Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1169-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (22.05.2014-18.06.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.02.15/4(448) Հոդ.39
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
25.12.2012
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հունվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 դեկտեմբերի 2012 թ.

թիվ 1169-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԾ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը և 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել.

1. «Պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների ընտրանքային գնահատման կարգը»` համաձայն հավելված 1-ի։

2. «Գնումների վերաբերյալ տվյալների վերլուծության և էլեկտրոնային տեղեկատուի վարման կարգը»` համաձայն հավելված 2-ի:

 

  Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1169-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԾ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները ընտրանքային կարգով գնահատում է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կենտրոն):

2. Կենտրոնը գնահատում է պատվիրատուների կողմից հաստատված և գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակված հրավերներում և նախաորակավորման ընթացակարգի հայտարարություններում պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները, հիմք ընդունելով հետևյալ սկզբունքները.

1) գնահատման ենթակա են պատվիրատուների կազմակերպած գնման ընթացակարգերը՝ ըստ գնման յուրաքանչյուր ընթացակարգի, բացառությամբ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգերի, ներառելով ապրանքների ձեռքբերումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը,

2) գնահատման ենթակա պատվիրատուների և գնման ընթացակարգի ընտրությունը կատարվում է սույն կարգով սահմանված ընտրանքային կարգով,

3) պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները գնահատվում են մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից, բացառությամբ հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի:

3. Կենտրոնը պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատումն իրականացնում է հաշվի առնելով, որ.

1) գնահատվում է պետական կառավարման մարմին և պետական հիմնարկ հանդիսացող պատվիրատուների կողմից հայտարարված բաց ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված տասն աշխատանքային օրվա ընթացքում և յուրաքանչյուր 10-րդ շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման,

2) գնահատվում է պետական կառավարման մարմին և պետական հիմնարկ հանդիսացող պատվիրատուների կողմից հայտարարված յուրաքանչյուր 5-րդ պարզեցված և յուրաքանչյուր 5-րդ նախաորակավորման ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում,

3) գնահատվում է պետական կառավարման մարմին և պետական հիմնարկ չհանդիսացող պատվիրատուների կողմից հայտարարված յուրաքանչյուր 10-րդ բաց ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված տասն աշխատանքային օրվա ընթացքում,

4) գնահատվում է պետական կառավարման մարմին և պետական հիմնարկ չհանդիսացող պատվիրատուների կողմից հայտարարված յուրաքանչյուր 10-րդ պարզեցված և յուրաքանչյուր 10-րդ նախաորակավորման ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում,

5) բացառությամբ շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգերի ցանկացած տասն աշխատանքային օրյա ժամանակահատվածում գնահատման ենթակա է ոչ ավելի, քան 40 ընթացակարգ, առաջնահերթությունը տալով բաց ընթացակարգերին,

6) ցանկացած տասն աշխատանքային օրյա ժամանակահատվածում նույն պատվիրատուի կողմից գնման նույն ձևով կազմակերպվող ընթացակարգը չի գնահատվում,

7) սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում գնահատման ենթակա հերթական ընթացակարգը Կենտրոնի կողմից գնահատված վերջին հինգ պատվիրատուներից մեկի կողմից հայտարարված լինելու դեպքում գնահատվում է այլ պատվիրատուի հայտարարած հաջորդ ընթացակարգը։

(3-րդ կետը լրաց. 19.06.13 թիվ 494-Ն)

4. Յուրաքանչյուր տարվա համար շրջանակային համաձայնագրերի միջոցով գնումների համար Կենտրոնի կողմից կազմվում և մինչև տվյալ տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 15-ը հաստատվում է պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկ հանդիսացող պատվիրատուների ցանկն ըստ ամիսների և յուրաքանչյուր ամսվա ընթացքում գնահատվում է տվյալ ամսվա համար նախատեսված պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկ հանդիսացող պատվիրատուների կողմից շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի գնման առարկաների բնութագրերը: Այդ նպատակով յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան նախորդող ամսվա 15-ը Կենտրոնը գրությամբ դիմում է տվյալ ամսվա ընթացքում ուսումնասիրության ենթակա պետական կառավարման մարմիններին և պետական հիմնարկ հանդիսացող պատվիրատուներին` պահանջելով Կենտրոնին էլեկտրոնային եղանակով ներկայացնել այն գնման առարկաների տեխնիկական բնութագրերը, որոնց նախահաշվային արժեքը գերազանցում է գնումների բազային միավորի կրկնապատիկը, և որոնք պետք է հաջորդ ամսվա ընթացքում ձեռք բերվեն շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի միջոցով: Ընդ որում, պատվիրատուն գնման առարկաների բնութագրերը Կենտրոնին է տրամադրում գրությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, իսկ Կենտրոնը գնահատման արդյունքները էլեկտրոնային եղանակով տրամադրում է տվյալ պատվիրատուին` գնման առարկաների տեխնիկական բնութագրերը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:

5. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված գնահատման արդյունքները` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման առկայության դեպքում ներկայացվում են պատվիրատուներին, իսկ ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվում են ամսական կտրվածքով՝ ամփոփ տեսքով: Գնահատման եռամսյակային արդյունքները ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է ՀՀ կառավարության քննարկմանը:

(հավելվածը լրաց. 19.06.13 թիվ 494-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1169-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՎԱՐՄԱՆ

 

1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կենտրոն) վերլուծում է գնումների վերաբերյալ տվյալները և ներկայացնում է եզրակացություններ:

2. Յուրաքանչյուր եռամսյակին, կիսամյակին և տարվան հաջորդող տասնհինգ օրացուցային օրվա ընթացքում գնումների համակարգողները գնումների վերաբերյալ տեղեկատվությունը սույն կարգի հավելված 2.1-ով հաստատված աղյուսակով` էլեկտրոնային եղանակով (excel ծրագրով) ուղարկում են Կենտրոն հետևյալ կերպ.

1) պետական կառավարման մարմինները, պետական հիմնարկները և ՀՀ քաղաքային համայնքները հավաքագրում և ուղարկում են Կենտրոն իրենց և իրենց ենթակայության տակ գտնվող պատվիրատուների` բացառությամբ դպրոցների կողմից իրականացվող գնումների վերաբերյալ տեղեկատվությունը.

2) հանրային կազմակերպությունները հավաքագրում և ուղարկում են Կենտրոն իրենց գնումների վերաբերյալ տեղեկատվությունը:

Գնումների վերաբերյալ տվյալները վերլուծելու և եզրակացություններ ներկայացնելու նպատակով Կենտրոնը հիմք է ընդունում պատվիրատուներից ստացված տվյալները: Ընթացիկ վերլուծությունն իրականացվում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքով:

3. Կենտրոնը վերլուծություններն իրականացնում է ըստ գնումների արժեքային և(կամ) քանակական բնութագրիչների և դրանց տարբեր համակցությամբ հետևյալ հիմնական ուղղություններով.

1) ըստ գնման նախահաշվային և կնքված պայմանագրերի արժեքների` համեմատվում են պատվիրատուների համանման գնումների նախահաշվային և(կամ) ձեռքբերման արժեքները,

2) ըստ տնտեսման` համեմատվում են համանման գնումների տնտեսման (գնման նախահաշվային և ձեռքբերման գնի դրական և բացասական տարբերությունները) ցուցանիշները,

3) ըստ գնման ընթացակարգերի քանակների և պատվիրատուների` համեմատվում են գնումների ընթացակարգերի ընդհանուր քանակական ցուցանիշները և գնման առանձին ընթացակարգերի տեսակարար կշիռները, այդ թվում` կայացած և չկայացած գնման ընթացակարգերը,

4) ըստ ընթացակարգերի մասնակցության` համեմատվում են մասնակիցների մասնակցության թիվն ըստ գնման տարբեր ընթացակարգերի:

4. Կատարված վերլուծությունների արդյունքների հիման վրա Կենտրոնը կազմում և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում եռամսյակային, կիսամյակային և ամփոփ տարեկան հաշվետվություններ: Եռամսյակային և կիսամյակային հաշվետվությունները կազմվում և ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացվում տվյալ ժամանակահատվածին հաջորդող երկրորդ ամսվա երկրորդ տասնօրյակի ընթացքում: Տարեկան ամփոփ հաշվետվությունը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվում մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը: Մինչև ընթացիկ տարվա ապրիլի 30-ը ՀՀ ֆինանսների նախարարությունը քննարկում է նախորդ տարվա վերաբերյալ Կենտրոնի տարեկան ամփոփ հաշվետվությունը, որը ներառում է գնումների համակարգում առկա խնդիրները, հնարավոր ռիսկային հատվածները, դրանք վերացնելու և համակարգը բարելավվելու ուղղությամբ առաջարկությունները:

(4-րդ կետը փոփ. 02.04.14 թիվ 236-Ն)

(հավելվածը փոփ. 02.04.14 թիվ 236-Ն)

 

 

Հավելված 2.1

ՀՀ ֆինանսների նախարարի 2012
թվականի դեկտեմբերի 25-ի
N 1169-Ն
հրամանի թիվ 2 հավելվածով
հաստատված կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

201__ թվականի _________________ եռամսյակի (կիսամյակի, տարվա) ընթացքում իրականացված գնումների վերաբերյալ

 

N ը/կ

Պատվիրատուի անվանումը

Գնման ձևը

Գնման առար-կաների անվանում-ները

Գնման հայտով գնումների նախահաշ-վային արժեքը ընդհանուր (հազ. ՀՀ դրամ)

Գնման հայտով գնումների նախահաշ-վային արժեքը ընթացիկ տարվա համար (հազ. ՀՀ դրամ)

Ամփոփ-ված և կայացած գնումների նախահաշ-վային արժեքները
(հազ. ՀՀ դրամ)

Չկայացած գնումների նախահաշ-վային արժեքները (հազ. ՀՀ դրամ)

Չամփոփ-ված (ընթաց-քում) գնում-ների նախա-հաշվային արժեք-ները (հազ. ՀՀ դրամ)

Կնքված պայմանա-գրերի գումարը ընդհանուր (հազ. ՀՀ դրամ)

Կնքված պայմանա-գրերի գումարը ընթացիկ տարվա համար
(հազ. ՀՀ դրամ)

Ընդհա-նուր կայացած գնումների արդյուն-քում հաշվար-կային
տնտեսում (հազ. ՀՀ դրամ)

Ընթացիկ տարվա համար կայացած գնումների արդյունքում հաշվար-կային տնտեսում (հազ. ՀՀ դրամ)

Ընդհա-նուր կազմա-կերպված գնումների թվաքա-նակը (հատ)

Ամփոփ-ված և կայացած գնում-ների թվաքա-նակը (հատ)

Չկայա-ցած գնում-ների թվաքա-նակը (հատ)

Չամփոփ-ված (ընթացքում) գնումների թվաքա-նակը (հատ)

Գնման ընթացա-կարգերի մասնա-կիցների թվաքա-նակը (հատ)

Մերժված մասնա-կիցների թվաքա-նակը (հատ)

Գնման գործընթաց-ներին հետագա մասնակ-ցությունից հրաժար-վողների թվաքա-նակը (հատ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

1.1

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Բաց ընթացա-կարգեր

Աշխա-տանքներ

                               

1.2

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Բաց ընթացա-կարգեր

Ապրանք-ներ

                               

1.3

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Բաց ընթացա-կարգեր

Ծառայու-թյուններ

                               

2.1

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Շրջանա-կային համաձայ-նագրեր

Աշխա-տանքներ

                               

2.2

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Շրջանա-կային համաձայ-նագրեր

Ապրանք-ներ

                               

2.3

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Շրջանա-կային համաձայ-նագրեր

Ծառայու-թյուններ

                               

3.1

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Պարզեց-ված ընթացա-կարգեր

Աշխա-տանքներ

                               

3.2

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Պարզեց-ված ընթացա-կարգեր

Ապրանք-ներ

                               

3.3

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Պարզեց-ված ընթացա-կարգեր

Ծառայու-թյուններ

                               

4.1

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Սահմա-նափակ ընթացա-կարգեր

Աշխա-տանքներ

                               

4.2

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Սահմա-նափակ ընթացա-կարգեր

Ապրանք-ներ

                               

4.3

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Սահմա-նափակ ընթացա-կարգեր

Ծառայու-թյուններ

                               

5.1

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Մրցակցա-յին երկ-խոսու-թյուններ

Աշխա-տանքներ

                               

5.2

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Մրցակցա-յին երկ-խոսու-թյուններ

Ապրանք-ներ

                               

5.3

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Մրցակցա-յին երկ-խոսու-թյուններ

Ծառայու-թյուններ

                               

6.1

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Բանակ-ցային ընթացա-կարգեր հայտա-րարելով

Աշխա-տանքներ

                               

6.2

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Բանակ-ցային ընթացա-կարգեր հայտա-րարելով

Ապրանք-ներ

                               

6.3

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Բանակ-ցային ընթացա-կարգեր հայտա-րարելով

Ծառայու-թյուններ

                               

7.1

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Բանակ-ցային ընթացա-կարգեր առանց հայտա-րարելով

Աշխա-տանքներ

                               

7.2

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Բանակ-ցային ընթացա-կարգեր առանց հայտա-րարելով

Ապրանք-ներ

                               

7.3

ՀՀ ֆինանսների նախարարու-թյուն

Բանակ-ցային ընթացա-կարգեր առանց հայտա-րարելով

Ծառայու-թյուններ

                               

8

Ընդամենը,
այդ թվում`

                                   

ա

Աշխատանքներ

                                   

բ

Ապրանքներ

                                   

գ

Ծառայու-թյուններ

                                   
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.04.2015, թիվ 251-Ն 18.06.2015, թիվ 1169-Ն
02.04.2014, թիվ 236-Ն 22.05.2014, թիվ 1169-Ն
19.06.2013, թիվ 494-Ն 04.08.2013, թիվ 1169-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան