ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 փետրվարի 2013 թ. ք. Երևան |
N 328-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԻԳՄԱԼԱԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և «Սիգմալաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 25.12.2012 թվականի դիմումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Սիգմալաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 3133-Ա հրամանով գործունեության կասեցումը վերացնել ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցումը վերացնելու մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |