Հայաստանի Հանրապետության |
Հայաստանի Հանրապետության |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման ԵՎ վճարման կարգի մասին»*
Սույն հրահանգը մշակվել է Հայաստանի Հանրապետության 1992թ. հունիսի 6-ի «Ակցիզային հարկի մասին» օրենքի, «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից 1993թ. մայիսի 26-ի հ. 278 որոշմամբ հաստատված «Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի» հիման վրա և սահմանում է ակցիզային հարկի կիրառման, հաշվարկման և վճարման կարգը ակցիզային հարկով հարկման ենթակա ներմուծվող ապրանքների համար:
1. Ընդհանուր դրույթներ
1. Ակցիզային հարկով հարկվում են ներմուծվող գինի-օղու արտադրանքի, գարեջրի, խաղողի գինիների, գինենյութի, ծխախոտի արտադրանքի, ոսկերչական իրերի, զարդեղենի (բիժուտերիայի), մորթու, մորթեղենի և բնական կաշվից հագուստի, ավտոդողերի, բյուրեղապակյա և ճենապակյա իրերի, ձեռագործ գորգերի ապրանքատեսակները:
2. Ակցիզային հարկ վճարողներ են հանդիսանում սույն հրահանգի 1-ին կետում նշված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծող (բացի նախկին ԽՍՀՄ անդամ հանդիսացող պետություններից) ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, դրանց մասնաճյուղերը, բաժանմունքները և ներկայացուցչությունները (այսուհետև` ձեռնարկություններ) և քաղաքացիները (այդ թվում նաև օտարերկրյա):
Ձեռնարկությունները ու քաղաքացիները այսուհետև անվանվում են վճարողներ:
2. Հարկման օբյեկտը
3. Հարկման օբյեկտ է հանդիսանում ակցիզային հարկով հարկման ենթակա ներմուծվող ապրանքների ներմուծման արժեքը**:
4. Ակցիզային հարկով հարկումից ազատվում են.
ա) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ (տրանզիտային) եղանակով փոխադրվող արտասահմանյան ապրանքները.
բ) մարդասիրական օգնության կարգով և բարեգործական նպատակներով ներմուծվող ապրանքները:***
գ) քաղաքացիների կողմից ներմուծվող ապրանքները` սահմանված կարգի համաձայն ապրանքային քանակություն**** չկազմելու դեպքում:
դ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձինք, երբ ներմուծում են իրենց արտադրանքի հետ տեխնոլոգիապես կապված հումք կամ կիսաֆաբրիկատ հետագա արտադրական վերամշակման նպատակով:
3. Ակցիզային հարկի հաշվարկման ԵՎ վճարման կարգը
5. Ակցիզային հարկի գումարը հաշվարկվում է վճարողների կողմից ինքնուրույնաբար, արտացոլվում բեռնային մաքսային հայտարարագրերում (այսուհետև ԲՄՀ), և նրա լրացուցիչ թերթիկներում` ելնելով հարկման ենթակա ապրանքների ծավալից (ներմուծման արժեքով) և սահմանված դրույքաչափերից: Ընդ որում հարկի գումարը հաշվարկվում է այն արժույթով, որը նշված է ԲՄՀ-ում: Ներմուծվող ապրանքների գծով ակցիզային հարկի ՀՀ տարածքում գործող միասնական դրույքաչափերը բերված են սույն հրահանգի հավելված 1-ում, իսկ հաշվարկի օրինակը` հավելված 2-ում: ԲՄՀ-ի ձևերը տրվում են մաքսային մարմինների կողմից և հանդիսանում են հիմնական փաստաթուղթ ակցիզային հարկի գանձման ճշտության ստուգման համար (բլանկի ձևերը և ԲՄՀ-ում ակցիզային հարկի հաշվարկման վերաբերյալ ցուցումները բերված են սույն հրահանգի հավելված 3-ում և 4-ում):
6. Հարկի գումարը, վճարողի ընտրությամբ, վճարվում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական շրջանառության մեջ գտնվող դրամով կամ արտարժույթով: Վերահաշվարկումը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամի կատարվում է հարկի վճարման օրը գործող Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի սահմանած արժութային կուրսով:
7. Քաղաքացիների կողմից ներմուծվող ապրանքների գծով ակցիզային հարկ հաշվարկվում է միայն ապրանքային քանակություններ կազմող ապրանքների վրա, նրա կողմից լրացվող ԲՄՀ-ի հիման վրա:
8. Սույն հրահանգի 4-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքում ապրանքները սեփական ենթաակցիզային ապրանքների արտադրության համար վերամշակման նպատակով որպես հումք (կիսաֆաբրիկատ) ներմուծող իրավաբանական անձինք այդ ներմուծվող ապրանքների գծով ակցիզային հարկից ազատվելու նպատակով ԲՄՀ-ի լրացման օրը պարտադիր կարգով մաքսային մարմիններին են տալիս իրենց գտնվելու վայրի հարկային պետական տեսչության կողմից հաստատված տեղեկանք***** (տեղեկանքի ձևը տրված է հավելված 6-ում) այն մասին, որ իրենք հանդիսանում են ներմուծվող հումքի հետ տեխնոլոգիապես կապված ենթաակցիզային ապրանք արտադրող, իրավաբանական անձ: Սակայն այդ ապրանքները հետագայում ոչ վերամշակման համար օգտագործելիս կամ իրացնելիս****** ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է ընդհանուր կարգին համապատասխան (ելնելով այդ ապրանքների ներմուծման արժեքից և գործող դրույքաչափերից):
Վերը նշված տեղեկանքի բացակայության դեպքում նույնպես ակցիզային հարկը հաշվարկվում է ընդհանուր կարգին համապատասխան:
9. Քաղաքացիները և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ վճարողները ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծելիս (այդ թվում նաև որպես հումք, կիսաֆաբրիկատ) ակցիզային հարկ հաշվարկում և վճարում են ընդհանուր կարգին համապատասխան: Այս կարգը տարածվում է նաև ենթաակցիզային ապրանքներ արտադրող չհանդիսացող միջնորդական և այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների վրա:
10. Ներմուծվող ապրանքներից ակցիզային հարկի գանձումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից: Ընդ որում ներմուծման մաքսային տուրքից գործող օրենսդրությամբ ազատումը չի հանգեցնում նաև ներմուծվող ապրանքների ակցիզային հարկից ազատմանը:
11. Ակցիզային հարկի վճարումը կատարվում է ներմուծվող ապրանքները մաքսային ձևակերպման ներկայացնելու հետ միաժամանակ կամ դրանից առաջ: Վճարողները որպես վճարումը հաստատող փաստաթուղթ մաքսային մարմնին, ԲՄՀ-ի հետ միասին, հանձնում են վճարման հանձնարարագրի բանկի նշումով օրինակի և այդ բանկային գործառնության քաղվածքի պատճենները, կամ ցույց է տրվում մաքսային մարմնի դրամարկղի դրամարկղային մուտքի կտրոնը: Հանձնարարագրերում և դրամարկղային փաստաթղթերում բացի սահմանված բանկային ռեկվիզիտներից նշվում են նաև ԲՄՀ-ի համարը ու ամսաթիվը, ինչպես նաև այն մաքսային մարմնի անվանումը, որով անց է կացվելու ապրանքը:
Ակցիզային հարկի գումարները մուտք են լինում մաքսային մարմնի դեպոզիտային հաշվի վրա և յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև մյուս ամսվա 10-ը, նրա կողմից փոխանցվում հանրապետական բյուջե` եկամուտների համապատասխան հոդվածների վրա:
12. Հարկի հաշվարկման սխալի կամ հաշվարկման և վճարման կարգի խախտման հետևանքով հարկի ավելորդ մուտք եղած գումարները ենթակա են հաշվանցման հարկի հետագա վճարումների հաշվին կամ վերադարձման, եթե չի անցել 3 տարի նրանց վճարման օրից: Այդ նպատակով վճարողը մաքսային մարմնին է ներկայացնում դիմում, կցելով հիմնավորող փաստաթղթերը: Դիմումի ներկայացումը կասեցնում է 3 տարվա ժամկետի ընթացքը: Մաքսային մարմինը վճարողի գրանցման վայրի ֆինանսական մարմնի հետ համաձայնեցնելով կարող է ընդունել որոշում գումարի հաշվանցման, մերժման կամ վերադարձման մասին: Վերադարձումն իրականացվում է մաքսային մարմնի դեպոզիտային հաշվի միջոցով` անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա, դիմում տալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում: Որոշման ընդունման մասին ինֆորմացիան անմիջապես ուղարկվում է վճարողին, խիստ հաշվառման փաստաթղթերի փոխադրման համար գոյություն ունեցող կարգով:
13. Մաքսային մարմինները ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները բաց են թողնում ակցիզային հարկի մուծումից հետո (բացառությամբ սույն հրահանգի 14-րդ կետում նշված դեպքերի):
14. Հարկի վճարումը կարող է կատարվել մինչև 30 օրվա ժամկետում`
ա) երբ վճարողները ներկայացնում են բանկի կամ այլ ֆինանսական հաստատությունների երաշխիքային նամակ` համապատասխան հարկային պարտավորությունները և պատասխանատվությունը իրենց վրա վերցնելու մասին.
բ) երբ վճարողները մաքսային մարմինների հետ կնքվող պայմանագրով պարտավորվում են պատասխանատու պահպանության թողնել ներմուծված ապրանքների մի մասը` հարկի գումարին համապատասխանող չափով: Նշված ժամկետի ընթացքում հարկի գումարի չվճարման դեպքում պատասխանատու պահպանության ընդունված ապրանքները իրացվում են մաքսային մարմինների կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկի գումարի մարման նպատակով: Պատասխանատու պահպանման հետ կապված մաքսային մարմինների կատարած ծախսերը փոխհատուցվում են ներմուծողի կողմից:
Նույն վճարողին միաժամանակ մի քանի ժամկետային արտոնություն չի տրամադրվում:
15. Ներմուծվող ապրանքների վճարման ժամկետային արտոնությամբ բացթողման մասին կատարվում է նշում ԲՄՀ-ի «B» կետում: Այդպիսի դեպքերի գծով մաքսային մարմինների կողմից տարվում է առանձին հաշվառում և վերահսկողություն, օգտագործելով ԲՄՀ-ի իր օրինակները:
4. Ակցիզային հարկի գծով հաշվապահական հաշվառման վարումը
16. Ներմուծվող ապրանքների գծով ակցիզային հարկի բյուջեի հետ հաշվարկների հաշվառումը իրականացվում է հաշվային պլանի 68 «հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի առանձին ենթահաշվով («հաշվարկներ ակցիզային հարկի գծով»):
Ապրանքների ներմուծման արժեքը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում է 05 «հումք և նյութեր», 41 «ապրանքներ» և այլ հաշիվների դեբետով և 60 «հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» հաշվի կրեդիտով, միաժամանակ ակցիզային հարկի գումարը արտացոլելով նույն 05, 41 և այլ հաշիվների դեբետով և 68 հաշվի կրեդիտով:
Ակցիզային հարկի գումարների բյուջե փոխանցումը հաշվառման մեջ արտացոլվում է 68 հաշվի դեբետով և 50 «դրամարկղ», 51, 52 «հաշվարկային հաշիվ» հաշիվների կրեդիտով:
5. Ինֆորմացիայի հաղորդումը ԵՎ ստանդարտացումը
17. Մաքսային մարմինները գործող կարգին համապատասխան ԲՄՀ-ի երկրորդ օրինակը փոխանցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ վիճակագրության պետական վարչություն:
18. Մաքսային մարմինները յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար, մինչև հաջորդ ամսվա 10-ը խիստ հաշվառման փաստաթղթերի փոխադրման համար նախատեսված կարգով հարկային պետական տեսչությանն են ուղարկում ակցիզային հարկով հարկման ենթակա բոլոր ներմուծված ապրանքների ԲՄՀ-ի պատճենահանված մեկ օրինակ (անհրաժեշտ դեպքերում կցելով նաև նրանց «լրացուցիչ թերթիկները»):
19. Մաքսային մարմինները պարտավորություն են կրում ինֆորմացիայի սահմանված ձևով և ժամկետներում հաղորդման, մաքսային փաստաթղթերում կոդավորման և հարկի հաշվարկման ճշտության վերահսկման համար:
20. Ինֆորմացիոն հոսքերում միասնական կոդավորման հիմք է ընդունվում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային տեսականին», որը հրապարակվել է Բրյուսելում մաքսային համագործակցության խորհրդի կողմից, թարգմանվել և հաստատվել է ԽՍՀՄ-ում «Ապրանքների նկարագրման և կոդավորման հարմոնիզացված համակարգը» ներդնող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 1990 թ.:
Վերը նշված համակարգով նախատեսված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների կոդերը բերված են սույն հրահանգի հավելված 5-ում և պետք է համապատասխանաբար արտացոլված լինեն ԲՄՀ-ի 33 «ապրանքի կոդը» բաժնում:
21. Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի գումարների հաշվառումը տարվում է մաքսային մարմիններում, անձնական հաշիվների քարտերի վրա հ. 3 ձևով (նախկին ԽՍՀՄ ֆինանսների նախարարության 29.03.91 թ. հ. 27 «Պետական հարկային տեսչություններում հարկերի և բյուջե այլ պարտադիր վճարումների օպերատիվ-հաշվապահական հաշվառման վարման կարգի մասին» հրահանգի հավելված 10):
22. Անձնական հաշիվների քարտերի և դեպոզիտային հաշվի մուտքերի հիման վրա ՀՀ Մաքսային վարչությունը կազմում է սահմանված կարգի հաշվետվություն և յուրաքանչյուր ամսվա համար, մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն և Հարկային պետական տեսչություն:
23. Սույն հրահանգը ուժի մեջ է դրվում սկսած 1993 թ. հունիսի 1-ից:
___________
* Ներառված են 01.01.1995թ. դրությամբ կատարված բոլոր փոփոխությունները և լրացումները («թիվ 01127/3-3 և թիվ 573 ՄՎ հրահանգի թիվ 1 փոփոխություններ և լրացումներ» 28.12.1994թ.):
Հրահանգի սույն ամփոփ տարբերակը կազմվել և հրապարակվում է ՀՀ հարկային պետական ՏԵՍՉՈՒԹՅաՆ կողմից և գործողության մեջ է դրվում 1995թ. հունվարի 1-ից:
** Որպես ներմուծման արժեք ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ընդունվում է «մաքսային արժեքը», որի սահմանումը և որոշման կարգը տրված է գործող մաքսային օրենսդրությամբ: փաստաթղթերի բացակայության կամ դրանցում իրական մաքսային արժեքի հետ ակնհայտ անհամապատասխանության դեպքում ներմուծման արժեքը որոշվում է ՀՀ Կառավարության կողմից սահմանված կարգով:
*** Նշված արտոնությունը կիրառվում է ՀՀ Կառավարության կողմից մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ձևակերպման և իրացման մասին համապատասխան կարգի հաստատման պահից:
**** «Ապրանքային քանակության» մեկնաբանությունը տրված է ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ:
***** աՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ գործող ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ տվյալ տնտեսական գործունեության տեսակով զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ պետական թույլտվություն (լիցենզիա), ապա տեղեկանքում պետք է նշվեն նաև լիցենզիայի տվյալները:
****** Բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրող իրավաբանական անձանց իրացնելու դեպքի, երբ ներմուծված ենթաակցիզային ապրանքները հանդիսանում են այդ իրավաբանական անձի կողմից արտադրվող ենթաակցիզային ապրանքների հետ տեխնոլոգիապես կապված հումք կամ կիսաֆաբրիկատ: Ընդ որում այս դեպքում ևս ակցիզային հարկ չհաշվարկելու համար ներմուծված ապրանքը որպես հումք կամ կիսաֆաբրիկատ ձեռք բերող իրավաբանական անձը պետք է ներկայացնի սույն հրահանգի 8-րդ կետում նշված տեղեկանքը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ` Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ 1 |
Թիվ Թիվ |
ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ |
1. | Գինե-օղու արտադրանք (սննդային սպիրտ, օղի, լիկյոր-օղու արտադրանք, խաղողի գինիներ, կոնյակ, շամպայն գինիներ, ոգելից թուրմ) | 10 |
2. |
Շոկոլադ |
0 |
3. |
Ծխախոտի արտադրանք |
10 |
4. |
Մարդատար ավտոմեքենաների ավտոդողեր |
5 |
5. |
Ոսկերչական իրեր (ներառյալ ադամանդեղենով իրերը) |
0 |
6. |
Մորթի և մորթեղեն |
10 |
7. |
Բարձրորակ ճենապակյա և բյուրեղապակյա արտադրանք |
10 |
8. |
Գորգեր և գորգագործական արտադրանք |
5 |
9. |
Բնական կաշվից հագուստ |
10 |
ՀԱՎԵԼՎԱԾ 2
|
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿ
Թիվ Թիվ |
Ապրանքախմբի կամ ապրանքատեսակի անվանումը |
ներմուծման արժեքը (ըստ հաշվարկային և վճարման փաստաթղթերի) |
Հարկի դրույքա- չափը % |
Հարկի գումարը | ||
արտարժույթով |
ռուբլով |
արտարժույթով |
ռուբլով | |||
1. |
Կոնյակ |
6 դոլար |
6000 |
10 |
0,6 |
600 |
2. |
Գորգ |
80 դոլար |
80000 |
5 |
4 |
4000 |
տվյալ օրինակում ենթադրվում է, որ ՀՀ բանկի կողմից բեռնագրի լրացման օրը արտարժութային հաշվարկային կուրսը սահմանված է եղել 1 դոլարը հավասար 1000 ռ.
հավելված 4 |
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԲԵՌՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ (ԲՄՀ) ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ակցիզային հարկի հաշվարկը կատարվում է ԲՄՀ-ի 47-րդ «Մաքսային տուրքերի և հարկերի հաշվարկում» բաժնում.
- առաջին սյունակում` «տեսակը», նշվում է ակցիզային հարկի կոդը «50»
- երկրորդ սյունակում «հաշվարկման հիմքը», նշվում է ԲՄՀ-ի 42-րդ «ապրանքի ֆակտուրային արժեքը» բաժնում նշված ապրանքի արժեքը.
- երրորդ սյունակում «հարկի դրույքաչափը» (ըստ սույն հրահանգի հավելված 1-ի)
- չորրորդ սյունակում «գումար», նշվում է ակցիզային հարկի գումարը (հաշվարկված հավելված 2-ում բերված օրինակի ձևով).
- հինգերորդ սյունակում «վճարման ձևը», նշվում է վճարման ձևը.
«BH» անկանխիկ` բանկի միջոցով
«KT» կանխիկ` մաքսատան դրամարկղի միջոցով.
«GP» ֆինանսական հաստատությունների երաշխիքային նամակով
ԲՄՀ-ի «B» «հաշվարկի մանրամասները» բաժնում նշվում է վճարված ակցիզային հարկի գումարը, վճարման փաստաթղթի համարը և ամսաթիվը, ինչպես նաև բանկային գործառնության քաղվածքի ամսաթիվը:
ՀԱՎԵԼՎԱԾ 5 |
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿՈԴԵՐԸ ԸՍՏ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՏԵՍԱԿԱՆՈՒ»
Թիվ |
Ապրանքախմբի կամ ապրանքատեսակի անվանումը |
Կոդը ըստ |
դրույքաչափը | |
Թիվ |
Ըստ ՀՀ ստանդարտների |
Ըստ միջազգային ստանդարտների |
|
|
1. |
Գինե-օղու արտադրանք (սննդային սպիրտ, օղի, լիկյոր-օղու արտադրանք, խաղողի գինիներ, կոնյակ, շամպայն գինիներ, ոգելից թուրմ) |
Կոնյակ, բրենդի, ջին, վիսկի, գինի և այլն |
2204-2208 |
10 |
2. |
Շոկոլադ |
Շոկոլադ |
1806 |
0 |
3. |
Ծխախոտի արտադրանք |
Ծխախոտի արտադրանք |
2402-2403 |
10 |
4. |
Մարդատար ավտոմեքենաների անվադողեր |
Անվադողեր |
401110000 |
5 |
5. |
Ոսկերչական իրեր |
Ոսկերչական իրեր |
7113-7116 |
0 |
6. |
Մորթի և մորթեղեն |
Մորթի և մորթեղենից հագուստ |
4301-4303
|
10 |
7. |
Բարձրորակ ճենապակյա և բյուրեղապակյա արտադրանք |
Ճենապակյա բյուրեղապակյա արտադրանք, այդ թվում` ամանեղեն |
6911*)691310000 |
10 |
8. |
Գորգեր և գորգագործական արտադրանք |
Գորգ և գորգեղեն |
5701-5705 5 |
5 |
9. |
Բնական կաշվից հագուստ |
Բնական կաշվից հագուստ |
420310000 |
10 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
31 մայիսի 1993 թ. |
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
1992 թ. հունիսի 6-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ակցիզային հարկ վճարվում է նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից:
Ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվել են ՀՀ կառավարության 19.10.92 թ. թիվ 519 որոշմամբ: Այդ դրույքաչափերը զգալիորեն ցածր են սեփական արտադրության ենթաակցիզային ապրանքների համար սահմանված դրույքաչափերից: Ենթաօրենսդրական որոշ ակտերի բացակայության պատճառով փաստորեն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով (գինե-օղու արտադրանք, ծխախոտ և այլն) ակցիզային հարկը չի կիրառվել: Ներկայումս, «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1993 թ. ապրիլի 18-ի ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարության 26.05.1993 թ. թիվ 278 որոշմամբ հաստատվել է «Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգը» և այսպիսով 1993 թ. հունիսի 1-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվում է ակցիզային հարկ:
Ակցիզային հարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է ՀՀ հարկային պետական տեսչության և ՀՀ մաքսային վարչության կողմից 27.05.1993 թ. հաստատված և ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցված «Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգին համապատասխան:
__________________________
*) Բացի նույն կոդի տակ հաշվված հախճապակյա արտադրանքի
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|