Գլխավոր տեղեկություն
Համար
N 696-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.08.01/17(496) Հոդ.194
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.06.2014
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11014277

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 հունիսի 2014 թ.

N 696-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 453-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի մայիսի 5-ի՝ «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2014-2015 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 453-Ն հրամանով հաստատված`

1) հավելված 1-ի՝

ա. 15-րդ կետում «2015թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ» թվերն ու բառերը փոխարինել «2015թ. մարտի 16-ից 22-ը ներառյալ» թվերով և բառերով.

բ. 16-րդ կետում «14-րդ, 15-րդ, և 16-րդ» թվերը փոխարինել «13-րդ, 14-րդ, և 15-րդ» թվերով.

գ. 17-րդ կետի 1-ին ենթակետում «14-րդ, 15-րդ, և 16-րդ» թվերը փոխարինել «13-րդ, 14-րդ, և 15-րդ» թվերով.

դ. 38-րդ կետում «46» թիվը փոխարինել «44» թվով.

ե. 39-րդ կետում «2014թ. դեկտեմբերի 29-ից 2014թ. հունվարի 11-ը ներառյալ» թվերն ու բառերը փոխարինել «2014թ. դեկտեմբերի 29-ից 2015թ. հունվարի 11-ը ներառյալ» թվերով և բառերով.

2) հավելված 2-ի

ա. 11-րդ կետում «46» թիվը փոխարինելլ «44» թվով.

բ. 14-րդ կետում «2015թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ» թվերն ու բառերը փոխարինել «2015թ. մարտի 16-ից 22-ը ներառյալ» թվերով և բառերով.

գ. 15-րդ կետում «14-րդ, 15-րդ, և 16-րդ» թվերը փոխարինել «12-րդ, 13-րդ և 14-րդ» թվերով.

դ. 18-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում «19» թիվը փոխարինել «18» թվով, իսկ «բ» պարբերությունում՝ «3-րդ ենթակետի» թիվն ու բառը փոխարինել «3-րդ և 4-րդ ենթակետերի» թվերով և բառով.

ե. 19-րդ կետի 2-րդ ենթակետում «21» թիվը փոխարինել «20» թվով.

3) հավելված 3-ի

ա. 17-րդ կետում «19» թիվը փոխարինել «18» թվով.

բ. 24-րդ կետում «22-րդ, 23-րդ և 24-րդ» թվերը փոխարինել «21-րդ, 22-րդ և 23-րդ» թվերով.

գ. 25-րդ կետի 1-ին ենթակետում «22-րդ, 23-րդ և 24-րդ» թվերը փոխարինել «21-րդ, 22-րդ և 23-րդ» թվերով.

դ. 26-րդ կետի 7-րդ ենթակետում «31-34» թվերը փոխարինել «30-34» թվերով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Վ. Բավեյան/ վարչություններին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Ա. Աշոտյան