ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հունվարի 2013 թ. ք. Երևան |
N 80-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ Կ-ԴԳ-001545 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԵՂԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի , 20-րդ, 21-րդ հոդվածները, 33-րդ հոդվածի 4-րդ մասը և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 10.01.2013 թվականի դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Դադարեցնել «Ալֆա-ֆարմ» փակ բաժնետիրական ընկերությանը 2012 թվականի հունվարի 23-ին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-ԴԳ-001545 լիցենզիայով նախատեսված հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացումը:
2. «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերությանը 2012թ. հունվարի 23-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-ԴԳ-001545 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 36 շենք, ն 221 հասցեն տեղափոխել Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոց, 12, առևտրի և սպասարկման օբյեկտ 32ա հասցե:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝
1) ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|