ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
25 մարտի 2014 թ. |
N 257-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՆՎԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ» ԱՁ-ԻՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 000070 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ՄԱՆՎԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ» ԱՁ-Ի 2014 թվականի մարտի 13-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի մարտի 24-ի N 5 եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 25-ի թիվ 680-Ա հրամանով «ՄԱՆՎԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ» ԱՁ-ԻՆ տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N 000070 լիցենզիան` գործունեության իրականացման վայրը` ք. Գյումրի, Արագածի 16/1:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետներում:
Վ. Ավանեսյան |