«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 սեպտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814427
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
31 հուլիսի 2014 թ. |
թիվ 489-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1045-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 986 որոշման կիրարկումն ապահովելու նպատակով`
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի հունիսի 5-ի թիվ 444 հրամանը ուժը կորցրած ճանաչելու և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների գրանցման մատյանի», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգման ակտի», «Բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող իրավաբանական անձանց և նրանց կողմից վճարված գումարների վերաբերյալ տեղեկությունների», «Բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող իրավաբանական անձանց մասով առկա ապառքների վերաբերյալ տեղեկությունների» ձևերը, «Արտադրական թափոնների փաստացի ծավալների հաշվարկի» մեթոդիկան, «Ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման վերցնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի» ցանկը և «Ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման վերցնելու մասին» տեղեկանքի ձևը հաստատելու մասին» թիվ 1045-Ն հրամանում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
Նախարար |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 31-ի N 489-Ն հրամանի |
Հաստատված է ՀՀ ֆինանսների նախարարության
31 հուլիսի 2014 թվականի N 489-Ն հրամանով |
Համաձայնեցված է նախարարության հետ
11 օգոստոսի 2014 թվական |
Համաձայնեցված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ
14 օգոստոսի 2014 թվական |
Համաձայնեցված է նախարարության հետ
5 օգոստոսի 2014 թվական |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1045-Ն հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածում՝
1. Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության ձևի (հաշվարկ-հաշվետվության դիմային մասի) լրացման ցուցումներում`
1) երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունը բաղկացած է դիմային մասից, N 1.1 և N 1.2 հավելվածներից: Բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողների կողմից հաշվետու եռամսյակի համար N 1.1 և N 1.2 հավելվածները կազմվում են առնվազն երկու օրինակներից, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը N 1.1 հավելվածը վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու, արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրության և իրացման, Հայաստանի Հանրապետություն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման և իրացման, մակերևութային ջրերի օգտագործման, ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների, կենսապաշարների օգտագործման վճարների համար վճար վճարողի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչություն գրանցման, իսկ N 1.2 հավելվածը` պինդ օգտակար հանածոների (բացառությամբ մետաղական օգտակար հանածոների) մարված պաշարների, հանքային ջրերի, աղի արդյունահանված պաշարների համար վճար վճարողի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչություն գրանցման: Գրանցված N 1.1 և N 1.2 հավելվածների հիման վրա այդ ժամկետին հաջորդող 5 օրվա ընթացքում կազմված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունը (պարտադիր կարգով դիմային մասը, սահմանված կարգով գրանցված N 1.1 և N 1.2 հավելվածները) ներկայացվում է համապատասխան հարկային մարմին (N 1.1 կամ N 1.2 հավելվածներով նախատեսված վճարներ վճարող չհամարվելու դեպքում համապատասխան հավելվածը հարկային մարմին կարող է ներկայացվել առանց համապատասխան լիազոր մարմնում գրանցման)։
Վճարների գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով օրենքով սահմանված կարգով ու դեպքերում առնվազն երկու օրինակից կազմված ճշտված հավելվածները վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու, արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրության և իրացման, Հայաստանի Հանրապետություն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման և իրացման, մակերևութային ջրերի օգտագործման, ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների, կենսապաշարների օգտագործման վճարների համար վճար վճարողի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչություն գրանցման, իսկ պինդ օգտակար հանածոների (բացառությամբ մետաղական օգտակար հանածոների) մարված պաշարների, հանքային ջրերի, աղի արդյունահանված պաշարների համար վճար վճարողի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչություն գրանցման (միաժամանակ N 1.1 և N 1.2 հավելվածներով նախատեսված վճարներ վճարող համարվելու դեպքում` անկախ այն հանգամանքից, թե որ հավելվածում է կատարվում ճշտումը): Գրանցված N 1.1 և N 1.2 հավելվածների հիման վրա կազմված բնապահպանական և բնօգտագործման վճարների ճշտված հաշվարկ-հաշվետվությունը (պարտադիր կարգով դիմային մասը, սահմանված կարգով գրանցված N 1.1 և N 1.2 հավելվածները) հավելվածների գրանցմանը հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացվում է համապատասխան հարկային մարմին (N 1.1 կամ N 1.2 հավելվածներով նախատեսված վճար վճարողներ չհամարվելու դեպքում համապատասխան հավելվածը հարկային մարմին կարող է ներկայացվել առանց լիազոր մարմնում գրանցման): Հարկային կամ լիազոր մարմինների կողմից կատարվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո լիազոր մարմին ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում.»,
2) չորրորդ, հինգերորդ և վեցերորդ պարբերություններում «1» և «2» թվերը համապատասխանաբար փոխարինել «1.1» և «1.2» թվերով,
2. բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության N 1.1 հավելվածի լրացման ցուցումների երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշվետու եռամսյակի համար N 1.1 հավելվածը կազմվում է առնվազն երկու օրինակից և ներկայացվում է բնապահպանական մարմին գրանցման` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը: Այդ ժամկետին հաջորդող 5 օրվա ընթացքում կազմված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունը (պարտադիր կարգով դիմային մասը, սահմանված կարգով գրանցված N 1.1 և N 1.2 հավելվածները) ներկայացվում է համապատասխան հարկային մարմին (N 1.2 հավելվածով նախատեսված վճարներ վճարող չհամարվելու դեպքում համապատասխան հավելվածը հարկային մարմին կարող է ներկայացվել առանց լիազոր մարմնում գրանցման): Վճարների գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով օրենքով սահմանված կարգով ու դեպքերում առնվազն երկու օրինակից կազմված ճշտված N 1.1 հավելվածը (միաժամանակ N 1.1 և N 1.2 հավելվածներով նախատեսված վճարներ վճարող համարվելու դեպքում` անկախ այն հանգամանքից, թե որ հավելվածում է ճշտում կատարվել) ներկայացվում է բնապահպանական մարմին՝ գրանցման: Գրանցված հավելվածի հիման վրա կազմված բնապահպանական և բնօգտագործման վճարների ճշտված հաշվարկ-հաշվետվությունը (պարտադիր կարգով դիմային մասը, սահմանված կարգով գրանցված N 1.1 և N 1.2 հավելվածները) հավելվածի գրանցմանը հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացվում է համապատասխան հարկային մարմին (N 1.2 հավելվածով նախատեսված վճարներ վճարող չհամարվելու դեպքում համապատասխան հավելվածը հարկային մարմին կարող է ներկայացվել առանց լիազոր մարմնում գրանցման).»,
3. բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության N 1.2 հավելվածի լրացման ցուցումների երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշվետու եռամսյակի համար N 1.2 հավելվածը կազմվում է առնվազն երկու օրինակից և ներկայացվում է ընդերքի պետական տեսչություն գրանցման` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը: Այդ ժամկետին հաջորդող 5 օրվա ընթացքում կազմված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունը (պարտադիր կարգով դիմային մասը, սահմանված կարգով գրանցված N 1.1 և N 1.2 հավելվածները) ներկայացվում է համապատասխան հարկային մարմին (N 1.1 հավելվածով նախատեսված վճարներ վճարող չհամարվելու դեպքում համապատասխան հավելվածը հարկային մարմին կարող է ներկայացվել առանց լիազոր մարմնում գրանցման): Վճարների գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով օրենքով սահմանված կարգով ու դեպքերում առնվազն երկու օրինակից կազմված ճշտված N 1.2 հավելվածը (միաժամանակ N 1.1 և N 1.2 հավելվածներով նախատեսված վճարներ վճարող համարվելու դեպքում` անկախ այն հանգամանքից, թե որ հավելվածում է կատարվում ճշտումը) ներկայացվում է ընդերքի պետական տեսչություն՝ գրանցման: Գրանցված հավելվածի հիման վրա կազմված բնապահպանական և բնօգտագործման վճարների ճշտված հաշվարկ-հաշվետվությունը (պարտադիր կարգով դիմային մասը, սահմանված կարգով գրանցված N 1.1 և N 1.2 հավելվածները) հավելվածի գրանցմանը հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացվում է համապատասխան հարկային մարմին (N 1.1 հավելվածով նախատեսված վճարներ վճարող չհամարվելու դեպքում համապատասխան հավելվածը հարկային մարմին կարող է ներկայացվել առանց լիազոր մարմնում գրանցման).»,
4. 4-րդ ենթակետով հաստատված 4-րդ հավելվածի 2-րդ կետում «Տեղեկությունները» բառից հետո լրացնել «ըստ ոլորտների» բառերը,
5. 5-րդ ենթակետով հաստատված 5-րդ հավելվածի 2-րդ կետերում «Ներկայացվում է» բառերից հետո լրացնել «ըստ ոլորտների» բառերը: