ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
13 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 32 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) լավագույն գործելակերպերի կիրարկման ու կիրառման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝
ընդգծելով Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսությունների կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու կարեւորությունը` դրանց քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման նպատակով,
ընդունելով, որ Միության շրջանակներում ՏՀԶԿ-ի լավագույն գործելակերպերի ներդրումը կնպաստի գլոբալ տնտեսության պայմաններում անդամ պետությունների տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, համագործակցության եւ մրցունակության բարձրացման խնդիրների լուծմանը,
հանձնարարում է անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից դիտարկել՝
ՏՀԶԿ-ի ստանդարտների կիրարկման հնարավորությունը՝ հաշվի առնելով անդամ պետություններում սոցիալ-տնտեսական զարգացման եւ իրավական կարգավորման առանձնահատկությունները, ինչպես նաեւ՝ ՏՀԶԿ-ի հետ անդամ պետությունների համագործակցության փորձը.
Միության եւ ՏՀԶԿ-ի միջեւ ինստիտուցիոնալ փոխգործակցության զարգացման հնարավորությունը՝ խորհրդակցությունների անցկացման միջոցով, այդ թվում՝ ներգրավելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին մասնակցելու ֆորումներին, ՏՀԶԿ-ի աշխատանքային մարմինների նիստերին եւ ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից անցկացվող տարեկան հանդիպումներին.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում անդամ պետությունների խորհրդակցությունների անցկացման հնարավորությունը (անհրաժեշտության դեպքում) ՏՀԶԿ-ի գործիքների կիրառման առնչությամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սերմերի սերտիֆիկացման, տրակտորների, քիմիկատների հետազոտության համար պատշաճ լաբորատոր գործելակերպի ոլորտում.
տեղեկացման հնարավորությունը Միության գործունեության մասին ՏՀԶԿ-ի եւ ՏՀԶԿ անդամ պետությունների հետ փոխգործակցելիս, ինչպես նաեւ դրա նպատակների եւ իրավասության պարզաբանման հնարավորությունը.
Միության շրջանակներում ՏՀԶԿ-ի փորձարկումների ղեկավար սկզբունքների եւ ՏՀԶԿ-ի պատշաճ լաբորատոր գործելակերպի սկզբունքների կիրառման հնարավորությունը քիմիական նյութերի ոչ կլինիկական հետազոտություններ անցկացնելիս՝ ՏՀԶԿ-ի MAD (Mutual Acceptance of Data) տվյալների փոխադարձ ճանաչման համակարգին միանալու հնարավորությունն ապահովելու նպատակով.
ՏՀԶԿ-ի հանձնարարականներին համապատասխան՝ ինչպես անդամ պետություններում եւ Միության շրջանակներում ընդունվող ակտերի նախագծերի կարգավորող ներգործության, այնպես էլ ընդունված ակտերի փաստացի ներգործության գնահատման անցկացման գործելակերպի զարգացման հնարավորությունը.
ՏՀԶԿ-ի լավագույն գործելակերպերի կիրառման հնարավորությունը վիճակագրության ոլորտում, այդ թվում՝ Միության շրջանակներում կիրառվող համապատասխան մեթոդաբանության կատարելագործման նպատակով.
ՏՀԶԿ-ի հարթակում միջազգային հակամրցակցային գործելակերպերի հետ արդյունավետ պայքարի գլոբալ մեխանիզմների ստեղծման նախաձեռնության ուսումնասիրության հնարավորությունը.
ՏՀԶԿ-ի TFI (Trade Facilitation Indicators) առեւտրի արարողակարգերի պարզեցման ցուցանիշների եւ ՏՀԶԿ-ի STRI (Services Trade Restrictiveness Index) ծառայությունների առեւտրի սահմանափակման ինդեքսի կիրառման նպատակահարմարության ուսումնասիրության հնարավորությունը՝ Միությունում ապրանքների եւ ծառայությունների տեղաշարժման ազատության մակարդակի գնահատման համար, ինչպես նաեւ դրանք անդամ պետություններից երրորդ երկրներ արտահանելիս, այդ թվում՝ բոլոր անդամ պետությունների մասով տվյալ ցուցանիշներում տեղեկատվության ներառման հնարավորության ուսումնասիրության.
մրցակցության պաշտպանության ոլորտում ՏՀԶԿ-ի հանձնարարականների եւ լավագույն գործելակերպերի կիրարկման հարցի ուսումնասիրության հնարավորությունը.
անդամ պետություններում «էկոլոգիական» եւ «ածխածնային» կարգավորման ոլորտում մոտեցումների մերձեցման ուղիների ուսումնասիրության հնարավորությունը՝ հաշվի առնելով Միության էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձեւավորումը.
ՏՀԶԿ-ի կանաչ աճի ռազմավարության զարգացման եւ ՏՀԶԿ նորարարական ռազմավարության զարգացման նպատակով մշակված ՏՀԶԿ-ի հանձնարարականների եւ լավագույն գործելակերպերի կիրարկման հեռանկարների ուսումնասիրության հնարավորությունը՝ անդամ պետությունների տնտեսությունների էներգաարդյունավետության, էներգաանվտանգության բարձրացման եւ էներգատարության նվազեցման նպատակով, ինչպես նաեւ «կանաչ» տեխնոլոգիաների փոխանցման, երկրորդային թափոնների շուկայի զարգացման, նորարարությունների խթանման եւ «կանաչ» աշխատանքային տեղերի ստեղծման նպատակներով.
Հարկային գործերով փոխադարձ վարչական օգնության մասին ՏՀԶԿ-ի կոնվենցիային, Ֆինանսական հաշվառման մասով տեղեկատվության ավտոմատ կերպով փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակողմանի համաձայնագրին, Երկրների միջեւ հաշվետվությունների ավտոմատ կերպով փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակողմանի համաձայնագրին միանալու հարցի, ինչպես նաեւ հարկային տեղեկատվության փոխանակման եւ հարկային վարչարարության ոլորտում ՏՀԶԿ-ի գործելակերպերի կիրարկման հարցի ուսումնասիրության հնարավորությունը.
ՏՀԶԿ-ի եւ Համաշխարհային բանկի նորարարական քաղաքականության հարթակի կիրառման գործելակերպի օգտագործման նպատակահարմարության ուսումնասիրության հնարավորությունը Միության շրջանակներում գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտում միասնական տեղեկատվական-անալիտիկ ռեսուրսի զարգացման մասով գործունեություն իրականացնելիս.
«խելացի մասնագիտացման» ոլորտում ՏՀԶԿ-ի լավագույն գործելակերպերի կիրառման նպատակահարմարության ուսումնասիրության հնարավորությունը՝ Միության շրջանակներում տարածաշրջանային քաղաքականության մոտեցումների մերձեցման եւ առողջ մրցակցության խթանման նպատակով.
հեռանկարային շուկաների եւ տեխնոլոգիաների զարգացման երկարաժամկետ սցենարային կանխատեսումների մշակման անհրաժեշտության հարցի ուսումնասիրության հնարավորությունը՝ անդամ պետություններում պետական օժանդակության եւ համագործակցության գերակայությունների սահմանման համար, այդ թվում՝ Ֆորսայթի ոլորտում ՏՀԶԿ-ի փորձի հիման վրա.
ՏՀԶԿ-ի լավագույն գործելակերպերը հաշվի առնելու ուսումնասիրության հնարավորությունը, այդ թվում՝
շուկայի կարգավորման գնահատման մասով ՏՀԶԿ-ի մեթոդիկան Միության շրջանակներում փոխադարձ առեւտրում ներքին խոչընդոտների վերլուծության մեթոդիկան մշակելիս.
ծառայությունների առեւտրի, ներդրումների, հիմնադրման եւ գործունեության, մրցակցության, թվային տնտեսության զարգացման, էկոլոգիայի, աշխատանքային ստանդարտների, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործելակերպերը երրորդ երկրների հետ Միության միջազգային պայմանագրերի նախագծերը մշակելիս.
ներառական աշխատաշուկայի ստեղծման հարցերին վերաբերող ՏՀԶԿ-ի հանձնարարականները.
ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կարգավորման հարցերին վերաբերող ՏՀԶԿ-ի հանձնարարականները, այդ թվում՝ ծառայությունների առեւտուրն ազատականացնելիս.
օտարերկրյա ներդրումների մասով ՏՀԶԿ-ի հայտարարագրի, բազմազգ ձեռնարկությունների համար ՏՀԶԿ-ի ղեկավար սկզբունքների եւ ՏՀԶԿ-ի կորպորատիվ կառավարման սկզբունքների դրույթները, այդ թվում՝ պետական ձեռնարկությունների համար երրորդ երկրների հետ Միության ակտեր եւ Միության միջազգային պայմանագրեր, ինչպես նաեւ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր մշակելիս.
սերմերի սորտային սերտիֆիկացման ՏՀԶԿ-ի սխեմաները Միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային հատկանիշների որոշման միասնական մեթոդներ մշակելիս.
ՏՀԶԿ-ի փորձը՝ ուղղված անձնական տվյալների մշակման եւ պաշտպանության նվազագույն պահանջներ սահմանելու առնչությամբ միասնական մոտեցումների սահմանմանը, սպամի դեմ պայքարին եւ Ինտերնետ տեղեկատվական հեռահաղորդակցման ցանցի բաց լինելու, էլեկտրոնային առեւտրում տեղեկատվական անվտանգության ռիսկերը նվազեցնելու եւ սպառողների իրավունքները պաշտպանելու ապահովմանը, Միության թվային օրակարգի զարգացման մասով գործունեություն իրականացնելիս.
ՏՀԶԿ-ի հանձնարարականները՝ Միության շրջանակներում համապատասխան աշխատանք կատարելիս ավելացված արժեքի գլոբալ շղթաներում անդամ պետությունների մասնակցության արդյունավետության բարձրացման եւ, հաշվի առնելով անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության գերակայությունները, ավելացված արժեքի միջազգային շղթաներում ներկառուցման մասով.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |