ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 սեպտեմբերի 2013 թ. |
N 1125-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
««ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 17 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 55/5 ա եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ««ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ին տալ բակալավրի կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, 4 տարի ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 120-ական տեղերով՝ 080600-«Ձեռնարկությունների տեսագիտություն և կառավարում /ըստ ճյուղերի/», 271500-«Ճարտարապետություն և դիզայն», ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 60-ական տեղերով՝ 271100-«Շենքերի նախագծում» մասնագիտությունների գծով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:
Ա. Աշոտյան |