«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014167
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 փետրվարի 2014 թ. ք. Երևան |
N 05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 70-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը,
Հրամայում եմ`
1. ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 70-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելվածի 97-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«97. «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում վերականգնողական բուժման ընթացքում ապահովվում է անհատական խնամքի կարիք ունեցող հաշմանդամ և 0-5 տարեկան երեխաների խնամակալների կացարանային ծախսերը, իսկ «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում` անհատական խնամքի կարիք ունեցող հաշմանդամ և 0-5 տարեկան երեխաների խնամակալների սննդի և կացարանային ծախսերը:».
2) հավելվածի 109-րդ կետից հանել «կամ առողջարանային ռեժիմով վերականգնողական» բառերը:
Դ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|