«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 32214300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
17 հուլիսի 2014 թ. ք. Երևան |
N 206-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 523-Կ, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 207-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 72-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի`
1) 2001 թվականի օգոստոսի 14-ի «Պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող հողամասերի և այլ անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման մասին» հրահանգը հաստատելու մասին» N 523-Կ հրամանը.
2) 2005 թվականի հուլիսի 19-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հրահանգը հաստատելու մասին» N 207-Ն հրամանը.
3) 2011 թվականի ապրիլի 28-ի «Գույքային իրավունքների պետական գրանցման ընթացքում չափագրման աշխատանքների իրականացման առանձնահատկություններ սահմանելու մասին» N 72-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Սարգսյան |