Գլխավոր տեղեկություն
Համար
N 700-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.02.2014-24.05.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.17/3(482).1 Հոդ.35.1
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
22.11.2013
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.05.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

22 նոյեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 700-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքի ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

  Ա. Բախչագուլյան

 

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2013 թվականի նոյեմբերի 22-ի

N 700-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

 

Ծածկագիրը

Անվանումը

I. Կարանտին հսկողության ենթակա արտադրանք (բեռ, նյութ, ապրանք)

բարձր բուսասանիտարական ռիսկայնությամբ

010641000-ից

010649000-ից

Կենդանի թրթուրներ, նեմատոդներ և միջատներ՝ գիտահետազոտական նպատակների համար

 

 

 

0601

Սոխուկներ, պալարներ, արմատապալարներ, պալարասոխուկներ, ճյուղավորվող կոճղարմատներ, որոնք գտնվում են վեգետացիոն հանգստի կամ ծաղկման շրջանում, եղերդի (ճարճատուկ) բույսեր և արմատներ, բացի ապրանքային նշանակություն ունեցող արմատներից 1212

0602 (բացառությամբ

0602 90 100 0)

Այլ կենդանի բույսեր (նաև արմատներով), կտրոններ, տնկիներ, սնկամարմիններ (միցելներ)

0603 11 000 0 --

0603 19 800 0

Թարմ կտրած ծաղիկներ և կոկոններ, որոնք նախատեսված են ծաղկեփնջերի կամ այլ դեկորատիվ ձևավորումների նպատակներով

0603 90 000 0-ից

Չորացրած կտրած ծաղիկներ և կոկոններ, որոնք նախատեսված են ծաղկեփնջերի կամ այլ դեկորատիվ ձևավորումների նպատակներով

0604 20 200 0

Տոնածառեր

0604 20 400 0

Ասեղնատերև ծառերի ճյուղեր

0604 20 900 0-ից,

0604 90 910 0-ից

Թարմ կամ չորացրած տերևներ, ճյուղեր, բույսերի այլ մասեր` առանց ծաղկի և կոկոնի, խոտեր, մամուռներ և քարաքոսեր, որոնք նախատեսված են ծաղկեփնջերի կամ այլ դեկորատիվ ձևավորումների նպատակներով վերամշակման չենթարկված

0701

Կարտոֆիլ` թարմ կամ սառեցված

0702 00 000

Լոլիկ՝ թարմ կամ սառեցված

0703

Գլուխ սոխ, պրասասոխ, սխտոր և այլ սոխանման բանջարեղեն՝ թարմ կամ սառեցված

0704

Գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, տերևակաղամբ, կոլրաբի և համանման այլ ուտելի բանջարեղեն՝ թարմ կամ սառեցված

0705

Հազար-մշակովի /Lactuca sativa/ և եղերդ (ճարճատուկ) /cichorium spp/՝ թարմ կամ սառեցված

0706

Գազար, շաղգամ, սեղանի ճակնդեղ, սինձ, նեխուր՝ արմատային, բողկ և նմանատիպ այլ ուտելի արմատապտուղներ՝ թարմ կամ սառեցված

0707 00

Վարունգ և կորնիշոն (մանր վարունգ)՝ թարմ կամ սառեցված

0708

Հատիկաընդեղեն բանջարեղեն՝ ունդերով կամ սերմերը, թարմ կամ սառեցված

0709

Այլ բանջարեղեն՝ թարմ կամ սառեցված

0712 90 110 0

Շաքարային եգիպտացորեն /zea mays var. Saccaharata/՝ ցանքի համար նախատեսված հիբրիդ

0713

Չորացրած հատիկաընդեղեն բանջարեղեն՝ ունդերով կամ սերմերը, մանրացված կամ չմանրացված

0714-ից

Հացարմատ (մանիոկ), նետարմատ (մարանտա), սագարմավենու միջուկ (պալմա), գետնախնձոր (տոպինամբուր), քաղցր կարտոֆիլ (բատատ) և համանման պալարապտուղներ, արմատապտուղներ՝ թարմ, սառեցված կամ չորացված, օսլայի կամ ինուլինի բարձր պարունակությամբ, կտրտած կամ ամբողջական

0801

Ընկույզներ՝ թարմ կամ չորացրած, կեղևով կամ առանց կեղևի (կոկոսյան, բրազիլական, կեշյուի)

0802

Այլ ընկույզներ՝ թարմ կամ չորացրած, կեղևով կամ առանց կեղևի

0803

Ադամաթուզ (բանան)՝ թարմ կամ չորացրած

0804

Խուրմաներ (կառալյոկ), թուզ, արքայախնձոր (անանաս), հնդկախնձոր (գուավա), հնդկադեղձ (մանգո), ավոկադո՝ թարմ կամ չորացրած

0805

Ցիտրուսային պտուղներ՝ թարմ կամ չորացրած

0806

Խաղող՝ թարմ կամ չորացրած

0807

Սեխ, ձմերուկ, հնդկասեխ (պապայա)՝ թարմ

0808

Խնձոր, տանձ և սերկևիլ՝ թարմ

0809

Ծիրան, դեղձ, նեկտարին, սալոր, մամուխ, բալ, կեռաս՝ թարմ

0810

Այլ թարմ մրգեր

0813

Չորացրած մրգեր (բացառությամբ 0801-0806 ապրանքային նշանակության մրգերի)՝ ընկույզի խառնուրդներ կամ տվյալ խմբի չորացրած պտուղներ

0901 11 000-ից

0901 12 000-ից

Չբոված սուրճ, կոֆեինի կամ առանց կոֆեինի պարունակության

1001

Ցորեն և մեսլին

1002

Տարեկան /աշորա/

1003

Գարի

1004

Վարսակ

1005

Եգիպտացորեն

1006

Բրինձ

1007

Հատիկային սորգո

1008

Հնդկացորենի, կորեկի, այլ հացահատիկների և կանարյան խոտի սերմեր

1101 00

Ցորենի կամ ցորեն-տարեկանի ալյուր

1102

Այլ հացահատիկների ալյուր, բացի ցորենի կամ ցորեն-տարեկանի ալյուրից

1103

Ձավարեղեն, ջարդված կամ խոշոր աղացած ալյուր և հատիկավորված (գրանուլացված) հացահատիկ

1104

Հացահատիկ վերամշակված տարբեր եղանակներով՝ ամբողջական հատիկների, ջարդված, փաթիլների կամ աղացած տեսքով (բացառությամբ 1006 ապրանքային նշանակության բրնձի)

1106 10 000 0

Չորացրած հատիկաընդեղենից ստացված 0713 ապրանքային նշանակության ալյուր՝ մանր և խոշոր աղացած

1107

Ածիկ՝ բոված կամ չբոված

1201

Սոյա՝ մանրացված կամ ամբողջական

1202

Գետնապիստակ (արախիս)՝ չվերամշակված, չբոված, կեղևահանված կամ կեղևով, մանրացված կամ ամբողջական

1203 00 000 0

Քուսպ

1204 00

Վուշի սերմ՝ մանրացված կամ ամբողջական

1205

Կանճրակի կամ հլածուկի սերմեր՝ մանրացված կամ ամբողջական

1206 00

Արևածաղկի սերմ՝ մանրացված կամ ամբողջական

1207

Այլ յուղատու կուլտուրաների սերմեր և պտուղներ՝ մանրացված կամ ամբողջական

1208

Ալյուր՝ մանր և խոշոր աղացած՝ ստացված հացահատիկից կամ յուղատու կուլտուրաներից, բացառությամբ մանանեխի սերմի

1209

Սերմեր, պտուղներ և սպորներ՝ նախատեսված ցանքի համար

1211

բացառությամբ

1211 30 000 0,

1211 40 000 0)

Բույսերը և նրա մասերը (ներառյալ սերմերը և պտուղները), որոնք հիմնականում օգտագործվում են կոսմետիկայի, դեղագործության մեջ, միջատասպանների, սնկասպանների ստացման կամ նմանատիպ նպատակների համար, թարմ կամ չորացված, կիսած կամ ամբողջական կամ մանրացված

1212 91

Շաքարի ճակնդեղ

1212 92 000 0,

1212 99 410 0,

1212 99 490 0

Եղջերածառի (Ռոժկովի ծառ) պտուղներ՝ ներառյալ սերմերը

1212 94 000 0,

1212 99 9500-ից

Ծիրանի, դեղձի, նեկտարինի, սալորի կորիզներ, ինչպես նաև եղերդի

(cichorium intybus sativum տեսակի) արմատներ

1213 00 000 0-ից,

1401 90 000 0-ից

Հացահատիկի ծղոտ և մղեղ, չվերամշակված, մանրացված կամ ամբողջական, աղացած կամ չաղացած, հակավորված, բացի հատիկավորվածից (գրանուլացված)

1214-ից

Շաղգամ, տերևային ճակնդեղ (մանգոլդ), կերային արմատապտուղներ, խոտ, առվույտ, երեքնուկ, կորնգան, կերային կաղամբ, համանման կերային մշակաբույսեր՝ չհատիկավորված (չգրանուլացված)

1801 00 000 0

Կակաոյի ունդերը՝ բոված կամ չբոված, ամբողջական կամ մանրացված

1802 00 000 0

Կակաոյի թափոններ՝ պատիճ, պատյան, կեղև և այլն

2302-ից

Թեփ և ցանքից մնացած այլ նմանատիպ մնացորդներ՝ չհատիկավորված (չգրանուլացված), աղացած կամ այլ միջոցներով մշակված հացահատիկներ և հատիկաընդեղեն մշակաբույսեր

2304 00 000-ից

Քուսպ կամ կարծր այլ թափոններ, ստացված սոյայի յուղի անջատման արդյունքում, աղացած կամ չաղացած, հատիկավորված կամ չհատիկավորված

2305 00 000 0-ից

Քուսպ կամ այլ կարծր թափոններ, ստացված գետնապիստակի (արախիս) յուղի անջատման արդյունքում, աղացած կամ չաղացած, հատիկավորված կամ չհատիկավորված

2306 -ից

Քուսպ կամ կարծր թափոններ, ստացված բուսական յուղերի և ձեթերի անջատման արդյունքում, բացառությամբ 2304 կամ 2305 ապրանքային նշանակության մնացորդների

2530 90 000 0-ից

Հողը և գրունտները

2703 00 000 0

Տորֆ (ներառյալ տորֆային մանրուքը)՝ շեղջաքարացված (ագլոմերացված), կամ չշեղջաքարացված

3002 90 500 0-ից

3002 90 900 0-ից

Կենդանի բուսաախտածին բակտերիաներ և վիրուսներ՝ գիտահետազոտական նպատակների համար

3101 00 000 0

Պարարտանյութեր՝ կենդանական կամ բուսական ծագման, որոնք ենթարկվել կամ չեն ենթարկվել քիմիական վերամշակման.

պարարտանյութեր, որոնք ստացվել են կենդանական կամ բուսական ծագման մթերքների խառնուրդներից կամ դրանց քիմիական վերամշակումից

4401 10 000

4401 21 000 0

4401 22 000 0

4401 39-ից

Վառելափայտ` գերանների, կոճղերի, ոստերի (ճյուղերի), փայտի խրձերի կամ համանման այլ ձևերով,

փշատերև ծառատեսակների փայտի տաշեղներ կամ ռանդատաշեղներ,

սաղարթավոր ծառատեսակների փայտի տաշեղներ կամ ռանդատաշեղներ

փայտի թեփ, փայտանյութի թափոններ` շեղջաքարացված (ագլոմերացված)

4403-ից

(բացի 4403 10 000)

Չմշակված անտառանյութ՝ կեղևով (ենթակեղևով) կամ առանց կեղևի (ենթակեղևի, կոշտ տաշված կամ չտաշված)

4404

Տակառագործական փայտանյութ, կոտրտված գերաններ, փայտե հենացցեր և սյուներ` սրված, բայց երկայնակի չսղոցված,

անտառանյութ` կոպիտ տաշված, բայց չհղկված, չճկված, այլ եղանակով չվերամշակված,

կեղևահան փայտանյութ` ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների և համանման այլ գործիքների պատրաստման համար

4404 90 000 9-ից

4404 39 000 0-ից

Փայտակեղև

4406 10 000 0

Երկաթգծի կամ տրամվայի գծերի փայտե կոճեր, չտոգորված /հատուկ նյութով չմշակված/

4407

Անտառանյութ` երկայնակի սղոցված կամ տաշեղաձև կտրտված, շերտերով կտրտված /տախտակ/ կամ կեղևազրկված, եզրհանված, ռանդված, չռանդված, հղկված, չհղկված, սեպաձև միացումներով կամ առանց միացման՝ 6 միլիմետրից հաստ

4409 -ից

Սղոցանյութեր՝ ձևավորված (սանդերքաձև, փոսիկներով, ագուցված, հարթեցված եզրերով, կիսաշրջանաձև միացված նախշառանդվածքի տեսքով, ձևավոր, կլորացված և նմանաձև)՝ ցանկացած եզրով կամ հարթությամբ, ռանդած կամ չռանդած, հարթեցված կամ չհարթեցված, սեպային միացումներով կամ առանց միացման, բացի ներկանյութով կամ այլ հակասեպտիկներով ու կոնսերվանտներով մշակվածներից

4415-ից

Փաթեթավորման արկղեր, տուփեր, զամբյուղներ, վանդակավոր և գլանաձև արկղեր, փայտե թմբուկներ (մալուխների համար), ոլորաններ, տակդիրներ, կրկնատակեր, բեռնահարթակներ և բեռնաբարձման այլ վահանակներ, որոնք հանդիսանում են ինքնուրույն ապրանք կամ հայտարարագրվում են առանձին

4418 40 000 0

Փայտից պատրաստված բետոնալցման վահանակներ, բացի ներկով, ախտահանիչներով, հակասեպտիկներով և այլ կոնսերվանտներով մշակվածներից

9705 00 000 0

 Բուսաբանական և կենդանաբանական հավաքածուներ, առարկաներ

II. Կարանտին հսկողության ենթակա արտադրանք (բեռներ, նյութեր, ապրանքներ) ցածր բուսասանիտարական ռիսկայնությամբ

0505 90 000 0-ից

Փոշի և մնացորդներ՝ ստացված փետուրից կամ նրա այլ մասերից

0506 90 000 0-ից

Փոշի և մնացորդներ՝ ստացված ոսկորից և եղջյուրներից

0712 20 000 0

Չորացրած գլուխ սոխ, ամբողջական, բաժանված մասերի, շերտիկներով, մասնատված կամ փոշու տեսքով, բայց հետագա վերամշակման չենթարկված

0712 31 000 0,

0712 32 000 0,

0712 33 000 0,

0712 39 000 0

Սունկ՝ չորացված, ամբողջական, մասերի բաժանված, մասնատված կամ փոշու տեսքով, բայց հետագա վերամշակման չենթարկված

0712 90 (բացի

0712 90 110 0)

Այլ չորացրած բանջարեղեն՝ խառը, ամբողջական, կտրտված, մանրացված կամ փոշու տեսքով, բայց հետագա վերամշակման չենթարկված

0901 21 100-ից

Սուրճ՝ բոված, կոֆեինով, բացի սպառողական փաթեթով փաթեթավորվածից

0901 22 100-ից

Սուրճ՝ բոված, առանց կոֆեինի, բացի սպառողական փաթեթով փաթեթավորվածից

0901 90 100 0

Սուրճի թեփ և սուրճի հատիկի պատյաններ

0902 10 000,

0902 20 000 0

Կանաչ թեյ (ֆերմենտացիայի չենթարկված), բացի սպառողական փաթեթով փաթեթավորվածից

0902 30 000-ից

0902 40 000 0

Սև թեյ (ֆերմենտացված), բացի սպառողական փաթեթով փաթեթավորվածից

0903 00 000 0

Պարագվայի թեյ (մատե), բացի սպառողական փաթեթով փաթեթավորվածից

0904 – 0910-ից

Հոտավետ համեմունքներ, բացի սպառողական փաթեթով փաթեթավորվածից

1401-ից

Բուսական ծագման նյութեր, որոնք հիմնականում օգտագործվում են համադրման համար (օրինակ՝ բամբուկ, ռաթան, եղեգնաշաքար, ուռենի և այլն), բացի մաքրված, սպիտակեցված կամ ներկված նյութերից

1404 20 000 0

Բամբակի մանրաթել

1404 90 000-ից

Բուսական ծագման նյութեր, որոնք հիմնականում օգտագործվում են ավելների և խոզանակների պատրաստման մեջ, կապոցներով, փնջերով կամ ամբողջական և բուսական ծագման նյութեր, որոնք հիմնականում օգտագործվում են ներկման կամ դաբաղման համար

1903 00 000 0-ից

Տապիոկա, բացի հատիկավորվածից (գրանուլացված)

2103 90 900 9-ից

Խառը համեմունքներ

2308 00 400 0-ից

Կաղին և ձիաշագանակ

2309 90 950 0-ից

Կենդանիների կերակրման համար օգտագործվող օրգանական հիմքով քլորիդախոլին պարունակող մթերքներ

2309 90 990 0-ից

Կենդանիների կերակրման համար օգտագործվող չհատիկավորված

(չգրանուլացված) այլ մթերքներ

2401

Ծխախոտի հումքը, ծխախոտի մնացորդները

3203 00

Հինա և բասմա՝ սպառողական փաթեթով չփաթեթավորված

4101-ից

4102-ից

4103-ից

Խոշոր եղջրավոր անասունների (նաև ցուլերի), ընտանի կենդանիներից ձիերի, ոչխարների, գառների և նմանատիպ այլ կենդանիների անմշակ կաշի (չորացրած, գորորշով, աղով կամ այլ կոնսերվանտներով մշակված, բայց չդաբաղված, հետագա պերգամենտ վերամշակման չենթարկված), մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, բրդով կամ առանց բրդի, բացի Մաքսային Միության օրենսգրքի

41-րդ խմբի 1 б կամ 1 в կետերի

4408-ից

Տերևներ երեսպատման համար (ներառյալ շերտավոր փայտանյութի տարանջատումից ստացվածները), թխկի, նրբատախտակի կամ համանման շերտով փայտանյութի և այլ տեսակի փայտանյութի համար երկայնքով սղոցված, բաժանված շերտերի, ռնդած կամ չռնդած, հղկված կամ չհղկված, բութակավոր միացումներ ունեցող կամ չունեցող 6մմ-ից ոչ ավելի հաստություն ունեցող փայտը՝ բացի ներկով, ներկանյութով կամ այլ պաշտպանական նյութերով մշակվածներից

4416 00 000 0-ից

Տակառներ, տակառիկներ և այլ պարագաներ, նրանց փայտյա մասերը, բացի ներկով, ներկանյութով կամ այլ պաշտպանական նյութերով մշակվածներից

4418 10-ից

Պատուհաններ, պատշգամբի դռներ և նրանց շրջանակները, բացի ներկով, ներկանյութով կամ այլ պաշտպանական նյութերով մշակվածներից

4418 20-ից

Դռներ և դրանց շրջանակներ, շեմեր՝ բացի ներկով, ներկանյութով կամ այլ պաշտպանական նյութերով մշակվածներից

4418 50 000 0

Կտուրի կամ տանիքի համար նախատեսված կավար և բաղդատի, բացի ներկով, ներկանյութով, ախտահանիչներով կամ այլ պաշտպանական նյութերով մշակվածներից

4601-ից

Համադրման նյութեր կամ այլ համանման արտադրանք, համադրման համար նախատեսված նյութերով, միացված կամ չմիացված շերտերով կամ ժապավեններով, բացի ներկով, ներկանյութով կամ այլ պաշտպանական նյութերով մշակվածներից, գորգեր և վարագույրներ պատրաստված բուսական նյութերից՝ բացի ներկով, ներկանյութով և ախտահանիչներով կամ այլ պաշտպանական նյութերով մշակվածներից

4602-ից

Զամբյուղների և նմանատիպ այլ արտադրանքների պատրաստման համար նախատեսված համադրման նյութեր՝ բացի ներկով, ներկանյութով և ախտահանիչներով կամ այլ պաշտպանական նյութերով մշակվածներից

4808 10 000 0

Ալիքաձև թուղթ և ստվարաթուղթ՝ ծակծկած կամ չծակծկած

4819 10 000 0-ից

Ալիքաձև թղթից կամ ալիքաձև ստվարաթղթից պատրաստված արկղեր և տուփեր

5001 00 000 0

Կծկելու համար պիտանի շերամի կոկոններ

5003 00 000 0

Շերամի թափոններ (ներառյալ կծկման համար ոչ պիտանի կոկոնները, կոկոնային թելի թափոնները և խոտանված հումքը)

5101 11 000 0

Խուզած բուրդ, չլվացած ներառյալ գեղմի լվացած բուրդը, կամ սանրման չենթարկված

5102

Կենդանիների մազեր, հաստ կամ նուրբ, բայց սանրման չենթարկված

5103 10 100 0

Բրդի կամ կենդանիների նուրբ մազերի սանրումից գոյացած չկարբոնացված մնացորդները

5201 00

Բամբակի մանրաթել՝ սանրման չենթարկված

5202

Բամբակի մանրաթելի թափոններ

5301

Վուշ՝ մշակված կամ չմշակված, բայց չգործված, ինչպես նաև վուշի այլ թափոններ

5302

Կանեփ՝ մշակված կամ չմշակված, սակայն չմանված, կանեփի խծուծ և թափոններ

5303

Ջութի մանրաթել և տեքստիլային այլ մանրաթելեր (բացի վուշից և կանեփից), հումքի տեսքով կամ մշակված, սակայն դեռևս չգործված, այդ մանրաթելերի խծուծը և թափոնները

5305 00 000 0

Կոկոսային ընկույզի, մանիլյան կանեփի, հյուսկեն եղինջի և այլ բուսական տեքստիլ մանրաթելեր, որոնք այլ տեղում հումքի կամ վերամշակված տեսքով ներառված չեն, դեռևս չգործված, ինչպես նաև այդ մանրաթելերի խծուծը և թափոնները

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2022, N 1860-Ն 24.05.2022, N 700-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան