Գլխավոր տեղեկություն
Համար
N 357-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (18.08.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.08.08/18(497) Հոդ.206
Ընդունող մարմին
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ընդունման ամսաթիվ
11.07.2014
Ստորագրող մարմին
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 04014297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

 

11 հուլիսի 2014 թ.

N 357-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված կարգի 12-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից էլեկտրոնային շտեմարանի տվյալներից օգտվելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Դ. Հարությունյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի

2014 թվականի հուլիսի 11-ի

N 357-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից էլեկտրոնային շտեմարանի տվյալներից օգտվելու

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից էլեկտրոնային շտեմարանի տվյալներից օգտվելու, այդ շտեմարանի տվյալները բժշկական կազմակերպություններին փոխանցելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և կազմակերպությունների կողմից ձևավորվող էլեկտրոնային շտեմարանում պարունակվող սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից սույն կարգի 4-րդ կետում նշված կարգով տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությանը՝ սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության համար էլեկտրոնային շտեմարան մուտքագրված տվյալներից հասանելի են միայն հետևյալ տվյալները.

1) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, կամ սոցիալական քարտի համարը, կամ սոցիալական քարտ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

3) սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու կարգավիճակը.

4) սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի ձեռքբերման օրը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման օրը, ամիսը, տարեթիվը.

5) առողջապահական փաթեթի շրջանակներում տրամադրվող հավաստագրի համարը:

4. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը լիազորված է վարելու և սպասարկելու էլեկտրոնային շտեմարանը, ապահովում է սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվության հասանելիությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությանը: Նշված տեղեկատվությունը տրամադրվելու է ՎԷԲ սերվիսի միջոցով, հարցումը կատարվելու է հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարի, կամ սոցիալական քարտի համարի, կամ սոցիալական քարտ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարի միջոցով: Տվյալները տրամադրվելու են առցանց ռեժիմով, իսկ ՎԷԲ սերվիսի անվտանգությունն ապահովվելու է պաշտպանված սոկետների համակարգի (SSL) արձանագրության և օգտվողի անվան ու գաղտնաբառի միջոցով: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի գրության հիման վրա «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է տրամադրում ՎԵԲ սերվիսի օգտվողի անունն ու գաղտնաբառը:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունն ապահովում է սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալների հասանելիությունը բժշկական կազմակերպությունների համար՝ վերջիններիս կողմից սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու գործընթացը կազմակերպելու նպատակով:

 

-------------------------