«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014182
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 ապրիլի 2014 թ. ք. Երևան |
N 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 45-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 11-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը, երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագրի շրջանակներում համապատասխան տարիքային խմբի երեխաների ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը և երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագրի շրջանակներում` համապատասխան տարիքային խմբի երեխաների անվճար ստոմատոլոգիական խորհրդատվության և/կամ բուժման ուղեգրի ձևը հաստատելու մասին» N 45-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ի 1-ին գլխի 7-րդ կետի 2)-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«2) օրթոպեդիկ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում` տարածքային սկզբունքով, ըստ վարչական տարածքների` Երևան քաղաք և Հայաստանի Հանրապետության մարզեր կտրվածքով»:
Նախարարի պաշտոնակատար |
Դ. Դումանյան |