Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 269-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.05.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.05.05/10(489).1 Հոդ.139.13
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
15.04.2014
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814186

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 ապրիլի 2014 թ.

թիվ 269-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը,

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանով հաստատված N 8 հավելվածի աղյուսակի՝

1) «1 715000 ՀԱՐԿԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՑ 1151» և «1 715100 Ներմուծման հարկեր 1151» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

1

   

715000

     

ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՑ

1151

1

     

715100

   

Ներմուծման մաքսատուրքեր և հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր

1151

»,

 

2) «1 715110 Ներմուծման մաքսատուրքեր 1151» և «1 715111 Ներմուծման մաքսատուրքեր 1151» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

1

       

715110

 

Ներմուծման մաքսատուրքեր, բացառությամբ այն ներմուծման մաքսատուրքերի, որոնք վճարվել և հաշվառվել են «Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվեգրման ու բաշխման կարգի սահմանման և կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 20-ի համաձայնագրին (այսուհետ` 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագիր) համապատասխան

1151

1

         

715111

Ներմուծման մաքսատուրքերի մուտքերի (վերադարձման) գումարներ, որոնց գծով վճարման պարտավորությունները ծագել են նախքան 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելը

1151

»,

 

3) «1 715111 Ներմուծման մաքսատուրքեր 1151» տողից հետո լրացնել տողեր հետևյալ բովանդակությամբ.

 

«

1

         

715112

Այլ ներմուծման մաքսատուրքեր

1151

1

       

715120

 

2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան վճարվող ներմուծման մաքսատուրքեր (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքեր, հարկեր և գանձումներ) և տոկոսավճարներ

1151

1

         

715121

2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան վճարված ներմուծման մաքսատուրքեր (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքեր, հարկեր և գանձումներ)

1151

1

         

715122

Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման կապակցությամբ վճարված ներմուծման մաքսատուրքերի 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան բաշխման արդյունքում ՀՀ պետական բյուջե փոխանցված գումարներ

1151

1

         

715123

Բելառուսի Հանրապետության տարածքում վճարված ներմուծման մաքսատուրքերի 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան բաշխման արդյունքում ՀՀ պետական բյուջե փոխանցված գումարներ

1151

1

         

715124

Ղազախստանի Հանրապետության տարածքում վճարված ներմուծման մաքսատուրքերի 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան բաշխման արդյունքում ՀՀ պետական բյուջե փոխանցված գումարներ

1151

1

         

715125

Ռուսաստանի Դաշնության տարածքում վճարված ներմուծման մաքսատուրքերի 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան բաշխման արդյունքում ՀՀ պետական բյուջե փոխանցված գումարներ

1151

1

         

715126

2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան բաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարների ՀՀ պետական բյուջե փոխանցման գծով Ռուսաստանի Դաշնության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց ՀՀ պետական բյուջե փոխանցված տոկոսավճարներ

1151

1

         

715127

2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան բաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարների ՀՀ պետական բյուջե փոխանցման գծով Ղազախստանի Հանրապետության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց ՀՀ պետական բյուջե փոխանցված տոկոսավճարներ

1151

1

         

715128

2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան բաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարների ՀՀ պետական բյուջե փոխանցման գծով Բելառուսի Հանրապետության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց ՀՀ պետական բյուջե փոխանցված տոկոսավճարներ

1151

1

       

715130

 

Ներմուծման մաքսատուրքերի գումարներ, որոնք 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից ենթակա են բաշխման Մաքսային միության այլ անդամ պետությունների բյուջեներ, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Մաքսային միության այլ անդամ պետություններին կասեցված է

1151

1

         

715131

Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման կապակցությամբ վճարված ներմուծման մաքսատուրքեր, որոնք ենթակա են բաշխման Ռուսաստանի Դաշնության բյուջե

1151

1

         

715132

Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման կապակցությամբ վճարված ներմուծման մաքսատուրքեր, որոնք ենթակա են բաշխման Ղազախստանի Հանրապետության բյուջե

1151

1

         

715133

Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման կապակցությամբ վճարված ներմուծման մաքսատուրքեր, որոնք ենթակա են բաշխման Բելառուսի Հանրապետության բյուջե

1151

1

         

715134

Ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Ռուսաստանի Դաշնությանը կասեցված է

1151

1

         

715135

Ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Ղազախստանի Հանրապետությանը կասեցված է

1151

1

         

715136

Ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Բելառուսի Հանրապետությանը կասեցված է

1151

1

       

715150

 

Հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մուտքի (վերադարձման) գումարներ, այդ թվում՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մուտքի (վերադարձման) գումարներ

1151

1

         

715151

Հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մուտքի (վերադարձման) գումարներ, այդ թվում՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման այն տուրքերի մուտքի (վերադարձման) գումարներ, որոնց գծով վճարման պարտավորությունները ծագել են նախքան «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիրը (այսուհետ` 2008 թվականի հունվարի 25-ի Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելը

1151

1

       

715160

 

2008 թվականի հունվարի 25-ի Համաձայնագրին համապատասխան վճարվող հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր և տոկոսավճարներ

1151

1

         

715161

2008 թվականի հունվարի 25-ի Համաձայնագրին համապատասխան վճարվող հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր

1151

1

         

715162

Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր, որոնք ենթակա են բաշխման ՀՀ պետական բյուջե

1151

1

         

715163

Ռուսաստանի Դաշնության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր, որոնք ենթակա են բաշխման ՀՀ պետական բյուջե

1151

1

         

715164

Ղազախստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր, որոնք ենթակա են բաշխման ՀՀ պետական բյուջե

1151

1

         

715165

Բելառուսի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր, որոնք ենթակա են բաշխման ՀՀ պետական բյուջե

1151

1

         

715166

Բաշխված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման գծով Ռուսաստանի Դաշնության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց տոկոսավճարներ

1151

1

         

715167

Բաշխված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման գծով Ղազախստանի Հանրապետության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց տոկոսավճարներ

1151

1

         

715168

Բաշխված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման գծով Բելառուսի Հանրապետության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց սահմանված տոկոսավճարներ

1151

1

         

715169

Նախնական հատուկ, նախնական հակագնագցման և նախնական փոխհատուցման տուրքեր

1151

1

       

715170

 

Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարներ, որոնք 2008 թվականի հունվարի 25-ի Համաձայնագրի համաձայն ենթակա են բաշխման Մաքսային միության այլ անդամ պետությունների բյուջեներին, ինչպես նաև նշված տուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Մաքսային միության այլ անդամ պետություններին կասեցված է

1151

1

         

715171

Ռուսաստանի Դաշնության բյուջեին բաշխման ենթակա

1151

1

         

715172

Ղազախստանի Հանրապետության բյուջեին բաշխման ենթակա

1151

1

         

715173

Բելառուսի Հանրապետության բյուջեին բաշխման ենթակա

1151

1

         

715174

Հատուկ, հակագնագցման և փոխհատուցման բաշխված տուրքերի գումարներ, որոնց փոխանցումը Մաքսային միության այլ անդամ պետություններին կասեցված է

1151

»:

 

2. Սույն հրամանի 1-ի կետի`

1) 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից,

2) 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում «Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվեգրման ու բաշխման կարգի սահմանման և կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 20-ի համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու օրվանից,

3) 3-րդ ենթակետը 715112 ենթաանալիտիկ հաշվին և 715120-715130 անալիտիկ հաշիվներին վերաբերող տողերի մասով ուժի մեջ է մտնում` «Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվեգրման ու բաշխման կարգի սահմանման և կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 20-ի համաձայնագիրը, իսկ 715150-715170 անալիտիկ հաշիվներին վերաբերող տողերի մասով` «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Նախարարի պաշտոնակատար

Դ. Սարգսյան