ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 ապրիլի 2014 թ. |
N 338-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ՝ 080200-«ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածի 3-րդ և 10-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 61/4 եզրակացությունը՝
Հրամայում եմ`
1. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑ» փակ բաժնետիրական ընկերությանը վերապահումով /անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի բացակայության հիմքով/ տալ մագիստրոսի կրթական ծրագրով, հեռակա ուսուցմամբ, 2 տարի ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 25-ական տեղերով` 080200-«Կառավարում» մասնագիտության գծով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:
Ա. Աշոտյան /պաշտոնակատար/ |