույն անհրաժեշտ և բավարար հագեցվածություն

Առկա է

Առկա չէ

 

Սրտաբանական հետազոտությունների իրականացման համար հագեցվածություն

Սարքավորումներ.

12-արտածումներով ԷՍԳ

   

 Տրեդմիլ թեստ

   

 ԶՃ 24-ժամյա մոնիտորինգի թեստ

   

Սրտի ռիթմի 24-ժամյա մոնիտորինգի թեստ

   

Ակնաբուժական հետազոտությունների հագեցվածություն

Սարքավորումներ

Տեսողության սրության որոշում` մոտիկ, միջանկյալ, հեռու

   

Արտաքին աչքի, անատոմիայի, թափանցիկ միջավայրերի և աչքի հատակի քննություն

   

Ակնագնդերի շարժողության

   

Բինօկուլյար տեսողության

   

Գունազգացության (անոմալոսկոպիա և համարժեք)

   

Տեսադաշտերի որոշում

   

Ռեֆրակցիա

   

Հետերոֆորիա

   

Քիթ-կոկորդ-ականջաբանական, բերանի և կոկորդի զննման և ներքոշարադրյալ հետազոտությունների հագեցվածություն

Սարքավորումներ

Օթոսկոպիա

   

Ռինոսկոպիա

   

Տիմպանոմետրիա կամ համարժեք

   

Հավասարակշռության համակարգի գնահատում

   

Լսողություն

   

Մաքուր տոների աուդիոմետրիա

   

5. Բժշկական հաստատությունը պետք է ունենա հետևյալ ծառայությունները, կամ պայմանագրեր` այլ բժշկական հաստատություններում դրանց կազմակերպման համար

 Նշումներ դրանց վերաբերյալ:
Այլ բժշկական հաստատություններում դրանց կազմակերպման դեպքում՝ կնքված պայմանագրի տեսակը, կնքման ամսաթիվը, պայմանագրի կողմերի անվանումներ և անհատականացման տվյալները ամբողջապես, պայմանագրի գործողության ժամկետը:

Առկա է

Առկա չէ

Կլինիկական լաբորատորիա
Որովայնի գերձայնային հետազոտություն

   

6. Գիտահետազոտական աշխատանքների իրականացումը

Գիտահետազոտական աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունները, տպագրված աշխատանքների ցանկը:

7. Հայտի փաստաթղթերի փաթեթի գնահատում/համապատասխանություն

Սույն վանդակում նշվում են ցուցումներ՝ նպատակ ունենալով բարեփոխել հայտը. այսինքն, եթե հայտը ոչ լիովին է համապատասխանում պայմաններին: Իսկ եթե հայտը բավարարում է պայմաններին, ապա սույն վանդակում նշվում է «Փաստաթղթերի համապատասխանություն» և շարունակում են ընթացակարգը: