«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11614495
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
28 հոկտեմբերի 2014 թ. ք. Երևան |
N 444-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Սպորտ. 2014 թվականի Երիտասարդական օլիմպիական խաղեր.Նանկին թեմային նվիրված «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ, YOUTH OLYMPIC GAMES. ՆԱՆԿԻՆ, NANJING» նամականիշի, համաձայն հավելվածի.
2. Գործողության մեջ դնել` Սպորտ. 2014 թվականի Երիտասարդական օլիմպիական խաղեր.Նանկին թեմային նվիրված «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ, YOUTH OLYMPIC GAMES. ՆԱՆԿԻՆ, NANJING» նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |