Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Base act (30.11.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

30 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 1

քաղ. Մոսկվա

Սեվ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) սև մետալուրգիայի ճյուղի վիճակի վերլուծության արդյունքները, հաշվի առնելով արդյունաբերական արտադրության զարգացման համար պայմանների ստեղծման կարևորությունը, ինչպես նաև անդամ պետությունների արդյունաբերական կոոպերացիայի, այդ թվում` գիտատեխնիկական և նորարարական համագործակցության ճանապարհով խորացումը, սև մետալուրգիայի արտադրանքի մրցունակության բարձրացումը,

«Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ

հանձնարարում է անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից`

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ՝ սև մետալուրգիայի արտադրանքի արտադրության ոլորտում իրականացնել համագործակցություն՝ ըստ հավելվածով սահմանված միջոցառումների ցանկի.

մինչև 2018 թվականի մարտի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել ակտերի նախագծերի նախապատրաստման առաջարկներ՝ համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու նպատակով.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի ընդունման մասին։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

ՀԱՎԵԼՎԱԾ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան