Գլխավոր տեղեկություն
Համար
N 165-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.12.2013-19.02.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.02/32(476) Հոդ.323
Ընդունող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվ
16.10.2013
Ստորագրող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 նոյեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10813435

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հոկտեմբերի 2013 թ.

N 165-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (ՏԱՐԵԿԱՆ) ՁԵՎ 01-ԵՀԱ, «ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՁԵՎ N 01-ԵՀԱ, «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԿՈՐԶՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» (ՏԱՐԵԿԱՆ) ՁԵՎ N 70-ՏԱ ԵՎ «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ, ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ, ՄԱԿԱԲԱՑՎԱԾ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» (ՏԱՐԵԿԱՆ) ՁԵՎ N 71-ՏԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման 8-րդ կետի 16-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան) Ձև N 01-ԵՀԱ» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն N 1 հավելվածի,

2) «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային) Ձև N 01-ԵՀԱ» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն N 2 հավելվածի,

3) «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) Ձև N 70-ՏԱ» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն N 3 հավելվածի,

4) «Օգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) Ձև N 71-ՏԱ» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

3. Աշխատակազմի ղեկավարի տեղակալին` ապահովել ընդերքի պետական տեսչության համապատասխան ստորաբաժանման աշխատակցի/ների/ պաշտոնի անձնագրերում փոփոխությունների կատարումը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին:

 

  Ա. Մովսիսյան

 

 

Հավելված N 1

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի
2013 թ. հոկտեմբերի 16-ի

N 165-Ն հրամանի

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 Համաձայնեցված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2013 թ. հոկտեմբերի 10-ի

N 49-Ա որոշմամբ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի:

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ում է ներկայացվում ______________________________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում _______________________________________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման

համարը       /_ /__/__/__/__/__/__/__/__/__/_ /

Կազմակերպաիրավական ձևը_______________________________ /__/__/__/__/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը __/__/__/__/__/__/__/__/

Հարկ վճարողի հաշվառման համարը __/__/__/__/__/__/__/__/

Փաստացի գործունեության տեսակը

 հիմնական____________________________________ /__/__/__/__/

 

 երկրորդային__________________________________ /__/__/__/__/

Մարզը___________________________________________ /__/__/

Համայնքը________________________________________ /__/__/__/__/

Գործունեության իրականացման

վայրը /գտնվելու վայրը/ _______________________________________________/__/__/__/__/

 (փոստային դասիչը)

 ______________________________________________ /__/__/__/__/

 (փոստային դասիչը)

Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@_____________

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

 

Ձև N 01-ԵՀԱ
(տարեկան)

 

Հաստատված է՝

ՀՀ էներգետիկայի և

բնական պաշարների նախարարի 2013 թ. հոկտեմբերի 16-ի N 165-Ն հրամանով

 

Ներկայացվում է՝

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

Ներկայացնում են՝

______________________ Երկրաբանական ուսումնասիրություններ իրականացվող կազմակերպությունները (կոնկրետ նշել)

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

մինչև փետրվարի 5-ը

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Երկրաբանական ուսումնասիրությունների մասին (տարեկան)

20….թ. համար

 

Բաժին 1. Երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալը

 

(հազ. դրամ)

Տողի համարը

Անվանումը

Սահմանա-գումարը

Փաստացի

Ա

Բ

1

2

101

Երկրաբանական ուսումնասիրությունների ծավալը, ընդամենը

   

102

այդ թվում`

պետական բյուջեից հատկացումների հաշվին

   

103

դրամաշնորհների հաշվին

   

104

այլ միջոցների հաշվին

   

105

Երկրաբանական ուսումնասիրությունների ինքնարժեքը

X

 

 

Բաժին 2. Երկրաբանական ուսումնասիրություններն ըստ տեսակների

 

Տողի հա-մարը

Անվանումը

Կատարված աշխատանքների ծավալը

ընդամենը

պետբյուջեի հաշվին

դրամաշնորհ-ների հաշվին

այլ միջոցների հաշվին

Ա

Բ

1

2

3

4

201

Մեխանիկական հորատում, մետր

       

202

 այդ թվում` սյունակային

       

203

 ոչ սյունակային

       

204

 հարվածապտտողական

       

205

Լեռնային ստորգետնյա փորվածքներ, մ

       

206

 այդ թվում` հորիզոնական /բովանցք,

 շտրեկ և այլն/

       

207

 ուղղահայաց /վերընթաց,

 հետախուզահորեր 5 մ-ից

 ավելի խորությամբ/

       

208

Լեռնային վերգետնյա փորվածքներ

       

209

 այդ թվում` առու, խրամատ, մաքրում,

 խոր. մ

       

210

 հետախուզահորեր մինչև 5 մ

 խորության, քառ. մ

       

211

Երկրաբանական հանույթ, քառ. կմ

       

212

Երկրաֆիզիկական հանույթ, քառ. կմ

       

213

 այդ թվում` սեյսմոհետախուզում

       

214

 էլեկտրահետախուզում

       

215

 ծանրաչափական և 

 մագնիսական հետախուզում

       

216

Հիդրոերկրաբանական և ինժեներա-երկրաբանական հանույթ, քառ. կմ

       

217

Երկրաքիմիական հանույթ, քառ. կմ

       

218

Տարածաշրջանային (ռեգիոնալ) աշխատանքներ, հազ. դրամ

       

219

 այդ թվում` երկրաբանական

       

220

 հիդրոերկրաբանական և 

 ինժեներաերկրաբանական

       

221

 երկրաֆիզիկական

       

222

Բարեկարգում, հազ. դրամ

       

223

Ժամանակավոր շինություններ, հազ. դրամ

       

224

Անձնակազմի և բեռների տեղափոխում, հազ. դրամ

       

225

Լաբորատոր աշխատանքներ, հազ. դրամ

       

226

Աշխատանոցային աշխատանքներ, հազ. դրամ

       

227

Այլ աշխատանքներ, հազ. դրամ

       

 

Բաժին 3. Հորատման կատարված աշխատանքների ծավալների բաշխումն ըստ հորատանցքի խորության

 

Տողի համարը

Անվանումը

Փաստացի

Ա

Բ

1

301

Հաշվետու տարում ավարտած հորատանցքերի գումարային խորությունը, մետր

 

302

Հաշվետու տարում հորատված հորատանցքերի քանակը

 

303

Ավարտված (վերջնական հորատված) հորատանցքերի միջին խորությունը (տ.301: տ.302), մետր

 

Վերջնական ավարտված (հորատված) հորատանցքերի քանակն ըստ խորության, մետր

304

 մինչև 25

 

305

 25-100

 

306

 101-200

 

307

 201-300

 

308

 301-400

 

309

 401-500

 

310

 501-1200

 

311

 1201 մ-ից ավելի

 

 

Բաժին 4. Երկրաբանական ուսումնասիրություններն ըստ բնագավառների և աշխատափուլերի

 

Տողի հա-մարը

Բնագավառը

Փաստացի կատարված աշխատանքների ծավալը

Ընդամենը,
հազ. դրամ

այդ թվում` ըստ փուլերի

որոնողական

որոնողա-գնահա-տողական

նախնական հետա-խուզական

մանրակրկիտ հետա-խուզական

այլ աշխա-տանքներ

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

401

Երկրաբանական ուսումնասիրություն-ներ, ընդամենը

պետբյուջեի հաշվին

           

402

դրամաշնորհների հաշվին

           

403

այլ միջոցների հաշվին

           

404

այդ թվում`
գունավոր մետաղներ

պետբյուջեի հաշվին

           

405

դրամաշնորհների հաշվին

           

406

այլ միջոցների հաշվին

           

407

ազնիվ մետաղներ

պետբյուջեի հաշվին

           

408

դրամաշնորհների հաշվին

           

409

այլ միջոցների հաշվին

           

410

ոչ մետաղներ

պետբյուջեի հաշվին

           

411

դրամաշնորհների հաշվին

           

412

այլ միջոցների հաշվին

           

413

տարածաշրջանային (ռեգիոնալ) երկրաբանական, երկրաֆիզիկական, հիդրոերկրաբանական աշխատանքներ

պետբյուջեի հաշվին

           

414

դրամաշնորհների հաշվին

           

415

այլ միջոցների հաշվին

           

416

հիդրոերկրաբանական և ինժեներաերկրա-բանական աշխատանքներ

պետբյուջեի հաշվին

           

417

դրամաշնորհների հաշվին

           

418

այլ միջոցների հաշվին

           

419

այլ
աշխատանքներ

             

 

Ղեկավար

Անուն, ազգանուն

Կատարող ______________

Հեռ. ______________

___________________


Պաշտոն

    

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 01-ԵՀԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» ձև N 01-ԵՀԱ (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունները:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն` մինչև փետրվարի 5-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԲԱԺԻՆ 1. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

 

5. «Երկրաբանական ուսումնասիրությունների ծավալը, ընդամենը» տողում (101) բերվում է երկրաբանական ուսումնասիրությունների նախատեսված ծավալը (սյունակ 1) և փաստացի կատարվածը (սյունակ 2):

6. Պետական բյուջեից հատկացումների հաշվին կատարված երկրաբանական ուսումնասիրությունների ծավալը բերվում է տող 102-ում, դրամաշնորհների հաշվին կատարվածը` տող 103-ում, իսկ այլ միջոցների հաշվին կատարվածը` տող 104-ում:

7. «Երկրաբանական ուսումնասիրությունների ինքնարժեքը» տողում (105) բերվում է երկրաբանական ուսումնասիրությունների մեկ միավորի վրա կատարված ծախսումները:

 

ԲԱԺԻՆ 2. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

8. Այս բաժնում բերվում է երկրաբանական ուսումնասիրությունների ֆիզիկական ծավալներն ըստ տեսակների` կատարված պետական բյուջեի (սյունակ 2), դրամաշնորհների (սյունակ 3) և այլ միջոցների հաշվին (սյունակ 4):

9. «Մեխանիկական հորատում» տողում (201) բերվում է ուսումնասիրությունների նպատակով կատարված հորատման աշխատանքների ծավալը, որից առանձնացվում են սյունակային (տող 202), ոչ սյունակային (տող 203) և հարվածապտտողական (տող 204) հորատումները:

10. «Լեռնային ստորգետնյա փորվածքներ» տողում (205) բերվում են ստորգետնյա փորվածքների ընդհանուր ծավալը, որից առանձնացվում են հորիզոնական /բովանցք, շտրեկ և այլն/ (տող 206) և ուղղահայաց /վերընթաց, հետախուզահորեր 5 մ-ից ավելի խորությամբ/ (տող 207) փորվածքները:

11. «Լեռնային վերգետնյա փորվածքներ» տողն (208) իր մեջ ներառում է առու, խրամատ, մաքրում (տող 209) և մինչև 5 մ խորության հետախուզահորեր (տող 210):

12. «Երկրաբանական հանույթ» տողում (211) բերվում են երկրաբանական երթերի ծավալներն` անկախ հանույթի մասշտաբից:

13. «Երկրաֆիզիկական հանույթ» տողում (212) բերվում են բոլոր տեսակի երկրաֆիզիկական աշխատանքների ծավալներն` անկախ հանույթի մասշտաբից: Սրանից առանձնացվում են.

1) սեյսմահետախուզական և սեյսմոլոգիական աշխատանքները (տող 213),

2) լեռնային ապարների և հանքագոյացումների էլեկտրական հատկությունների ուսումնասիրման ուղղությամբ բոլոր մեթոդներով կատարվող էլեկտրահետախուզման աշխատանքները (տող 214),

3) ծանրաչափական բոլոր դասերի ցանցերի տեղադրման, լեռնային ապարների և հանքագոյացումների հզորության ուսումնասիրման համար դաշտային որոնողական աշխատանքներ (տող 215):

14. Ստորերկրյա ջրերի որոնման նպատակով կատարվող հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական աշխատանքների ծավալն` անկախ հանույթի մասշտաբից, բերվում է տող 216-ում:

15. Հանքային մարմինների շեղման հայտնաբերման նպատակով կատարվող երկրաքիմիական աշխատանքների ծավալը` անկախ հանույթի մասշտաբից, բերվում է տող 217-ում:

16. «Տարածաշրջանային (ռեգիոնալ) աշխատանքներ» տողում (218) բերվում է կատարված երկրաբանական (տող 219), հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական (տող 220) և երկրաֆիզիկական (տող 221) աշխատանքների ծախսերը:

17. «Բարեկարգում» տողում (222) բերվում է երկրաբանական ուսումնասիրությունների հետևանքով տեղանքին հասցված վնասի փոխհատուցման կամ բնական վիճակի վերականգնման գումարը:

18. «Ժամանակավոր շինություններ» տողում (223) բերվում են երկրաբանական ուսումնասիրությունների դաշտային աշխատանքների հետ կապված տեխնիկապես անհրաժեշտ ժամանակավոր շինությունների իրականացման ծախսերը:

19. «Անձնակազմի և բեռների տեղափոխում» տողում (224) հաշվառվում են աշխատակիցներին սեփական տրանսպորտով կազմակերպության բազայից աշխատանքի կատարման վայր տեղափոխելու և հետ վերադարձնելու ծախսերը:

20. «Լաբորատոր աշխատանքներ» տողում (225) բերվում են լաբորատորիաներում օգտակար հանածոների և լեռնային ապարների նմուշների լաբորատոր հետազոտման աշխատանքների ծախսերը:

21. «Աշխատանոցային աշխատանքներ» տողում (226) բերվում են դաշտային հետազոտություններով ստացված տվյալների մշակման (քարտեզների կազմում, ձևավորում և այլն) և հաշվետվությունների կազմման ծախսերը:

22. «Այլ աշխատանքներ» տողում (227) բերվում են նախագծերի և նախահաշիվների կազմման, դաշտային աշխատանքների կազմակերպման և լուծարման, հաշվետվությունների գրախոսականների և փորձաքննությունների հետ կապված և այլ ծախսեր:

 

ԲԱԺԻՆ 3. ՀՈՐԱՏՄԱՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ԽՈՐՈՒԹՅԱՆ

 

23. Երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով հորատված հորատանցքերի գումարային խորությունը բերվում է տող 301-ում:

24. Երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով հորատված հորատանցքերի ընդհանուր քանակը բերվում է տող 302-ում:

25. Ավարտված հորատանցքերի միջին խորությունը բերվում է տող 303-ում, իսկ քանակներն ըստ խորությունների միջակայքերի` տողեր 304-311-ում:

 

ԲԱԺԻՆ 4. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՓՈՒԼԵՐԻ

 

26. Այս բաժնում բերվում է պետական բյուջեի, դրամաշնորհների հաշվին և այլ միջոցների հաշվին կատարված երկրաբանական ուսումնասիրություններն` ըստ օգտակար հանածոների և աշխատափուլերի:

27. Սյունակ 1-ի 401, 402 և 403 տողերում բերված տվյալները պետք է համընկնեն բաժին 1-ի սյունակ 2-ի համապատասխանաբար 102, 103 և 104 տողերում բերված տվյալների հետ:

 

 

Հավելված N 2

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի
2013 թ. հոկտեմբերի 16-ի

N 165-Ն հրամանի

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 Համաձայնեցված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2013 թ. հոկտեմբերի 10-ի

N 49-Ա որոշմամբ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի:

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ում է ներկայացվում _________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում __________________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման

համարը       /_ /__/__/__/__/__/__/__/__/__/_ /

Կազմակերպաիրավական ձևը______________ /__/__/__/__/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը   __/__/__/__/__/__/__/__/

Հարկ վճարողի հաշվառման համարը   __/__/__/__/__/__/__/__/

Փաստացի գործունեության տեսակը

 

 հիմնական____________________________________ /__/__/__/__/

 

 երկրորդային__________________________________ /__/__/__/__/

Մարզը___________________________________________ /__/__/

Համայնքը________________________________________ /__/__/__/__/

Գործունեության իրականացման

վայրը /գտնվելու վայրը/ _______________________________________________/__/__/__/__/

 (փոստային դասիչը)

 ______________________________________________ /__/__/__/__/

 (փոստային դասիչը)

Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@_____________

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

 

Ձև N 01-ԵՀԱ
(եռամսյակային) 

 

Հաստատված է՝

ՀՀ էներգետիկայի և

բնական պաշարների նախարարի 2013 թ. հոկտեմբերի 16-ի N 165-Ն հրամանով

 

Ներկայացվում է՝

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

Ներկայացնում են՝

______________________ Երկրաբանական ուսումնասիրություններ իրականացվող կազմակերպությունները (կոնկրետ նշել)

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

20…. թ. ___________եռամսյակի համար

 

(հազ. դրամ)

Տողի համարը

 

Հաշվետու եռամսյակում

Տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատ-վածի համեմատ

Տարեսկզբից` աճող թվերով

Տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատ-վածի համեմատ

Ա

Բ

1

2

3

4

101

Երկրաբանահետախուզական աշխատանքներ, ընդամենը (103+105+107)

       

102

 այդ թվում ավելացած արժեքի հարկը (104+106+108)

       

103

Երկրաբանահետախուզական աշխատանքներ պետական բյուջեի միջոցների հաշվին, ընդամենը

       

104

 այդ թվում ավելացած արժեքի հարկը

       

105

Երկրաբանահետախուզական աշխատանքներ դրամաշնորհների հաշվին, ընդամենը

       

106

այդ թվում ավելացած արժեքի հարկը

       

107

Երկրաբանահետախուզական աշխատանքներ այլ միջոցների հաշվին, ընդամենը

       

108

 այդ թվում ավելացած արժեքի հարկը

       

 

Ղեկավար

Անուն, ազգանուն

Կատարող ______________

Հեռ. ______________

___________________


Պաշտոն

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 01-ԵՀԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» ձև N 01-ԵՀԱ (եռամսյակային) վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունները:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Երկրաբանական ուսումնասիրությունների ընդհանուր ծավալը, հաշվի առած ավելացված արժեքի հարկը, բերվում է 101 տողում, իսկ ըստ ֆինանսավորման առանձին աղբյուրների` 103 (պետական բյուջեի միջոցների հաշվին), 105 (դրամաշնորհների հաշվին) և 107 (այլ միջոցների հաշվին) տողերում:

6. Ավելացված արժեքի հարկերի ցուցանիշները բերվում են համապատասխանաբար 102, 104, 106, 108 տողերում:

7. Հաշվետու եռամսյակում կատարված երկրաբանական ուսումնասիրությունների ծավալներն ըստ վերը նշված ֆինանսական ցուցանիշների բերված են սյունակ 1-ում, իսկ նույն ցուցանիշները տարեսկզբից աճող թվերով` սյունակ 3-ում:

 

 

Հավելված N 3

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի
2013թ. հոկտեմբերի 16-ի

N 165-Ն հրամանի

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 Համաձայնեցված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2013 թ. հոկտեմբերի 10-ի

N 49-Ա որոշմամբ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի:

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ում է ներկայացվում _________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում __________________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման

համարը       /_ /__/__/__/__/__/__/__/__/__/_ /

Կազմակերպաիրավական ձևը______________ /__/__/__/__/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը   __/__/__/__/__/__/__/__/

Հարկ վճարողի հաշվառման համարը   __/__/__/__/__/__/__/__/

Փաստացի գործունեության տեսակը

 հիմնական____________________________________ /__/__/__/__/

 

 երկրորդային__________________________________ /__/__/__/__/

Մարզը___________________________________________ /__/__/

Համայնքը________________________________________ /__/__/__/__/

Գործունեության իրականացման

վայրը /գտնվելու վայրը/ _______________________________________________/__/__/__/__/

 (փոստային դասիչը)

 ______________________________________________ /__/__/__/__/

 (փոստային դասիչը)

Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@_____________

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

 

Ձև N 70-ՏԱ

(տարեկան)  

 

Հաստատված է՝

ՀՀ էներգետիկայի և

բնական պաշարների նախարարի 2013 թ. հոկտեմբերի 16-ի
N 165-Ն հրամանով

 

Ներկայացվում է՝

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

Ներկայացնում են՝

______________________

Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք արդյունահանում են օգտակար հանածոներ
(կոնկրետ նշել)

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև փետրվարի 25-ը

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ

20…. թ. համար

 

Օգտա-կար հանա-ծոյի
անվա-նումը

Մշակ-ման եղա-նակը

Չափման միավորը

Պաշարների մարումը (սյ.2+սյ.3)

Արդյու-նահա-նումը

Կորուստներն արդյունահանման ժամանակ

Արդյունա-հանված է տոկոս-ներով,
սյ.2 x100
 սյ.1

Ընդերքում կորսված կորուստ-ներն արդյունա-հանման ժամանակ,
սյ.3 x100
 սյ.1

Օգտակար հանածոյի աղքատացումը

Գերչա-փորո-շային կորուստ-ներն արդյու-նահան-ման ժամանակ

Կատարված են պաշարների օգտագործման դիմաց պետբյուջե վճարումներ (հազ. դրամ)

փաս-տացի

տոկոսով

օգտակար հանա-ծոների արդյու-նահան-ված պաշար-ների համար

օգտակար հանածոների մարված պաշարների համար

ռոյալթիի համար

ընդեր-քում կորսված

տեխնո-լոգիական

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             

 

Ղեկավար

Անուն, ազգանուն

Կատարող ______________

Հեռ. ______________

___________________


Պաշտոն

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԿՈՐԶՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՁԵՎ N 70-ՏԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» ձև N 70-ՏԱ (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք արդյունահանում են օգտակար հանածոներ:

3. Հաշվետու ժամանակաշրջանում սահմանված աշխատանքները չավարտելու դեպքում հաշվետվություններում բերվում են փաստացի կատարված աշխատանքները` նշելով դրանց ընթացքի մեջ գտնվելը:

4. Կազմակերպությունները հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն մինչև փետրվարի 25-ը:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սյունակ 1-ում բերվում է մարված պաշարների քանակը:

7. Սյունակ 2-ում բերվում են այն հաշվեկշռային պաշարների քանակները, որոնք հանվել են ընդերքից` ստորգետնյա աշխատանքների կամ վերգետնյա աշխատանքների ժամանակ: Ընդ որում, այստեղ հաշվի չեն առնվում այն պահանջարկ չունեցող օգտակար հանածոները, որոնք ընդգրկված չեն եղել հաշվեկշռային պաշարներում:

8. Օգտակար հանածոների արդյունահանման հաշվառումը, որպես կանոն, իրականացվում է ըստ հանքաքարի չոր կշռի: Բոքսիտների, սիլիկատային, նիկելային, երկաթի, մանգանի հանքերի, ինչպես նաև բնական տեսքով օգտագործվող օգտակար հանածոների (կրի, կավի, հանքային աղերի և այլնի) համար արդյունահանման հաշվառումը տարվում է պաշարների հաշվարկման ժամանակ ընդունված խոնավությամբ:

 9. Սահմանված խոնավությամբ արդյունահանման ծավալը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

 Ահ = Ափ  

100 - Wփ

100 - Wհ

 

 որտեղ Ահ - փաստացի արդյունահանումն է՝ բերված հաստատված հաշվեկշռային պաշարների խոնավության, տոննա

Ափ - փաստացի արդյունահանումը, տոննա

Wփ - արդյունահանվող հանքաքարի փաստացի խոնավությունը, տոկոս

Wհ - հաստատված պաշարներում բնական խոնավությունը, տոկոս։

10. Սյունակ 3-ում բերվում են կորուստներն արդյունահանման ժամանակ: Կորուստներն օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների այն քանակներն են, որոնք հանքամշակման ժամանակ ընդերքից դուրս չեն հանվում (ընդերքում կորսված): Կորուստներ են համարվում նաև այն պաշարները, որոնք արդյունահանվել և ուղարկվել են հանքամշակումից գոյացած հողաշեղջ` պահեստավորման, թափվել են բեռնման և տեղափոխման ժամանակ (տեխնոլոգիական):

11. Սյունակ 7-ում բերվում են դատարկ ապարների և ոչ կոնդիցիոն հանքաքարերի փաստացի քանակները, որոնք արդյունահանվել են օգտակար հանածոների հետ և ընդգրկված չեն պաշարների հաշվարկներում:

12. «Գերչափորոշային կորուստներն արդյունահանման ժամանակ» սյունակում (9) բերվում է փաստացի և նորմատիվային կորուստների տարբերությունը:

13. Սյունակ 10-ից 12-ում բերվում են պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար պետբյուջե կատարված վճարները:

 

 

Հավելված N 4

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի
2013 թ. հոկտեմբերի 16-ի

N 165-Ն հրամանի

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 Համաձայնեցված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2013 թ. հոկտեմբերի 10-ի

N 49-Ա որոշմամբ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի:

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ում է ներկայացվում _________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում __________________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման

համարը       /_ /__/__/__/__/__/__/__/__/__/_ /

Կազմակերպաիրավական ձևը______________ /__/__/__/__/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը   __/__/__/__/__/__/__/__/

Հարկ վճարողի հաշվառման համարը   __/__/__/__/__/__/__/__/

Փաստացի գործունեության տեսակը

 հիմնական____________________________________ /__/__/__/__/

 

 երկրորդային__________________________________ /__/__/__/__/

Մարզը___________________________________________ /__/__/

Համայնքը________________________________________ /__/__/__/__/

Գործունեության իրականացման

վայրը /գտնվելու վայրը/ _______________________________________________/__/__/__/__/

 (փոստային դասիչը)

 ______________________________________________ /__/__/__/__/

 (փոստային դասիչը)

Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@_____________

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

 

Ձև N 71-ՏԱ

(տարեկան)  

 

Հաստատված է՝

ՀՀ էներգետիկայի և

բնական պաշարների նախարարի 2013 թ. հոկտեմբերի 16-ի
N 165-Ն հրամանով

 

Ներկայացվում է՝

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

Ներկայացնում են՝

______________________

Իրավաբանական անձինք,

հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը (որոնք արդյունահանում և/կամ վերամշակում են պինդ օգտակար հանածոներ, խտանյութեր և արտադրա-կան լցակույտեր)

(կոնկրետ նշել)

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև փետրվարի 25-ը

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

օգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին
20…. թ. համար

 

Բաժին 1. Օգտակար հանածոների օգտագործումը հանքահարստացման ժամանակ

 

Օգտակար հանածոների և նրանցում պարունակվող բաղադրիչների անվանումը

Չափման միավորը

Փաստացի վերամշակ-ված է

Ստացված է հարստացված արտադրանք, հանված է օգտակար բաղադրիչներ

Հարստացուցիչ ֆաբրիկաների հարստապոչում (արտադրական լցակույտերում) օգտակար բաղադրիչների կորուստը

անվանումը

չափման միավորը

փաստացի ստացվածը

տոկոսով
սյ.2 x100 
սյ.1

անվանումը

չափման միավորը

փաստացի կորուստը

Ա

Բ

1

Գ

Դ

2

3

Ե

Զ

4

                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   

 

Բաժին 2. Տեխնոլոգիական (մետաղագործական) վերափոխման ժամանակ օգտակար հանածոների օգտագործումը

 

Օգտակար հանածոների, հարստանյութերի, այլ արտադրանքների և նրանցում պարունակվող օգտակար բաղադրիչների վերամշակումը

Օգտակար բաղադրիչների և ապրանքային արտադրանքի ստացումը

Արտադրական լցակույտերում օգտակար բաղադրիչների կորուստը

Անվերադարձ կորուստը (հալապա-կասորդ, գազեր և այլն)

անվանումը

չափման միավորը

փաստացի վերամշակ-վածը

անվանումը

չափման միավորը

փաստացի ստացվածը

տոկոսով
սյ.2 x100 
սյ.1

անվա-նումը

չափման միավորը

փաստացի կորուստը

Ա

Բ

1

Գ

Դ

2

3

Ե

Զ

4

5

                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

 

Բաժին 3. Մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի օգտագործումը

 

(հազ. խոր. մ)

Տողի համարը

 

Մակաբացված ապարներ

Արտադրական լցակույտեր

Ա

Բ

1

2

301

Ընդհանուր ծավալը

   

302

Օգտագործված է, ընդամենը

   

303

 այդ թվում`

 հիմքային նյութերի արտադրության և լեռնային

 օգտագործվող հանքավայրի բուտման համար

   

304

 շինանյութերի արտադրության համար, ներառյալ

 ավելորդաբեռի լցումը

   

305

 հանքակտրվածքների և քարհանքերի լիցքի (ներքին)

 լցակույտի համար

   

306

 օգտակար հանածոների արդյունահանման հետևանքով խախտված տարածքների վերականգնման նպատակով

 (ռեկուլտիվացիա)

   

307

Փաստացի օգտագործված է (տոկոսով տարեկան արտադրության ծավալից), (302:301)x100

   

 

Ղեկավար

Անուն, ազգանուն

Կատարող ______________

Հեռ. ______________

___________________


Պաշտոն

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ, ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ, ՄԱԿԱԲԱՑՎԱԾ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 71-ՏԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Օգտակար հանածոների հարստացման ու մետաղագործական վերափոխման ժամանակ, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» ձև N 71-ՏԱ (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք արդյունահանում և/կամ վերամշակում են պինդ օգտակար հանածոներ, խտանյութեր և արտադրական լցակույտեր:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն մինչև փետրվարի 25-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԲԱԺԻՆ 1. ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

5. Օգտակար հանածոների և նրանցում պարունակվող օգտակար բաղադրամասերի վերամշակումը բնութագրող ցուցանիշների լրացման ժամանակ նշվում է վերամշակվող հումքի և միջանկյալ արդյունքի անվանումը (սյունակ Ա), ընդ որում` սկզբում նշվում է օգտակար հանածոյի անվանումը (օրինակ, երկաթի հանքաքար, պղնձի հանքաքար, քիմիական հումքի տեսակ և այլն), հետո բերվում է տվյալ օգտակար հանածոյում պարունակվող բոլոր օգտակար բաղադրիչների թվարկումը:

6. Փաստացի վերամշակված օգտակար հանածոյի քանակը բերվում է սյունակ 1-ում:

7. Հանքահարստացման արտադրանքի և կորզված օգտակար բաղադրիչների անվանումը, չափման միավորը, փաստացի քանակները և ստացման տոկոսաչափը բերվում են համապատասխանաբար, Դ, 2, 3 սյունակներում: Խտանյութերում, հանքահարստացման այլ արտադրանքում առկա մետաղների (հանքանյութի) կորզման տոկոսաչափը որոշվում է հանքահարստացմամբ ստացված մետաղի (հանքանյութի) կշիռը բաժանած վերամշակվող հումքի, մետաղի (հանքանյութի) կշռին, բազմապատկած 100-ով (հաշվի է առնվում հաշվետու տարվա վերջում չավարտված արտադրությունում մետաղի /հանքանյութի/ մնացորդը):

8. Հարստացուցիչ ֆաբրիկաների արտադրական լցակույտերում կամ պոչամբարներում օգտակար բաղադրիչների կորուստների բնութագրիչների լրացման ժամանակ բերվում են բոլոր կորզված օգտակար հանածոների (նրանց բաղադրիչների) անվանումը (սյունակ Ե), որոնք պարունակվում են հարստացման կուտակումներում (պոչերում), նստվածքահանքերում, փոշիում և այլն, ինչպես նաև աղտոտման, լվացման, բնական ջրատարների փլվածքների հետևանքով անվերադարձ կորուստներում: Փաստացի կորուստները բերվում են սյունակ 4-ում:

 

ԲԱԺԻՆ 2. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ (ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ) ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

9. Սյունակ Ա-ում բերվում են վերամշակվող հումքի և նրանում պարունակվող օգտակար բաղադրիչների անվանումները, իսկ սյունակ 1-ում` դրանց փաստացի քանակները: Ընդ որում, սկզբում նշվում է օգտակար հանածոն (օրինակ, երկաթահանք, պղնձահանք), ոչ հանքային հումքը, հարստացման արտադրանքը (խտանյութեր, արդունաբերական ապրանքներ), հետո` ելքային հումքում օգտակար բաղադրիչները:

10. Սյունակ 1-ում բերվում է բոլոր արտադրանքների անվանումը, սյունակ 2-ում` դրանց քանակը: Անհրաժեշտ է առանձին նշել առաջնային և երկրորդային հումքից կորզվածները:

11. Սյունակ Ե-ում բերվում են արտադրական լցակույտերում օգտակար բաղադրիչների (խարամ, նստվածքահանք, փոշի և այլն) անվանումները, սյունակ 4-ում` դրանց կորուստների քանակները, իսկ սյունակ 5-ում` անվերադարձ կորուստները:

 

ԲԱԺԻՆ 3. ՄԱԿԱԲԱՑՎԱԾ (ՆԵՐՏԱՐՈՂՈՒՆԱԿ) ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

12. Այս բաժնում բերվում է զուգընթացաբար արդյունահանվող մակաբացված (ներտարողունակ) ապարների օգտագործումն ու այլ արտադրական լցակույտերի օգտագործումը: Օգտագործված մակաբացված ապարներից ու արտադրական լցակույտերից առանձին-առանձին նշվում է, թե ինչ նպատակների համար են օգտագործվել այդ լցակույտերը (տողեր 303-306):

13. Եթե օգտագործվում են հանքահարստացման այլ կուտակումներ (աղային լուծույթներ, ջրախառն մանրացված հանքաքար, աղային կուտակումներ և այլն), ապա դրանք բերվում են սյունակ 2-ում:

14. Այն դեպքում, երբ լցակույտերը օգտագործվում են օգտակար բաղադրիչների ստացման համար, դրանց վերաբերյալ տվյալներն այս բաժնում չեն բերվում: