Գլխավոր տեղեկություն
Համար
N 301-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.08.15/19(498).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.07.2014
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 հուլիսի 2014 թ.

ք. Երևան

N 301-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱՊՈԼԼՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00230 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ԿԱՊՈԼԼՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի հուլիսի 23-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժի վճարման անդորրագրի պատճենը.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի մայիսի 22-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 203-Ա հրամանի 1-ին կետում նշված «ԿԱՊՈԼԼՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2008 թվականի մայիսի 8-ին տրամադրված ՏԾ N 00230 լիցենզիայի գործողության կասեցումը վերացնել՝ 2014 թվականի հունիսի 24-ից:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան