Գլխավոր տեղեկություն
Համար
N 170-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.07.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.07.15/16(495).1 Հոդ.186.13
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
26.06.2014
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 32014269

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

26 հունիսի 2014 թ.

N 170-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 41-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև 30-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ հոդվածներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2006 թվականի մարտի 13-ի «Օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 41-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Հավելվածի 1-ին կետում.

ա. «Եվրոկոնտրոլի» բառը փոխարինել «Եվրոկոնտրոլ կազմակերպության» բառերով.

բ. «Անձնակազմի ատեստավորման Եվրոպական ձեռնարկ - Օդային երթևեկության կառավարման կարգավարներ» բառերից հետո լրացնել «և ԵՍԱՌՌ-5 (ESARR-5)» բառերով:

2) Հավելվածի 3-րդ կետում.

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայական (կարգավարի վկայական, վկայական) - Սույն կարգի համաձայն տրված վկայագիր, որն իրավունք է տալիս մատուցելու օդային երթևեկության կարգավարական սպասարկում՝ համաձայն դրանում պարունակվող որակավորման և հատուկ նիշերի:

Վկայականի ձևը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2014 թվականի ապրիլի 24-ի N 125-Ն հրամանով:»,

բ. 10-րդ ենթակետից հանել «ատեստավորման» բառը,

գ. լրացնել նոր 15-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«15) Քննողի հատուկ նիշ – Վկայականում կատարվող կամ դրա հետ կապակցված և նրա բաղկացուցիչ մասը կազմող գրառում, որով նշվում է վկայականը կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ որպես քննողի իրավունք ունեցող անձ:»:

3) Հավելվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերից հանել «ատեստավորման» բառերը:

4) Հավելվածի 8-րդ կետում.

ա. «բ) ենթակետից հանել «աշխատանքային վայրում վարժման» բառերը,

բ. «գ) ենթակետում «վկայականը պարունակում է նվազագույնը» բառերից հետո լրացնել «նախորդ» բառով:

5) Հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Լեզվի հատուկ նիշով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը սահմանած լեզվական պահանջներին, որոնք տարածվում են ինչպես դարձվածաբանության, այնպես էլ ընդհանուր լեզվական գիտելիքների նկատմամբ և ապահովում են համապատասխանություն Չիկագոյի կոնվենցիայի Հավելված 1-ի սահմանված սանդղակի (այսուհետ՝ ԻԿԱՕ-ի սանդղակ) առնվազն 4-րդ մակարդակին:

Միջազգային չվերթերի կարգավարական սպասարկում իրականացնելու իրավասություն ստանալու համար վկայականը կրողը պետք է ապահովի անգլերեն լեզվի իմացության համապատասխան գիտելիքներ:

Լեզվական պահանջներին համապատասխան գիտելիքների գնահատումն իրականացվում է Գլխավոր վարչության կողմից հաստատված լեզվական գիտելիքների գնահատման ընթացակարգերի հիման վրա:»:

6) Հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. «Միավորի» հատուկ նիշը տրվում է վավերականության 12 ամիս ժամկետով: Դրա վավերականությունը երկարաձգվում է հերթական 12 ամիսների համար ավիացիոն մասնագետի կողմից ներկայացվող հայտի հիման վրա, հետևյալ հիմնավորումներով.

1) նախորդ 12 ամիսների ընթացքում իր վկայականով նախատեսված օդային երթևեկության կարգավարական սպասարկում է իրականացրել առնվազն Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով սահմանված մինիմալ ժամերի քանակով,

2) անցել է Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով սահմանված ընթացիկ ուսուցման և գնահատման ընթացակարգերը:

Հրահանգչի հատուկ նիշերի երկարաձգման համար անհրաժեշտ մինիմալ ժամերի քանակը կարող է նվազեցվել նրա կողմից աշխատատեղում վարժանք անցնողների ուսուցմանը տրամադրված ժամաքանակի չափով:

Հայտ ներկայացրած ավիացիոն մասնագետը անցնում է մասնագիտական համապատասխանության գործընթաց (փաստաթղթերի ուսումնասիրություն, թեստավորում, աշխատանքների կատարման գործնական ստուգում):»:

7) Հավելվածի Գլուխ 6-ը ուժը կորցրած ճանաչել:

8) Հավելված 4-ը հանել:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան