Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2014-23.05.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.09.04/26(470).1 Հոդ.249.12
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.07.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.05.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013344

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 հուլիսի 2013 թ.  

ք. Երևան

N 39-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ, ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ, ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ, ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՍՊԵՏՉԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչը` համաձայն հավելված N 1-ի,

2) շտապ բժշկական օգնության կանչի թերթիկի ձևը` համաձայն հավելված N 2-ի,

3) իրազեկման թերթիկի ձևը` համաձայն հավելված N 3-ի,

4) շտապ բժշկական օգնության դիսպետչերի գործառույթների նկարագիրը` համաձայն հավելված N 4-ի.

5) Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկի լրացման կարգը` համաձայն հավելված 5-ի,

6) սանավիայի թերթիկի ձևը` համաձայն հավելված 6-ի,

7) ուղեկցող թերթիկի ձևը` համաձայն հավելված 7-ի:

(1-ին կետը լրաց. 11.07.14 N 49-Ն)

2. Սահմանել, որ լրացված շտապ բժշկական օգնության կանչի թերթիկը ենթակա է մուտքագրման ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված Շտապ օգնության տեղեկատվական վերլուծական համակարգ:

(2-րդ կետը լրաց. 11.07.14 N 49-Ն)

 

  Դ. Դումանյան

 

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովվում է արտահիվանդանոցային անհետաձգելի շտապ բուժօգնություն և հոսպիտալացում` ռեանիմացիոն, ընդհանուր գծային, ֆելդշերական բրիգադների, ինչպես նաև արագ արձագանքման ծառայության միջոցով։

3. Պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային անհետաձգելի շտապ բժշկական օգնությունն իրականացվում է`

1) շտապ բժշկական օգնության կայանների և բժշկական կազմակերպությունների համապատասխան բաժանմունքի կողմից,

2) Հայաստանի Հանրապետության մարզերի այն գյուղական բնակավայրերում, որտեղ գործում են ընտանեկան բժշկի գրասենյակներ և բժշկական կազմակերպություններն ապահովված են համապատասխան տրանսպորտով ու տեխնիկական միջոցներով, իրականացվում է անհետաձգելի բժշկական օգնություն ընտանեկան բժշկի գրասենյակների և բժշկական կազմակերպությունների կողմից:

4. Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) ապահովում է շուրջօրյա անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերումը հետևյալ իրավիճակներում`

1) հանկարծակի առաջացած հիվանդությունների (սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային համակարգի, շնչառական, որովայնի խոռոչի և այլ օրգանների գործունեության սուր զարգացող խանգարումների) դեպքերում,

2) դժբախտ պատահարների (վնասվածքների, այրվածքների, թունավորումների, մահափորձերի, ցրտահարությունների, շնչառական ուղիներում օտար մարմինների, կայծակնահարությունների, էլեկտրահարությունների, ջրահեղձությունների և այլն) դեպքերում,

3) քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, եթե դրանք պահանջում են անհետաձգելի բժշկական օգնություն,

4) վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ, եթե կա անհետաձգելի բժշկական օգնության կամ պացիենտների հոսպիտալացման անհրաժեշտություն,

5) արտակարգ իրավիճակների (զանգվածային վնասվածքների, թունավորումների և տարերային աղետներ) ժամանակ:

5. Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) ապահովում է նաև անմիջապես շտապ օգնության կայան (բաժանմունք) դիմած բոլոր պացիենտների անվճար անհետաձգելի բժշկական օգնությունը:

6. Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) իրականացնում է ալկոհոլային հարբածության փորձաքննություն` իրավապահ մարմնի որոշման հիման վրա, տվյալ բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով ալկոհոլային հարբածության փորձաքննության իրականացման պատասխանատու նշանակված բժշկի (բժիշկների) կողմից` ինչպես աշխատանքային օրերին, այնպես և տոնական ու հանգստյան օրերին, շուրջօրյա:

7. Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) պացիենտների հոսպիտալացումն իրականացնում է կյանքին վտանգ սպառնացող և անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում` անկախ ախտորոշումից, քաղաքացիությունից և սոցիալական կարգավիճակից:

8. Բոլոր այն դեպքերում, երբ տրված կանչը հնարավոր է սպասարկել այն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, որտեղ գրանցված է տվյալ պացիենտը, դիսպետչերի խորհրդատվությունից հետո կանչը հեռախոսազանգով փոխանցվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությանը:

9. Սույն չափորոշչի 8-րդ կետում նախատեսված դեպքում դիսպետչերի կողմից լրացվում է սույն հրամանի 1-ին կետի 3)-րդ ենթակետով հաստատված իրազեկման թերթիկը, որն ուղարկվում է համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն:

10. Հայաստանի Հանրապետության մարզերի այն բժշկական կազմակերպություններում, որտեղ գործում են միայն մեկական բժշկական բրիգադներ, կանչերն ընդունելու համար դիսպետչերներ չեն առանձնացվում: Կանչերի ընդունումը և բրիգադին փոխանցումն իրականացվում է տվյալ օրվա հերթապահ անձնակազմի ուժերով:

11. Բժշկական օգնության որակի բարելավման նպատակով, կանչերն իրականացվում են բժշկական (ընդհանուր գծային) բրիգադների միջոցով` այդ աշխատանքներում ընդգրկելով նաև բժշկական կենտրոնների կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների, ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների բժիշկներին (համատեղության կարգով):

12. Շտապ բժշկական օգնության կանչը ստացած բրիգադը դուրս է գալիս կայանից կամ ենթակայանից անհապաղ:

13. Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերի քաղաքային բնակավայրերում կանչը ստանալուց հետո բրիգադի` կանչի վայր ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն` բացառությամբ ձմեռային ամիսներին, երբ բրիգադի ժամանման առավելագույն ժամանակը կարող է հասնել 20 րոպեի` ելնելով ճանապարհային երթևեկության չնախատեսված բարդություններից:

14. Նաև գյուղական բնակավայրեր սպասարկող Հայաստանի Հանրապետության մարզային շտապ բժշկական օգնության ծառայության դեպքում, բացառությամբ սույն չափորոշչի 17-րդ կետի.

1) մինչև 20 կմ հեռավորության համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն,

2) 20 կմ-ից առավել հեռավորության համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն:

15. Եթե գյուղական բնակավայրը գտնվում է դժվարանցանելի ճանապարհային հատվածում, հատկապես ձմեռային ամիսներին, ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը կարող է հասնել 30 րոպեի, որի մասին շտապ օգնության բրիգադի բժիշկը կամ ֆելդշերը պարտավոր են հայտնել դիսպետչերին:

16. Կանչը սպասարկող բրիգադը տեղում օգնություն է ցուցաբերում առավելագույնը 30 րոպեի ընթացքում:

17. Այն դեպքերում, երբ սույն չափորոշչի 16-րդ կետում սահմանված ժամկետում ձեռնարկված միջոցառումները դրական տեղաշարժ չեն արձանագրում, կազմակերպվում է պացիենտի տեղափոխումը տվյալ պրոֆիլի հիվանդանոցային բժշկական կազմակերպություն:

18. Վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտության դեպքում պացիենտի տեղափոխումը համապատասխան պրոֆիլի հիվանդանոցային բժշկական կազմակերպություն կատարվում է անհապաղ:

19. Հայաստանի Հանրապետության մարզերի շտապ բժշկական օգնության բրիգադը բժշկական կազմակերպության կանչով իրականացնում է անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտների անվճար տեղափոխումը համապատասխան պրոֆիլի բժշկական կազմակերպություն:

20. Կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ բժշկական օգնության բժիշկը բժշկական օգնություն ցուցաբերելիս առաջնորդվում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված անհետաձգելի բժշկական օգնության միջոցառումների գործելակարգերով:

21. Շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքի) բրիգադների կողմից հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտները ենթակա են անհապաղ բժշկական քննության և, անհրաժեշտության դեպքում, պարտադիր հոսպիտալացման` անկախ տվյալ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում ազատ տեղերի առկայությունից:

22. Հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից շտապ օգնության ծառայության միջոցով տեղափոխված պացիենտների հոսպիտալացման անհարկի մերժման յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը տվյալ հերթափոխի ավագ բժշկի կողմից:

23. Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) պացիենտներին հոսպիտալացնելիս ղեկավարվում է.

1) հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների` տվյալ պրոֆիլի վերակենդանացման ծառայության առկայությամբ,

2) հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում տվյալ պրոֆիլի մահճակալների առկայությամբ:

24. Շտապ բժշկական օգնության կանչի վերաբերյալ սույն հրամանի 1-ին կետի 2)-րդ ենթակետով հաստատված կանչի թերթիկը ստորագրում է կանչը տվող անձը, պացիենտը կամ նրա հարազատներից որևէ մեկը, իսկ հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխելու դեպքում` ընդունարանի բժիշկը կամ հերթապահ պատասխանատու բժիշկը` նշելով նաև պացիենտի` հիվանդանոցային բժշկական կազմակերպություն ընդունման ժամը:

25. «Երևանի «Զվարթնոց միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված շտապ բժշկական օգնության կանչերը սպասարկում է Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությունը, իսկ «Գյումրու Շիրակ օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված կանչերը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու շտապ բուժական օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

26. Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնում է դիակների տեղափոխություն իրավապահ մարմինների կողմից գրավոր տրված կանչով` հայտնաբերած դիակների տեղափոխման նպատակով:

 

II. ԱՐՏԱԳՆԱ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

27. Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության գործառույթը կազմակերպվում է ինչպես Երևանից դեպի Հայաստանի Հանրապետության մարզեր, այնպես և` Հայաստանի Հանրապետության մարզերից դեպի Երևան:

28. Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից տրվում են կանչեր Երևան քաղաքի` արագ արձագանքման ծառայության համար կցված հիվանդանոցային բժշկական կազմակերպություններին այն դեպքերում, երբ պահանջվում է բարդ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական միջամտություններ տեղում և (կամ) ըստ հրավիրված մասնագետի որոշման` պացիենտի տեղափոխում Երևան:

29. Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից տրված կանչերը սպասարկվում են անվճար:

30. Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության կանչերն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի իրականացման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ պայմանագիր կնքած հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից:

31. Երեխաների, այդ թվում` նորածինների արտագնա անհետաձգելի բժշկական օգնության կանչերը, այդ թվում` նորածինների տեղափոխումը (Երևանից 30 կմ շառավղից ավելի), ինչպես նաև մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով արտագնա անհետաձգելի բժշկական օգնության կանչերը, իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի իրականացման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ պայմանագիր կնքած հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից:

32. Հոգեկան խանգարում ունեցող, տուբերկուլոզով տառապող, մանկան տների ու ծերերի խնամքի կենտրոններից պացիենտներին համապատասխան հիվանդանոցային բժշկական կազմակերպություններ (ինչպես նաև մեկ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունից մյուսը) տեղափոխումը, եթե տեղափոխման ընթացքում չկա բժշկական միջամտության անհրաժեշտություն, իրականացվում է տվյալ սպասարկման տարածքի շտապ օգնության ֆելդշերական բրիգադների միջոցով:

33. Առանձին և հրատապ լուծում պահանջող դեպքերում տեղափոխումը կատարվում է տվյալ մարզի այն հիվանդանոցային բժշկական կազմակերպության շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով, որը հագեցված է ռեանիմոբիլով (անկախ պացիենտի տվյալ բնակավայրում բնակության վայրից)` տեղափոխող հիվանդանոցային բժշկական կազմակերպության բժշկական անձնակազմի ուղեկցությամբ:

34. Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության կանչերը տալիս են հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների տնօրենները կամ տվյալ օրվա հերթապահ բժիշկները:

35. Առանձին դեպքերում, եթե պացիենտի վիճակը թույլ է տալիս, տեղափոխումը կարող է իրականացվել շտապ օգնության տարածքային ծառայության միջոցով` տեղափոխող հիվանդանոցային բժշկական կազմակերպության բժշկական անձնակազմի ուղեկցությամբ:

36. Սույն չափորոշչի 35-րդ կետում նշված դեպքում պացիենտի վիճակը գնահատվում և տեղափոխման որոշումը կայացվում է տեղափոխող հիվանդանոցային բժշկական կազմակերպության բուժող բժշկի և բաժնի վարիչի կողմից համատեղ` համապատասխան գլխավոր մասնագետի և/կամ ընդունող հիվանդանոցային բժշկական կազմակերպության հետ համաձայնեցմամբ:

37. Նորածինների արտագնա, անհետաձգելի շտապ բժշկական օգնության կազմակերպումը արագ արձագանքման ծառայության միջոցով, այդ թվում` նորածինների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի իրականացման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ պայմանագիր կնքած հիվանդանոցային բժշկական կազմակերպություններ իրականացվում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորածինների բժշկական օգնության և սպասարկման չափորոշչի:

38. Երեխաներին արտագնա անհետաձգելի շտապ բժշկական օգնության կազմակերպումը արագ արձագանքման ծառայության միջոցով, այդ թվում` երեխաների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան:

39. Նորածինների արտագնա անհետաձգելի բժշկական օգնությունը և տեղափոխումը իրականացվում է ուղեգրող և ընդունող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների փոխհամաձայնեցմամբ` տեղափոխման համար նախատեսված և համապատասխան հագեցվածություն ունեցող ռեանիմոբիլով:

40. Բացառիկ դեպքերում, եթե նորածնի վիճակը թույլ է տալիս, տեղափոխությունը կարող է իրականացվել շտապ օգնության ծառայության միջոցով, տեղափոխող հիվանդանոցային բժշկական կազմակերպության բժշկական անձնակազմի ուղեկցությամբ` ընդունող հիվանդանոցային բժշկական կազմակերպության նախնական համաձայնությամբ:

41. Տեղափոխումից առաջ նորածնի վիճակի հետագա վատացման կանխարգելման, տեղափոխման բարեհաջող ընթացքի ապահովման նպատակով կատարվում է պացիենտի վիճակի կայունացում, ինչը կարող է արվել ինչպես ուղեգրող հիվանդանոցային բժշկական կազմակերպության (հեռախոսային խորհրդատվության միջոցով), այնպես էլ վերակենդանացման արտագնա խմբի մասնագետների կողմից:

42. Նորածինների տեղափոխման ժամանակ ուղեգրող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունն ապահովում է բժշկական փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը` կցելով երեխայի առողջության պետական հավաստագիրը, տեղափոխման էպիկրիզը` նորածնի վիճակի մանրամասն նկարագրությամբ, նորածնի ծննդյան վկայականը կամ ծննդյան մասին բժշկական վկայականը և մոր անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

 

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի

 

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ N. ____ Պետական պատվեր Վճարովի

Կանչի օրը «____» ______________ 20___, ժամը _____, շաբաթվա օրը _____Կանչի կարգը/դասը

 

Կանչի ընդունման ժամը

Կենտրոնական

դիսպետչերականից

կանչը ենթակայան

փոխանցելու ժամը

Կանչը
բրիգադին
փոխանցելու
ժամը

Բրիգադի
մեկնելու
ժամը

Բրիգադը
տեղ
հասնելու
ժամը

Բրիգադի
հետ
վերադարձի
ժամը

Հիվանդին
անհետաձգելի օգնություն
ցուցաբերման
ժամանակը

Կանչի ընթացքում անցած ճանապարհը, կիլոմետր` կանչն ավարտելուն պես  

 

Կանչի պատճառը`        
Դժբախտ պատահար- Կախված Բարձրությունից ընկած Երակների կտրվածք Օձի և միջատ կծածներ
Վրաերթ Սննդային թունավորում Վնասվածքներ Հրդեհ, այրվածք Դանակահարություն
Վթար Քիմ. թունավորում Էլեկտրահարված Հրազենային Շան կծած
Ջրահեղձ Ալկոհոլային թունավորում Դեղորայքային թունավորում Շմոլ գազից թունավորում Այլ (նշել) _____

________________________________________________________________________________________

Հանկարծակի առաջացած իրավիճակներ -- Ցավ կրծքավանդակում Ցավ որովայնի շրջանում Շնչահեղձություն

Արյունահոսություն Բարձր ջերմություն Գերճնշում Ուշագնացություն Ցնցումներ

Այլ (նշել) _____

________________________________________________________________________________________

Քրոնիկ հիվանդության սրացում-- Սիրտ-անոթային համակարգի խանգարումներ Գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ
Շնչառական համակարգի խանգարումներ Շաքարային դիաբետից առաջացած բարդություններ                                                               

Չարորակ նորագոյացությունների առաջացրած բարդություններ Հոգեկան հիվանդություն Այլ հիվանդություններ ___________________

________________________________________________________________________________________
Ծննդաբերություն Հղիություն պաթոլոգիա Տեղափոխում Տեղափոխում ըստ պայմանագրի Դիակի տեղափոխում Այլ (նշել) __

_______________________________________________________________________________________

 

Կանչի վայրը `     ______________________________________

Փողոց

Բժշկական կազմակերպություն Աշխատավայր Հասարակական վայր

Բնակարան

Ուսումնական հաստատություն

Մայրուղի

Այլ (նշել) ___________

    

Հիվանդի    անուն _____________________, ազգանուն __________________________, տարիք________________________

Բնակության վայրը` մարզ ___________, քաղաք/գյուղ __________, փողոց, տուն/շենք, բնակարան___________________________

Կանչ տվողի հեռախոսահամարը __________________

   

Դիսպետչեր 1-03 _________________________ Փոխանցվում է ենթակայան`   այո,   ոչ Ենթակայան`   

Հանձնվում է Nօ. _______ բրիգադին      Մեքենայի պետական համարանիշը____ 

Հանձնելու ձևը`      Կանչի տեսակը      Մեկնման ուշացում 
Առձեռն Առաջնային Տրանսպորտի բացակայություն
Էլեկտրոնային Կրկնակի Համապատասխան ուղղվածությամբ
Հեռախոսով Բրիգադի կողմից բրիգադի բացակայություն
Ռացիայով Սանավիա  Այլ _________________

 

Հիվանդի անուն ______________, ազգանուն ____________________, հայրանուն_______________ Հիվանդի տարիքը ____
Հիվանդի սեռը` արական, իգական, անհայտ
Նույնականացման քարտի (անձնագրի) համարը _____ (ոչ պարտադիր) Հիվանդը գրանցված է առողջության առաջնային պահպանման
օղակում ____
Կարգավիճակ` աշխատող, գործազուրկ, թոշակառու, այլ______________:
Հիվանդը` տեղի բնակիչ է, հյուր է, օտարերկրացի է:         Հիվանդը`   Երևանից է, ՀՀ մարզից է:
Ապահովագրություն` այո,  ոչ
Կանչողի տվյալները _________________________      կանչ տվողի ստորագրությունը ---------------------------------------------------

  

Կանչի արդյունք` Ցուցաբերվել է օգնություն բրիգադի կողմից Մահ շտապ օգնության բրիգադի ներկայությամբ
Հիվանդը տեղում չէ (ներառյալ տեղափոխվել է մինչ ժամանումը) Մահ շտապ օգնության մեքենայում
Կեղծ կանչ Տեղափոխվել է հիվանդանոցային կազմակերպություն
Կանչի վայրը չի գտնվել  Հոսպիտալացումից հրաժարում 
Կանչը չեղյալ է համարվել   Հիվանդի տեղափոխում 
Պրակտիկորեն առողջ է  Հերթապահություն հասարակական վայրում
Մահ մինչև բրիգադի տեղ հասնելը Կանչը ընդհատվել է_____________________
Հիվանդը ալկոհոլ օգտագործել է` այո, ոչ այլ (նշել) ___________________________
 

 

Սպասարկված կանչի տեսակը`      
      □ Վերակենդանացման  □ Գծային  □ Հոգեբուժական  □ Ֆելդշերական 

Գանգատներ, Անամնեզ` _________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

 

_____________________________________________________________________________________________

Օբյեկտիվ տվյալներ ` _____________________________________________________________________________

_________________________________________________________________________

____________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

   

նախնական

վերջնական

 

Զարկերակային ճնշում`
AD սիստ/դիաստ.

   
 

Պուլս(անոթազարկ) PS
զարկ/րոպե

   

 Ախտորոշում`

Մարմնի ջերմաստիճան` t0c

   
 

Հիվանդությունների դասակարգում
(վերանայված) 10

                  

 

Անհետաձգելի միջամտություններ`   Ցուցաբերված օգնությունը
Արյունահոսության դադարեցում Ներարկում
Ինտուբացիա Վիրակապում
Կարդիովերսիա □ ԷՍԳ 
Էլեկտրակարդիոստիմուլյացիա  Անշարժացում
Սիրտ- թոքային վերակենդանացում □  Ինֆուզիոն թերապիա
Դեֆիբրիլյացիա Նարկոտիկ ցավազրկողների օգտագործում
Թոքերի արհեստական օդափոխում Թթվածնի ինհալացիա
Կենտրոնական երակների կաթետերիզացիա Կարդիոմոնիտորինգ
Պերիֆերիկ երակների կաթետերիզացիա Հակաագրեգանտների կիրառում
Ինհալացիոն անզգայացում Հակակոագուլյացիոն թերապիա
Ծննդօգնություն Պուլսօքսիմետրիա
Անհետաձգելի նորածնային խնամք Ստամոքսի լվացում զոնդի միջոցով
Արտածծիչ պոմպի կիրառում` վերին շնչուղիների Գլյուկոմետրիա
   անցանելիությունը ապահովելու նպատակով Ինֆուզիոն պոմպի կիրառում
Այլ (նշել) _______________________________  այլ (նշել) ___________________________

 

Բարդություններ `   Օգտագործված դեղերը`
Կլինիկական մահ Սրտի կանգ 

Անվանում (դեղաձև, դեղաչափ և կիրառման
եղանակ)

Քանակ

   
   
   
   
   
   
   
   
   
   
Շոկ Շնչառական կանգ
Կոմա Ցնցումներ
Սրտային ասթմա Այլ (նշել) ________________
Ասիստոլիա
Ֆիբրիլյացիա
Թոքերի այտուց
Շնչահեղձություն (ասֆիքսիա)
Ասպիրացիա
Սուր արյունահոսություն
Կոլապս
Սրտի ռիթմի խանգարում
Սուր շնչառական անբավարարություն

    

Ցուցաբերած օգնության ելքը`    լավացում   անարդյունք   վատացում    մահ

 

Հիվանդը տեղափոխված է ստացիոնար`  ոչ, այո ____________________________, ստացիոնար ընդունման ժամը _______

                                                                       (բժշկական հաստատության անվանումը)

Ուղեկցող թերթիկի համարը _________________


Ընդունող բժիշկ ______________ ____________________________(ստորագրություն)


Սույնով հաստատում եմ, որ իրազեկված լինելով ներկայիս հիվանդության հետ կապված բարդությունների մասին` այդ թվում
կյանքին սպառնացող հնարավոր
բարդությունների, հրաժարվում եմ հոսպիտալացումից:


Հիվանդը/օրինական ներկայացուցիչը հրաժարվում է հոսպիտալացումից __________________ (ստորագրություն)

 

Բժիշկ ____________ Բուժակ__________ Բուժքույր _________

Վարորդ _____________

   

(հավելվածը խմբ. 11.07.14 N 49-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի

 

Ձև

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ N __________

 

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունը, որտեղ գրանցված է պացիենտը ____________________________________________________________________________

2. Պացիենտի _________________________________________________________________

(անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

3. Բնակության վայրը __________________________________________________________

4. Հեռախոսահամարը __________________________________________________________

5. Կանչի օրը, ամիսը, տարեթիվը և ժամը ________________________________________

6. Կատարված միջոցառումները`

1) Տրվել է խորհրդատվություն - այո  ոչ

2) Բժշկական օգնություն է ցուցաբերվել տանը -  այո  ոչ

3) Տեղափոխվել է հիվանդանոցային բժշկական կազմակերպություն

 այո  ոչ

7. Սպասարկող ենթակայանի համարը ___________________________________________

8. Իրազեկման օրը, ամիսը, տարեթիվը «____» ____________ 201 թ.

 

 

Հավելված N 4

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՍՊԵՏՉԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ

 

1. Շտապ բժշկական օգնության դիսպետչերը տվյալ օրվա հերթապահ բրիգադի բժիշկը կամ բուժքույրն է, որը պատասխանատու է կայանի օպերատիվ աշխատանքների համար:

2. Դիսպետչերը`

1) միաժամանակ մի քանի կանչերի ստացման դեպքում ապահովում է դրանց սպասարկման հերթականությունը,

2) ուղղորդում է շտապ բժշկական օգնության կանչ ներկայացնողի մոտակայքում գտնվող բրիգադը,

3) վերահսկում է հոսպիտալացման ճիշտ կատարումը` առաջնորդվելով սույն հրամանի 1-ին կետի 1)-ին ենթակետում նախատեսված պահանջներով,

4) ստուգում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոններ ուղարկվող հաղորդումների ճշտությունը,

5) հերթապահությունն ընդունելիս ընդունում է լրացման ենթակա բոլոր փաստաթղթերը, ծանոթանում իր աշխատանքային գործունեությանն առնչվող հրամաններին և հրահանգներին, ընդունում ամբուլատոր սպասարկման սենյակը` դեղերը, բժշկական գործիքները և պարագաները,

6) աշխատանքների ավարտից հետո զեկուցում է տնօրենին օրվա ընթացքում իրականացված աշխատանքների մանրամասների մասին,

7) տնօրենի, նրա տեղակալների և օպերատիվ բաժնի պետի բացակայության դեպքում կատարում է տնօրենի, տնօրենի տեղակալի պարտականությունները` ներկայացնելով կայանը քաղաքացիների դիմումների ժամանակ,

8) բոլոր այն դեպքերում, երբ կա կասկած կանչի պատճառների վերաբերյալ (բռնություն, վթար և այլն), տեղեկացնում է իրավապահ մարմիններին կամ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությանը,

9) հերթապահության վերջում բժշկական կազմակերպության տնօրենին ներկայացնում է զեկուցագիր, որում նշում է օրվա օպերատիվ տվյալները և հերթապահության ընթացքում տեղի ունեցած արտակարգ դեպքերի մասին:

3. Զանգվածային միջոցառումների դեպքում դիսպետչերը.

1) տնօրենի կամ տեղակալների ցուցումով միջոցառումների վայր է ուղարկում բժշկական բրիգադներ` բրիգադների կազմում ընդգրկելով փորձառու բժիշկների, տեխնիկապես սարքին մեքենաներ, որոնք ապահովված են ռացիայով,

2) զանգվածային միջոցառումների ավարտի մասին զեկուցում է տնօրենին:

4. Արտակարգ իրավիճակների դեպքում դիսպետչերը.

1) անմիջապես հայտնում է տնօրենին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայության հերթապահին և Երևանի քաղաքապետարանի ու համապատասխան մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուներին, այլ շահագրգիռ ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների (հրշեջ ծառայություն, ներքին գործեր և այլ) հերթապահներին,

2) անհապաղ ճշտում է պատահարի բնույթը և կանչը հաղորդողի հեռախոսի համարը` ապահովելով մշտական կապ դեպքի վայրի հետ:

5. Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության կայանի դիսպետչերը հերթապահության ընթացքում կազմակերպում է ենթակայանների հերթապահ կանչ ընդունող դիսպետչերների աշխատանքը` ապահովելով կանչերի ընդունումը բնակիչներից և կանչերի հաղորդումը ենթակայաններին:

 

Հավելված N 5

ՀՀ առողջապահության նախարարի

 2013 թ. հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. «Կանչի թերթիկի համարը»` լրացվում (գեներացվում է) է ավտոմատ` ըստ տարի/ամիս/օր, կայանների/ ենթակայանների/բժշկական կազմակերպությունների կոդի և հերթական համարների: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

2. «Պետական պատվեր», «Վճարովի»` դաշտը ընտրովի դաշտ է, լրացվում է դիսպետչերի կամ բժշկի կողմից, Երևանի համար` կենտրոնական դիսպետչերի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

3. «Կանչի օրը, ժամը»` դաշտը լրացվում է ավտոմատ: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

4. «Շաբաթվա օրը»` լրացվում է դիսպետչերի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

5. «Կանչի կարգը/դասը»` դաշտը լրացվում է դիսպետչերի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ չէ:

6. «Կանչի ընդունման ժամը»` լրացվում է դիսպետչերի կողմից: Դաշտը մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

7. «Կենտրոնական դիսպետչերականից կանչը ենթակայան փոխանցելու ժամը»` լրացվում է կենտրոնական դիսպետչերի կողմից, դաշտը մուտքագրման համար պարտադիր դաշտ է և կիրառելի է Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» փակ բաժնետիրական ընկերության համար:

8. «Կանչը բրիգադին փոխանցելու ժամը»` լրացվում է կենտրոնական դիսպետչերի կողմից, դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

9. «Բրիգադի մեկնելու ժամը»` լրացվում է բժշկի կողմից` դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր է: Իրականացված ֆելդշերական կանչերի դեպքում` ամբողջ թերթիկում բժշկի փոխարեն լրացնում է կանչը սպասարկած բուժակը կամ բուժքույրը:

10. «Բրիգադը տեղ հասնելու ժամը»` լրացվում է բժշկի կողմից` դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

11. «Բրիգադի հետ վերադարձի ժամը»` լրացվում է բժշկի կողմից` դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

12. «Հիվանդին անհետաձգելի և շտապ բժշկական օգնություն տրամադրման ժամանակը»` լրացվում է բժշկի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

13. «Կանչի ընթացքում անցած ճանապարհը, կիլոմետր` կանչն ավարտելուն պես»` լրացվում է վարորդի կողմից` դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է (մարզային շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների համար):

14. «Կանչի պատճառը»` լրացվում է Երևանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից, մարզի պարագայում` կանչ ընդունող դիսպետչերի/բուժքույրի կողմից: Սա ընտրվող դաշտ է` համապատասխան կոդավորմամբ: Համակարգը հնարավորություն է տալիս նշել մի քանի պատճառ:

15. «Կանչի վայրը»` լրացվում է Երևանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից, մարզի պարագայում` կանչ ընդունող դիսպետչերի/բուժքույրի կողմից: Սա ընտրվող դաշտ է` համապատասխան կոդավորմամբ:

16. «Հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք»` դաշտը լրացվում է Երևանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից, մարզի պարագայում` կանչ ընդունող դիսպետչերի/բուժքույրի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:

17. «Հիվանդի գտնվելու վայրը» դաշտը լրացվում է Երևանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից, մարզի պարագայում` կանչ ընդունող դիսպետչերի/բուժքույրի կողմից:

18. «Կանչ տվողի հեռախոսահամարը» դաշտը լրացվում է Երևանի դեպքում կենտրոնական դիսպետչերի կողմից, մարզի պարագայում` կանչ ընդունող դիսպետչերի/բուժքույրի կողմից:

19. «Դիսպետչեր 1-03»` լրացվում է դիսպետչերի կողմից, նշվում է «կանչը» մուտքագրող դիսպետչերի անունը: Դիսպետչերների շտեմարանային աղյուսակը կառավարվում է շտեմարանների կառավարչի կամ համակարգի ադմինիստրատորի կողմից: Նշվում է կանչը փոխանցվել է ենթակայան, այո/ոչ և որ ենթակայան (Երևանի դեպքում):

20. «Հանձնվում է բրիգադին»` այս դաշտը լրացվում է ենթակայանի դիսպետչերի կողմից կամ կենտրոնական դիսպետչերի կողմից, եթե կանչը անմիջապես հաղորդվել է բրիգադին: Հանդիսանում է ընտրվող դաշտ, որը պարունակում է բրիգադների համարները` վերցված բրիգադների շտեմարանային աղյուսակից: Բրիգադների շտեմարանային աղյուսակը կառավարվում է շտեմարանների կառավարչի կողմից:

21. «Մեքենայի պետհամարանիշ»` այս դաշտը լրացվում է ենթակայանի դիսպետչերի կողմից: Հանդիսանում է ընտրվող դաշտ, որը պարունակում է մեքենաների պետհամարանիշները` վերցված մեքենաների շտեմարանային աղյուսակից: Մեքենաների շտեմարանային աղյուսակը կառավարվում է շտեմարանների կառավարչի կողմից:

22. «Կանչը ուղղորդվել է առողջության առաջնային պահպանման օղակ»` նշվում է «այո, ոչ», լրացվում է բժշկի կողմից և մուտքագրվում են օպերատորի կողմից:

23. «Հանձնելու ձևը»` հանդիսանում է ընտրվող դաշտ և լրացվում է ենթակայանի դիսպետչերի կամ մարզի պարագայում` կանչ ընդունող դիսպետչերի/բուժքույրի կողմից, պարունակում է հանձնման ձևերը: Հանդիսանում է ոչ պարտադիր լրացման դաշտ:

24. «Կանչի տեսակը»` լրացվում է դիսպետչերի կողմից: Հանդիսանում է ընտրվող դաշտ համապատասխան կոդավորմամբ:

25. «Մեկնման ուշացում»` լրացվում է դիսպետչերի կողմից: Հանդիսանում է ընտրվող դաշտ:

26. «Հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն, նույնականացման քարտ»` (առկայության դեպքում, ոչ պարտադիր լրացման համար) տեքստային դաշտեր են, որոնք լրացվում են բժշկի կողմից և մուտքագրվում են օպերատորի կողմից:

27. «Տարիքը»` դաշտը լրացվում է բժշկի կողմից: Մուտքագրվում է օպերատորի կողմից:

28. «Սեռը»` դաշտը լրացվում է բժշկի կողմից: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

29. Հիվանդը գրանցված է առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունում` «այո», «ոչ»: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

30. «Կարգավիճակ»` դաշտը լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

31. Հիվանդը Երևանից է, թե մարզից: Դաշտը լրացվում է բժշկի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

32. Հիվանդի բժշկական ապահովագրություն ունենալու հարցի պարզում: Դաշտը լրացվում է բժշկի կողմից և մուտքագրվում է օպերատորի կողմից:

33. «Կանչողի տվյալները»` անուն, ազգանուն: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

34. «Կանչի արդյունք»` ընտրովի դաշտ: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը տրամադրում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ): Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

35. «Հիվանդը ալկոհոլ օգտագործել է»` ընտրովի դաշտ: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

36. «Սպասարկված կանչի տեսակը»` ընտրովի դաշտ: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

37. Գանգատներ, Անամնեզ` լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

38. Օբյեկտիվ տվյալներ` լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

39. «Զարկերակային ճնշում»` հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` զարկերակային ճնշման չափման արդյունքը: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

40. «Պուլս»` հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

41. «Մարմնի ջերմաստիճան»` հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

42. «Ախտորոշում»` կոմբինացված 2 դաշտից կազմված դաշտեր են: Լրացվում է ախտորոշման կոդը, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ 10-րդի, և ախտորոշման տեսակը` հիմնական, ուղեկցող: Առանձին դաշտում ախտորոշումը լրացվում է նաև տեքստային ձևով, ինչպես լրացված է թերթիկի վրա: Լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

43. «Անհետաձգելի միջամտություններ»` դաշտը լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):

44. «Ցուցաբերված բժշկական օգնությունը»` դաշտը լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):

45. «Բարդություններ»` ընտրովի դաշտ է, լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):

46. «Օգտագործված դեղերը»` հանդիսանում է 2 դաշտից կազմված դաշտ` «օգտագործված դեղերի անվանումը, ներառյալ օգտագործված դեղաձևը, դեղաչափը և կիրառման եղանակը» և «քանակը», լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):

47. «Ցուցաբերած օգնության ելքը»` ընտրովի դաշտ է, որը լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

48. «Հիվանդը տեղափոխված է ստացիոնար»` «այո», «ոչ» լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

49. «Ստացիոնար ընդունման ժամը»` պարզ դաշտ է` ֆորմատավորված ժամանակահատվածի մուտքագրման համար, լրացնում է բժիշկը և մուտքագրվում է օպերատորի կողմից:

50. «Ուղեկցող թերթիկի համարը»` լրացնում է բժիշկը, հիմք ընդունելով կանչի թերթիկի համարը և ուղեկցող թերթիկի հերթական համարը, մուտքագրվում է օպերատորի կողմից:

51. «Բժիշկ»` լրացվում է բժշկի կողմից` անուն, ազգանուն, ստորագրություն:

52. «Բուժակ»` լրացվում է բուժակի կողմից` անուն, ազգանուն, ստորագրություն:

53. «Բուժքույր»` լրացվում է բուժքրոջ կողմից` անուն, ազգանուն, ստորագրություն:

54. «Վարորդ»` լրացվում է վարորդի կողմից` անուն, ազգանուն, ստորագրություն:

(հավելվածը լրաց. 11.07.14 N 49-Ն)

 

 

Հավելված N 6

ՀՀ առողջապահության նախարարի

 2013 թ. հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի

 

Պլանային

Անհետաձգելի

 

  

Խորհրդատուի անուն, ազգանուն, հայրանուն

--------------------------------------

   
Հիմնական աշխատավայրը

________________________

________________________

Գործուղման վայր

________________________

 

 

ՍԱՆԱՎԻԱՅԻ ԹԵՐԹԻԿ

NN

Հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն

Տարիքը

Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ձևերը (Հիվանդանոցային, արտահիվանդանոցային)

Բժշկական կազմակերպության բժշկի կողմից նախնական ախտորոշումը

Բժիշկ խորհրդատուի ախտորոշումը

Ցուցաբերված բժշկական օգնությունը և սպասարկումը

             
             

 

1. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ձևը

 

 

 

 

 

Շտապ և անհետաձգելի

բժշկական օգնություն

իրականացնող

կազմակերպություն

Բժշկական կազմակերպության

տնօրեն

 

 

 

ք. ___________________ ք. ___________________ 
«___» _______________ 20__ թ. «___» _______________ 20__ թ.

(հավելվածը լրաց. 11.07.14 N 49-Ն)

 

 

Հավելված N 7

ՀՀ առողջապահության նախարարի

 2013 թ. հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի

ՈՒՂԵԿՑՈՂ ԹԵՐԹԻԿ N ____

ՈՒՂԵԿՑՈՂ ԹԵՐԹԻԿ N ____

ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿ N ____

ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿ N ____

Անուն _________________   Տարիքը _______________

Ազգանուն ______________   Տարեթիվը_____________

Հայրանուն _____________    Ամիսը _______________

 

Անուն _________________   Տարիքը _______________

Ազգանուն ______________   Տարեթիվը_____________

Հայրանուն _____________    Ամիսը _______________

Վերցված է փողոցից, բնակավայրից, աշխատավայրից, բժշկական կազմակերպությունից, հասարակական վայրից (ընդգծել) և այլն:

 

նկարագրել

Բնակության վայրը ___________________________
Փողոցը, բնակավայրը, աշխատավայրը, բժշկական կազմակերպություն, հասարակական վայրը (ընդգծել) և այլն:

 

նկարագրել

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկի ախտորոշումը, արտահիվանդանոցային բժշկական կազմակերպության ախտորոշումը (ընդգծել և գրել ախտորոշումը)

 

 

նկարագրել

 

Ցուցաբերված բժշկական օգնություն և սպասարկումը
 

 

 

նկարագրել
Տեղափոխված է պատգարակով, ձեռքերի վրա, ոտքով (ինքնուրույն)

Տրված է _______________

Ժամը _____

րոպե ______

«--» ____ 201 թ.

Կանչը ընդունվել է _____________________

Ժամը ______

րոպե ______

 

Բժիշկ__________________________ ազգանունն ընթեռնելի

Տրված է _______________

Ժամը _____

րոպե _____

«--» ___ 201 թ.

Կանչը ընդունվել է _____________________

Ժամը _______

րոպե _____

 

Բժիշկ_______________________ ազգանունն ընթեռնելի

Բուժակ ___________________

Բուժակ ___________________

 

Ախտորոշումը շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկի ուղեգրով

   
  Հիվանդանոցային կազմակերպության ընդունարանի բժշկի ախտորոշումը
 

Հիվանդանոցային կազմակերպության բժշկի վերջնական
ախտորոշումը

   
 

Վիրահատումը «   » ժամը ________________________

   
 

Օրը ___________________ Ժամը ________________________

 

Դուրս է գրվել առողջ, լավացումով, առանց լավացման______

   
   
 

Մահացել է___________________________________________

 

« » __________________201 թ.

 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների դիտողությունները (թերությունները) շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ

   
   
 

Բժիշկ_____________________________________________ԱԱՀ

 

Բաժին

(հավելվածը լրաց. 11.07.14 N 49-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.05.2022, N 27-Ն 23.05.2022, N 39-Ն
11.07.2014, N 49-Ն 01.08.2014, N 39-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան