Գլխավոր տեղեկություն
Համար
N 2542-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (21.09.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.17/3(482).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.09.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 2542-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՍԱՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԱՐՍԱՆԱ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 18.09.2013 թվականի թիվ 26121 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ԱՐՍԱՆԱ» փակ բաժնետիրական ընկերության (2012 թ. մայիսի 30-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-001699 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ մարզ Շիրակ, համայնք Գյումրի ք., Շահումյան փողոց, թիվ 212/4 հասցեն տեղափոխել Շիրակի մարզ, ք. Գյումրի, Պարույր Սևակի փողոց, թիվ 9/2 տարածք հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան