Գլխավոր տեղեկություն
Համար
N 1332-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (17.05.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.11.15/31(475).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.05.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 մայիսի 2013 թ.

ք. Երևան

N 1332-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՈՒԼՏՐԱԼԱԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 92-Ա հրամանի համաձայն հարուցված վարչական վարույթի շրջանակներում «ՈՒԼՏՐԱԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող բժշկական հաստատությունում իրականացված զննության արդյունքները և «ՈՒԼՏՐԱԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի, լիցենզավորման ենթակա գործունեության պարտադիր պահանջների և պայմանների խախտման հանգամանքը, ինչպես նաև այն, որ զննման արդյունքում համապատասխան կազմակերպության գործունեության ընթացքում հայտնաբերվել են լիցենզավորման պայմանների և պահանջների էական խախտումներ, այն է`

1. Սրտաբանական կաբինետի բժիշկ Մարիա Հակոբյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.6 կետով սահմանված պահանջներին և պայմաններին:

2. Կլինիկական լաբորատորիայի բժիշկ Մագդա Մկրտչյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.18 կետով սահմանված պահանջներին և պայմաններին:

3. Բացակայում է բիոքիմիական լաբորատորիայի բժիշկը` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.19 կետով սահմանված պահանջներին և պայմաններին:

4. Ուլտրաձայնային ախտորոշման կաբինետի բժիշկներ Արուս Արզումանյանը և Նունիկ Գևորգյանը չունեն վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.16 կետով սահմանված պահանջներին և պայմաններին.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Կասեցնել «ՈՒԼՏՐԱԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված լիցենզիայի գործողությունը՝ մասնագիտական գիտելիքներ կամ լիցենզիայի պահանջներով կամ պայմաններով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձանց բացակայության պատճառով` համապատասխան անձանց մասով՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Հայաստանի Հանրապետության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Դ. Դումանյան