«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114571
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
18 դեկտեմբերի 2014 թ. |
N 14-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշումը`
հՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 36-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 07-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
2. հրամանի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշմամբ հաստատված թիվ 1-ին հավելվածի 6-րդ, թիվ 2-րդ հավելվածի 20-րդ և գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-4-րդ կետերը.»:
3. ուժը կորցրած ճանաչել հրամանով հաստատված հավելված 1-ի 1-ին կետը.
4. հրամանով հաստատված հավելված 1-ի՝
1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված հավելված 2-ի (այսուհետ` հավելված 2) 20-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` մարզպետների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.».
2) 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «(Հավելված 1-ի)» բառերը փոխարինել «(Հավելված 2-ի)» բառերով.
3) 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) 2 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից վարչական հսկողությունը իրականացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.2 հոդվածի 2-րդ մասի համաձայն հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի «Մարզպետի գործունեությունը վարչական հսկողության գործընթացում» գլխի դրույթներին համապատասխան,».
4) 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) 1 միավոր է գնահատվում, եթե մարզպետի կողմից վարչական հսկողությունը չի իրականացվել հաստատված տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված համապատասխան եռամսյակում թեկուզ մեկ համայնքում, սակայն իրականացվել է տարվա ընթացքում այլ եռամսյակում և բացակայում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքը կամ համաձայնեցված չէ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի «Մարզպետի գործունեությունը վարչական հսկողության գործընթացում» գլխի որևէ դրույթի խախտմամբ,».
5) 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) 0 միավոր է գնահատվում, եթե մարզպետի կողմից վարչական հսկողությունը իրականացվել է հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի համապատասխան 2 համայնքում չիրականացնելու դեպքում, կամ առնվազն 1 անգամ տվյալ աշխատանքային ծրագրով նախատեսված որևէ համայնքում տարվա ընթացքում չիրականացվելու դեպքում, եթե բացակայում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքը կամ համաձայնեցված չէ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ կամ խախտվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի «Մարզպետի գործունեությունը վարչական հսկողության գործընթացում» գլխով սահմանված 2-ը դրույթը:».
6) 7-րդ կետից հանել «(այսուհետ` հավելված 2)» բառերը.
7) 7-րդ կետի 1-ին ենթակետում «(Հավելվածի)» բառը փոխարինել «(Հավելված 2-ի)» բառերով:
Ա. Երիցյան