Գլխավոր տեղեկություն
Համար
N 306-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.09.16/23(502) Հոդ.272
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.09.2014
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 սեպտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10214400

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 սեպտեմբերի 2014 թ.

ք. Երևան

N 306-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի դ) ենթակետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» թիվ ՔՀ-66-Ն հրամանի N 2 հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«12. Տիրայր Խալափյան   «Տրտու» հասարակական կազմակերպություն»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

Հ. Մանուկյան