Գլխավոր տեղեկություն
Համար
N 47-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.01.2015-11.12.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.03.17/5(484).1 Հոդ. 87.8
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
18.02.2014
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մարտի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11614125

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 փետրվարի 2014 թ.

ք. Երևան

N 47-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.

Հաստատել 2014 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը, համաձայն հավելվածի:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար`

Գ. Բեգլարյան

 

 

Հաստատված է

 

Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2014 թվականի փետրվարի 18-ի

թիվ 47-Ն հրամանի

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ

Հ/Հ

Փոստային վճարման պետական
նշանների անվանումը

Քանակը

Գործողու-
թյան մեջ
դնելու
ժամկետը

Անվանա- գինը
(դրամ)

Տպաքա-
նակը
(հատ)

1.

Նույնատիպ թողարկում.
Հայոց այբուբեն.8-րդ թողարկում

7 նամականիշ

I եռամսյակ

70
120
170
220
230
280
380

1 500 000
1500 000
300 000
1200 000
300 000
300 000
300 000

2.

Հայկական հետքը
հետախուզությունում

4 նամականիշ

գեղաթերթիկ 1 նամականիշով

II եռամսյակ

230 x 4

350

40 000 x 4

20 000

3.

Հայոց ցեղասպանության 100-ամյակը

4 նամականիշ

 


գեղաթերթիկ 2 նամականիշով

II եռամսյակ

280
280
330
380

 200,
200

40000 x 4




30 000

4.

Կապ. Հայաստանում հեռագրային կապի ստեղծման 150-ամյակը

1 նամականիշով բացիկ

II եռամսյակ

240

500

5.

Միջազգային. Եվրոպա 2014.
Ազգային երաժշտական նվագարաններ

2 նամականիշ

II եռամսյակ

350
350

50 000 x 2

6.

Կրոն. Նորակառույց եկեղեցիներ

գեղաթերթիկ 1 նամականիշով

IV եռամսյակ

870

30 000

7.

Հայդուկներ. Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյանի) ծննդյան 150-ամյակը

1 նամականիշով բացիկ

II եռամսյակ

240

500

8.

Հայդուկներ. Դժոխք Հրայրի (Արմենակ Ղազարյանի) ծննդյան 150-ամյակը

1 նամականիշով բացիկ

II եռամսյակ

240

500

9.

Հայոց պատմություն.
Կիլիկիայի հայոց թագավորություն

3 նամականիշ

II եռամսյակ

240
240
240

50 000 x 3

10.

Հայ ճարտարապետության
պատմություն. Նիկողայոս
Մառի ծննդյան 150-ամյակը.
Թորոս Թորամանյանի
ծննդյան 150-ամյակը

2 նամականիշ

III եռամսյակ

280
280

40 000 x 2

11.

Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ. Տիգրանակերտ. Դվին

2 նամականիշ

III եռամսյակ

240
240

50 000 x 2

12.

Հայաստանի ֆլորա և ֆաունա.
Գաբրիելյանի մեխակ. Հոպոպ

2 նամականիշ

III եռամսյակ

230
330

40 000 x 2

13.

Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակը

գեղաթերթիկ 1 նամականիշով

III եռամսյակ

650

20 000

13.1

Տեղեկատվական տեխնոլոգիաների
ոլորտում համաշխարհային
ներդրման համար Հայաստանի
Հանրապետության Նախագահի
մրցանակը

1 նամականիշով բացիկ

III եռամսյակ

240

1 000

14.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ. Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը.

2 նամականիշ

IV եռամսյակ

240
240

50 000 x 2

15.

Մշակույթ. Հայաստանի թանգարաններ. Ձիթողցյանների թանգարան

2 նամականիշ

IV եռամսյակ

280
280

40 000 x 2

16.

Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ

1 նամականիշ

III եռամսյակ

400

50 000

17.

Սպորտ. Ֆուտբոլի գավաթի աշխարհի առաջնություն. Բրազիլիա

1 նամականիշ

III եռամսյակ

380

50 000

18.

Գրականություն. Ստեփան Զորյանի ծննդյան 125-ամյակը

1 նամականիշ

III եռամսյակ

230

40 000

19.

Հայրենական մեծ պատերազմ. Հունան Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը

1 նամականիշ

III եռամսյակ

170

40 000

20.

Սպորտ. 2014 թվականի Երիտասարդական օլիմպիական խաղեր. Նանկին

1 նամականիշ

III եռամսյակ

380

40 000

21.

Համաշխարհային պատմություն. Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը

գեղաթերթիկ 1 նամականիշով

III եռամսյակ

480

20 000

22.

Գրականություն. Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը

1 նամականիշ

III եռամսյակ

220

40 000

23.

Միջազգային. ԿՏՀ. Ձմեռային խաղատեսակներ

1 նամականիշ

IV եռամսյակ

350

40 000

24.

(կետն ուժը կորցրել է 11.12.14 N 526-Ն)

25.

Մանկական ֆիլատելիա. Ժողովրդական հեքիաթներ. Հայկական ազգային խաղեր. Ընտանիքը երեխայի աչքերով

3 նամականիշ

IV եռամսյակ

100
100
100

40 000 x 3

26.

Գրականություն. Մուշեղ Իշխանի ծննդյան 100-ամյակը

1 նամականիշով բացիկ

IV եռամսյակ

240

500

27.

Հայկական ազգային տարազներ

2 նամականիշ

IV եռամսյակ

120
230

40 000 x 2

28.

Հայաստան. Լեռնային Ղարաբաղ

1 նամականիշ

IV եռամսյակ

240

40 000

(հավելվածը խմբ. 19.03.14 N 110-Ն, փոփ., խմբ. 28.04.14 N 166-Ն, լրաց., խմբ., փոփ. 16.06.14 N 240-Ն, փոփ. 27.09.14 N 395-Ն, 11.12.14 N 526-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան