ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 օգոստոսի 2013 թ. ք. Երևան |
N 2172-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱԹՈԼՈԳԻԱՅԻ ԳԻՏԱ-ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 19-ի թիվ 1710-Ա հրամանի համաձայն հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Քաղաքային պաթոլոգիայի գիտա-գործնական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող բժշկական հաստատությունում իրականացված զննության արդյունքները և «Քաղաքային պաթոլոգիայի գիտա-գործնական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի, լիցենզավորման ենթակա գործունեության պարտադիր պահանջների և պայմանների խախտման հանգամանքը, ինչպես նաև այն, որ զննման արդյունքում համապատասխան կազմակերպության գործունեության ընթացքում հայտնաբերվել են լիցենզավորման պայմանների և պահանջների էական խախտումներ, այն է`
1. Բժիշկ-ախտաբանաանատոմ Անահիտ Գրիգորի Միքայելյանը չունի վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում, ինչը հակասում է ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման 84-րդ կետով սահմանված պահանջներին և պայմաններին:
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Քաղաքային պաթոլոգիայի գիտա-գործնական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված լիցենզիայի գործողությունը՝ մասնագիտական գիտելիքներ կամ լիցենզիայի պահանջներով կամ պայմաններով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության պատճառով` համապատասխան անձի մասով մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Հայաստանի Հանրապետության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան |
Սույն վարչական ակտի դեմ կարող է բերվել Վարչական բողոք՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում, ինչպես նաև այն կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետում: