Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.17/4(483) Հոդ.59
Ընդունող մարմին
Սփյուռքի նախարար
Ընդունման ամսաթիվ
10.01.2014
Ստորագրող մարմին
Սփյուռքի նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12014073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հունվարի 2014 թ.

ք. Երևան

N 3-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 125-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 11.3-րդ, 11.4-րդ և 11.5-րդ կետերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրության 13-րդ կետի 4-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 125-Ն հրամանի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.3-րդ, 8.4-րդ և 8.5-րդ կետերով.

«8.3. Նախարարը Տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով:

8.4. Եթե Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով:

8.5. Մինչև սույն կարգին համապատասխան Տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը` Տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Հ. Հակոբյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան