Գլխավոր տեղեկություն
Համար
N 515-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.15/12(524) Հոդ.118
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
16.04.2015
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10315159

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 ապրիլի 2015 թ.
ք. Երևան

  N 515-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12.1 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ընդունված տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանի հսկողությունը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:

 

 Կ. Ճշմարիտյան

 

  

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2015 թվականի ապրիլի 16-ի
N 515-Ն
հրամանի

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերին (այսուհետ` Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին) կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ընդունված տեխնիկական կանոնակարգերին (այսուհետ` Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին) համապատասխան տրված համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափը որոշվում է N 1 և N 2 բանաձևերին համապատասխան.

1) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան` (բանաձև N 1)

CՀՀ  = 3000 + N X 1000 (ՀՀ դրամ)

2) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան` (բանաձև N 2)

CԵՏՄ  = 4000 + N X 1000 (ՀՀ դրամ)

որտեղ՝

N-ը հայտարարագրի վավերության տարիների թիվն է, որը չի կարող գերազանցել 5-ից, ո  5)

CՀՀ  - Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան տրված համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափն է.

CԵՏՄ  - Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան տրված համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափն է: