Գլխավոր տեղեկություն
Համար
N 215-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.10.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.10.15/29(473) Հոդ.289
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.09.2013
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10513394

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 215-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և ղեկավարվելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 23-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի N 1 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի վարման կարգի՝

ա. 1-ին կետում «գործընթացների» բառը փոխարինել «շարունակական գործընթացների նախապատրաստման և» բառերով.

բ. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով՝

«1.1 Կարմիր գրքի վարումն իր մեջ ներառում է բույսերի և սնկերի տեսակներն ու ենթատեսակները Կարմիր գրքում գրանցելու և Կարմիր գրքից դուրս բերելու գործընթացի նախապատրաստական աշխատանքները՝ տեղեկատվության հավաք, տվյալների ամփոփում և առաջարկությունների տրամադրում Կարմիր գրքի հանձնաժողովի քարտուղարին, ինչպես նաև Կարմիր գրքի հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա Կարմիր գրքում համապատասխան փոփոխության ապահովումը».

գ. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 կետով՝

«3.1. Ներկայացված կարծիքն իր մեջ ներառում է նաև առաջարկություն բույսերի Կարմիր գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և սնկերի սույն կարգի 4-րդ կետում նշված կարգավիճակի վերաբերյալ».

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը վարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալությունը».

ե. 13-րդ կետում «գործընթացն իրականացնելու» բառերը փոխարինել «վերաբերյալ եզրակացություն ընդունելու» բառերով.

զ. 14-րդ կետի՝ ա) ենթակետից հանել «ընդունում ու» բառերը.

է. գ) ենթակետում «որոշում» բառը փոխարինել «ճշգրտում» բառով.

ը. 21-րդ կետը «անդամներին» բառից հետո լրացնել «և սույն կարգի 9-րդ կետում նշված՝ Կարմիր գրքի վարման համար պատասխանատու ստորաբաժանմանը» բառերով.

թ. կարգում՝ «տեսակներ» բառից հետո լրացնել «, ենթատեսակներ» բառով.

2) Հրամանի N 2 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ա. Հարությունյան   

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ),

Ա. Զիրոյան  

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, կենս. գիտ. դոկտոր (հանձնաժողովի նախագահի տեղակալ),

Ժ. Վարդանյան  

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի տնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,

Ա. Ղուլիջանյան  

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, կենս. գիտ. դոկտոր,

Հ. Ղալաչյան  

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, կենս. գիտ. թեկնածու (հանձնաժողովի քարտուղար),

Ա. Վարդևանյան  

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, կենս. գիտ. թեկնածու,

Տ. Դանիելյան  

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի ռեֆերենտ, կենս. գիտ. թեկնածու,

Լ. Օսիպյան  

Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ, ակադեմիկոս,

Է. Գաբրիելյան  

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի կարգաբանության բաժնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,

Գ. Ֆայվուշ  

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտ. աշխատող, կենս. գիտ. դոկտոր,

Ա. Ղուկասյան  

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտ. աշխատող, կենս. գիտ. թեկնածու,

Ժ. Հակոբյան  

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի ավագ գիտ. աշխատող, կենս. գիտ. թեկնածու,

Ս. Նանագուլյան  

Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր:»:

 

Նախարար`

Ա. Հարությունյան