Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Base act (01.03.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16)2
Ընդունման ամսաթիվ
21.11.1978
Ստորագրման ամսաթիվ
21.11.1978
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2006

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ի փոփոխություն Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի 1970 թվականի հուլիսի 6-ի լրացուցիչ Արձանագրության

 

«Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ միջազգային կոնվենցիայի («Եվրակոնտրոլ»)» 1970 թվականի հուլիսի 6-ին Բրյուսելում ստորագրված լրացուցիչ Արձանագրության (այսուհետ՝ Լրացուցիչ արձանագրություն) մասնակից պետությունները

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից Լրացուցիչ արձանագրության 3-րդ հոդվածի տեքստը կփոխարինվի հետևյալ տեքստով.

«1. Գործակալության Գլխավոր տնօրենի և Կազմակերպության անձնակազմի անդամների, ներառյալ Մշտական պատվիրակը, Մշտական հանձնաժողովի կողմից սահմանված պայմաններին և կանոններին համապատասխան` Կազմակերպության կողմից վճարվող աշխատավարձերը և պարգևատրումները կհարկվեն, որոնք կսկսեն գործել սույն դրույթի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Այս հարկի կիրառման ժամկետից սկսած` նման աշխատավարձերը և պարգևատրումները կազատվեն ազգային եկամտահարկից: Պայմանավորվող պետությունները, ինչևէ, հաշվի կառնեն այդպես չհարկվող աշխատավարձերը և ռոճիկները, երբ որոշելիս լինեն այլ աղբյուրների եկամտից վճարվող հարկի գումարը:

2. 1-ին կետը չի կիրառվի Կազմակերպության կողմից վճարվող կենսաթոշակների և ամենամյա եկամուտների նկատմամբ:

3. ործող և նախկին ծառայողների անունները, պաշտոնները, հասցեները, ինչպես նաև պարգևատրումները և, երբ անհրաժեշտ է, կենսաթոշակները, որոնց նկատմամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերը կիրառվում են, պարբերաբար կհաղորդվեն Պայմանավորվող պետություններին»:

 

Հոդված 2

Չնայած սույն Արձանագրության 1-ին հոդվածի դրույթներին` Լրացուցիչ արձանագրության 3-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները պարտադիր կլինեն մինչև համապատասխան պահանջները և պարտավորությունները լիովին կատարվեն:

 

Հոդված 3

1. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հավանության:

2. Վավերագրերը, ընդունման կամ հավանության փաստաթղթերը ի պահ կհանձնվեն Բելգիայի Թագավորության Կառավարությանը:

3. Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի Լրացուցիչ արձանագրության վերջին մասնակից պետության վավերագիր, ընդունման կամ հավանության փաստաթուղթ ի պահ հանձնելուն հաջորդող տարվա առաջին օրը:

4. Բելգիայի Թագավորության Կառավարությունը կծանուցի Լրացուցիչ արձանագրության մյուս մասնակից պետությունների կառավարություններին ցանկացած վավերագիր, ընդունման կամ հավանության փաստաթուղթ ի պահ հանձնելու և ուժի մեջ մտնելու օրվա մասին:

 

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, պատշաճ ձևով կազմված իրենց լիազորությունները ներկայացնելուց հետո, ստորագրեցին սույն Արձանագրությունը և կնքեցին այն:

 

Կատարված է Բրյուսել քաղաքում 1978 թվականի նոյեմբերի 21-ին, մեկ օրինակով՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և հոլանդերեն, որը ի պահ կհանձնվի Բելգիայի Թագավորության Կառավարության արխիվներին, որն էլ հաստատված պատճենները կփոխանցի մյուս ստորագրած պետություններին: Տարաձայնության դեպքում ֆրանսերեն տեքստը կգերակայի:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006թ. մարտի 1-ից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան