ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 2446-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԶԻԵԼՈՆԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Զիելոնա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 29.08.2013 թվականի թիվ 24489 դիմումը.
Հրամայում եմ`
1. Վերաձևակերպել «Զիելոնա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2012 թ. փետրվարի 27-ին (Կ-ԴԳ-001558) տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) իրականացման լիցենզիան, իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով՝ քաղաք Երևան, Մամիկոնյանց փ., 6/1, բն. 29 հասցե:
2. «Զիելոնա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (2012 թ. փետրվարի 27-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-ԴԳ-001558 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Իսահակյան փող., 22 շենք, N 17 հասցեն տեղափոխել ք. Երևան, Շենգավիթ, Եղբայրության փողոց, 9 շենք, 42 հասցե:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում գտնվելու վայրի և գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|