Գլխավոր տեղեկություն
Համար
N 97-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.05.05/10(489) Հոդ.130
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.04.2014
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10614184

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 ապրիլի 2014 թ.
ք. Երևան

N 97-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 73-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

73.

Թռչունների սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նկատմամբ «Իմունոմոդուլյատոր» իմունախթանիչ հակավիրուսային պատրաստուկ

Հայաստանի Հանրապետություն

«ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պաշտոնակատար

Ս. Կարապետյան