Գլխավոր տեղեկություն
Համար
N 201-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.10.22/26(505).1 Հոդ.288.4
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.10.2014
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հոկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10614436

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հոկտեմբերի 2014 թ.

N 201-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 85-րդ և 86-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

 

85.

Խոզերի կարմրախտ և ժանտախտ հիվանդությունների նկատմամբ կենդանի Էրիպեստեն (Erypesten) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«ԲԻՈՎԵՏԱ Ա. Ս.» կազմակերպություն

86.

Թռչունների ռեովիրուս հիվանդության նկատմամբ Նոբիլիս Ռեո 1133
(Nobilis Reo 1133) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ. Վ.» կազմակերպություն

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Ս. Կարապետյան