Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.04.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521) Հոդ.89
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.04.2015
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11715118

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

1 ապրիլի 2015 թ.
ք. Երևան

N 67-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 821-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ և 10-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 216-Ն որոշման 1-ին կետի`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 216-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում դիմում-հայտերի և գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2015 թվականի ապրիլի 9-ը` ժամը 18:00:

2. Սույն հրամանի 1-ին կետով սահմանված դիմում-հայտերը և գերատեսչական տեղեկանքները ներկայացվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի օգոստոսի 29-ի N 232-Ն հրամանի 1-ին և 2-րդ հավելվածների:

 

Նախարար

Ն. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան