Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.08.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.08.01/17(496) Հոդ.203
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
05.07.2014
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
05.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11214273

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

5 հուլիսի 2014 թ.
ք. Երևան

թիվ 5-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման 12-րդ հավելվածով սահմանված կարգի 13-րդ կետի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում` Երևանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպությունների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների, անկախ կազմակերպաիրավական ձևից), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու մասին» N 7-Ն հրամանի հավելվածի 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«

41

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն

001 NV 01 - 050 NV 01

 »:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գեներալ-լեյտենանտ

Վ. Գասպարյան