Գլխավոր տեղեկություն
Համար
N 1328-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.11.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.01.22/3(1016) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.11.2013
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 նոյեմբերի 2013 թ.

N 1328-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՓՈՔՐԻԿ ԳԻՏԱԿՆԵՐ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 57/1 եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Փոքրիկ գիտակներ նախակրթարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման հայերեն լեզվով, վաղ նախադպրոցական տարիքային փուլով՝ 10, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով՝ 10 և ավագ նախադպրոցական տարիքային փուլով՝ 15 համակազմի սահմանային տեղերով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

 

  Ա. Աշոտյան