Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
գիտակցելով քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների հաշմանդամների և մասնակիցների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության հատուկ կարևորությունը,
ղեկավարվելով իրենց պետությունների տարածքներում վերոնշյալ դասի անձանց արտոնությունների ու երաշխիքների փոխադարձաբար ճանաչման անհրաժեշտությամբ,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների հաշմանդամների ու մասնակիցների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների և անձանց այն դասերի վրա, որոնց, համաձայն սույն Համաձայնագրին կից 1-ին Հավելվածի, տրամադրված են արտոնություններ նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ:
Հ ո դ վ ա ծ 2
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձանց դասերը, անկախ այն բանից, թե Կողմերի պետություններից որի տարածքում են բնակվում, օգտվում են Կողմերի ազգային օրենսդրությամբ և սույն Համաձայնագրով նախատեսված արտոնություններից և երաշխիքներից:
Կողմերը իրենց պետությունների տարածքներում չեն սահմանի արտոնությունների և երաշխիքների նվազ ծավալ, քան նախատեսված է սույն Համաձայնագրին կից 2-րդ Հավելվածով:
Հ ո դ վ ա ծ 3
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձանց դասերը, որոնք ժամանակավոր բնակվում են Կողմերի պետությունների տարածքներում, ունեն հետևյալ արտոնությունները և երաշխիքները.
1. Շտապ և անհապաղ բժշկական օգնության անվճար ստացում մինչև լրիվ առողջանալը կամ առնվազն մինչ այն վիճակը, երբ հիվանդի տեղափոխումը բնակության վայրը վտանգ չի ներկայացնում նրա առողջության և կյանքի համար` առանց Կողմերի ծախսերի փոխադարձ փոխհատուցման:
2. Կեցության պետության բժիշկների դեղատոմսերով ամբուլատոր (պոլիկլինիկական) բուժման դեպքում դեղորայքի անվճար կամ 50 տոկոս զեղչով ստացում, եթե անձանց նշված դասերը ունեն սույն Համաձայնագրին կից 2-րդ Հավելվածով սահմանված դեղորայքային ապահովման համար արտոնություններ` առանց Կողմերի ծախսերի փոխադարձ փոխհատուցման` նրանց միջև փոխադարձ պայմանավորվածության հիման վրա:
3. Կենցաղային ծառայության, առևտրի, հասարակական սննդի, բնակարանակենցաղային տնտեսության, տրանսպորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների արտոնյալ սպասարկումը, արտոնությունների տրամադրումը մշակութային-լուսավորչական հաստատությունների այցելության դեպքում կատարվում է կեցության Կողմի սահմանած կարգով, եթե անձանց նշված դասերը այդ արտոնությունները ունեն` սույն Համաձայնագրին կից 2-րդ Հավելվածին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 4
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների` տրանսպորտի համապատասխան տեսակներով արտոնյալ տեղափոխման իրավունքները սահմանվում են 1993 թվականի մարտի 12-ին Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրված` Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց համար արտոնյալ տեղափոխումների իրավունքների փոխադարձաբար ճանաչման մասին համաձայնագրով:
Հ ո դ վ ա ծ 5
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձանց դասերին արտոնությունների և երաշխիքների տրամադրման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացնում են Կողմերը` իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը միջոցներ կձեռնարկեն գերեզմանների, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների և սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձանց այլ դասերի հուշարձանների պահպանության համար:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության գծով Խորհրդակցական խորհրդի միջոցով տեղեկացնում են միմյանց սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձանց դասերի սոցիալական պաշտպանության բնագավառում իրենց պետություններում գործող օրենսդրություններում փոփոխությունների մասին:
Հ ո դ վ ա ծ 8
Արտոնությունների տրամադրման համար հիմք են ծառայում Կողմերի կամ նախկին ԽՍՀՄ համապատասխան մարմինների կողմից 1992 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող ձևերով արտոնությունների իրավունք ունեցող անձի մշտական բնակության վայրով տրված փաստաթղթերը:
Կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան` սույն Համաձայնագրին կից 1-ին Հավելվածում չհիշատակված անձանց նշված փաստաթղթերը տալու դեպքում Կողմերի լիազոր մարմինները այդտեղ նշում են անում միայն տվյալ Կողմի պետության տարածքում այդ փաստաթղթի գործողության մասին:
Հ ո դ վ ա ծ 9
Փոխադարձ պայմանավորվածությամբ` Կողմերը կարող են սույն Համաձայնագրում կատարել անհրաժեշտ փոփոխություններ Համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրությունների տեսքով:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնում են Կողմերի լիազոր մարմինները` իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան: Վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև` փոխադարձ խորհրդակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ավանդապահին նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ մասնակից պետությունների ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող երեք Կողմերի ծանուցումների ի պահ հանձնման օրվանից:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները ընդունող այլ պետությունների միանալու համար` ավանդապահին միանալու մասին փաստաթղթերի փոխանցման միջոցով:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի` ամեն անգամ հինգ տարով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է հայտարարել սույն Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին համապատասխան ժամանակաշրջանի ավարտից առնվազն վեց ամիս առաջ ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի ապրիլի 15-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:
Հավելված 1
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և
հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում
մարտական գործողությունների մասնակիցների, զոհված
զինծառայողների ընտանիքների արտոնությունների և
երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին
1994 թվականի ապրիլի 15-ի Համաձայնագրին կից
1. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
1.1. Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ պաշտպանության այլ մարտական գործողությունների ժամանակաշրջանում գործող բանակի կազմի մեջ մտնող զորամասերում, շտաբներում և հաստատություններում զինվորական ծառայություն անցած զինծառայողներ, քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների պարտիզաններ և ընդհատակյա գործունեությամբ զբաղվողներ:
1.2. Նախկին ԽՍՀՄ ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների զինծառայողներ, ինչպես նաև ղեկավար և շարքային կազմի անձինք, որոնք Հայրենական մեծ պատերազմի ժամակաշրջանում ծառայել են այնպիսի քաղաքներում, որոնց պաշտպանությանը մասնակցությունը կենսաթոշակի նշանակման համար հաշվվում է արտոնյալ պայմաններով` սահմանված գործող բանակի զորամասերի զինծառայողների համար:
1.3. Խորհրդային բանակի, ռազմածովային նավատորմի, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների՝ ազատ վարձովի կազմի անձինք, որոնք հաստիքային պաշտոններ են զբաղեցրել Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանում գործող բանակի կազմի մեջ մտնող զորամասերում, շտաբներում և հաստատություններում կամ համապատասխան ժամանակամիջոցում գտնվել են այնպիսի քաղաքներում, որոնց պաշտպանությանը մասնակցությունը կենսաթոշակի նշանակման համար հաշվվում է արտոնյալ պայմաններով` սահմանված գործող բանակի զորամասերի զինծառայողների համար:
1.4. Անձինք, որոնք Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանում գտնվել են գործող բանակի և նավատորմի կազմի մեջ մտնող զորամասերի, շտաբների և հաստատությունների կազմի մեջ՝ որպես գնդի որդիներ (աշակերտներ) և յունգաներ:
1.5. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օտարերկրյա պետությունների տարածքներում պարտիզանական ջոկատների, ընդհատակյա խմբերի ու այլ հակաֆաշիստական կազմավորումների կազմում ֆաշիստական Գերմանիայի ու նրա դաշնակիցների դեմ մարտական գործողություններին մասնակցած անձինք:
2. Պատերազմի հաշմանդամներ
2.1. Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների գործող բանակի զինծառայողների, պարտիզանների և ընդհատակյա գործունեությամբ զբաղվողների, ինչպես նաև համապատասխան դասերի աշխատավորների և ծառայողների կազմի այն անձինք, որոնք հաշմանդամ են դարձել քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների ժամանակ ճակատում, ռազմական գործողությունների շրջանում, երկաթուղու մերձճակատային մասերում, պաշտպանական սահմանագծերի, ռազմածովային հենակետերի և օդանավակայանների սարքավորման ժամանակ վիրավորվելու, կոնտուզիաների, վնասվածքների կամ հիվանդությունների հետևանքով և կենսաթոշակային ապահովությամբ հավասարեցված են զինծառայողներին:
2.2. Անձինք` նախկին ԽՍՀՄ պաշտպանության, զինվորական ծառայության այլ պարտականությունների կատարման ժամանակ այլ ժամանակահատվածներում կամ պատերազմում լինելու հետ կապված հիվանդության հետևանքով, ինչպես նաև Աֆղանստանում կամ այլ պետությունում, որտեղ ռազմական գործողություններ են եղել, զինվորական ծառայության ժամանակ վիրավորվելու, կոնտուզիաների, վնասվածքների կամ հիվանդությունների հետևանքով հաշմանդամներ դարձած զինծառայողների թվից:
2.3. Նախկին ԽՍՀՄ ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի անձինք, որոնք հաշմանդամ են դարձել վիրավորվելու, կոնտուզիաների, վնասվածքների արդյունքում` ստացած ծառայողական պարտականությունները կատարելիս կամ հիվանդության հետևանքով` կապված ռազմաճակատում գտնվելու կամ այն պետություններում ծառայողական պարտականությունները կատարելու հետ, որտեղ ընթացել են ռազմական գործողություններ:
2.4. 1944 թվականի հունվարի 1-ից մինչև 1951 թվականի դեկտեմբերի 31-ը Ուկրաինայի ԽՍՀ, Բելառուսի ԽՍՀ, Լիտվայի ԽՍՀ, Լատվիայի ԽՍՀ, Էստոնիայի ԽՍՀ տարածքում գործող ոչնչացնող գումարտակների մարտիկների և հրամանատարական կազմի, ժողովրդի պաշտպանության դասակների և ջոկատների կազմից անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել այդ գումարտակներում, դասակներում և ջոկատներում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ստացած վիրավորման, կոնտուզիայի կամ վնասվածքի հետևանքով:
2.5. Համապատասխան կատեգորիաների բանվորներ և ծառայողներ, որոնք ծառայություններ են մատուցել այլ երկրներում զինվորական կոնտինգենտներին, և որոնք հաշմանդամ են դարձել ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվելու, կոնտուզիայի, վնասվածքի կամ հիվանդության արդյունքում:
3. Այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցներ
3.1. Խորհրդային բանակի, ռազմածովային նավատորմի, պետական անվտանգության կոմիտեի զինծառայողներ, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության շարքային և հրամանատարական կազմի անձինք (ներառյալ ռազմական մասնագետներն ու խորհրդականները), որոնք նախկին ԽՍՀՄ կառավարական մարմինների որոշումներին համապատասխան՝ այլ պետությունների տարածքներում մասնակցել են մարտական գործողությունների:
3.2. Ուսումնական հավաքների զորակոչվող զինակոչիկներ, որոնք ուղարկվել են Աֆղանստան մարտական գործողությունների ժամանակաշրջանում:
3.3. Ավտոմոբիլային գումարտակների զինծառայողներ, որոնք Աֆղանստան են ուղարկվել բեռներ տեղափոխելու համար մարտական գործողությունների ժամանակաշրջանում:
3.4. Թռիչքային կազմի զինծառայողներ, որոնք նախկին ԽՍՀՄ տարածքից մարտական թռիչքներ են կատարել Աֆղանստան:
3.5. Աֆղանստանում խորհրդային ռազմական կոնտինգենտին ծառայություններ մատուցած բանվորներ ու ծառայողներ, որոնք վիրավորվել, կոնտուզիաներ կամ վնասվածքներ են ստացել կամ նախկին ԽՍՀՄ պարգևներով կամ մեդալներով պարգևատրվել են ռազմական գործողությունների ապահովմանը մասնակցելու համար:
4. Զոհված զինծառայողների ընտանիքներ
4.1. Ընտանիքները այն զինծառայողների, պարտիզանների, ընդհատակյա գործիչների և սույն Հավելվածի 1.2-րդ ենթակետում նշված անձանց, որոնք զոհվել (անհետ կորել) կամ մահացել են նախկին ԽՍՀՄ պաշտպանության կամ զինվորական ծառայության (ծառայողական պարտականությունների) այլ պարտականությունների կատարման ժամանակ վիրավորվելու, կոնտուզիայի կամ վնասվածքների արդյունքում կամ պատերազմում լինելու հետևանքով ստացած հիվանդության պատճառով:
4.2. Ընտանիքները` տեղական հակաօդային պաշտպանության օբյեկտային և վթարային անձնակազմի ինքնապաշտպանության խմբերի անհատական կազմի թվից, որոնք զոհվել են Մեծ համաշխարհային պատերազմում. Լենինգրադ քաղաքի հոսպիտալների և հիվանդանոցների՝ զոհված աշխատակիցների ընտանիքներ:
4.3. Հակահասարակական պահվածքի հետ կապված արտակարգ իրավիճակների ժամանակ հասարակական կարգի պահպանման հարցերով խնդիրների իրականացման ժամանակ զոհված (մահացած) նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության, ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների զինապարտների հավաքներին զորակոչված ղեկավար և շարքային անձնակազմի զինծառայողների ընտանիքներ:
4.4. Աֆղանստանում կամ այլ պետությունում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, եղած ժամանակաշրջանում վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի, հիվանդության արդյունքում զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքներ:
4.5. Զոհված (անհետ կորած) զինծառայողների, պարտիզանների և սույն Հավելվածում թվարկված այլ անձանց ընտանիքների անդամներ են համարվում.
զոհվածի կամ անհետ կորածի երեխաները և այլ խնամակալները, որոնց թոշակ է վճարվում կերակրողի կորստի կապակցությամբ՝ զոհված զինծառայողի համար,
ծնողներ, ամուսիններ, որոնք կրկին չեն ամուսնացել:
5. Խորհրդային Միության հերոսներ և Երեք աստիճանի փառքի շքանշանով պարգևատրված անձինք, սոցիալիստական աշխատանքի հերոսներ
6. Անձանց այլ կատեգորիաներ
6.1. Հաղորդակցության միջոցների ժողովրդական կոմիսարիատի հատուկ խմբակցությունների, կապի ժողովրդական կոմիսարիատի, արհեստագործական և տրանսպորտային նավերի լողացող անձնակազմի և ավիացիայի թռիչքաամբարձիչ անձնակազմի, նախկին ԽՍՀՄ ձկնային արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատի, ծովային և գետային նավատորմի, գլխավոր հյուսիսային ծովային ճանապարհի ավիացիայի թռիչքաամբարձիչ անձնակազմի աշխատակիցներ, որոնք համաշխարհային պատերազմի ժամանակ տեղափոխվել են զինծառայողների կարգավիճակի և իրականացրել են խնդիրներ գործող բանակի և նավատորմի շահերից ելնելով՝ գործող ճակատների թիկունքային սահմանների շրջաններում, նավատորմերի օպերատիվ գոտիներում, ինչպես նաև տրանսպորտային նավատորմի նավերի անձնակազմերի անդամների աշխատակիցներ, որոնք Համաշխարհային մեծ պատերազմի սկզբում ընդգրկվել են այլ պետությունների նավահանգիստներում:
6.2. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների և նրանց դաշնակիցների կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբարների, գետտոյի և հարկադիր պահման այլ տեղերի նախկին անչափահաս կալանավորներ1:
6.3. Համաշխարհային մեծ պատերազմի մահացած հաշմանդամների և նրանց հավասարեցված հաշմանդամների ամուսիններ, ինչպես նաև պատերազմի մահացած մասնակիցների, պարտիզանների, ընդհատակյա գործիչների, Լենինգրադում շրջափակման ժամանակահատվածում ձեռնարկություններում և կազմակերպություններում աշխատած և «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով ու «Շրջափակված Լենինգրադի բնակիչ» շքանշանով պարգևատրված, ընդհանուր հիվանդության արդյունքում, աշխատանքային խեղման և այլ պատճառներով հաշմանդամ ճանաչված քաղաքացիների ամուսիններ (բացառությամբ այն անձանց, որոնք հաշմանդամ են դարձել ոչ օրինական գործողությունների արդյունքում), որոնք այլ ամուսնության մեջ չեն եղել:
6.4 Լենինգրադի շրջափակման ժամանակահատվածում քաղաքի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատած և «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով պարգևատրված քաղաքացիներ և «Շրջափակված Լենինգրադի բնակիչ» շքանշանով պարգևատրված անձինք:
6.5 Նախկին ԽՍՀՄ պարգևներով և մեդալներով՝ անձնազոհ աշխատանքի և Համաշխարհային մեծ պատերազմի տարիներին թիկունքում անբիծ զինվորական ծառայության համար պարգևատրված անձինք:
6.6 Բանվորներ և ծառայողներ, որոնք Աֆղանստան և այլ երկրներ, որտեղ ռազմական գործողություններ են եղել, աշխատանքի են ուղարկվել 1979 թվականի դեկտեմբերի 1-ից 1989 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում:
6.7 Նախկին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի բանվորներ ու ծառայողներ, որոնք ժամանակավորապես գտնվել են Աֆղանստանի տարածքում և չեն մտել խորհրդային զորքերի սահմանափակ կոնտինգենտի մեջ:
1 Տվյալ կատեգորիայում անձանց դասելու կարգն ու պայմանները սահմանվում են Կողմերի օրենսդրությամբ:
Հավելված 2
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և
հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում
մարտական գործողությունների մասնակիցների, զոհված
զինծառայողների ընտանիքների արտոնությունների և
երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին
1994 թվականի ապրիլի 15-ի Համաձայնագրին կից
Ց Ա Ն Կ
արտոնությունների և երաշխիքների` սահմանված անձանց այն դասերի համար, որոնց վրա տարածվում է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին Համաձայնագիրը2
1. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
1.1. Բժիշկների դեղատոմսերով դեղորայքի անվճար ստացում:
1.2. Բնակության վայրի պոլիկլինիկաներում ատամների պրոթեզների անվճար պատրաստում և վերանորոգում (բացառությամբ թանկարժեք մետաղներից պրոթեզների), ինչպես նաև պրոթեզներով և պրոթեզաօրթոպեդական արտադրանքներով անվճար ապահովում` Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանված կարգով:
1.3. Կենսաթոշակի անցնելու դեպքում օգտվել այն պոլիկլինիկաներից, որոնց նրանք ամրագրվել են աշխատելու ժամանակ:
1.4. Ըստ աշխատանքի վայրի՝ սանատորիաների, պրոֆիլակտորիաների, հանգստյան տների ուղեգրերով առաջնային ապահովում, իսկ նրանք, ովքեր չեն աշխատում` ուղեգրերով ապահովում՝ Կողմերից յուրաքանչյուրի կողմից որոշվող կարգով:
1.5. Նրանց հարմար ժամանակ հերթական տարեկան արձակուրդի իրավունքի օգտագործում, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդ ստանալու իրավունք՝ առանց աշխատավարձի պահպանման, տարվա մեջ մինչև երկու շաբաթ ժամկետով:
1.6. Բնակելի տարածքով առաջնահերթ ապահովում:
1.7. Պատերազմի մասնակիցները չեն կարող դուրս հանվել ծառայողական բնակելի տարածքներից առանց այլ բնակելի տարածքի տրամադրման:
1.8. Արտոնյալ պայմաններով վարկի ստացման իրավունք անհատական բնակարանի կառուցման համար՝ Կողմերի օրենսդրության համապատասխան:
1.9. Արտոնյալ պայմաններով վարկի ստացման իրավունք բնակշինարարական կոոպերատիվների տների կառուցման համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
1.10. Արտոնյալ պայմաններով վարկի ստացման իրավունք այգեգործական ընկերությունների անդամներին այգու տնակներ ձեռք բերելու և կառուցելու, այգու տարածքը բարեկարգելու համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
1.11. Այգեգործական ընկերություններ (կոոպերատիվներ) ընդունվելու առաջնային իրավունք:
1.12. Կապի բոլոր միջոցներից օգտվելու արտահերթ իրավունք:
1.13. Բնակարանային հեռախոսների արտահերթ տեղադրման իրավունք:
1.14. Եկամտահարկի գծով արտոնություններ` Կողմերի օրենսդրության համապատասխան:
1.15. Ինտերնատներում տեղավորում և ընդունում տնագործ ծառայության առաջնահերթ կարգով:
1.16. Կենցաղային ծառայության, առևտրի, հասարակական սննդի, բնակկոմունալ տնտեսության, տրանսպորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից արտոնյալ սպասարկում:
Մշակութալուսավորչական հաստատություններ այցելելիս արտոնությունների տրամադրում` Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
1.17. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, որոնք հաշմանդամ են դարձել ընդհանուր հիվանդության, աշխատանքային խեղման և այլ պատճառներով (բացառությամբ այն անձանց, որոնց հաշմանդամությունը առաջ է եկել անօրինական գործողությունների արդյունքում), լրացուցիչ արտոնություններ:
1.17.1. Բնակելի տարածքի համար (Կողմերի գործող օրենսդրությամբ նախատեսված նորմերի սահմաններում), որը զբաղեցվում է այդ կատեգորիայի անձանց կողմից, բնակարանային վարձը վճարվում է 50 տոկոսի չափով` համաձայն Կողմերի օրենսդրության, իսկ ավել բնակելի տարածքը (մինչև 15 քմ)` հավասար չափով:
1.17.2. Պատերազմի մասնակիցներին և նրանց հետ համատեղ ապրող ընտանիքի անդամներին տրվում է զեղչ 50 տոկոսի չափով՝ ջեռուցումից, ջրմուղից, գազից և էլեկտրաէներգիայից օգտվելու համար` Կողմերից յուրաքանչյուրի կողմից որոշվող կարգով:
1.17.3. Կենտրոնական ջեռուցում չունեցող տներում բնակվողներին 50 տոկոս զեղչ է տրամադրվում վառելիքի արժեքից, որը ձեռք է բերվում բնակչությանը վաճառելու համար սահմանված չափերի շրջանակներում:
2 Տեղափոխման արտոնությունները սահմանված են Համաշխարհային մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց համար արտոնյալ տեղափոխման իրավունքների փոխադարձաբար ճանաչման մասին համաձայնագրով, որը ստորագրվել է Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների կողմից՝ 1993 թվականի մարտի 12-ին:
2. Պատերազմի հաշմանդամների համար
2.1. Բժիշկների նշանակած դեղերի անվճար ստացում:
2.2. Ատամի պրոթեզների անվճար պատրաստում (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված պրոթեզների), ինչպես նաև, Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով, պրոթեզների և պրոթեզաօրթոպեդական այլ արտադրանքներով անվճար ապահովում:
2.3. Թոշակի անցնելիս այն պոլիկլինիկաներից օգտվել, որոնցից նրանք օգտվել են աշխատանքի ընթացքում:
2.4. Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում առաջնային սպասարկում և արտահերթ հոսպիտալացում:
Հայրենական պատերազմի հաշմանդամների համար հոսպիտալների վերացումը թույլատրվում է միայն Կողմերից յուրաքանչյուրի համաձայնությամբ:
2.5. Ըստ աշխատանքի վայրի՝ սանատորիաների, պրոֆիլակտորիաների և հանգստյան տների ուգեգրերով անվճար ապահովում. չաշխատողներին ուղեգրերով ապահովելը` Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
2.6. Սանատորիայի կամ հանգստյան տան ուղեգրի փոխարեն, ըստ ցանկության, երկու տարին մեկ անգամ տրվում է դրամական փոխհատուցում Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող չափով և կարգով:
2.7. Նրանց հարմար ժամանակ հերթական տարեկան արձակուրդի օգտագործման, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդի իրավունք՝ առանց աշխատավարձի պահպանման, տարեկան մինչև երկու շաբաթ ժամկետով:
2.8. Ընդհանուր հիվանդության հետևանքով ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրամադրվում է մինչև չորս ամիս անընդմեջ կամ մինչև հինգ ամիս՝ օրացուցային տարում:
2.9. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է աշխատավարձի 100 տոկոսի չափով` աշխատանքային ստաժից անկախ:
Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներին բուժման և առողջարան մեկնելու և հետ վերադառնալու համար հերթական և լրացուցիչ արձակուրդների ոչ բավարար լինելու դեպքում թույլատրվում է անհրաժեշտ ժամկետով տրամադրել հիվանդանոցային թերթիկներ և կատարել նպաստների վճարում պետական սոցիալական ապահովագրության գծով՝ անկախ նրանից, թե ում կողմից և ում հաշվին է տրամադրված ուղեգիրը:
2.10. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողները առաջնահերթության կարգով ապահովվում են բնակելի տարածքով, նրանց տրամադրվում է աջակցություն անհատական բնակելի տների կառուցման համար, տրվում են տեղական շինանյութեր անհատական բնակարանային շինարարության և տների կապիտալ վերանորոգման համար` առաջնահերթության կարգով:
Պատերազմի հաշմանդամները չեն կարող արտաքսվել ծառայողական բնակելի տարածքներից առանց այլ բնակելի տարածքի տրամադրման:
2.11. Բնակելի տարածքի համար (Կողմերի գործող օրենսդրությամբ նախատեսված չափերի սահմաններում), որը զբաղեցվում է հաշմանդամների և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների կողմից, վարձը վճարվում է բնակարանային վարձի 50 տոկոսի չափով` Կողմերի օրենսդրության համապատասխան, իսկ ավել բնակելի տարածքը (մինչև 15 քմ)` հավասար չափով:
2.12. Հաշմանդամներին և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամներին տրամադրվում է 50 տոկոսի չափով զեղչ ջեռուցման, ջրմուղի, գազի և էլեկտրաէներգիայի օգտագործման համար` Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
2.13. Կենտրոնական ջեռուցում չունեցող տներում բնակվողներին տրամադրվում է 50 տոկոս զեղչ վառելիքի արժեքից, որը ձեռք է բերվում բնակչությանը վաճառելու համար սահմանված չափերի շրջանակներում:
Վառելիքով ապահովումը իրականացվում է առաջնահերթության կարգով:
2.14. Անհատական բնակարանների կապիտալ վերանորոգումը իրականացվում է տեղական բյուջեների հաշվին` Կողմերից յուրաքանչյուրի կողմից որոշվող կարգով:
2.15. Անհատական կամ կոոպերատիվ բնակարանային շինարարության և կապիտալ վերանորոգման, այգու տնակներ ձեռք բերելու կամ կառուցելու և այգու տարածքների բարեկարգման համար արտոնյալ պայմաններով վարկերի ստացում` Կողմերի օրենսդրության համապատասխան:
2.16. Բնակարանների կառուցման, կոոպերատիվներ, այգեգործական ընկերություններ (կոոպերատիվներ) մտնելու, այգու տնակներ կամ դրանց կառուցման համար նյութեր ձեռք բերելու արտոնյալ իրավունք:
2.17. Սահմանված բժշկական ցուցումների առկայության դեպքում անվճար տրամադրվում է շահագործման «Զապորոժեց» մակնիշի մեքենա` 7 տարի ժամկետով, կամ ավտոսայլակ՝ 5 տարի ժամկետով` Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
2.18. Տրանսպորտային միջոցներով ապահովումը, տրանսպորտային ծառայությունների համար ծախսերի փոխհատուցումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների շահագործման հետ կապված ծախսերի փոխհատուցումը իրականացվում է Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
2.19. Ավտոմեքենաների և ավտոսայլակների տեխնիկական սպասարկումը կատարվում է Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
2.20. Արտոնյալ հարկում՝ Կողմերի օրենսդրության համաձայն:
2.21. Կապի ծառայությունների բոլոր տեսակներից արտահերթ օգտվելու իրավունք, բնակարաններում հեռախոսների արտահերթ և անվճար տեղադրում:
2.22. Անհատական բնակելի տների կառուցման համար փայտեղենը տրամադրվում է Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
2.23. Ինտերնատներում առաջնահերթության կարգով տեղավորելու իրավունք և տանը սոցիալական օգնության ծառայության առաջնահերթ մատուցում:
2.24. Կենցաղի ծառայության, առևտրի, հասարակական սննդի, բնակկոմունալ տնտեսության, տրանսպորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից արտոնյալ սպասարկում:
Արտոնությունների տրամադրում մշակութալուսավորչական հաստատություններ այցելելիս` Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
3. Ռազմական գործողությունների մասնակիցների արտոնությունները այլ պետությունների տարածքում
3.1. Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի3, պետական անվտանգության կոմիտեի զինծառայողների համար, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ղեկավար և շարքային անձանց, ներառյալ ռազմական գործողություններին մասնակցած զինվորական մասնագետներին, խորհրդականներին.
3.1.1. Բժիշկների նշանակած դեղորայքի անվճար ստացում:
3.1.2. Արտահերթ, անվճար պրոթեզավորման իրավունք:
3.1.3. Սանատորիաների, պրոֆիլակտորիաների և հանգստյան տների ուղեգրերով ապահովվելու նախապատվության իրավունք:
3.1.4. Բնակելի մակերեսով առաջնահերթ ապահովում, իսկ ռազմական գործողությունների կամ զինվորական ծառայության այլ պարտականությունների կատարման ժամանակ վիրավորման, կոնտուզիայի, վնասվածքի կամ հիվանդության արդյունքում առաջին կարգի հաշմանդամներ դարձածներին` բնակելի մակերեսով արտահերթ ապահովում:
3.1-րդ կետում նշված կատեգորիաների անձինք չեն կարող դուրս հանվել ծառայողական բնակելի շենքերից առանց այլ բնակելի շենքի տրամադրման:
3.1.5. Արտոնյալ պայմաններով վարկի ստացման իրավունք` անհատական բնակարանային (կոոպերատիվ) շինարարության համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
3.1.6. Այգեգործական ընկերություններ (կոոպերատիվներ) ընդունվելու, հեռախոսների տեղադրման նախապատվության իրավունք:
3.1.7. Հերթական տարեկան արձակուրդի օգտագործման իրավունք իրենց հարմար ժամանակ, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդի իրավունք՝ առանց աշխատավարձի պահպանման, տարեկան մինչև 2 շաբաթ ժամկետով:
3.1.8. Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական հաստատություններ առանց մրցույթի ընդունվելու իրավունք և մասնագիտական տեխնիկական ուսումնական հաստատություններ ընդունվելու և համապատասխան մասնագիտություններ ձեռք բերելու կուրսերին մասնակցության նախապատվության իրավունք:
3.1.9. Ավելացված չափով կրթաթոշակների վճարում ռազմական գործողություններում վիրավորման, կոնտուզիայի, վնասվածքի կամ հիվանդության արդյունքում հաշմանդամ դարձածներին և այն անձանց, որոնք գտնվում են ամբողջովին պետության ապահովության տակ:
3.1.10. Նոր մասնագիտության ձեռք բերման ժամանակ (նոր բանվորների պատրաստման) աշխատանքի վարձատրությունը սովորելու ամբողջ ժամանակահատվածում՝ բանվորի դրույքաչափի 100 տոկոսի չափով4:
3.1.11. Վերապատրաստման, երկրորդ մասնագիտության ձեռք բերման և որակավորման բարձրացման ժամանակ աշխատանքից կտրված միջին աշխատավարձի պահպանումը ուսման ամբողջ ժամանակահատվածում արդեն իսկ ունեցած մասնագիտության և որակավորման գծով5:
3.1.12. Եկամտահարկի հարկման արտոնություններ` Կողմերի օրենսդրության համապատասխան:
3.1.13 Արտոնությունների տրամադրում մշակութալուսավորչական հաստատություններ այցելելիս` Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
3.2. Զինապարտների, որոնք ուսումնական հավաքների են զորակոչվել և ուղարկվել Աֆղանստան, և ավտոմոբիլային գումարտակների զինծառայողների համար, որոնք իրականացրել են Աֆղանստան բեռների առաքում ռազմական գործողությունների ժամանակահատվածում.
3.2.1. Արտահերթ, անվճար պրոթեզավորման իրավունք:
3.2.2. Ըստ աշխատանքի վայրի՝ սանատորիաների, պրոֆիլակտորիաների և հանգստյան տների ուղեգրերով ապահովման, ինչպես նաև այգեգործական ընկերություններ (կոոպերատիվներ) ընդունվելու նախապատվության իրավունք:
3.2.3. Իրենց հարմար ժամանակ հերթական տարեկան արձակուրդի օգտագործման, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդի ստացման իրավունք՝ առանց աշխատավարձի պահպանման, տարեկան մինչև 2 շաբաթ ժամկետով6:
3.2.4. Առաջնահերթության կարգով բնակարանով ապահովման իրավունք, իսկ ռազմական գործողությունների ժամանակ կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս վիրավորման, կոնտուզիայի, վնասվածքի կամ հիվանդության արդյունքում առաջին կարգի հաշմանդամ դարձածներին` բնակարանով ապահովվելու արտահերթ իրավունք:
3.2-րդ կետում նշված և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ դարձածները չեն կարող ծառայողական բնակելի շենքերից դուրս հանվել առանց այլ բնակելի շենքի տրամադրման:
3.2.5. Արտոնյալ պայմաններով վարկի ստացում անհատական բնակարանային շինարարության համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
3.2.6. Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական հաստատություններ առանց մրցույթի ընդունվելու իրավունք և մասնագիտական տեխնիկական ուսումնական հաստատություններ ընդունվելու և համապատասխան մասնագիտություններ ձեռք բերելու կուրսերին մասնակցության նախապատվության իրավունք:
3.2.7. Միավորումներում, ձեռնարկություններում, կազմակերպություններում և հաստատություններում արտադրատնտեսական ուսման ժամանակ աշխատանքի վարձատրություն7`
նոր մասնագիտություն ձեռք բերելու ժամանակ (նոր աշխատողների պատրաստման ժամանակ) վճարել ուսման ամբողջ ժամանակահատվածի համար բանվորի դրույքաչափի 100 տոկոսը,
վերապատրաստման, երկրորդ մասնագիտության ձեռք բերման և որակավորման բարձրացման դեպքում պահպանել աշխատանքից կտրված ուսման ամբողջ ժամանակահատվածի համար, ըստ ունեցած մասնագիտության և որակավորման, միջին աշխատավարձը:
3.2.8. Արտոնյալ պայմաններով վարկի ստացում բնակարանային-շինարարական կոոպերատիվների շինարարության համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
3.3. Աֆղանստանում խորհրդային զինվորական կոնտինգենտին ծառայություններ մատուցած բանվորների և ծառայողների համար, որոնք վիրավորվել, կոնտուզիաներ կամ վնասվածքներ են ստացել կամ պարգևատրվել են նախկին ԽՍՀՄ պարգևներով և մեդալներով ռազմական գործողություններին մասնակցելու համար.
3.3.1. Կենսաթոշակի անցնելիս այն պոլիկլինիկաներից օգտվելու իրավունք, որոնցից նրանք օգտվել են աշխատանքի ժամանակ:
3.3.2. Ըստ աշխատանքի վայրի՝ սանատորիաների, պրոֆիլակտորիաների և հանգստյան տների ուղեգրերով ապահովում:
3.3.3. Հերթական տարեկան արձակուրդի օգտագործման իրավունք իրենց հարմար ժամանակ, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդի իրավունք՝ առանց աշխատավարձի պահպանման, տարեկան մինչև 2 շաբաթ ժամկետով:
3.3.4. Արտոնյալ պայմաններով վարկի ստացում անհատական բնակարանային շինարարության համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
3.3.5. Այգեգործական ընկերություններ (կոոպերատիվներ) ընդունվելու, հեռախոսներ տեղադրելու նախապատվության իրավունք:
3.3.6. Միավորումներում, ձեռնարկություններում, կազմակերպություններում և հաստատություններում արտադրատնտեսական ուսման ժամանակ աշխատանքի վարձատրություն`
նոր մասնագիտություն ձեռք բերելու ժամանակ (նոր աշխատողների պատրաստման ժամանակ) վճարել ուսման ամբողջ ժամանակահատվածի համար բանվորի դրույքաչափի 100 տոկոսը,
վերապատրաստման, երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու և որակավորման բարձրացման դեպքում պահպանել աշխատանքից կտրված ուսման ամբողջ ժամանակահատվածի համար, ըստ ունեցած մասնագիտության և որակավորման, միջին աշխատավարձը:
3.3.7. Ավելացված չափով կրթաթոշակների սահմանման իրավունք ռազմական գործողություններում վիրավորման, կոնտուզիայի, վնասվածքի կամ հիվանդության արդյունքում հաշմանդամ դարձած` բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին և սովորողներին:
3.3.8. Առանց այլ բնակելի տարածքի տրամադրման ծառայողական բնակելի տարածքներից չեն կարող դուրս հանվել այն կատեգորիաների անձինք, որոնք նշված են 3.3-րդ կետում և դարձել են առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամներ:
3 Այդ թվում՝ թռիչքային կազմի զինծառայողների համար, որոնք նախկին ԽՍՀՄ տարածքից ռազմական առաջադրանքներով թռիչքներ են իրականացրել Աֆղանստան:
4 Այդ թվում՝ զորացրված (պաշտոնաթող) զինծառայողների համար:
5 Այդ թվում՝ զորացրված (պաշտոնաթող) զինծառայողների համար:
6 Այդ թվում՝ զորացրված (պաշտոնաթող) զինծառայողների համար:
7 Այդ թվում՝ զորացրված (պաշտոնաթող) զինծառայողների համար:
4. Զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունները
4.1. Նախկին ԽՍՀՄ պաշտպանության կամ զինվորական ծառայության իրականացման ժամանակ վիրավորման, կոնտուզիայի, վնասվածքի հետևանքով կամ, ճակատում լինելու հետ կապված, ստացած հիվանդության հետևանքով մահացած զինծառայողների ծնողներին և կանանց տրամադրվում է.
4.1.1. Անվճար դեղորայք` բժիշկների կողմից նշանակված:
4.1.2. Թոշակի անցնելու դեպքում այն պոլիկլինիկաներից օգտվելու իրավունք, որոնցից օգտվել են աշխատանքի ժամանակ:
4.1.3. Հերթական տարեկան արձակուրդի օգտագործման իրավունք իրենց հարմար ժամանակ, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդի իրավունք` առանց աշխատավարձի պահպանման, տարեկան մինչև 2 շաբաթ ժամկետով:
4.1.4. Ըստ աշխատանքի վայրի՝ սանատորիաների, պրոֆիլակտորիաների, հանգստյան տների ուղեգրերով առաջնային ապահովում. իսկ ովքեր չեն աշխատում` ուղեգրերով ապահովում` Կողմերից յուրաքանչյուրի կողմից որոշվող կարգով:
4.2. Աֆղանստանում ինտերնացիոնալ պարտքի կատարման ժամանակ վիրավորման, կոնտուզիայի, վնասվածքի կամ հիվանդության հետևանքով զոհված կամ մահացած զինծառայողների կանանց կամ այն անձանց, որոնց խնամքի տակ են գտնվում այդ զինծառայողների երեխաները, տրամադրել, ըստ աշխատանքի վայրի, ուղեգրեր` հանգստյան տներում և պանսիոնատներում երեխաների հետ համատեղ հանգստանալու, ինչպես նաև նշված զինծառայողների երեխաների համար մանկական բուժական հաստատությունների ուղեգրեր ստանալու նախապատվության իրավունք:
4.3. Զոհված զինծառայողների ընտանիքներին արտոնյալ հարկում` Կողմերի օրենսդրության համապատասխան:
4.4. Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին արտոնությունները ժառանգության իրավունքի վկայականներ ստանալու համար պետական տուրք վճարելիս տրամադրվում են Կողմերի օրենսդրության համապատասխան:
4.5. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զոհված զինծառայողների ընտանիքները ապահովվում են բնակարաններով առաջնահերթության կարգով:
Նրանց համար կարող են նախատեսվել հիմքեր՝ ճանաչելու բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, եթե բնակարանով ապահովվածությունը ընտանիքի մեկ անդամի համար Կողմերի տեղական իշխանության մարմնի կողմից սահմանվող չափից բարձր է:
Նախկին ԽՍՀՄ պաշտպանության ժամանակ կամ այլ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս զինծառայողների ընտանիքները չեն կարող դատական կարգով վտարվել իրենց զբաղեցրած բնակարաններից առանց այլ բնակարանի տրամադրման:
4.6. Զոհված (անհետ կորած) զինծառայողների ծնողներին և կրկին չամուսնացած կանանց, անկախ ստացած թոշակի տեսակից, երեխաներին և զոհված (անհետ կորած) զինծառայողի խնամքի տակ գտնվող այլ անձանց, որոնց այդ կապակցությամբ թոշակ է վճարվում կերակրողի կորստի համար զոհված զինծառայողի համար, ինչպես նաև նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամներին տրամադրվում է զեղչ բնակարանային վարձի վճարման համար (Կողմերի գործող օրենսդրությամբ նախատեսված չափերի սահմաններում) բնակարանային վարձի 50 տոկոսի չափով, իսկ ավել բնակելի մակերեսի (մինչև 15 քմ) համար վճարվում է հավասար չափով:
Սույն կետում նախատեսված անձանց և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքների անդամներին տրամադրվում է զեղչ 50 տոկոսի չափով՝ ջեռուցումից, ջրմուղից, գազից և էլեկտրաէներգիայից օգտվելու համար սահմանված վարձից:
Նշված արտոնությունները տրամադրվում են՝ անկախ նրանից, թե ընտանիքի անդամներից որ մեկն է բնակարանի վարձակալ:
Բնակարանային վարձի և կոմունալ ծառայությունների վարձի համար 50 տոկոս զեղչի տրամադրման կարգը սահմանվում է Կողմերի օրենսդրության համապատասխան:
4.7. Զոհված զինծառայողի համար կերակրողի կորստի համար թոշակ ստացող ընտանիքներին, որոնք բնակվում են կենտրոնական ջեռուցում չունեցող տներում, տրամադրվում է 50 տոկոս զեղչ վառելիքի արժեքից, որը ձեռք է բերվում բնակչությանը վաճառելու համար՝ սահմանված չափերի շրջանակներում:
Զոհված զինծառայողների ընտանիքների ապահովումը վառելիքով իրականացվում է առաջնահերթության կարգով:
4.8. Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները ունեն.
4.8.1. Արտոնյալ պայմաններով վարկ ստանալու իրավունք անհատական կամ կոոպերատիվ բնակարանային շինարարության համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
4.8.2. Այգեգործական ընկերություններին արտոնյալ պայմաններով վարկ ստանալու իրավունք՝ այգու տնակներ ձեռք բերելու և կառուցելու նպատակով և այգիների բարեկարգման համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
4.8.3. Բնակարանային-շինարարական կոոպերատիվներ մտնելու նախապատվության (առաջնահերթ) իրավունք:
4.8.4. Տեղական շինանյութերի ստացման իրավունք անհատական բնակարանային շինարարության և տների հիմնանորոգման համար` առաջնահերթության կարգով:
4.8.5. Տվյալ կատեգորիայի անձանց տների կապիտալ վերանորոգումը իրականացվում է տեղական բյուջեի հաշվին` Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
4.8.6. Անհատական բնակելի տների շինարարության համար փայտեղենի տրամադրում` Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
4.8.7. Առաջնահերթության կարգով ծերանոցներ, հաշմանդամները՝ ինտերնատներ ընդունվելու, ինչպես նաև տանը ծառայությունների մատուցման և սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից ծառայությունների ստացման իրավունք:
4.9. Համաշխարհային մեծ պատերազմի հաշմանդամի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին վճարվում է նպաստ թաղման արարողության համար` Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությամբ սահմանված չափով, բայց ոչ ավելի, քան նրան նշանակված երկու ամսվա թոշակի գումարն է: Ընտանիքի անդամների բացակայության դեպքում նպաստը տրվում է այն անձանց, որոնք իրենց վրա են վերցրել մահացած հաշմանդամի թաղման արարողության կատարումը:
4.10. Զինապարտների հավաքներին զորակոչված զոհված (մահացած) զինծառայողների, ներքին գործերի մարմինների ղեկավար և շարքային անձնակազմի անձանց միանվագ նպաստ է վճարվում Կողմերի օրենսդրության համապատասխան՝ սահմանված չափով:
4.11. Զինծառայողի մահվան դեպքում նրա ընտանիքը իրավունք ունի թաղման տեղը և հետ մեկնել (բայց ոչ ավելի, քան 3 հոգի), ինչպես նաև ընտանիքի կողմից ընտրված բնակության նոր վայր մեկնել (զինծառայողի մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում) Կողմերի պաշտպանության նախարարությունների միջոցների հաշվին:
4.12. Մահացած (զոհված) զինծառայողի թաղումը կատարվում է նրա վերջին ծառայության տեղում՝ Կողմերի պաշտպանության նախարարությունների միջոցների հաշվին: Բացառիկ դեպքերում` խաղաղ ժամանակ զինվորական (քաղաքացիական) պարտքը կատարելիս զոհված կամ ընդհանուր հիվանդություններից մահացած զինծառայողի մարմնի տեղափոխումը թաղման (վերաթաղման) այլ տեղ կարող է իրականացվել պաշտպանության նախարարության կամ զինվորական օկրուգի (զորքերի խմբի, նավատորմի) հրամանատարի, Կողմերի ներքին զորքերի հրամանատարի որոշմամբ:
4.13. Այդ զինծառայողների կազմից մահացած գեներալների, ծովակալների և թոշակառուների կանանց, որոնք թոշակ են ստանում կերակրողին կորցնելու առիթով, ցմահ տրվում է համապատասխան արտոնություններից օգտվելու իրավունք, որոնք սահմանվում են Կողմերի օրենսդրություններով՝ զինծառայողների, զինապարտների, զորացրված անձանց և նրանց ընտանիքների համար:
4.14. Հայրենական պատերազմի հաշմանդամի մահվանից հետո, որը ստացել էր ավտոմեքենա կամ ավտոսայլակ, դրանք տրվում են նրա ընտանիքին՝ ի սեփականություն:
5. Խորհրդային Միության հերոսների, Սոցիալիստական աշխատանքի հերոսների և Երեք աստիճանի փառքի շքանշանով պարգևատրված անձանց արտոնությունները
5.1. Թոշակի անցնելիս այն պոլիկլինիկաներից օգտվել, որոնցից օգտվել են աշխատանքի (ծառայության) ժամանակ:
5.2. Սանատորաառողջարանային բուժման կարիք ունեցողներին բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա, ըստ աշխատանքի վայրի, տարեկան տրվում է անվճար ուղեգիր սանատորիայի կամ հանգստյան տան, իսկ չաշխատող թոշակառուներին` թոշակ նշանակած մարմինների կողմից՝ Կողմերից յուրաքանչյուրի սահմանած կարգով:
5.3. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող անձանց բնակարաններով ապահովում՝ առաջնահերթության կարգով:
5.4. Բնակելի մակերեսի համար (Կողմերի գործող օրենսդրություններով նախատեսված չափերի սահմաններում), որը զբաղեցված է այդ կատեգորիայի անձանց և նրանց ընտանիքների անդամների կողմից, բնակվարձը վճարվում է 50 տոկոսի չափով` Կողմերի օրենսդրությունների համաձայն, իսկ ավել բնակելի մակերեսի համար (մինչև 15 քմ)` հավասար չափով:
5.5. Հարկման, վճարների և տուրքերի գծով արտոնություններ` Կողմերի օրենսդրություններին համապատասխան:
5.6. Հանդիսադիր և կոմունալ-կենցաղային ձեռնարկությունների, մշակութալուսավորչական հիմնարկների կողմից արտահերթ սպասարկման իրավունք:
5.7. ԽՍՀՄ հերոսների և Երեք աստիճանի փառքի շքանշանով պարգևատրված անձանց լրացուցիչ արտոնությունները.
5.7.1. Մինչև 20 քմ լրացուցիչ բնակելի մակերեսի իրավունք: Այդ կատեգորիայի անձանց զբաղեցրած բնակելի մակերեսի համար վճարվում է հավասար չափով:
5.7.2. Նշված կատեգորիայի անձանց և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքների անդամներին ջեռուցումից, ջրմուղից և էլեկտրաէներգիայից օգտվելու համար տրամադրվում է սահմանված վարձից 50 տոկոսի չափով զեղչ` Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
6. Այլ կատեգորիաների անձանց համար
6.1. Հաղորդակցության միջոցների ժողովրդական կոմիսարիատի հատուկ խմբակցությունների, կապի ժողովրդական կոմիսարիատի, արհեստագործական և տրանսպորտային նավերի լողացող անձնակազմի և ավիացիայի թռիչքաամբարձիչ անձնակազմի, նախկին ԽՍՀՄ ձկնային արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատի, ծովային և գետային նավատորմի, հյուսիսային գլխավոր ծովային ճանապարհի, ավիացիայի թռիչքաամբարձիչ անձնակազմի աշխատակիցները, որոնք համաշխարհային պատերազմի ժամանակ տեղափոխվել են զինծառայողների կարգավիճակի և իրականացրել են խնդիրները գործող բանակի և նավատորմի շահերից ելնելով, գործող ճակատների թիկունքային սահմանների շրջանակներում, նավատորմերի օպերատիվ գոտիներում, ինչպես նաև տրանսպորտային նավատորմի նավերի անձնակազմերի անդամների աշխատակիցները, որոնք ներկալվել են այլ պետությունների նավահանգիստներում Համաշխարհային մեծ պատերազմի սկզբում.
6.1.1. Բժիշկների նշանակած դեղերի անվճար ստացում:
6.1.2. Այն պոլիկլինիկաներից օգտվելու իրավունք, որոնցից նրանք օգտվել են աշխատանքի ընթացքում:
6.1.3. Ըստ բնակության վայրի՝ պոլիկլինիկաներում առաջնահերթության կարգով անվճար ատամնապրոթեզավորում (բացի թանկարժեք մետաղներից պրոթեզավորումից):
6.1.4. Ըստ աշխատանքի վայրի՝ սանատորիաների, պրոֆիլակտորիաների, հանգստյան տների ուղեգրերով ապահովում:
6.1.5. Հերթական տարեկան արձակուրդի օգտագործման իրավունք իրենց համար հարմար ժամանակ, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդ ստանալու իրավունք՝ առանց աշխատավարձի պահպանման, տարեկան մինչև երկու շաբաթ ժամկետով:
6.1.6. Արտոնյալ պայմաններով վարկի ստացման իրավունք անհատական բնակարանային շինարարության համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
6.1.7. Արտոնյալ պայմաններով վարկի ստացման իրավունք այգեգործական ընկերություններին՝ այգու տնակների ձեռքբերման և կառուցման նպատակով և այգիների բարեկարգման համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
6.1.8. Այգեգործական ընկերություններ (կոոպերատիվներ) ընդունվելու նախապատվության իրավունք:
6.1.9. 6.1-րդ կետում նշված և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ դարձած անձինք չեն կարող վտարվել ծառայողական բնակելի տարածքներից առանց այլ բնակելի տարածքի տրամադրման:
6.1.10. Կողմերի օրենսդրության համաձայն` արտոնյալ հարկում:
6.1.11. Բնակարաններում հեռախոսների տեղադրման նախապատվության իրավունք:
6.1.12. Կենցաղային ծառայության, առևտրի, հասարակական սննդի, բնակկոմունալ տնտեսության, տրանսպորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից արտոնյալ սպասարկում:
Մշակութալուսավորչական հիմնարկներ այցելելիս արտոնությունների տրամադրում` Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
6.1.13. Առաջնահերթության կարգով ծերերին և հաշմանդամներին տեղավորում ծերանոցներում և ինտերնատներում, սպասարկում տանը, ինչպես նաև սոցիալական սպասարկման տարածքային սպասարկում:
6.2. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների և նրանց դաշնակիցների կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբարների, գետտոյի և հարկադիր պահման այլ տեղերի նախկին անչափահաս կալանավորների համար.
6.2.1. Բժիշկների նշանակած դեղերի արժեքից 50 տոկոսի չափով զեղչ:
6.2.2. Այն պոլիկլինիկաներից օգտվել, որոնցից նրանք օգտվել են աշխատանքի ընթացքում:
6.2.3. Հերթական տարեկան արձակուրդի օգտագործման իրավունք իրենց համար հարմար ժամանակ, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդ ստանալու իրավունք՝ առանց աշխատավարձի պահպանման, տարեկան մինչև երկու շաբաթ ժամկետով:
6.2.4. Ըստ աշխատանքի վայրի՝ սանատորիաների, պրոֆիլակտորիաների, հանգստյան տների ուղեգրերով ապահովման նախապատվության, ինչպես նաև այգեգործական ընկերություններ (կոոպերատիվներ) ընդունվելու, հեռախոսներ տեղադրելու իրավունք:
6.2.5. Արտոնյալ պայմաններով վարկի ստացման իրավունք անհատական բնակարանային շինարարության համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
6.2.6. Արտոնյալ պայմաններով վարկի ստացման իրավունք այգեգործական ընկերություններին՝ այգու տնակներ ձեռք բերելու և կառուցելու նպատակով և այգիների բարեկարգման համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
6.2.7. Լրացուցիչ արտոնություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների և նրանց դաշնակիցների կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբարների, գետտոյի և հարկադիր պահման այլ տեղերի նախկին անչափահաս կալանավորներին, որոնք հաշմանդամ են դարձել ընդհանուր հիվանդության հետևանքով, աշխատանքային վնասվածքի և այլ պատճառներով (բացառությամբ այն անձանց, որոնք հաշմանդամ են դարձել անօրինական գործողությունների արդյունքում).
6.2.7.1. Բժիշկների նշանակած դեղերի անվճար ստացում:
6.2.7.2. Բնակելի մակերեսի համար (Կողմերի գործող օրենսդրություններով նախատեսված չափերի սահմաններում), որը զբաղեցված է այդ կատեգորիայի անձանց և նրանց ընտանիքների անդամների կողմից, բնակվարձը վճարվում է 50 տոկոսի չափով` Կողմերի օրենսդրությունների համաձայն, իսկ ավել բնակելի մակերեսի համար (մինչև 15 քմ)` հավասար չափով:
Ջեռուցումից, ջրմուղից և էլեկտրաէներգիայից օգտվելու համար սահմանված վարձից 50 տոկոսի չափով զեղչ` Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
6.2.7.3. Սույն կետում նշված և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ դարձած անձանց կատեգորիաները չեն կարող վտարվել ծառայողական բնակելի տարածքներից առանց այլ բնակելի տարածքի տրամադրման:
6.3. Համաշխարհային մեծ պատերազմի մահացած հաշմանդամների և նրանց հավասարեցված հաշմանդամների ամուսինները, ինչպես նաև պատերազմի մահացած մասնակիցների, պարտիզանների, ընդհատակյա գործիչների, Լենինգրադում շրջափակման ժամանակահատվածում ձեռնարկություններում և կազմակերպություններում աշխատած և «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով ու «Շրջափակված Լենինգրադի բնակիչ» շքանշանով պարգևատրված, ընդհանուր հիվանդության արդյունքում, աշխատանքային վնասվածքի և այլ պատճառներով հաշմանդամ ճանաչված քաղաքացիների ամուսինները (բացառությամբ այն անձանց, որոնք հաշմանդամ են դարձել ոչ օրինական գործողությունների արդյունքում), որոնք այլ ամուսնության մեջ չեն եղել.
6.3.1. Բնակելի մակերեսի համար (Կողմերի գործող օրենսդրություններով նախատեսված չափերի սահմաններում), որը զբաղեցված է այդ կատեգորիայի անձանց և նրանց ընտանիքների անդամների կողմից, բնակվարձը վճարվում է 50 տոկոսի չափով` Կողմերի օրենսդրությունների համաձայն, իսկ ավել բնակելի մակերեսի համար (մինչև 15 քմ)` հավասար չափով:
6.3.2. Պատերազմի մասնակիցներին և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքների անդամներին տրամադրվում է ջեռուցումից, ջրմուղից և էլեկտրաէներգիայից օգտվելու համար սահմանված վարձից 50 տոկոսի չափով զեղչ` Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանվող կարգով:
6.3.3. Կենտրոնական ջեռուցում չունեցող տներում բնակվողներին տրամադրվում է 50 տոկոս զեղչ վառելիքի արժեքից, որը ձեռք է բերվում բնակչությանը վաճառելու համար սահմանված չափերի շրջանակներում:
6.4. Լենինգրադում շրջափակման ժամանակահատվածում քաղաքի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատած և «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով պարգևատրված քաղաքացիներ և «Շրջափակված Լենինգրադի բնակիչ» շքանշանով պարգևատրված անձանց համար.
6.4.1. Բժիշկների նշանակած դեղերի արժեքից 50 տոկոսի չափով զեղչ:
6.4.2. Այն պոլիկլինիկաներից օգտվելու իրավունք, որոնցից նրանք օգտվել են աշխատանքի ընթացքում:
6.4.3. Նախապատվության իրավունք, ըստ աշխատանքի վայրի, սանատորիաների, պրոֆիլակտորիաների, հանգստյան տների ուղեգրերով ապահովման:
6.4.4. Հերթական տարեկան արձակուրդի օգտագործման իրավունք իրենց համար հարմար ժամանակ, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդի ստացման իրավունք՝ առանց աշխատավարձի պահպանման, տարեկան մինչև երկու շաբաթ ժամկետով:
6.4.5. Արտոնյալ պայմաններով վարկի ստացման իրավունք անհատական բնակարանային շինարարության համար, Կողմերի օրենսդրության համապատասխան, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների համար նախատեսված կարգով:
6.4.6. Արտոնյալ պայմաններով վարկի ստացման իրավունք այգեգործական ընկերություններին՝ այգու տնակներ ձեռք բերելու և կառուցման նպատակով և այգիների բարեկարգման համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
6.4.7. Այգեգործական ընկերություններ (կոոպերատիվներ) ընդունվելու նախապատվության իրավունք:
6.4.8. Բնակարաններում հեռախոսների տեղադրման նախապատվության իրավունք:
6.4.9. Լրացուցիչ արտոնություններ Լենինգրադում շրջափակման ժամանակահատվածում քաղաքի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատած և «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով պարգևատրված քաղաքացիներին և «Շրջափակված Լենինգրադի բնակիչ» շքանշանով պարգևատրված անձանց, որոնք հաշմանդամ են դարձել ընդհանուր հիվանդության, աշխատանքային խեղման և այլ պատճառներով (բացառությամբ այն անձանց, որոնք հաշմանդամ են դարձել ոչ օրինական գործողությունների հետևանքով):
6.4.9.1. Բժիշկների նշանակած դեղերի անվճար ստացում:
6.4.9.2. Բնակելի մակերեսի համար (Կողմերի գործող օրենսդրություններով նախատեսված չափերի սահմաններում), որը զբաղեցված է այդ կատեգորիայի անձանց և նրանց ընտանիքների անդամների կողմից, բնակվարձը վճարվում է 50 տոկոսի չափով` Կողմերի օրենսդրությունների համաձայն, իսկ ավել բնակելի մակերեսի համար (մինչև 15 քմ)` հավասար չափով:
Ջեռուցումից, ջրմուղից և էլեկտրաէներգիայից օգտվելու համար սահմանված վարձից 50 տոկոսի չափով զեղչ` Կողմերից յուրաքանչյուրի կողմից սահմանված կարգով:
6.4.9.3. Սույն կետում նշված և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ դարձած անձանց կատեգորիաները չեն կարող վտարվել ծառայողական բնակելի տարածքներից առանց այլ բնակելի տարածքի տրամադրման:
6.5. Նախկին ԽՍՀՄ պարգևներով և մեդալներով՝ անձնազոհ աշխատանքի և Համաշխարհային մեծ պատերազմի տարիներին թիկունքում անբիծ զինվորական ծառայության համար պարգևատրված անձանց համար.
6.5.1. Բժիշկների նշանակած դեղերի արժեքից 50 տոկոսի չափով զեղչ այն թոշակառուների համար, որոնք թոշակ են ստանում նվազագույն չափով:
6.5.2. Կենսաթոշակի անցնելիս այն պոլիկլինիկաներից օգտվելու իրավունք, որոնցից նրանք օգտվել են աշխատանքի ընթացքում:
6.5.3. Հերթական տարեկան արձակուրդի օգտագործման իրավունք իրենց հարմար ժամանակ, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդի ստացման իրավունք՝ առանց աշխատավարձի պահպանման, տարեկան մինչև երկու շաբաթ ժամկետով:
6.5.4. Արտոնյալ պայմաններով վարկի ստացման իրավունք անհատական բնակարանային շինարարության համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
6.5.5. Արտոնյալ պայմաններով վարկի ստացման իրավունք այգեգործական ընկերություններին՝ այգու տնակներ ձեռք բերելու և կառուցելու նպատակով և այգիների բարեկարգման համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
6.5.6. Նախապատվության իրավունք այգեգործական ընկերություններ (կոոպերատիվներ) ընդունվելու, հեռախոսներ տեղադրելու, բնակարաններ վերանորոգելու համար:
6.5.7. 6.5-րդ կետում նշված և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ դարձած անձանց կատեգորիաները չեն կարող վտարվել ծառայողական բնակելի տարածքներից առանց այլ բնակելի տարածքի տրամադրման:
6.6. Բանվորների և ծառայողների համար, որոնք Աֆղանստան և այլ երկրներ, որտեղ ռազմական գործողություններ են եղել, աշխատանքի են ուղարկվել 1979 թվականի դեկտեմբերի 1-ից 1989 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում.
6.6.1. Այն պոլիկլինիկաներից օգտվելու իրավունք, որոնցից նրանք օգտվել են աշխատանքի ընթացքում:
6.6.2. Նախապատվության իրավունք, ըստ աշխատանքի վայրի, սանատորիաների, պրոֆիլակտորիաների, հանգստյան տների ուղեգրերով ապահովման:
6.6.3. Հերթական տարեկան արձակուրդի օգտագործման իրավունք իրենց հարմար ժամանակ:
6.6.4. Արտոնյալ պայմաններով վարկի ստացման իրավունք անհատական բնակարանային շինարարության համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
6.6.5. Նախապատվության իրավունք այգեգործական ընկերություններ (կոոպերատիվներ) ընդունվելու, հեռախոսներ տեղադրելու համար:
6.6.6. 6.6-րդ կետում նշված և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ դարձած անձանց կատեգորիաները չեն կարող վտարվել ծառայողական բնակելի տարածքներից առանց այլ բնակելի տարածքի տրամադրման:
6.7. Նախկին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի բանվորների ու ծառայողների համար, որոնք ժամանակավորապես գտնվել են Աֆղանստանի տարածքում և չեն մտել խորհրդային զորքերի սահմանափակ կոնտինգենտի մեջ.
6.7.1. Արտահերթ պրոթեզավորման ապահովման իրավունք:
6.7.2. Նախապատվության իրավունք, ըստ աշխատանքի վայրի, սանատորիաների, պրոֆիլակտորիաների, հանգստյան տների ուղեգրերով ապահովման, ինչպես նաև այգեգործական ընկերություններ (կոոպերատիվներ) ընդունվելու:
6.7.3. Հերթական տարեկան արձակուրդի օգտագործման իրավունք իրենց հարմար ժամանակ, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդի իրավունք՝ առանց աշխատավարձի պահպանման, տարեկան մինչև երկու շաբաթ ժամկետով:
6.7.4. Առաջնահերթության կարգով բնակելի տարածքով ապահովվելու իրավունք, իսկ ռազմական գործողությունների ժամանակ կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս վիրավորման, կոնտուզիայի, վնասվածքի կամ հիվանդությունների հետևանքով առաջին կարգի հաշմանդամ դարձածներին` արտահերթ բնակելի տարածքով ապահովման իրավունք:
6.7.5. 6.7-րդ կետում նշված և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ դարձած անձանց կատեգորիաները չեն կարող վտարվել ծառայողական բնակելի տարածքներից առանց այլ բնակելի տարածքի տրամադրման:
6.7.6. Արտոնյալ պայմաններով վարկի ստացման իրավունք անհատական բնակարանային շինարարության համար` Կողմերի օրենսդրության համապատասխան:
6.7.7. Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական հաստատություններ առանց մրցույթի ընդունվելու իրավունք և մասնագիտական տեխնիկական ուսումնական հաստատություններ ընդունվելու և համապատասխան մասնագիտություններ ձեռք բերելու կուրսերին մասնակցության նախապատվության իրավունք:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 26-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|