Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (22.11.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.11.12/28(507).1 Հոդ.303.25
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.06.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հոկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հունիսի 2014 թ.

ք. Երևան

N 38-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1409-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի նիստի թիվ 20 արձանագրային որոշման 8 կետի 1-ին ենթակետի, 2-րդ պարբերության պահանջները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, լաբորատոր նմուշների փաթեթավորման հաշվառման, տեղափոխման, հանձնման, այդ թվում` միջազգային ռեֆերենս կենտրոններ նմուշերն ուղարկելու գործընթացները միջազգային մոտեցումներին համապատասխանեցնելու նպատակով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ սանիտարահիգիենիկ պահանջները»` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, հանձնման և տեղափոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1409-Ն հրամանը:

 

Ա. Մուրադյան

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի հունիսի 23-ի

թիվ 38-Ն հրամանի

Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն պահանջներով կարգավորվում են վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ սանիտարահիգիենիկ պահանջները, որոնք իրենց մեջ ներառում են մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների (այսուհետ` ախտածնության 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակ) հաշվառման, պահպանման, տեղափոխման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող բոլոր կազմակերպությունների համար` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:

3. Սույն պահանջներում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) Ախտածին կենսաբանական ազդակ՝ մանրէներ, վիրուսներ, ռիկեցիաներ, սնկեր, նախակենդանիներ, միկոպլազմներ, ինչպես նաև կենսաբանական ծագման տոքսիններ կամ դրանց կասկածելի պարունակությամբ նյութեր, ինչպես նաև նշված ախտածին կենսաբանական ազդակների գենոմի հատվածներ պարունակող և մարդու համար վտանգ ներկայացնող նոր միկրոօրգանիզմներ:

2) Վտանգավոր բեռ` սահմանված է «Ավտոմոբիլային տրանսպորտով և վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

1) Լաբորատոր նմուշներ՝ սույն ընթացակարգի շրջանակներում լաբորատոր նմուշները վարակիչ նյութերն են, կուլտուրաները, հիվանդների նմուշները, կենսաբանական արտադրանյութերը, գենետիկորեն մոդիֆիկացված միկրոօրգանիզմները և օրգանիզմները, բժշկական և կլինիկական թափոնները:

2) Վարակիչ նյութեր՝ տեղափոխման համատեքստում «Վարակիչ նյութեր» սահմանվում է այն նյութերի համար, որոնք պարունակում են կամ հավանական պարունակում են ախտածիններ: Ախտածիններ համարվում են մարդկանց և կենդանիների հիվանդություններ հարուցող միկրոօրգանիզմները (մանրէները, վիրուսները, ռիկետցիաները, մակաբույծները և սնկերը) և այլ հարուցիչները, օրինակ՝ պրիոնները:

3) Կուլտուրաներ՝ նպատակային բազմացված ախտածին հարուցիչներ:

4) Հիվանդների նմուշներ՝ մարդկանցից կամ կենդանիներից վերցված նմուշներ` ներառյալ արտադրություններն ու արտազատուկները, հյուսվածքներն ու հյուսվածքային հեղուկների քսուքները, օրգանները, որոնք տեղափոխվում են գիտական հետազոտությունների, ախտորոշման, ուսումնասիրության, հետաքննությունների, բուժման և կանխարգելման նպատակով:

5) Կենսաբանական արտադրանյութեր՝ կենդանի օրգանիզմներից անջատված բուժման, կանխարգելման և ախտորոշման կամ փորձարարական և հետազոտական նպատակներով կիրառվող պատրաստի արտադրանյութեր կամ կիսաֆաբրիկատներ, օրինակ` պատվաստանյութեր:

6) Գենետիկորեն մոդիֆիկացված միկրոօրգանիզմներ (ԳՄՄ) և օրգանիզմներ (ԳՄՕ)՝ գենետիկորեն մոդիֆիկացված միկրոօրգանիզմներ և օրգանիզմներ, որոնք չեն դասվում վարակիչ նյութերի շարքին և պատկանում են 9 դասին (տարբեր վտանգավոր նյութեր, այդ թվում` էկոլոգիապես վտանգավոր), որոնց տեղափոխումն իրականացվում է ուղարկող երկրի, տրանզիտ երկրի և նպատակակետ երկրի լիազոր մարմինների կողմից սահմանված կանոնների համաձայն:

7) Բժշկական և կլինիկական թափոններ՝ մարդկանց և կենդանիների բուժման կամ կենսաբանական անալիզների հետազոտության արդյունքում մշակված և ստացված նյութեր:

 

II. ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-4-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4. Բոլոր այն կազմակերպություններում, որտեղ իրականացվում է աշխատանք ախտածին կենսաբանական ազդակների հետ` պահպանում, հաշվառում, փոխանցում և տեղափոխում, պահպանվում են կենսաանվտանգության և կենսաապահովության պահանջները:

5. Ջրմուղի, սննդի կազմակերպությունների, ինչպես նաև բժշկական նշանակության արտադրանք (պատվաստանյութեր, հակաբիոտիկներ, դեղորայք, կոսմետիկ և այլ միջոցներ ու պատրաստուկներ) տրամադրող կազմակերպությունների սպասարկող ստորաբաժանումներում արգելվում է ունենալ 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներ և կատարել (մանրէաբանական, վիրուսաբանական և այլ) 1-2-րդ խմբերի հարուցիչներով կասկածելի վարակված նյութից առաջնային անջատված կուլտուրաների ուսումնասիրություն և հետազոտություն:

6. Արտադրական կազմակերպությունների պատրաստի արտադրանքը ստուգող ստորաբաժանումներում թույլատրվում է ունենալ միայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով նախատեսված տիպային կուլտուրաների հավաքածուներ:

7. 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի իրավունք չունեցող լաբորատորիաներում ախտորոշիչ և այլ հետազոտությունների ժամանակ, 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներ անջատելու դեպքում, դրանք հանձնվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ):

8. Կազմակերպություններում, որոնք շարունակականորեն աշխատում են 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ, թույլատրվում է ունենալ տիպային, հեղինակային և ավանդատվական շտամների հավաքածու` գիտական աշխատանքների համար, արտադրության և ախտորոշիչ նպատակով:

9. 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ոչ տիպիկ շտամների անջատման մասին տեղեկացվում են համապատասխան մասնագիտացված հավաքածուները և շտամն անջատող լաբորատորիայի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ղեկավարի համաձայնությամբ դրանք հանձնվում են հավաքածուներին:

10. 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակները, որոնք ենթակա չեն հանձնման (փոխանցման), ոչնչացվում են կազմակերպության ղեկավարի հրամանով: Ոչնչացման գործընթացը փաստաթղթավորվում է:

11. Գիտահետազոտական աշխատանքների ժամանակ ստացված ախտածին կենսաբանական ազդակների տարբերակները պահվում են մասնագիտացված հավաքածուում, որպես արտոնագրված կամ հեղինակային օբյեկտ (գիտական նշանակություն ունեցող):

12. Արտադրական և փորձանմուշային 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակները թույլատրվում է ստանալ միայն մասնագիտացված հավաքածուներից:

13. Հավաքածուն ունենում է պատասխանատու, որը նշանակվում է կազմակերպության ղեկավարի հրամանով:

 

III. ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-4-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

14. Ախտածնության 1-2-րդ խմբերի կենսաբանական ազդակների ախտորոշում, նույնականացում և ուսումնասիրություններ կատարող բոլոր կազմակերպությունները ախտածին կենսաբանական ազդակների շարժը և պահպանումը հաշվառում են սույն պահանջների հավելված 3-ում ներկայացված հետևյալ ձևերով`

1) Ձև 1 «Հետազոտության (նույնականացման) և պահպանման համար ստացված ախտածին կենսաբանական ազդակների գրանցման մատյան».

2) Ձև 2 «Անջատված միկրոօրգանիզմների հաշվառման մատյան».

3) Ձև 3 «Ախտածին կենսաբանական ազդակների շարժի հաշվառման մատյան».

4) Ձև 8 «Աշխատանքային հավաքածուում առկա ախտածին կենսաբանական ազդակների հաշվառման մատյան».

5) Ձև 10 «Ախտածին կենսաբանական ազդակների վարակազերծման մատյան»:

15. Ախտածնության 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ախտորոշում, նույնականացում և ուսումնասիրություններ կատարող բոլոր կազմակերպությունները ախտածին կենսաբանական ազդակների շարժը և պահպանումը հաշվառում են սույն հրամանի հավելված 3-ում ներկայացված հետևյալ ձևերով`

1) Ձև 1 «Հետազոտության (նույնականացման) և պահպանման համար ստացված ախտածին կենսաբանական ազդակների գրանցման մատյան».

2) Ձև 4 «Ախտածին կենսաբանական ազդակների շարժի հաշվառման մատյան».

3) Ձև 5 «Հավաքածուի ախտածին կենսաբանական ազդակների գույքագրման մատյան».

4) Ձև 6 «Ախտածին կենսաբանական ազդակների բացթողման մատյան».

5) Ձև 7 «Հավաքածու ախտածին կենսաբանական ազդակների անհատական հաշվառման քարտ».

6) Ձև 8 «Աշխատանքային հավաքածուում գտնվող ախտածին կենսաբանական ազդակների հաշվառման մատյան».

7) Ձև 9 «Ախտածին կենսաբանական ազդակների լիոֆիլացման մատյան».

8) Ձև 10 «Ախտածին կենսաբանական ազդակների վարակազերծման մատյան»: Հավաքածուների 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների շարժը գրանցվում է «Ախտածին կենսաբանական ազդակների շարժի հաշվառման մատյանում»` ձև 4` ըստ յուրաքանչյուր հարուցչի:

16. 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ փորձարարական աշխատանքներ կատարող ստորաբաժանումներում հաշվառումը կատարվում է ըստ սույն պահանջների հավելված 3-ի Ձև 10-ի և Ձև 8-ի:

17. 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների, շտամների ոչնչացման հաշվառումը կատարվում է 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ոչնչացման արձանագրությունով սույն պահանջների հավելված 3-ի Ձև 12:

18. Ավտոտրանսպորտի միջոցով իրականացվող լաբորատոր նմուշների տեղափոխումն իրականացվում է Ավտոտրանսպորտի միջոցով վտանգավոր բեռների տեղափոխման եվրոպական համաձայնագրին համապատասխան:

19. 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հաշվառման բոլոր մատյանների վարման համար կազմակերպության, լաբորատորիայի ղեկավարի կողմից նշանակվում է պատասխանատու անձ:

20. 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հաշվառման բոլոր մատյանները համարակալվում, կարվում, կնքվում են և պահվում դրանց վարման համար պատասխանատու անձի մոտ:

21. 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հաշվառման բոլոր մատյաններում գրանցումները համապատասխանում են միմյանց:

22. Որակի վերահսկման նպատակներով օգտագործվող, ինչպես նաև պատվաստանյութային և արտադրական շտամները հաշվառվում են որպես հավաքածու (կոլեկցիոն) շտամներ:

23. Բոլոր ավարտված հաշվառման մատյանները, արձանագրությունները, քարտերը պահվում են լաբորատորիաներում 3 տարի տևողությամբ, որից հետո արխիվացվում են: Արխիվում մատյանների պահման ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

 

IV. ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-4-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

24. Ախտածնության 1-2-րդ խմբերի կենսաբանական ազդակների հետ աշխատանքի իրավունք չունեցող լաբորատորիաներում ախտորոշիչ և այլ հետազոտությունների ժամանակ 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներ անջատելու դեպքում, դրանք հանձնվում են ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ:

25. Կազմակերպության ներսում ախտածնության 1-4-րդ խմբերի կենսաբանական ազդակների հանձնումը մի աշխատակցից մյուսին իրականացվում է ստորաբաժանման ղեկավարի թույլտվությամբ:

26. Ախտածնության 1-4-րդ խմբերի կենսաբանական ազդակների պահպանման համար պատասխանատու աշխատակցի ժամանակավոր բացակայության դեպքում (արձակուրդ, գործուղում և այլն) կազմակերպության, լաբորատորիայի (ստորաբաժանման) ղեկավարի թույլտվությամբ ախտածին կենսաբանական ազդակների «1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ժամանակավոր պահպանման համար (ժամանակավոր պահպանումից հետո) հանձնման (փոխանցման) արձանագրությունով» սույն պահանջների հավելված 3-ի 14 հանձնվում է մեկ այլ աշխատակցի` փոխացանքի իրավունքով կամ առանց փոխացանքի իրավունքի:

27. Ժամանակավոր պահպանման համար հավաքածու ախտածին կենսաբանական ազդակների հանձնումն իրականացվում է միայն կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ` կազմելով «1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ժամանակավոր պահպանման համար (ժամանակավոր պահպանումից հետո) հանձնման (փոխանցման) արձանագրություն» սույն պահանջների հավելված 3-ի Ձև 14:

28. 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնումը (փոխանցումը) մի ստորաբաժանումից մյուսին իրականացվում է կազմակերպության ղեկավարի գրավոր թույլտվությամբ:

29. 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների բացթողումը ձևակերպվում է «Լաբորատորիայում (բաժնում, կազմակերպությունում) 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնման (փոխանցման) արձանագրությունով» (ձև 13) և գրանցվում է մասնագիտացված հավաքածուների համար նախատեսված` «Ախտածին կենսաբանական ազդակների բացթողման մատյանում» սույն պահանջների հավելված 3-ի (ձև 6):

30. Ախտածնության 1-2-րդ խմբերի կենսաբանական ազդակների հանձնումը մի կազմակերպությունից մյուսին կատարվում է կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով հաստատված պաշտոնական գրությամբ և «Կազմակերպության սահմաններից դուրս 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնման (փոխանցման) արձանագրությամբ» (ձև 15): Հանձնվող ազդակները համարակալվում են սահմանված կարգով: 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակները հանձնելիս կազմվում է հանձնման-ընդունման արձանագրություն` նշելով համարը և թույլտվության տրման ամսաթիվը:

31. Ախտածնության 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակները հանձնում են լիոֆիլացված, կրիպրեզերվացված վիճակում կամ պինդ սնուցման միջավայրի վրա: Տոքսինների, վիրուսների (ախտածին կենսաբանական ազդակներ պարունակող օրգանների, հյուսվածքների և դրանց կախուկների) հանձնումը թույլատրվում է պահածոյացնող հեղուկներում կամ սառեցված վիճակում:

 

V. ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-4-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

32. Ախտածնության 1-4-րդ խմբերի կենսաբանական ազդակները տեղափոխվում են այդ գործընթացի համար միջազգային թույլտվություն կամ վկայագիր ունեցող կազմակերպության կամ 2 անձանց միջոցով, որոնք տիրապետում են կենսաբանական անվտանգության պահանջներին:

33. Ախտածին կենսաբանական ազդակների ընդունման ժամանակ տեղափոխող անձը ներկայացնում է լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Նա պատասխանատվություն է կրում սահմանված կարգով ախտածին կենսաբանական ազդակները տեղ հասցնելու համար:

34. Ախտածնության 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ծանրոցի, փաթեթի պարունակության մասին նշվում է ուղեկցող նամակում: 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների համար լրացուցիչ կազմվում է փաթեթավորման ակտ 2 օրինակից: Նշված փաստաթղթերի առաջին օրինակները տեղավորում են ախտածին կենսաբանական ազդակների փաթեթի մեջ: Փաստաթղթերի պատճենները մնում են ուղարկողի մոտ: 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներ ստացող կազմակերպությունը կազմում է փաթեթի բացման ակտ և ախտածին կենսաբանական ազդակների ընդունումը հաստատող նամակի հետ միասին այն ուղարկում է հանձնող կազմակերպությանը:

35. Ուղարկող կազմակերպությունն ընդունող կազմակերպությանը, հնարավոր արագ կապի միջոցներով, տեղեկացնում է ախտածին կենսաբանական ազդակների ուղարկման ամսաթվի և տրանսպորտի տեսակի մասին:

36. Ախտածնության 1-4-րդ խմբերի կենսաբանական ազդակների տեղափոխման ժամանակ, կենսաանվտանգության և կենսաապահովության նպատակով, բոլոր տեսակի զննումները և ստուգումները բացառելու նպատակով, տեղափոխող անձին տրվում է տեղեկանք սույն պահանջների հավելված 3-ի (ձև 16):

37. Ախտածին կենսաբանական ազդակների տեղափոխումն իրականացվում է սույն պահանջների հավելված 2-ում ներկայացված լաբորատոր նմուշների փաթեթավորման և տեղափոխման կարգին համապատասխան:

38. Ծանրոցի արկղի հասցեի մասում դրոշմվում է հատուկ պիտակ` «Վտանգավոր է, տեղափոխման ժամանակ չբացել» նշումով:

39. Ախտածնության 1-4-րդ խմբերի կենսաբանական ազդակների տեղափոխման ժամանակ վթարների, աղետների, կորստի և հափշտակության դեպքում անհապաղ տեղեկացվում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը: Այդ փաստի մասին տեղեկացվում են ախտածին կենսաբանական ազդակներ ուղարկող և ստացող կազմակերպությունները ևս:

40. Լաբորատոր նմուշների տեղափոխումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս:

41. Վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվությունը տրվում է փոխադրող կազմակերպությանը կամ անձին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից, իսկ մարդու համար ախտածին 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներ փոխադրելու դեպքում նախապես պահանջվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնությունը:

42. Տեղափոխման ենթակա են մարդկային և կենդանական նմուշները:

43. Լաբորատոր նմուշների տեղափոխման գործընթացը որակի կառավարման համակարգի տեսանկյունից դասվում է նախահետազոտական փուլի գործընթացների շարքին:

44. Սույն կարգը սահմանում է լաբորատոր նմուշների տեղափոխմանը ներկայացվող պահանջները, այն է` տեղափոխել նմուշները նմուշառման կետից մինչ հետազոտության կետն անվտանգ, ժամանակին, արդյունավետ և սահմանված կարգով:

45. Լաբորատոր նմուշների տեղափոխման գործընթացի կանոնակարգման համար հիմք են հանդիսացել վարակիչ ազդակների տեղափոխման միջազգային կանոնները:

46. Օդային փոխադրամիջոցներով իրականացվող լաբորատոր նմուշների տեղափոխումն իրականացվում է «Օդային փոխադրամիջոցներով վտանգավոր բեռների անվտանգ տեղափոխման տեխնիկական հրահանգ»-ի` մշակված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից (International Civil Aviation Organization - ICAO) և «Վտանգավոր բեռների տեղափոխման կանոնները»` մշակված Օդային փոխադրամիջոցների միջազգային ասոցիացիայի կողմից (International Air Transport Association - IATA):

47. Երկաթգծային փոխադրամիջոցներով իրականացվող լաբորատոր նմուշների տեղափոխումն իրականացվում է «Երկաթգծի միջոցով վտանգավոր բեռների տեղափոխման կանոններ»-ին համապատասխան:

 

VI. ԼԱԲՈՐԱՏՈՐ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

48. Սույն կարգով սահմանված լաբորատոր նմուշները դասակարգվում են 3 կատեգորիայի (խմբի).

1) Ա կատեգորիան ներառում է ցանկացած նյութ, որը պարունակում է կամ հավանական պարունակում է մարդկանց և կենդանիների շրջանում հիվանդություն առաջացնող հարուցիչներ:

2) Բ կատեգորիան ներառում է ցանկացած նյութ, որը չի համպատասխանում Ա խմբի պահանջներին կամ նյութեր, որոնք հանդիսանում են բացառություն:

3) Բացառություն կազմող նյութեր` նյութեր, որոնցում հարուցիչների առկայության հավանականությունը նվազագույն է:

49. Կատեգորիա Ա-ն ներառում է այն վարակիչ ազդակները, որոնք տեղափոխվում են այնպիսի ձևով կամ վիճակով, որ դրանց ազդեցությունը կարող են առաջացնել մարդկանց մշտական անաշխատունակություն, առողջ մարդկանց և կենդանիների կյանքի համար վտանգավոր կամ մահացու հիվանդություն` հարուցված սույն պահանջների հավելված 2-ով սահմանված ցանկում ներառված հարուցիչներով:

50. Կատեգորիա Բ-ում ներառված բոլոր լաբորատոր նմուշներին տրվում է OOH 3373 միջազգային համարը:

51. Վարակիչ բեռների տեղափոխման կանոնները չեն տարածվում.

1) այլ դասի չափանիշներին չհամապատասխանող այն վարակիչ նյութերի վրա, որոնք մարդկանց կամ կենդանիների շրջանում վարակիչ հիվանդությունների առաջացման հավանականությունը փոքր է.

2) այլ դասի չափանիշներին չհամապատասխանող այն վարակիչ նյութերի վրա, որոնք պարունակում են մարդկանց կամ կենդանիների համար անվտանգ միկրոօրգանիզմներ, որոնց կողմից վարակիչ հիվանդությունների առաջացման հնարավորությունը շատ փոքր է.

3) այլ դասի չափանիշներին չհամապատասխանող այն նյութերի վրա, որոնք պարունակում են չեզոքացված կամ ինակտիվացված ախտածիններ, որոնք անվտանգ են մարդկանց կամ կենդանիների համար.

4) շրջակա միջավայրի նմուշների վրա` ներառյալ խմելու ջրի և սննդամթերքի նմուշները, որոնք նշանակալի վտանգ չեն ներկայացնում որպես վարակի աղբյուր.

5) չորացած արյան բծերի վրա, որոնք ստացվել են արյան կամ թաքնված արյան պարունակությամբ արտաթորանքի կաթիլը կլանող նյութի վրա կաթեցնելու միջոցով.

6) արյան կամ արյան բաղադրիչների վրա, որոնք վերցվել են փոխներարկման կամ դեղորայքի պատրաստման համար, ինչպես նաև ցանկացած օրգանների և հյուսվածքների վրա, որոնք նախատեսված են փոխպատվաստման համար.

7) մարդկային կամ կենդանական ծագման նմուշների վրա, որտեղ ախտածին միկրոօրգանիզմների առկայությունը հասցվել է նվազագույնի, եթե նմուշը տեղափոխվում է այնպիսի փաթեթավորմամբ, որը բացառում է արտահոսքը և որի վրա առկա է «Մարդկային անվտանգ նմուշ» կամ «Կենդանական անվտանգ նմուշ» մակնշումը: Այս դեպքում փաթեթավորմանը ներկայացվում են հետևյալ պահանջները.

ա. փաթեթավորումը բաղկացած է 3 բաղադրիչից` առաջնային հերմետիկ բեռնարկղ, երկրորդային հերմետիկ բեռնարկղ և արտաքին ամուր փաթեթավորում, որը համապատասխանում է ծավալին, քաշին և գոնե մակերեսներից մեկի չափերը համապատասխանում է 100 մմ x 100 մմ.

բ. հեղուկների տեղափոխման դեպքում առաջին և երկրորդ բեռնարկղերի միջև տեղադրվում է բավարար քանակով կլանող նյութ, որն արտահոսքի դեպքում կարող է ներծծել ամբողջ հեղուկը` կանխելով արտաքին փաթեթավորման աղտոտումը.

գ. մեծաքանակ կոտրվող առաջնային բեռնարկղերը տեղադրում են մեկ երկրորդային բեռնարկղի մեջ տեղադրելու դեպքում առաջնային բեռնարկղերը փաթեթավորվում են առանձին` բաժանվելով միմյանցից, որպեսզի առաջնային բեռնարկղերը չհարեն հերմետիկ առաջնային բեռնարկղին.

դ. կենսաբանական նյութերի տեղափոխման դեպքում տարբերում են երկու խումբ` նյութ, որոնք պատրաստվում և փաթեթավորվում են համաձայն սահմանված ազգային չափանիշների և տեղափոխվում են վերջնական փաթեթավորման և տարածման, ինչպես նաև բուժանձնակազմի կամ առանձին անհատների կողմից վերջնական օգտագործման նպատակով, նյութեր, որոնք չեն ներառվել վերը նշված կետում, սակայն առկա է հստակ հիմնավորում, որ դրանք պարունակում են վարակիչ ազդակներ, և պահանջվում է, որպեսզի դրանք դասվեն կատեգորիա Ա կամ Բ-ում (համարակալումը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համարակալմանը` WHO/HSE/IHR/2010.08 2011-2012 թվականների «Վարակիչ նյութերի տեղափոխման կանոններ»):

52. Գեն-մոդիֆիկացված միկրոօրգանիզմների և օրգանիզմների տեղափոխման ժամանակ տրվում է միջազգային OOH 3245 համարը, իսկ փաթեթավորումը կատարվում է «Փաթեթավորման P904 հրահանգին» համապատասխան:

53. Բժշկական և կլինիկական թափոնների տեղափոխում.

1) Բժշկական և կլինիկական թափոնները պատկանում են կատոգորիա Ա-ին, համարակալումը OOH 2814 կամ OOH 2900: Եթե կան պատշաճ հիմնավորումներ, որ քիչ հավանական է նրանցում վարակիչ նյութերի առկայությունը, ապա համարակալվում են OOH 3291, իսկ փաթեթավորումն իրականացվում է «Փաթեթավորման P621 ձեռնարկին» համապատասխան ԻԿԱՕ/ԻԱՏԱ ՊԻ622 (ICAO/IATA PI622):

2) Վարակիչ բեռների տեղափոխման կանոնները չեն տարածվում վարակազերծված բժշկական և կլինիկական թափոնների վրա, որոնք մինչ վարակազերծումը պարունակել են վարակիչ նյութեր, եթե դրանք չեն պատկանում այլ դասակարգման:

54. Հայաստանի Հանրապետությունում բժշկական թափոնների վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանին համապատասխան:

55. Վարակված կենդանիների տեղափոխում.

1) այն դեպքում, երբ վարակված ազդակը չի կարող տեղափոխվել այլ ձևով, կենդանի կենդանիները դրանց տեղափոխման համար չեն կիրառվում: Կենդանի կենդանիները, որոնք վարակվել են կանխամտածված, կամ դրա վերաբերյալ առկա է հավաստի հիմնավորում կամ կասկած, որ կենդանին վարակված է, տեղափոխումն իրականացվում է լիազոր մարմինների թույլտվության դեպքում.

2) կենդանական ծագման նյութը, որը պարունակում է կատեգորիա Ա-ին պատկանող ախտածիններ, կամ, որը կարող է դասվել կատեգորիա Ա-ին միայն կուլտուրայի ձևով, համարակալվում է միջազգային OOH 2814 կամ OOH 2900 համարներով՝ կախված կոնկրետ դեպքից.

3) կենդանական ծագման նյութը, որը պարունակում է կատեգորիա Բ-ին պատկանող ախտածիններ` բացառությամբ այն դեպքերի, որոնք պատկանում են կատեգորիա Ա-ին, համարակալվում է միջազգային OOH 3373 համարով:

56. Հիվանդների նմուշների և վարակիչ նյութերի դասակարգումն իրականացվում է սույն պահանջների հավելված 4-ով ներկայացված սխեմային համապատասխան:

 

VII. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

57. Կատեգորիա Ա և Բ-ին պատկանող վարակիչ նյութերի հավանական վտանգավորության տարբերություններից կախված կան բեռների տեղափոխմանը, մակնշմանը և ուղեկցող փաստաթղթերին ներկայացվող տարբեր պահանջներ:

58. Փաթեթավորմանը ներկայացվող հիմնական պահանջը եռակի փաթեթավորումն է.

1) առաջնային բեռնարկղ` առաջնային, ջրանթափանց, հերմետիկ բեռնարկղ: Բեռնարկղը փաթեթավորվում է բավարար քանակությամբ կլանող նյութով, որն ապահովում է ամբողջ հեղուկի կլանումը բեռնարկղի վնասվելու դեպքում.

2) երկրորդային բեռնարկղ` փակվող երկրորդային հերմետիկ և ջրանթափանց փաթեթավորում, որը պահպանում է առաջնային բեռնարկղը: Մեկ երկրորդային բեռնարկղի փաթեթավորման մեջ կարելի է տեղադրել մի քանի առաջնային բեռնարկղեր, որոնք փաթաթված են ամորտիզացնող նյութի մեջ: Սակայն անհրաժեշտ է նաև կիրառել բավարար քանակությամբ կլանող նյութ, որը անհրաժեշտության դեպքում կարող է կլանել մեծ քանակությամբ հեղուկ բեռնարկղի վնասվելու դեպքում.

ա. արտաքին փաթեթավորում` երկրորդային փաթեթը տեղավորում են արտաքին փաթեթի մեջ, որը պարունակում է բավարար քանակությամբ ամորտիզացնող նյութ: Տեղափոխման ժամանակ արտաքին փաթեթը պաշտպանում է արտաքին անբարենպաստ ազդակներից, օրինակ` մեխանիկական վնասվածքներ և նվազագույն չափերը լինում են 10 x 10 սմ:

59. Յուրաքանչյուր փաթեթավորված բեռի վրա կատարվում է ճիշտ մակնշում, փակցվում է պիտակ և փակցվում են ուղեկցող փաստաթղթերը:

 

VIII. Ա ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

60. Ա կատեգորիային պատկանող ախտածին կենսաբանական ազդակները փաթեթավորվում են սույն պահանջներին համապատասխան` համաձայն հավելված 1-ի նկար 1-ի: Փաթեթավորումն անցնում է փորձարկում: Ստուգվում է դիմացկունությունը` 9մ բարձրությունից գցելով, ճնշման տակ դնելով, հերմետիկությունը փորձարկելով: Արտաքին փաթեթի վրա փակցվում է ՄԱԿ-ի պիտակ` համաձայն սույն պահանջների հավելված 1-ի նկար 2-ի, որը ցույց է տալիս, որ բեռնարկղն անցել է բոլոր փորձարկումները և համապատասխանում է սահմանված պահանջներին:

61. Առաջնային բեռնարկղը կամ երկրորդային փաթեթավորումն ամուր է, դիմակայում է ոչ պակաս, քան 95 ԿՊա ճնշմանը:

62. Ցամաքային փոխադրամիջոցով բեռ տեղափոխելիս բեռի առավելագույն քանակություն մեկ փաթեթի հաշվարկով սահմանված չէ: Օդային փոխադրամիջոցով տեղափոխելիս սահմանված են ներքոհիշյալ առավելագույն պահանջները`

1) 50 մլ կամ 50 գ ուղևորային օդանավով.

2) 4 լ կամ 4 կգ բեռնատար օդանավով:

63. 50 մլ տարողությամբ յուրաքանչյուր առաջնային բեռնարկղ արտաքին փաթեթի մեջ տեղադրվում է այնպես, որ կափարիչը գտնվի վերևում: Երկու հակադիր արտաքին մակերեսների վրա փակցվում են կողմնորոշիչ պիտակներ (սլաքները «Վերև»):

 

IX. ԲԵՌԻ ՄԱԿՆՇՈՒՄ

 

64. Մակնշումն իրականացվում է բեռի պարունակության, վտանգավորության տեսակի մասին և փաթեթավորման ստանդարտների մասին տեղեկատվության տրամադրման համար: Այն իրականացվում է այնպես, որ վերջինս տեսանելի լինի և հնարավորություն ընձեռի այլ մակնշումներ իրականացնելու:

65. Յուրաքանչյուր փաթեթի կամ արտաքին տեղափոխող տարայի վրա առկա է ներքոհիշյալ տեղեկատվությունը.

1) ուղարկող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,

2) բեռի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետող պատասխանատու անձի հեռախոսահամարը,

3) ստացող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,

4) միջազգային OOH համարակալումը և բեռնաթափման հստակ անվանումը,

5) սառնարանային պայմաններում պահելու անհրաժեշտությունը (պարտադիր չէ):

66. Չոր սառույցի կամ հեղուկ ազոտի կիրառման դեպքում` սառեցնող նյութի տեխնիկական անվանումը և համապատասխան միջազգային համարը և քանակը:

 

X. ԼԱԲՈՐԱՏՈՐ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ

 

67. Գոյություն ունի պիտակի երկու տեսակ.

1) վտանգի մասին պիտակներ` 450 պտտված քառակուսու տեսքով: Կիրառելի է առավել վտանգավոր բեռների համար,

2) տեղափոխման պիտակներ բեռնման և բեռնաթափման աշխատանքների համար, որոնք փակցվում են վտանգավոր բեռների վրա առանձին կամ վտանգավորության պիտակի հետ միասին: Վտանգի մասին մատնանշող հատուկ պիտակները փակցվում են վտանգավոր փաթեթի արտաքին մակերեսի վրա, որը ենթակա է տեղափոխման, բացառությամբ` համաձայնեցված դեպքերի, երբ չեն պահանջվում: Պիտակները, որոնք նախանշում են վտանգի մասին, ներկայացված են սույն պահանջի հավելված 1-ի նկար 3-7-ում և կարևորվում են Ա կատեգորիայի վարակիչ ազդակների համար:

 

XI. ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

68. Անհրաժեշտ են ներքոհիշյալ ուղեկցող փաստաթղթերը.

1) օդային տրանսպորտային միջոցով տեղափոխման համար,

2) վտանգավոր բեռի մասին հայտարարագիր.

3) փաթեթավորմանը ուղեկցող փաստաթուղթ, որը ներառում է բեռը ստացողի, փաթեթի քանակի, պարունակության, արժեքի մասին տեղեկատվություն,

4) ելքի և մուտքի վերաբերյալ թույլտվություն, եթե պահանջվում է,

5) օդային կամ ցամաքային տրանսպորտի մասին ուղեկցող փաստաթուղթ:

 

XII. Բ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

69. Գործում է եռակի փաթեթավորման մոտեցումը, ներառյալ` ցամաքային փոխադրամիջոցով տեղափոխումների համար: Սակայն չի պահանջվում փաթեթի թեսթավորման վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն պահանջի հավելված 1-ի նկար 8-ի:

70. Ճիշտ փաթեթավորման նպատակով բեռի փաթեթավորման նյութերի մատակարարի կողմից տրվում են հստակ հրահանգներ բեռի փաթեթավորման վերաբերյալ:

71. Ցամաքային փոխադրամիջոցներով տեղափոխելիս բեռի ծավալի վերաբերյալ հատուկ պահանջներ չկան, իսկ օդային փոխադրամիջոցներով տեղափոխելիս պահանջները հետևյալն են`

1) առաջնային բեռնարկղի ծավալը չի գերազանցում 1լ-ը,

2) իսկ արտաքին փաթեթի ծավալը` 4 լ (հեղուկ նյութերի համար),

3) օրգաններ, մարմնի մասեր, ամբողջական մարմիններ պարունակող բեռի ընդհանուր ծավալը չի գերազանցում 4 կգ-ը (չոր նյութերի համար):

72. Փոխադրման ենթակա յուրաքանչյուր փաթեթ պարունակում է ներքոհիշյալ տեղեկատվությունը`

1) օդային տեղափոխման համար` բեռն ուղարկողի իրավաբանական և ֆիզիկական անձի անվանումը/անունը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը,

2) պատասխանատու իրավաբանական և ֆիզիկական անձի անվանումը/անունը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը,

3) բեռը ստացողի իրավաբանական և ֆիզիկական անձի անվանումը/անունը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը,

4) բեռի հստակ նշանակությունը («Կենսաբանական նյութ, Բ կատեգորիա»), որը պետք է գտնվի վտանգավոր ազդակ նշանի կողքին,

5) սառցային շղթայի վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը պարտադիր չէ:

73. Վտանգավոր բեռների համար անհրաժեշտ փաստաթղթերն այս դեպքում չեն պահանջվում: Պահանջվում են ներքոհիշյալ ուղեկցող փաստաթղթերը, որոնք պատրաստվում և ստորագրվում են բեռը փոխադրողի կողմից, մասնավորապես`

1) միջազգային տեղափոխումների համար.

2) փաթեթավորման ուղեկցող փաստաթուղթ, որտեղ նշված է բեռն ուղարկողի և ստացողի բնակության վայրը, փաթեթների թիվը, քաշը, արժեքը (եթե տեղափոխումն իրականացվում է անվճար, պետք է նշել՝ «Կոմերցիոն արժեք չի ներկայացնում»), իսկ անհրաժեշտության դեպքում պետք է ձեռք բերել հայտարարագիր մուտքի և ելքի համար:

74. Բեռնափոխադրողը կամ վերջինիս ներկայացուցիչը պատրաստում են օդային կամ ցամաքային տրանսպորտով տեղափոխման համար ուղեկցող փաստաթղթերը:

 

XIII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ

 

75. «Տրանսպորտային փաթեթ» եզրույթը կիրառվում է մեկ բեռում մի քանի փաթեթի տեղադրման և միևնույն նշանակակետ տեղափոխման դեպքում: Բեռի պարունակության պահպանման համար սառցե էլեմենտների օգտագործման դեպքում մեկ փաթեթում կարող են տեղադրվել մեկուսացված անոթներ կամ ջրամաններ: Տրանսպորտային փաթեթի օգտագործման դեպքում, վերջինիս արտաքին մակերեսի վրա կատարվում է ողջ անհրաժեշտ մակնշումը և փակցվում են պիտակները, մակնշումը կրկնվում է յուրաքանչյուր փաթեթի համար: Այս պահանջը տարածվում է Ա և Բ կատերգորիայի վարակիչ նյութերի համար: Տրանսպորտային փաթեթները նույնպես մակնշվում են «տրանսպորտային փաթեթ» գրառությամբ:

 

XIV. ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

76. Փաթեթավորման նյութերի կրկնակի օգտագործումը հնարավոր է միայն վարակազերծումից հետո: Կրկնակի օգտագործումից առաջ փաթեթը հավաստիանում է, որ բոլոր մակնշումները և պիտակներն արտացոլում են փոխադրվող նյութի բոլոր հատկությունները: Եթե ուղարկող կազմակերպությունը նախատեսում է տեղափոխել դատարկ փաթեթ, ապա բոլոր մակնշումները և պիտակները ջնջվում կամ թաքցվում են:

77. Հետ վերադարձնելուց առաջ փաթեթը մանրամասն ենթարկվում է վարակազերծման: Յուրաքանչյուր մակնշում կամ պիտակավորում մաքրվում կամ թաքցվում է:

 

XV. ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՌԵՑՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

 

78. Սառեցնող միջոցները կարելի է կիրառել Ա և Բ կատեգորիայի վարակիչ նյութերի տեղափոխման ժամանակ: Սառույցը կամ չոր սառույցը տեղավորվում է երկրորդային փաթեթի վրա:

79. Ջրային սառույցը տեղադրում են հերմետիկ ամուր բեռնարկղի մեջ, այս դեպքում արտաքին փաթեթավորումը և տրանսպորտային փաթեթը ևս հերմետիկ են: Չոր սառույցը չի կարելի տեղադրել առաջնային բեռնարկղում կամ երկրորդային փաթեթում պայթյունավտանգության պատճառով: Չոր սառույցի համար անհրաժեշտ է կիրառել հատուկ մեկուսացված տարա: Չոր սառույցի օգտագործման ժամանակ առաջնորդվում են ԻԿԱՕ/ԻԱՏԱ 904 պահանջներով: Երկրորդային փաթեթն ամրացվում է արտաքին փաթեթավորմանն այնպես, որպեսզի պահպանվի ներսի փաթեթների առաջնային տեսքը, անգամ դրանց հալվելու կամ ցնդելու ժամանակ: Եթե չոր սառույցը օգտագործվում է Ա կատեգորիայի նյութերի տեղափոխման ժամանակ, ապա բեռը փոխադրող կազմակերպությունը նշում է վտանգավոր բեռի մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Կատարվում է գրառում` չոր սառույցի օգտագործման վտանգի մասին (նկար 4)` համապատասխան մակնշմամբ: Եթե չոր սառույցը օգտագործվում է Բ կատեգորիայի վարակիչ նյութերի տեղափոխման համար, ապա փաթեթավորումն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջների համաձայն:

80. Եթե որպես սառեցնող նյութ կիրառվում է հեղուկ ազոտ, ապա անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել փոխադրող կազմակերպության հետ: Առաջնային բեռնարկղը լինում է կայուն և դիմացկուն առավել ցածր ջերմաստիճանային պայմաններին: Հեղուկ ազոտի առկայության դեպքում ապահովվում են մակնշման բոլոր պահանջները, մասնավորապես` արտաքին փաթեթի վրա նշվում են վտանգը նախազգուշացնող գրառումներ, որոնք անհրաժեշտ են հեղուկ ազոտի կիրառման դեպքում (նկար 5): Օդային տրանսպորտով տեղափոխելու դեպքում ևս ապահովվում են անհրաժեշտ նշումներ կրիոգեն հեղուկների օգտագործման մասին (նկար 6):

81. Հեղուկ ազոտի տեղափոխման դեպքում օգտագործվում է «չոր տարա»: Ճիշտ պատրաստված «չոր տարան» չի պարունակում ազատ հեղուկ ազոտ: Այս ժամանակ հեղուկ ազոտը համարվում է վտանգավոր բեռ, որը ենթակա է արտոնագրման: «Չոր տարայով» տեղափոխման ժամանակ երկրորդ դասի վտանգավորության բեռների ժամանակ մակնշում չի պահանջվում: Ուղարկող կազմակերպությունը պատշաճ ձևով մակնշում և արտաքին մակերեսի վրա փակցնում է «չոր տարա» պիտակներ:

82. Վարակիչ ազդակների առկայությունն արտացոլվում է համապատասխան փաստաթղթերով: Ա կատեգորիայի համար տեղեկատվությունը ներկայացվում է վտանգավոր բեռների արտոնագրում: Բ կատեգորիայի և բացառությունների փաթեթների համար այդ տեղեկատվությունը ներկայացվում է նաև օդային տրանսպորտային փաստաթղթերում:

 

XVI. ՈՒՍՈՒՑՈՒՄ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

83. Բոլոր աշխատակիցները, ովքեր ներգրավված են տեղափոխման գործընթացում, անցնում են այդ գործընթացի վերաբերյալ ուսուցում: Ա կատեգորիայի վարակիչ նյութերի տեղափոխման համար աշխատակիցներն անցնում են ուսուցում:

84. Բ կատեգորիայի վարակիչ նյութեր տեղափոխելու վերաբերյալ պահանջն օգտագործողներին սովորեցնել փաթեթավորել, որը համարվում է բավարար տվյալ նյութերի տեղափոխման համար:

85. Բեռն ուղարկողը երաշխավորում է, որ այն նյութերը, որոնք ենթակա են տեղափոխման, ճիշտ են դասակարգվել և պատրաստ են տեղափոխման` ճիշտ փաթեթավորմամբ:

 

XVII. ՎԱՐԱԿԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

86. Բեռ փոխադրող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում բեռի ճիշտ դասակարգման, փաթեթավորման, մակնշման և համապատասխան փաստաթղթերի պատրաստման համար:

87. Վարակիչ նյութերի տեղափոխման արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է համաձայնություն և համակարգում երկու կողմերի միջև:

88. Վտանգավոր վարակիչ նյութերի բեռնափոխադրումն իրականացվում է ԻԱՏԱ-ի բոլոր պահանջների համաձայն և առկա են սահմանափակումներ դրանք օդային տրանսպորտով տեղափոխելու համար:

89. Բեռն ուղարկող (կոնսիգնանտ) կազմակերպությունն իրականացնում է նախնական համաձայնեցում բեռը ստացող կազմակերպության հետ, ներառյալ անհրաժեշտ պարզաբանումներ` ելքի և մուտքի համար, որի նպատակն է.

1) բեռի ընդունումը, որպեսզի համապատասխան տրանսպորտային միջոցով տեղափոխվի.

2) տեղափոխումը հնարավոր կարճ երթուղով (հնարավորության դեպքում ուղիղ երթուղի).

3) ապահովել համապատասխան փաստաթղթեր, ներառյալ` թույլտվությունը, ուղեկցող փաստաթուղթը և բեռնման փաստաթղթեր.

4) նախօրոք մինչ բեռի նշանակետին հասնելը տեղյակ է պահվում բեռը ստացող կազմակերպությանը:

90. Բեռ Փոխադրող՝ կազմակերպությանն իրազեկում է բոլոր փաստաթղթերի և դրանց ճիշտ լրացման մասին, ինչպես նաև փաթեթավորված բեռի մասին: Օգնում է բեռ ուղարկող կազմակերպությանը գտնելու առավել կարճ երթուղի և հաստատում է ընտրած երթուղին: Վարում և արխիվացնում է բեռի փոխադրման ողջ փաստաթղթերը:

91. Բեռը ստացող (կոնսիգնատոր) կազմակերպությունն ազգային համապատասխան մարմիններից ստանում է անհրաժեշտ թույլտվությունը.

1) ապահովում է բեռն ուղարկողին անհրաժեշտ փաստաթղթերով ներկրման համար,

2) կազմակերպում է բեռի արդյունավետ և օպերատիվ ստացումը,

3) հաստատում է բեռը ստացող կազմակերպության բեռի ստացման հանգամանքը,

4) բեռը չի կարելի ուղարկել այնքան ժամանակ, մինչև չստացվի համաձայնություն ուղարկող, փոխադրող և ստացող կազմակերպությունների միջև,

5) բեռ փոխադրող կազմակերպությունն ազգային համապատասխան մարմիններից ստանում է հաստատում, որ նյութը կարող է օրինական ճանապարհով դուրս բերվել երկրից,

6) բեռ ստացող կազմակերպությունն ազգային համապատասխան մարմիններից ստանում է հաստատում, որ նյութը կարող է օրինական ճանապարհով ներկրվել երկիր,

7) ստացողը հաստատում է, որ բացառվում են ուշացումները բեռի տեղ հասնելու համար:

 

XVIII. ՎԱՐԱԿԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈՍՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

92. Ա կատեգորիայի վարակիչ նյութերը չեն տեղափոխվում օդային փոստով:

93. Բ կատեգորիայի վարակիչ նյութերը կարող են տեղափոխվել պատվիրված փոստով: Այս դեպքում ապահովվում են պահանջները, մասնավորապես.

1) ապահովվում է եռակի փաթեթավորման սկզբունքը, և առկա են նույն պահանջները ինչպես այլ փոխադրման ժամանակ: Պիտակի վրա հասցեի նշմամբ, անհրաժեշտ է գրել «Նամակ» բառը: Միջազգային փոստային փոխադրումների ժամանակ նույնպես պահանջվում է կանաչ «Փոստային փոխադրումների համար մաքսային հայտարարագրի» պիտակ: Փոխադրման ժամանակ գրվում է «կենսաբանական նյութ, Բ կատեգորիա», զուգահեռ` սպիտակ պիտակ գրված սև տառերով (նկար 9),

2) այս դեպքում կիրառվում են ազգային կամ միջազգային սահմանափակումները: Այդ նպատակով ճշտվում են ազգային մարմինների հետ արդյոք նշված բեռը կարող է փոստային ծառայությամբ ուղարկվել:

 

XIX. ԱՐՏԱՀՈՍՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

94. Վարակիչ նյութի հետ շփման յուրաքանչյուր դեպքում անհապաղ լվացվում են ձեռքերը և ախտահարված մասն ախտահանվում է` անկախ վարակիչ նյութի տեսակից:

95. Վարակիչ նյութի հետ շփման դեպքում ախտահարված մասը լվացվում է ջրով և օճառով, իսկ ախտահանիչի կիրառումը կնվազեցնի վարակման ռիսկը: Ինչպես նաև անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Ներքոհիշյալ կանոնները վերաբերում են յուրաքանչյուր վարակիչ նյութի արտահոսքի, ներառյալ արյունը.

1) Անհրաժեշտ է հագնել ձեռնոցներ, անհատական պաշտպանիչ արտահագուստ, ներառյալ` աչքերի և երեսի պաշտպանիչ միջոցներ, եթե ցուցված է:

2) Թափված նյութը ծածկել անձեռոցիկով, թղթե սրբիչով կամ լաթով, որպեսզի բացառվի հետագա հոսքը:

3) Լցնել համապատասխան ախտահանիչ նյութ անձեռոցիկի, թղթե սրբիչի կամ լաթի վրա (հիմնականում կիրառվում է քլորի 5%-անոց լուծույթ, օդային տրանսպորտում կիրառելի են ամոնիումի միացությունները):

4) Ախտահանիչ նյութն անհրաժեշտ է լցնել սկզբում անձեռոցիկի, թղթե սրբիչի կամ լաթի եզրերի վրա` հաջորդիվ այն լցնելով մինչև ախտահարված հատվածի կենտրոն:

5) Երեսուն րոպե հետո վերցնել բոլոր պարագաները և, եթե առկա են ապակե մնացորդներ կամ այլ սրածայր պարագաներ, հավաքել դրանք գոգաթիով կամ ամուր ստվարաթղթով և տեղադրել աղբի համար նախատեսված ամուր տարողության մեջ:

6) Ախտահարված մասը լվանալ և ախտահանել (անհրաժեշտության դեպքում կրկնել 2-5 անգամ):

7) Ախտահարված նյութը տեղադրել հերմետիկ և կայուն աղբամանի մեջ:

8) Արդյունավետ ախտահանումից հետո վերջինիս մասին հայտնել համապատասխան լիազոր մարմիններին և տեղեկացնել իրականացված միջոցառումների մասին:

 

XX. ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳ

 

96. Համաձայն միջազգային տիպային պարտավորությունների պահանջների` նմանատիպ դեպքերի մասին հաղորդվում է ինչպես առողջապահական, այնպես էլ տրանսպորտային մարմիններին:

97. UN (ՅՈՒ ԷՆ) 2900 վարակիչ նյութեր, որոնք մտնում են Ա խմբի մեջ ցանկացած ձևով, եթե նշված չէ հակառակը:

 

XXI. P620 ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

98. Այս մեթոդաբանությունը նախատեսվում է մրջազգային OOH 2814 և OOH 2900 համարակալմամբ բեռների համար:

99. Փաթեթավորումը, որը համապատասխանում է սույն փաստաթղթի պահանջներին և թույլատրված է օգտագործման, կազմված է`

1) հերմետիկ անջրաթափանց առաջնային բեռնարկղ/բեռնարկղերից.

2) հերմետիկ անջրաթափանց երկրորդային բեռնարկղից.

3) բացառությամբ այն դեպքերի, երբ տեղափոխվում են կարծր վարակիչ նյութեր, աբսորբցող բավականաչափ նյութով, որը տեղադրված է առաջնային և երկրորդային բեռնարկղերի մեջ: Մեկ երկրորդային փաթեթավորման մեջ առկա մի քանի առաջնային բեռնարկղերի դեպքում դրանք փաթաթվում են առանձին, հարումը բացառելու նպատակով: Արտաքին ամուր փաթեթավորմամբ (վերջինիս նվազագույն չափը` 100 մմ):

100. Լրացուցիչ պահանջներ՝

1) Ներքին փաթեթավորում, վարակիչ նյութեր պարունակող փաթեթները չեն միախառնվում այլ փաթեթների հետ, որտեղ առկա են բեռի այլ տեսակներ: Լրակազմերը կարելի է տեղավորել արտաքին տեղափոխման տարայում սույն պահանջների համաձայն, որը կարող է պարունակել չոր սառույց: Բացառությամբ հատուկ բեռների փոխադրման, օրինակ` ամբողջական օրգաններ, որոնք պահանջում են հատուկ փաթեթավորում, անհրաժեշտ են սույն կետով նախատեսված լրացուցիչ պահանջները.

ա. Նյութեր, որոնք տեղափոխվում են շրջակա միջավայրի կամ ավելի բարձր ջերմաստիճանի տակ առաջնային բեռնարկղը ապակյա, մետաղյա և պլաստմասսե է: Հերմետիկությունն ապահովելու համար կիրառվում են թերմաեռակցում, զանգանման մեկուսարան կամ զմռսիչ կնիք: Պտտվող կափարիչների կիրառման դեպքում, անհրաժեշտ է դրանք ամրացնել լրացուցիչ ֆիքսող միջոցներով, օրինակ` կպչուն ժապավեն, պարաֆինային ժապավեն կամ գործարանային արտադրության զմռսող սարքավորում:

բ. Նյութեր, որոնք տեղափոխվում են սառեցված կամ պաղեցված վիճակում` սառույց, չոր սառույց կամ այլ սառեցնող միջոց, տեղադրվում են երկրորդային փաթեթի շուրջը, կամ այլընտրանքային, արտաքին տրանսպորտային տարայում` համապատասխան մակնշումներով: Սառույցի հալվելու կամ չոր սառույցի ցնդելու դեպքում կիրառվում են միջանկյալ հիմքեր: Սառույցի կիրառման դեպքում ապահովվում է անջրաթափանց արտաքին փաթեթավորում կամ արտաքին տրանսպորտային տարա: Չոր սառույցի կիրառման դեպքում` անջրաթափանց արտաքին փաթեթավորման կամ արտաքին տրանսպորտային տարայից հանվում է ածխաթթու գազը: Առաջնային բեռնարկղը և երկրորդային փաթեթն ապահովում են ամբողջականությունը:

գ. Նյութեր, որոնք տեղափոխվում են հեղուկ ազոտում` կիրառվում են պլաստմասսե առաջնային բեռնարկղեր, որոնք կայուն են շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Այս դեպքում նաև ապահովվում են հեղուկ ազոտի տեղափոխման պահանջները: Առաջնային բեռնարկղը և երկրորդային փաթեթավորումն ապահովում են տեղափոխվող նյութի ամբողջականությունը տեղափոխման ժամանակ:

101. Լիոֆիլացված նյութերը կարելի է տեղափոխել առաջնային բեռնարկղերով զմռսված կամ ռեզինե փականներով սրվակների միջոցով (ռեզինե ամորտիզացնող օղակով), փակված մետաղյա զմուռսով:

102. Անկախ բեռի տեղափոխման ջերմաստիճանից առաջնային բեռնարկղը կամ երկրորդային փաթեթն ապահովում են բեռի ամբողջականությունը ոչ պակաս 95 կՊա և -400 C - +550 C ջերմաստիճանի պայմաններում:

103. Յուրաքանչյուր առաջնային բեռնարկղ կարող է պարունակել ոչ ավելի, քան 30 մլ վտանգավոր նյութ, ներառյալ` երրորդ (դյուրավառ հեղուկներ), ութերորդ (կորոզիայի ենթակա) կամ իններորդ (տարբեր վտանգավոր նյութեր) դասի նյութերը:

104. Փաթեթավորման համար լրացուցիչ պայմանները

1) Վարակիչ նյութերի տեղափոխման համար ուղարկող կազմակերպությունները պետք է համոզված լինեն, որ տվյալ բեռը վտանգավոր չէ մարդկանց և կենդանիների առողջության համար:

2) Դատարկ տարան վերադարձնելուց առաջ տարան ենթարկվում է մանրամասն ախտահանման կամ վարակազերծման` յուրաքանչյուր նյութի վարակազերծման համար: Այս դեպքում բոլոր մակնշումները և պիտակները վկայում են, որ տարայում առկա են վարակիչ նյութեր, որոնք պետք է հանել կամ ջնջել:

 

 XXII. P650 ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

105. Նշված կանոնակարգը կիրառվում է միջազգային OOH 3373 համարակալմամբ բեռների տեղափոխման համար:

106. Ուղևորային կամ բեռնափոխադրումների համար օդային տրանսպորտով տեղափոխման համար, ինչպես նաև բեռների օդային տեղափոխումների համար:

107. Փաթեթավորման համար նախատեսված պարագաները լինում են բարձր որակի, բավականին ամուր, որպեսզի պահպանեն բեռը թափքի տատանումներից, ինչպես նաև մեխանիկական ներբեռնման, արտաբեռնման ժամանակ: Փաթեթը կազմավորվում և փակվում է այնպես, որպեսզի բացառվի պարունակության արտահոսքը` պայմանավորված վիբրացիայով կամ ջերմային ռեժիմի, ճնշման, խոնավության փոփոխությամբ:

108. Փաթեթը կազմվում է երեք բաղադրիչից, ապահովվում է արտաքին կարծր փաթեթավորում`

1) Առաջնային բեռնարկղ

2) Երկրորդային փաթեթավորում, և

3) Արտաքին փաթեթավորում:

Այս դեպքում ապահովվում է երկրորդային կամ արտաքին կարծր փաթեթավորում:

109. Առաջնային բեռնարկղերը փաթեթավորվում են երկրորդ փաթեթի մեջ այնպես, որ չկոտրվեն, չվնասվեն, կամ պարունակությունը չթափվի երկրորդային փաթեթի մեջ` տեղափոխման նորմալ պայմանների դեպքում:

110. Երկրորդային բեռնարկղերը պետք է ամրացվեն առաջնային փաթեթին և տեղադրվեն համապատասխան ամորտիզացնող պարագաներով: Պարունակության յուրաքանչյուր արտահոսք չպետք է վնասի արտաքին փաթեթը:

111. Ներքոնշյալ մակնշումը տեղադրվում է փաթեթի արտաքին մակերեսի վրա այնպես, որպեսզի ապահովվի վերջինիս ակնառու լինելը: Նշանը տեղադրվում է այնպես, որպեսզի ապահովվի 450 անկյունային թեքումով քառակուսու պատկերը (ադամանդի ձևաչափով), և յուրաքանչյուր կողմն ունի 50մմ երկարություն, գծի լայնությունը` ոչ պակաս, քան 6 մմ: Արտաքին մակերեսի վրա նշանին հարակից ադամանդի ձևով նշվում է բեռի անվանումը` «Կենսաբանական նյութ, Բ կատեգորիա», ինչպես նաև տառերի բարձրությունը ոչ պակաս, քան 6 մմ է:

 

Ներմուծեք նկարագրությունը_5145

 

112. Փաթեթի ոչ պակաս, քան մեկ մակերեսն ունի ոչ պակաս, քան 100մմ x 100 չափեր:

113. Փաթեթավորված բեռն անցնում է 1,2 մ բարձրությունից ընկնելու փորձություն` առաջնային բեռնարկղից արտահոսքի դեպքերը կանխելու համար: Վերջինս ապահովվում է աբսորբցող նյութերով:

114. Հեղուկ նյութերի համար, պարունակում է մեկ լիտր հեղուկ`

1) Առաջնային բեռնարկղն անջրաթափանց է:

2) Երկրորդային փաթեթը անջրաթափանց է:

3) Մեկ երկրորդային փաթեթի մեջ մի քանի կոտրվող բեռնարկղեր տեղավորելիս դրանք փաթեթավորվում են առանձին կամ դասավորվում այնպես, որպեսզի չհարեն միմյանց:

4) Անհրաժեշտ է առաջնային բեռնարկղի և երկրորդային փաթեթի միջև տեղադրել աբսորբցող նյութ: Աբսորբցող նյութի քանակությունն ապահովում է նյութի արտահոսքի ժամանակ դրա ամբողջական կլանումը այնպես, որ դուրս գալու պայմաններում նույնիսկ չվնասվի ամորտիզացնող նյութը և արտաքին փաթեթը:

5) Առաջնային բեռնարկղը կամ երկրորդային փաթեթը ապահովում են պարունակության չվնասումը ներքին 95 կՊա ճնշման պայմաններում:

-40°С - +55°С սահմաններում
Արտաքին փաթեթի պարունակությունը չպետք է գերազանցի չորս լիտր, այստեղ չեն մտնում սառույցը, չոր սառույցը կամ հեղուկ ազոտը, եթե դրանք կիրառվում են սառեցման համար:

115. Կարծր նյութերի համար` չեն գերազանցում արտաքին փաթեթավորման առավելագույն քաշը:

1) Առաջնային բեռնարկղն ապահովում է նյութի ամբողջական պահպանումը:

2) Երկրորդային փաթեթն ապահովում է նյութի ամբողջական պահպանումը:

3) Մեկ երկրորդային փաթեթի մեջ մի քանի կոտրվող բեռնարկղեր տեղավորելիս դրանք փաթեթավորվում են առանձին կամ դասավորվում այնպես, որպեսզի չհարեն միմյանց: Բացառությամբ այն բեռների, որոնք պարունակում են մարմնի մասեր, օրգաններ կամ ամբողջական մարմին, արտաքին փաթեթը չի պարունակում նյութեր, որոնք գերազանցում են 4 կգ-ը: Այս պարունակության մեջ չի մտնում չոր սառույցը կամ հեղուկ ազոտը, եթե դրանք կիրառվում են որպես սառեցնող միջոց:

4) Անհրաժեշտ է առաջնային բեռնարկղի և երկրորդային փաթեթի միջև տեղադրել աբսորբցող նյութ: Աբսորբցող նյութի քանակությունն ապահովում է նյութի արտահոսքի ժամանակ դրա ամբողջական կլանումը այնպես, որ դուրս գալու պայմաններում նույնիսկ չվնասվի ամորտիզացնող նյութը և արտաքին փաթեթը:

116. Նմուշի պաղեցում կամ սառեցում` սառույց, չոր սառույց կամ հեղուկ ազոտ.

1) Չոր սառույցի կամ հեղուկ ազոտի կիրառման դեպքում պահպանվում են սույն փաստաթղթով սահմանված պահանջները: Սառույցի կամ չոր սառույցի կիրառման դեպքում դրանք տեղադրվում են երկրորդային փաթեթից դուրս կամ արտաքին փաթեթում: Անհրաժեշտ է կիրառել ներքին հարմարանքներ երկրորդային փաթեթի ճիշտ տեղակայումն ապահովելու համար այնպես, որ նույնիսկ սառույցի հալվելու դեպքում այն չվնասվի: Սառույցի կիրառման ժամանակ արտաքին փաթեթը կամ տեղափոխման տարան հերմետիկ է և բացառում է արտահոսքը: Կոշտ ածխաթթու գազի կիրառման ժամանակ փաթեթավորումն իրականացվում է այնպես, որպեսզի հնարավորություն ընձեռվի ածխաթթու գազի դուրս գալը` լրացուցիչ ճնշման դեպքում փաթեթը չվնասվելու նպատակով, ինչպես նաև մակնշվում է «Կոշտ ածխաթթու գազ» կամ «Չոր սառույց» գրառությամբ:

117. Լրացուցիչ արտաքին տարողության մեջ մի քանի բեռի տեղադրման դեպքում ապահովվում են բոլոր պիտակները և մակնշումների տեսանելիությունը:

118. Վարակիչ նյութերի վրա, որոնք ունեն միջազգային OOH 3373 համարակալումը` փաթեթավորման և մակնշման պահանջները չեն կիրառվում:

119. Փաթեթավորման նյութերի արտադրող կազմակերպությունները և մատակարարները բեռ ստացող կազմակերպությանը կամ անձանց տրամադրում են փաստաթղթերի լրացման, բեռի հերմետիկ փաթեթավորման մասին մանրամասն տեղեկատվություն, որպեսզի ապահովվի բեռի ճիշտ փաթեթավորումը:

120. Յուրաքանչյուր առաջնային բեռնարկղում, որը պարունակում է վարակիչ նյութ, տեղավորվում է ոչ ավելի, քան 30 մլ վտանգավոր նյութ, ներառյալ` երրորդ (դյուրավառ հեղուկներ), ութերորդ (կորոզիայի ենթակա) կամ իններորդ (տարբեր վտանգավոր նյութեր) դասի նյութերը:

121. Կենդանական ծագման կամ կենդանիների տեղափոխման համար փոխադրող կազմակերպությունը կարող է պահանջել լրացուցիչ պահանջներ` սահմանված սույն փաստաթղթով:

 

Հավելված 1

Հավելված 2

Ա ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՎԱՐԱԿԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ

 

1. ՎԱՐԱԿԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ Ա ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻՆ, ԵԹԵ ՉԿԱՆ ԱՅԼ ՀԱՏՈՒԿ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

ՄԱԿ-ի կոդ և հստակ բեռի անվանում

 

1) ՄԱԿ 2814
Վարակված նյութներ, որոնք մարդկանց մոտ առաջացնում են հիվանդություն

Սիբիրյան խոց (միայն կուլտուրա)

Բրուցելլա աբորտուս (Brucella abortus) բրուցելլա (միայն կուլտուրա)

Բրուցելլա մելիտենսիս (Brucella melitensis) բրուցելլա (միայն կուլտուրա)

Բրուցելլա սուիս (Brucella suis) բրուցելլա (միայն կուլտուրա)

Բուլքոլդերիա մալեի (Burkholderia malle)i – Փսևդոմոնաս մալեի (Pseudomonas mallei) –խլնախտ (միայն կուլտուրա)

Բուլքոլդերիա փսևդոմալեի (Burkholderia pseudomallei) – Pseudomonas pseudomallei (միայն կուլտուրա)

Քլամիդիա պիստացի (Chlamydia psittaci) –շտամներ, անջատված թռչուններից (միայն կուլտուրա)

Կլոստրիդիում բոտուլինում (Clostridium botulinum) (միայն կուլտուրա)

Կոկկիդիոիդես իմիտիս (Coccidioides immitis) (միայն կուլտուրա)

Կոքսելլա բուրնետի (Coxiella burnetii) (միայն կուլտուրա)

Ղրիմ Կոնգո հեմոռագիկ տենդ

Դենգեի տենդ (միայն կուլտուրա)

Ձիերի արևելյան էնցեֆալիտի վիրուս (միայն կուլտուրա)

Էշերիխիա կոլի (Escherichia coli), տոքսիգեն վերո (vero) (միայն կուլտուրա)

Էբոլի վիրուս

Ֆլեքսալ (Flexal) վիրուս

Ֆրասիսելլա տուլարենսիս (Francisella tularensis) (միայն կուլտուրա)

Գուանարիտոի վիրուս

Հանտավիրուսներ

Հանտավիրուսներ, որոնք առաջացնում են հեմոռագիկ տենդ՝ երիկամային համախտանիշով

Հենդրա վիրուս

Վիրուսային հեպատիտ Բ (միայն կուլտուրա)

Հերպեսի Բ վիրուս (միայն կուլտուրա)

Մարդու իմունաանբավարարության վիրուս (միայն կուլտուրա)

Բարձր ախտածին թռչնի գրիպի վիրուս (միայն կուլտուրա)

Ճապոնական էնցեֆալիտի վիրուս (միայն կուլտուրա)

Խունինի վիրուս

Կիասանուրյան անտառների հիվանդության վիրուս

Լասսի վիրուս

Մաչուպոի վիրուս

Մարբուրգի վիրուս

Կապիկների ծաղիկների վիրուս

Միկոբակտերիում տուբերկուլոսիս (Mycobacterium tuberculosis) (միայն կուլտուրա)

Նիպա վիրուս

Օմսկի հեմոռագիկ տենդի վիրուս

Պոլիոմիելիտի վիրուս (միայն կուլտուրա)

Կատաղության վիրուս (միայն կուլտուրա)

Ռիկետսիա պրովաչեկի (Rickettsia prowazekii) (միայն կուլտուրա)

Ռիկետսիա Ռիկետսիի (Rickettsia rickettsii) (միայն կուլտուրա)

Ռիֆտ հովտի տենդի վիրուս (միայն կուլտուրա)

Գարնանային- ամառային (ռուսական) էնցեֆալիտի վիրուս (միայն կուլտուրա)

Սաբի վիրուս

Շիգելա դիզենտերիա (Shigella dysenteriae) տեսակ 1 (միայն կուլտուրա)

Տզային էնցեֆալիտի վիրուս (միայն կուլտուրա)

Բնական ծաղկի վիրուս

Ձիերի վենեսուելյան էնցեֆլիտի վիրուս (միայն կուլտուրա)

Արևմտյան Նեղոսի վիրուս (միայն կուլտուրա)

Դեղին տենդի վիրուս (միայն կուլտուրա)

Յերսինիա պեստիս (Yersinia pestis) (միայն կուլտուրա)

2) ՄԱԿ 2900
Վարակիչ նյութեր, որոնք կենդանիների շրջանում առաջացնում են հիվանդություններ

Խոզերի աֆրիկական ժանտախտի վիրուս (միայն կուլտուրա)

Թռչնի պարամիքսովիրուս 1 տեսակ –Նյու քասլի վիրուս (միայն կուլտուրա)

Կապույտ լեզու վիրուս (միայն կուլտուրա)

Դաբաղի վիրուս (միայն կուլտուրա)

Մաշկի Լումպու հիվանդության վիրուս (միայն կուլտուրա)

Միկոպլազմա միկոիդես (Mycoplasma mycoides) – կովերի կոնտագիոզ պլևրոպնևմոնիա (միայն կուլտուրա)

ՄԵԿ-ի ժանտախտի վիրուս (միայն կուլտուրա)

ԽԵԿ-ի ժանտախտի վիրուս (միայն կուլտուրա)

Ոչխարների ծաղկի վիրուս (միայն կուլտուրա)

Այծերի ծաղկի վիրուս (միայն կուլտուրա)

Խոզերի վեիկույլար հիվանդության վիրուս (միայն կուլտուրա)

Վեզիկուլյար ստոմատիտի վիրուս (միայն կուլտուրա)


Հավելված 3

 

Ձև 1

 

Կազմակերպության անվանում------------------------- Առաջնային հաշվառման փաստաթուղթ

Բաժնի, բաժանմունքի, ----------------------------------

Հաստատված է`

լաբորատորիայի------------------------------------------
 

Հետազոտության (նույնականացման) և պահպանման համար ստացված ախտածին կենսաբանական ազդակների գրանցման մատյան

Պահել 3 տարի Սկսված է ----------------------

 

Մինչև ---------- ----------------

 

Ավարտված է-------------------

N
հ/հ

Ստացման
ամսաթիվ

Ազդակի
անվանում

Ստացված
տարողու-թյունների (սրվակներ, փորձանոթներ)
քանակ

Որտեղից է
ստացվել

Հետազո-տության նպատակ

Հետազո-տության արդյունքը և պատաս-խանի տրման ամսաթիվ

Ստորագրու-թյուն

Ծանոթու-թյուն

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

Նկատառում`

1. Ախտորոշիչ հետազոտություններով զբաղվող լաբորատորիաներում ձև 1 փոխարինում են հաշվառման ձևերը (մատյաններ` ըստ առանձին տեսակի հետազոտությունների)

2. 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակի գրանցման ժամանակ ծանոթության սյունակում (սյունակ 9) նշել շտամի կարգավիճակը

3. 3-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ ախտորոշիչ հետազոտություններ կատարող ստորաբաժանումները այս ձևը չեն լրացնում

 

Ձև 2

 

Կազմակերպության կոդ

Կազմակերպության անվանում------------------------- Առաջնային հաշվառման փաստաթուղթ

Բաժնի, բաժանմունքի, ---------------------------------

Հաստատված է`

լաբորատորիայի------------------------------------------

 

ԱՆՋԱՏՎԱԾ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՇՏԱՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Պահել 3 տարի Սկսված է ----------------------

 

Մինչև ---------- ----------------



Ավարտված է-------------------

 

N
հ/հ

Հետազոտու-թյան N

Նմուշի վերցման գտնվելու վայրը և ամսաթիվ

Ախտածին կենսաբա-նական ազդակի
անվանում

Շտամի N

Անջատ-ման
աղբյուր

Անջատ-ման
ամսաթիվ

Ախտածին կենսաբա-նական ազդակի կարճ բնութագիր*

Ախտածին կենսաբա-նական ազդակի կարգա-վիճակ**

Ծանո-թություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

1. Ատիպիկ կամ տիպիկ նմուշների դեպքում նշել տարբերիչ նշաններով

 

2. Ոչնչացված է (ամսաթիվ, արձանագրության N), հանձնված է հավաքածու, կենտրոն և այլն (ամսաթիվ, արձանագրության N):

 

Ձև 3

 

Կազմակերպության կոդ

 

Կազմակերպության անվանում------------------------- Առաջնային հաշվառման փաստաթուղթ

Բաժնի, բաժանմունքի, ----------------------------------
Հաստատված է`

լաբորատորիայի------------------------------------------

 

ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Պահել 3 տարի Սկսված է ----------------------

 

Մինչև ---------- ----------------



Ավարտված է-------------------

 

Ամսա-թիվ

Հետազոտու-
թյան տեսակ
(Ախտածին կենսա-
բանական ազդակի անվանում)

Ցանքսերի քանակ

Ա

Վարակված կենդանիների
քանակ (ըստ տեսակների) Բ

Վարակված մակաբույծների
քանակ (նմուշներ) Գ

Վարակված օրգանների
քանակ (նմուշներ) Դ

Չոր պատրաս-
տուկների քանակ

Պատաս-խանատու

Ծանո-թություն

Օրվա սկզբում

Ցան-
ված է (ստաց-
ված)

Ոչնչաց-
ված է(հանձ-նված)

Օրվա վերջում

Օրվա սկզբում

Վարակ-ված է (ստաց-ված է)

Ոչնչաց-
ված է (հանձ-
նված է)

Օրվա վերջում

Օրվա սկզբում

Վարակ-ված է

Ոչնչաց-ված է

Օրվա վեր-ջում

Օրվա սկզբում

Վարակ-ված է

Ոչնչաց-ված է

Օրվա վեր-ջում

Օրվա սկզբում

Ստաց-ված է

Ոչնչաց-
ված է
(հանձ-
նված է)

Օրվա վեր-ջում

անձի
ստորա- գրություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

 

Նկատառում`

 

1. Հաշվառման յուրաքանչյուր բաժին (բացի 1, 2, 23, 24) անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել առանձին

 

2. Ախտածին կենսաբանական ազդակի ցանքսերն անկախ տարողության տեսակից հաշվառվում են մի

 

3. 3-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակի հետ ախտորոշիչ հետազոտություններ կատարող ստորաբաժանումները տվյալ ձևը չեն լրացնում

 

Ձև 4

 

Կազմակերպության կոդ

 

Կազմակերպության անվանում------------------------- Առաջնային հաշվառման փաստաթուղթ

Բաժնի, բաժանմունքի, -------------------------------
Հաստատված է`

լաբորատորիայի------------------------------------------

 

ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Պահել 3 տարի Սկսված է ----------------------

 

Մինչև ---------- ----------------

 

Ավարտված է-------------------


Ամսա-
թիվ

ԱԿԱ
տեսակ

Ախտածին
կենսա-
բանական
ազդակ
պարունա-
կող
օբյեկտ-
ների
անվանում

Օբյեկտների քանակ

Ծանո-
թու-
թյուն

Պատաս-
խանատու
անձի
ստորա-
գրություն

Օրվա
սկզբում

Ստաց-
ված է

Ցանված
կամ
վարակ-
ված է

Ոչնչաց-
ված է

Հանձ-
նված է

Օրվա
վերջում

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

Նկատառում`

 

1. Սյունակ 3-ում թվարկվում են ախտածին կենսաբանական ազդակների (այդ թվում` լիոֆիլ չորացված), ինչպես նաև վարակված կենդանիներ, մակաբուծներ և այլն պարունակող լաբորատոր ամանեղենի բոլոր տեսակները:

 

2. 3-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ ախտորոշիչ հետազոտություններ կատարող ստորաբաժանումները այս ձևը չեն լրացնում

 

3. Լրացվում է միայն օբյեկտների հետ աշխատանքի օրերին

 

 Ձև 5

 

Կազմակերպության կոդ


Կազմակերպության անվանում------------------------- Առաջնային հաշվառման փաստաթուղթ

Բաժնի, բաժանմունքի, ---------------------------------
Հաստատված է`

լաբորատորիայի------------------------------------------

 

ՀԱՎԱՔԱԾՈՒ (ԿՈԼԵԿՑԻՈՆ) ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Պահել 3 տարի Սկսված է ----------------------

 

Մինչև ---------- ----------------



Ավարտված է-------------------

N

Ցեղային (տեսա-կային) անվա-նումը լատի-ներեն տառա-դար-ձումով

Հատուկ անվա-նում

Շտամի N

Անջատ-ման աղբյուր

Անջատ-ման
եղա-նակ

Անջատ-ման ամսա-թիվ

Անջատ-ման տեղ

Ում կողմից է անջատ-ված (անուն, ազգանուն)

Որտեղից է ստացվել

Ստաց-ման ամսա-թիվ

Ախտածին կենսա-բանա-կան ազդակի կարգա-վիճակ

Ծանո-թու-թյուն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

 

Ձև 6

 

Կազմակերպության կոդ


Կազմակերպության անվանում------------------------------- Առաջնային հաշվառման փաստաթուղթ

Բաժնի, բաժանմունքի, ----------------------------------
Հաստատված է`

լաբորատորիայի----------------------------------------

 

ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

N

Հայտի ստաց-ման ամսա-թիվ

Որտեղից է ստացվել հայտը (կազմակեր-պությունը, թույլտվության համար և ամսաթիվ)

Բացթողնված ախտածին կենսա-բանական ազդակի անվանում և համար

Բացթողնված ախտածին կենսա-բանական ազդակի տարողու-թյունների քանակ (նշել տեսակը և փաթեթա-վորման ձևը)

Բաց-թողման ամսա-թիվ

Ստացողի ԱԱՀ, լիազորագրի N և ամսաթիվ, անձնագրի N, ում կողմից և երբ է տրված

Գրու-թյուն ստա-նալու մասին

Ով է բաց թողել (ԱԱՀ, ստորա-բաժա-
նում, ստորա-գրու-թյուն)

Ծանո-թու-թյուն

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

Ձև 7

 

Կազմակերպության կոդ


Կազմակերպության անվանում------------------------- Առաջնային հաշվառման փաստաթուղթ

Բաժնի, բաժանմունքի, ----------------------------------
Հաստատված է`

լաբորատորիայի-----------------------------------------

 

ՀԱՎԱՔԱԾՈՒ (ԿՈԼԵԿՑԻՈՆ) ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ N –

 

1. Հավաքածուի բաժին -------------------------------------------- 6. Բոքս -------------------------------------
2. Շտամի տեսակային անվանում ------------------------------ 7. Պահարան ------------------------------
3. Շտամի N -------------------------------------------------------- 8. Սառնարան ----------------------------
4. Շտամի հատուկ անվանում ----------------------------------- 9. Դարակ------------------------------------
5. Շտամի գույքային համար ------------------------------------- 10. Արկղ (տուփ*) ------------------------
 

11. Չի թույլատրվում օգտագործել ստվարաթղթից պատրաստված տուփեր 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների պահպանման համար

 

Ամսաթիվ

Կազմակերպության (ստորաբաժանման) անվանում

Ստացված ախտածին կենսա-բանական ազդակի տարողու-թյունների քանակ

Հանձնված ախտածին կենսա-բանական
ազդակի տարողու-թյունների քանակ

Առկա է (մնացորդ)

Պատաս-խանատու անձի ստորագրու-թյուն

Ծանո-թու-թյուն

Ստացման

Բաց թողման

Շտամը ստացողի

Շտամը հանձնողի

1

2

3

4

5

6

7

8

9

 

Ձև 8

 

Կազմակերպության կոդ

Կազմակերպության անվանում------------------------ Առաջնային հաշվառման փաստաթուղթ

Բաժնի, բաժանմունքի, ---------------------------------
 

լաբորատորիայի------------------------------------------
Հաստատված է`

ժամանակավոր կազմավորման անվանում-----------
 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԱՌԿԱ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Պահել 3 տարի Սկսված է ----------------------

 

Մինչև ---------- ----------------



Ավարտված է-------------------

Գրանցման
համար

Միկրօրգա-նիզմի անվանում

Շտամի համար

Օգտագործման նպատակ

Որտեղից է ստացված

Ստացման ամսաթիվ, ամիս, տարի

Նշում ոչնչացման մասին

Ստորագրու-թյուն

1

2

3

4

5

6

7

8

 

Ձև 9

 

Կազմակերպության կոդ

 

 

Կազմակերպության անվանում------------------------- Առաջնային հաշվառման փաստաթուղթ

Բաժնի, բաժանմունքի, ----------------------------------
Հաստատված է`

լաբորատորիայի------------------------------------------

 

ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԼԻՈՖԻԼԱՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Պահել 3 տարի Սկսված է

 

Մինչև ---------- ----------------



Ավարտված է

N հ/հ

Հայտի ստաց-ման ամսա-թիվ և ստորա-բաժան-ման (կազմա-կեր-
պության) անվա-նում

Ում կողմից և երբ է թույլա-տրված

Լիոֆիլացում

Տրվել է ամպու-լաներ

Տրման ամսա-թիվ

ԱԱՀ և ստորա- գրու-թյուն

Ծանո-թու-թյուն

լիո-ֆիլաց-ման արձա-նագրու-թյան N
և ամսա-թիվ

ազդակի ան- վանում

ամպուլաների քանակ

   

լցված է

միաց-ված է

զոդ-ված է

վերց-ված է ստուգ-ման

խոտան-ված է

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

 

Ձև 10

 

Կազմակերպության կոդ

 

 

Կազմակերպության անվանում------------------------- Առաջնային հաշվառման փաստաթուղթ

Բաժնի, բաժանմունքի, ---------------------------------


Հաստատված է`


լաբորատորիայի----------------------------------------

 

ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Պահել 3 տարի Սկսված է ----------------------

 

Մինչև ---------- ----------------



Ավարտված է-------------------

Ամսա-թիվ

Լաբորա-տորիա (ստորա-բաժա-նում)

Նյութի անվա նում

Ախտածին կենսա-բանական ազդակի տարո-ղությունների քանակ

Ստորագրություն

Ավտո-կլավի N

Մանրէազերծման ռեժիմ

նյութը հանձ-նողի

նյութն ընդու-նողի

սկիզբ

վերջ

ճնշում

(P)

ջերմաս-տիճան

(t)

էքսպո-զիցիա
(ժամա-նակ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

 

(շարունակություն)

 

Մանրէազերծման
ստուգում

Վարակազերծման այլ տեսակներ (նշել ռեժիմը և տևողությունը)

Ստորագրություն

քիմիական

մանրէաբանական

ավտոկլավն աշխատացնողի

ավտոկլավի ռեժիմի պատասխանատու

13

14

15

16

17

 

Ձև 11

 

Կազմակերպության կոդ

 

Կազմակերպության անվանում Առաջնային հաշվառման 
   
Հաստատված է`

Հաստատում եմ`

Լաբորատորիայի (բաժնի) վարիչ

___________________
(Ա.Ա.Հ.)

_____ ______________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՑԱՆՔՍԻ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿԻ (ՆԵՐԻ) ՉՈՐ ՍՐՎԱԿԻ (ՆԵՐԻ) ԲԱՑՄԱՆ

 

2 0 -----թ. N --------

 

Մենք ներքոստորագրյալներս ________________________________________________________

(պաշտոն, Ա.Ա.Հ.)

______________________________________________________________________________

համաձայն _____________________________________________________________________

(թույլտվություն տվողի պաշտոն և Ա.Ա.Հ.)

______________________________________________________________________________

(թույլտվության N և ամսաթիվը)


թույլտվության բացեցինք չոր ախտածին կենսաբանական ազդակի սրվակ(ներ)

_____________________________________________________________________________

(տեսակի անվանում շտամի N, օբյեկտների քանակ և այլն)


___________________________________________________________________ նպատակով

(Ախտածին կենսաբանական ազդակի ցանքս կամ ոչնչացում)


ախտածին կենսաբանական ազդակի մնացորդներով ամպուլան (ները) վարակազերծված է
(են) ________________________________________________________________________

(ամսաթիվ)


ավտոկլավում ____________________ կամ ընկղմված են _____________________________

(ավտոկլավի ռեժիմ)

__________________________________________________________________________

(ախտահանիչ նյութի անվանում, խտություն, վարակազերծման ժամանակ)

Սրվակի (ների) բացման ամսաթիվը_________________

Ստորագրություններ.

Ձև 12

 

Կազմակերպության կոդ

Կազմակերպության անվանում Առաջնային հաշվառման
   
Հաստատված է`

Հաստատում եմ`

Լաբորատորիայի (բաժնի) վարիչ

___________________
(անուն ազգանուն)

_____ ______________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

2 0 -------- N ---------

 

Մենք, ներքոստորագրյալներս, _____________________________________________________

(Ա.Ա.Հ.)

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

համաձայն ___________________________________________________________________

(թույլտվություն տվողի Ա.Ա.Հ. և պաշտոն)

 

_________________________________________________________________ թույլտվության

(թույլտվության N և ամսաթիվ)


ոչնչացրեցինք ախտածին կենսաբանական ազդակի ____________________________________

(տեսակի անվանում,


___________________________________________________________________________

շտամի N, օբյեկտների քանակ և այլն)


ավտոկլավում ____________________________________________________________ կամ

(ավտոկլավի ռեժիմ)

ընկղմումով ______________________________________________________

(ախտահանիչ նյութի անվանում, խտություն, վարակազերծման ժամանակ)


Ախտածին կենսաբանական ազդակի ոչնչացման ամսաթիվ ________________

Ստորագրություններ

Ձև 13

Կազմակերպության կոդ

 

 

Կազմակերպության անվանում Առաջնային հաշվառման 
   
  Հաստատված է`

Հաստատում եմ`

Լաբորատորիայի (բաժնի) վարիչ

 

___________________
(անուն ազգանուն)

 

_____ ______________

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ (ԲԱԺՆՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ) 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ

ՀԱՆՁՆՄԱՆ (ՓՈԽԱՆՑՄԱՆ)

 

2 0 -------- N ---------

 

Մենք, ներքոստորագրյալներս, ________________________________________________________

(Ախտածին կենսաբանական ազդակի հանձնողի պաշտոն, անուն, ազգանուն)

_______________________________________________________________________________

(Ախտածին կենսաբանական ազդակի ստացողի պաշտոն, Ա.Ա.Հ.)


կազմեցինք սույն արձանագրությունն առ այն, որ լաբորատորիայի (բաժնի) վարիչի

կարգադրության համաձայն _________________________________________________________

կատարվել է ախտածին կենսաբանական
ազդակի հանձնում ________________________________________________________________

(տեսակի անվանում, շտամի N, օբյեկտների քանակ և այլ)


Հանձնման ամսաթիվը ____-_____________

Հանձնեց ____________________________

Ա.Ա.Հ., ստորագրություն


Ընդունեց ____________________________

Ա.Ա.Հ., ստորագրություն

 

Ձև 14

 

Կազմակերպության կոդ

 

 

Կազմակերպության անվանում Առաջնային հաշվառման 
   
  Հաստատված է`

Հաստատում եմ`

Լաբորատորիայի (բաժնի) վարիչ

 

___________________
(անուն ազգանուն)

 

_____ ______________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ) ՀԱՆՁՆՄԱՆ (ՓՈԽԱՆՑՄԱՆ)

 

2 0 -----թ. N --------

 

Մենք, ներքոստորագրյալներս, _______________________________________________________

(Ախտածին կենսաբանական ազդակի հանձնողի պաշտոն, անուն ազգանուն)

______________________________________________________________________________

(Ախտածին կենսաբանական ազդակի ստացողի պաշտոն, անուն ազգանուն.)


կազմեցինք սույն արձանագրությունն առ այն, որ լաբորատորիայի (բաժնի) վարիչի

կարգադրության համաձայն ________________________________________________________

կատարվել է ախտածին կենսաբանական
ազդակի հանձնում _______________________________________________________________

(տեսակի անվանում, շտամի N, օբյեկտների քանակ,

______________________________________________________________________________

հանձնման պայմաններ` փոխացանքսի իրավունքով կամ առանց փոխացանքսի և այլն)


տեղավորված ___________________________________________________________________

կնիքված ______________________________________________________________________

(կնիքի դրոշմվածք, կնիքի տիրոջ Ա.Ա.Հ.)

Նշված ախտածին կենսաբանական ազդակները գտնվում են ________________________________

(սենյակի, չհրկիզվող պահարանի և սառնարանի N)

Միաժամանակ հանձնված են _______________________________________________________

(հաշվառման փաստաթղթերի անվանում,

______________________________________________________________________________

չհրկիզվող պահարանի բանալի և այլն)


Հանձնման ամսաթիվ __________________________

Հանձնեց ___________________________________

անուն ազգանուն ստորագրություն


Ընդունեց ___________________________________

անուն ազգանուն ստորագրություն

Ձև 15

Կազմակերպության կոդ

 

 

Կազմակերպության անվանում Առաջնային հաշվառման
   
  Հաստատված է`

Հաստատում եմ`

Լաբորատորիայի (բաժնի) վարիչ

 

___________________
(անուն, ազգանուն)

 

_____ ______________

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ (ՓՈԽԱՆՑՄԱՆ)

 

2 0 -----թ. N --------

 

Պարտադիր չէ մասնագիտացված հավաքածուների համար

Մենք, ներքոստորագրյալներս, _______________________________________________________

(Ախտածին կենսաբանական ազդակի հանձնողի պաշտոն, անուն ազգանուն.)

_______________________________________________________________________________

(Ախտածին կենսաբանական ազդակի ստացողի պաշտոնը, Ա.Ա.Հ., կազմակերպության անվանումը)


կազմեցինք սույն արձանագրությունն առ այն, որ կազմակերպության ղեկավարի

կարգադրության համաձայն _________________________________________________________

կատարվել է ախտածին կենսաբանական ազդակի հանձնում ________________________________

(տեսակի անվանում, շտամի N, օբյեկտների քանակ,

______________________________________________________________________________

փաթեթավորման ձև և այլ)


Հանձնման ամսաթիվ _________________________

Հանձնեց __________________________________

անուն ազգանուն ստորագրություն


Ընդունեց __________________________________

անուն ազգանուն ստորագրություն

 

Ձև 16

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 ՀԱՏՈՒԿ ԲԵՌԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Տրվում է __________________________________________________

(կազմակերպության անվանում,

________________________________________ ներկայացուցչին (ներին),

անուն ազգանուն պաշտոն)


որ նա (նրանք) տեղափոխում է (են) հատուկ բեռ` ծանրոց ____________________
________________________________________________________

(Ախտածին կենսաբանական ազդակի անվանում)


Հատուկ բեռը փաթեթավորված է ____________________________________

(փաթեթի տեսք)


կնքված դրոշմվածքով և զմռսված_________________________ N _____________

(լաբորատորիայի անվանում)

 
Հատուկ բեռը պայթունավտանգ չէ, հրավտանգ չէ, ենթակա չէ բոլոր տեսակի զննման և ստուգման:

Հատուկ բեռի տեղափոխումը ___________________________________________

(տրանսպորտի տեսակ)


թույլատրված է «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, հանձնման և տեղափոխման կարգի» հիման վրա:

Կազմակերպության ղեկավար ________________________________ (ստորագրության)

Զինանշանով կնիք

Հավելված 4

 

ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԱԿԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՍԽԵՄԱ