Գլխավոր տեղեկություն
Համար
N 32-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (27.09.2013-29.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.19/9(249) Հոդ.148
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.02.2007
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 մարտի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11507113

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 32-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3.1 կետի` հրամայում եմ.

1. Հաստատել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի օրինակելի կանոնադրությունները` համաձայն հավելված N 1-ի և հավելված N 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի մարտի 13-ի «Երևանի թաղային համայնքային «Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 35-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող 10-րդ օրը:

 

Ա. Վարդանյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2007 թ. փետրվարի 9-ի

N 32-Ն հրամանի

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ................ մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների ......... տարածքային գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության .......... մարզպետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որը համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում տրամադրում է ծառայություններ սոցիալական աջակցության բնագավառում, որպես սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության ........ մարզպետը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

ա) գործակալության սպասարկման տարածքում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հայտնաբերումը, հաշվառումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական աջակցության տրամադրումը.

բ) սոցիալական աջակցության բնագավառի պետական կարգավորման գործառույթների իրականացման ապահովումն իր իրավասությունների շրջանակներում.

գ) սոցիալական աջակցության հանրապետական և տարածքային ծրագրերի իրականացման ապահովումն իր սպասարկման տարածքում:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) հայտնաբերում է աղքատ ընտանիքներին և սահմանված կարգով նրանց հաշվառում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում.

պարզում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում.

բ) իրականացնում է դրամական օգնության նշանակումը և վճարման կազմակերպումը.

գ) մասնակցում է մարզի, գործակալության սպասարկման տարածքի, այդ տարածքի համայնքների սոցիալական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.

դ) հավաքագրում է մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, դրանք տրամադրում համապատասխան մարմիններին և կազմակերպում այդ ծրագրերի իրականացումը.

ե) ապահովում է քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ, սոցիալական աջակցության մատչելիություն և համարժեքություն հաճախորդների անհատական պահանջմունքներին.

զ) աջակցում է միջազգային և տեղական կազմակերպություններին կազմակերպելու անվճար սննդի ծառայություն.

համագործակցում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ.

է) աջակցում է անօթևան անձանց ժամանակավոր օթևան տեղավորելու հարցում.

ը) մասնակցում է թափառաշրջիկության և մուրացկանության խնդիրների լուծման, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ այլ մարմինների կողմից ծրագրերի իրականացման աշխատանքներին.

թ) գործակալություն դիմած անձանց ապահովում է նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ, առավել խորը մասնագիտական օգնության կարիքի դեպքում նրանց կողմնորոշում այլ կազմակերպություններ, որտեղ կարող է ցուցաբերվել մասնագիտական օգնություն.

ժ) հաշվառում է խնամք ստանալու համար դիմած քաղաքացիներին, ուսումնասիրում նրանց ընտանեկան, սոցիալ-կենցաղային ու սոցիալ-տնտեսական պայմանները, աջակցում նրանց փաստաթղթերի ձևակերպմանը և ուղեգրում խնամք տրամադրող համապատասխան կազմակերպություն.

ժա) կազմում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած երեխաների կյանքի որակի նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան` երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր և իրականացնում դրանք ինքնուրույն կամ համագործակցելով համապատասխան կրթական, բուժական կամ այլ կազմակերպությունների հետ.

ժբ) օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրում է առանց ծնողական խնամքի մնացած` բնակարանի կարիք ունեցող երեխաների բնակարանային պայմանները.

ժգ) տրամադրում է գործակալություն դիմած քաղաքացիներին սոցիալական քարտերի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի հատկացման հետ կապված համապատասխան ծառայություններ և խորհրդատվություն.

ժդ) կազմում է հաճախորդի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիրը.

ժե) հանդես է գալիս հաճախորդի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ` նրա դիմելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ.

ժզ) իրականացնում է իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության ............... մարզպետը (այսուհետ` մարզպետ):

ա) գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով,

բ) իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, մարզպետարանի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է բնակչության սոցիալական աջակցության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության մարզպետին, իսկ սոցիալական աջակցության մասին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.

բ) առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) սահմանում է գործակալության աշխատողների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատողի սպասարկման տարածքում ապահովելով հավասար ծանրաբեռնվածություն.

ե) ապահովում է գործակալությունում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները.

զ) հաստատում է պետական նպաստի նշանակման, մերժման, դադարեցման, կասեցման և վերահաշվարկի կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը, փոխադարձ հաշվետվության ակտերը.

է) ապահովում է գործակալություն դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը.

ը) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

թ) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.

ժ) ապահովում է մարզպետի կարգադրությունների և ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.

ժա) առաջարկություններ է ներկայացնում մարզպետին գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.

ժբ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում գործակալության պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Գործակալության պետը, գործակալության պետի տեղակալը կամ բաժնի պետը կամ գլխավոր մասնագետը (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու), ինչպես նաև քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբում ընդգրկված պաշտոններում աշխատող քաղաքացիական ծառայողներն

ա) ունեն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմացություն,

բ) ունեն համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ինչպես նաև պետական նպաստների տեղեկատվական բազաների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ:

15. Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների խմբում ընդգրկված պաշտոններում աշխատող քաղաքացիական ծառայողներն

ա) ունեն իրենց լիազորությունների հետ կապված (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման, աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, դադարեցման, կասեցման կարգն ու պայմանները հաստատող) իրավական ակտերի իմացություն,

բ) ունեն համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

VI. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Գործակալության պետի տեղակալը կամ բաժնի պետը կամ գլխավոր մասնագետը (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու) իրավունք ունի.

ա) կատարել տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.

բ) պարզել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում` իրականացնելով հանդիպակաց ուսումնասիրություններ.

գ) ներկայացնել առաջարկություն մարզային և տեղական նշանակության սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ.

դ) տալ առաջարկություն տվյալ ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

17. Գործակալության պետի տեղակալը կամ բաժնի պետը կամ գլխավոր մասնագետը (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու) պարտավոր է.

ա) ապահովել գործակալության սպասարկման տարածքի ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայի պահպանումը և անվտանգ շահագործումը.

բ) կազմակերպել և համակարգել մյուս մասնագետների աշխատանքներն իրենց սպասարկման տարածքի քաղաքացիների (ընտանիքների) հետ, ինչպես նաև նրանց կողմից տեղեկատվական բազայի շահագործումը` համաձայն գործակալության պետի հաստատած ժամանակացույցի.

գ) կատարել տեղեկատվական բազայում սոցիալական խմբերի համար ամրագրված ժամկետների ծրագրային ստուգում.

դ) ծրագրային մեթոդով տեղեկատվական բազայում կատարել ընտանիքների անապահովության միավորի հաշվարկ և որոշել ընտանիքների նպաստի իրավունքը.

ե) ճշտել վճարող մարմնի աշխատակցի կողմից նպաստի վճարումը կատարելու համար նախանշված երթուղին.

զ) «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնից ստանալ նպաստի վճարման ցուցակները, դրանց տիտղոսաթերթերը և հաստատման ներկայացնել գործակալության պետին.

է) սահմանված կարգով վճարող մարմիններին հանձնել նպաստի վճարման փաստաթղթերը և նրանց ներկայացուցչից ստանալ փոխադարձ հաշվետվությունները (ռեեստրները) և համապատասխան տվյալները մուտքագրել տեղեկատվական բազա սահմանված ժամկետներում.

ը) իրականացնել «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի հետ աշխատանքները.

թ) օրենսդրությամբ սահմանված դեպքերում կազմել քաղաքացու (ընտանիքի) սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիրը, առաջարկել սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն տրամադրվող սոցիալական ծառայության տեսակը.

ժ) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը, կատարելագործելու առկա սոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը.

ժա) հայտնաբերել և հաշվառել սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին և ընտանիքներին.

ժբ) ապահովել քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ.

ժգ) պահանջել սոցիալական աջակցության համար դիմած քաղաքացուց կամ քաղաքացիներից (ընտանիքներից) միայն սոցիալական աջակցության տրամադրման հետ կապ ունեցող տեղեկություններ.

ժդ) ապահովել իր սպասարկման տարածքում բնակվող քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական աջակցության իրավունքի իրացման պահանջների կատարումը և պահպանել սոցիալական աջակցության տրամադրման ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը.

ժե) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել իր ծառայողական վկայականը:

18. Գործակալության քաղաքացիական ծառայողը, որի պաշտոնը ընդգրկվում է առաջատար պաշտոնների խմբում իրավունք ունի.

ա) կատարել տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.

բ) պարզել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում իրականացնելով հանդիպակաց ուսումնասիրություններ.

գ) տալ առաջարկություն տվյալ ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

19. Գործակալության քաղաքացիական ծառայողը, որի պաշտոնն ընդգրկվում է առաջատար պաշտոնների խմբում պարտավոր է.

ա) ապահովել իր սպասարկման տարածքում բնակվող անձանց` սոցիալական ծառայություններ, այդ թվում` ընտանեկան նպաստ (այսուհետ` նպաստ) տրամադրելը, ինչպես նաև տեղեկատվական բազայում ընտանիքների մասին ամրագրված տվյալների հավաստիությունը,

բ) հայտնաբերել աղքատ ընտանիքներին ստացած դիմումների, ահազանգերի, գործակալության պետի հաստատած ժամանակացույցի կամ անհրաժեշտության դեպքում կատարվող տնային այցելությունների միջոցով,

գ) ապահովել գործակալություն դիմած բոլոր անձանց համար սոցիալական ծառայությունների, այդ թվում` նպաստի տրամադրման համար հավասար պայմաններ,

դ) ապահովել անհրաժեշտ խորհրդատվությամբ գործակալություն դիմած քաղաքացիներին,

ե) ընդունել նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները,

զ) սահմանված կարգով և ժամկետներում փոփոխություններ կատարել ընտանիքի սոցիալական անձնագրում,

է) ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազա մուտքագրել տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և ընտանիքի տվյալ ամսվա ընթացքում ներկայացրած իր ընտանիքում եղած տվյալների փոփոխությունները, նպաստի նշանակման համար ներկայացված դիմումը,

ը) ծրագրային մեթոդով որոշել ընտանիքի անապահովության միավորը,

թ) ընտանիքի նպաստի իրավունքի դեպքում ծրագրային մեթոդով ստանալ նպաստի նշանակման կարգադրություն և ներկայացնել գործակալության պետի տեղակալին կամ բաժնի պետին կամ գլխավոր մասնագետին (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու) գործակալության պետի հաստատմանը տալու համար,

ժ) տեղեկատվական բազայում ստուգել նպաստ ստացող ընտանիքների նպաստի վճարման ժամկետները, ստանալ համապատասխան կարգադրությունները (կասեցման, դադարեցման) ներկայացնել գործակալության պետի տեղակալին կամ բաժնի պետին կամ գլխավոր մասնագետին (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու) գործակալության պետի հաստատմանը տալու համար,

ժա) ընտանիքին տեղյակ պահել նպաստի վճարումը դադարեցնելու (կասեցնելու), ինչպես նաև այդ ընտանիքի տվյալների փաստագրման ժամկետը լրանալու մասին, պարզաբանելով նրա իրավունքները,

ժբ) կազմել նպաստի գործ, որի մեջ կարվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման համար ներկայացված բոլոր փաստաթղթերը, նպաստի նշանակման համար դիմում-հայտարարագիրը, կարգադրությունները, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթեր,

ժգ) ուսումնասիրել քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերը և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստել պատասխանները,

ժդ) այցելել նախորդ ամսվա նպաստ չստացած ընտանիքներին, կազմել տեղեկանքներ և ներկայացնել գործակալության պետին,

ժե) պահպանել գործակալություն դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների գաղտնիությունը,

ժզ) մասնակցել օրենսդրությամբ սահմանված դեպքերում քաղաքացու (ընտանիքի) սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի կազմման աշխատանքներին, առաջարկել սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն տրամադրվող սոցիալական ծառայության տեսակը, դրանով ապահովել սոցիալական ծառայության համարժեքությունը քաղաքացիների (ընտանիքի) անհատական պահանջմունքներին,

ժէ) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը,  կատարելագործելու առկա սոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը:

20. Գործակալության քաղաքացիական ծառայողը, որի պաշտոնը ընդգրկվում է կրտսեր պաշտոնների խմբում իրավունք ունի.

ա) կատարել տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.

բ) տալ առաջարկություն տվյալ ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

21. Գործակալության քաղաքացիական ծառայողը, որի պաշտոնը ընդգրկվում է կրտսեր պաշտոնների խմբում պարտավոր է.

ա) ապահովել իր սպասարկման տարածքում բնակվող անձանց` սոցիալական ծառայություններ, այդ թվում` աղքատության ընտանեկան նպաստ (այսուհետ` նպաստ) տրամադրելը, ինչպես նաև տեղեկատվական բազայում ընտանիքների մասին  ամրագրված տվյալների հավաստիությունը.

բ) հայտնաբերել աղքատ ընտանիքներին ստացած դիմումների, ահազանգերի, գործակալության պետի հաստատած ժամանակացույցի կամ անհրաժեշտության դեպքում` կատարվող տնային այցելությունների միջոցով.

գ) ապահովել գործակալություն դիմած բոլոր անձանց համար սոցիալական ծառայությունների, այդ թվում` նպաստի տրամադրման համար հավասար պայմաններ.

դ) ապահովել անհրաժեշտ խորհրդատվությամբ գործակալություն դիմած անձանց.

ե) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ընդունել նպաստի նշանակման համար քաղաքացիների ներկայացրած դիմումները.

զ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ սահմանված կարգով և ժամկետներում փոփոխություններ կատարել ընտանիքի սոցիալական անձնագրում.

է) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազա մուտքագրել տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և ընտանիքի տվյալ ամսվա ընթացքում ներկայացրած իր ընտանիքում եղած տվյալների փոփոխությունները, նպաստի նշանակման համար ներկայացված դիմումը.

ը) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ծրագրային մեթոդով որոշել ընտանիքի անապահովության միավորը.

թ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ընտանիքի նպաստի իրավունքի դեպքում ծրագրային մեթոդով ստանալ նպաստի նշանակման կարգադրություն և ներկայացնել գործակալության պետի տեղակալին կամ բաժնի պետին կամ գլխավոր մասնագետին (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու) գործակալության պետի հաստատմանը տալու համար.

ժ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ տեղեկատվական բազայում ստուգել նպաստ ստացող ընտանիքների նպաստի վճարման ժամկետները, ծրագրային մեթոդով ստանալ համապատասխան կարգադրությունները (կասեցման, դադարեցման), ներկայացնել գործակալության պետի տեղակալին կամ բաժնի պետին կամ գլխավոր մասնագետին (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու) գործակալության պետի հաստատմանը տալու համար.

ժա) ընտանիքին տեղյակ պահել նպաստի վճարումը դադարեցնելու (կասեցնելու), ինչպես նաև այդ ընտանիքի տվյալների փաստագրման ժամկետը լրանալու մասին, պարզաբանելով նրա իրավունքները.

ժբ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կազմել նպաստի գործ, որի մեջ կարվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման համար ներկայացված բոլոր փաստաթղթերը, նպաստի նշանակման համար դիմում-հայտարարագիրը, կարգադրությունները, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթեր.

ժգ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրել դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում  նախապատրաստել պատասխանը.

ժդ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այցելել նախորդ ամսվա նպաստ չստացած ընտանիքներին, կազմել տեղեկանք և ներկայացնել գործակալության պետին,

ժե) պահպանել գործակալություն դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների գաղտնիությունը,

ժզ) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը,  կատարելագործելու առկա սոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը:

22. Գործակալության քաղաքացիական ծառայողն ունի օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ և կրում է այլ պարտականություններ:

 

VII. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

23. Օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է մարզպետարանի աշխատակազմը:

24. Գործակալությունը կարող է ունենալ (10 և ավելի հաստիք ունենալու դեպքում) կառուցվածքային ստորաբաժանումներ:

25. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և իրավական այլ ակտերով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2007 թ. փետրվարի 9-ի

N 32-Ն հրամանի

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ____________ համայնքի, իսկ Երևանում` վարչական շրջանի սոցիալական ծառայությունների _______ տարածքային բաժինը (այսուհետ` բաժին) տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) առանձնացված ստորաբաժանում է, որը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն որպես պետության պատվիրակած լիազորություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում տրամադրում է ծառայություններ սոցիալական աջակցության բնագավառում, որպես սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` հանդես գալով համայնքի,  իսկ Երևանում` վարչական շրջանի անունից:

(1-ին կետը լրաց. 21.07.09 N 90-Ն)

2. Բաժինը ստեղծվում և բաժնի գործունեությունը դադարեցվում է ____________ համայնքի ավագանու որոշմամբ: Բաժինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է ____________ համայնքի ղեկավարը, իսկ Երևանում` Երևանի ավագանին:

(2-րդ կետը լրաց. 21.07.09 N 90-Ն, փոփ. 13.08.13 N 115-Ն)

3. Բաժնի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

4. Բաժինն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Բաժինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և բաժնի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթղեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

II. ԲԱԺՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Բաժնի նպատակները և խնդիրներն են`

ա) բաժնի սպասարկման տարածքում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հայտնաբերումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական աջակցության տրամադրումը.

բ) սոցիալական աջակցության բնագավառի պետական կարգավորման գործառույթների իրականացման ապահովումն իր իրավասությունների շրջանակներում.

գ) սոցիալական աջակցության հանրապետական և տարածքային ծրագրերի իրականացման ապահովումն իր սպասարկման տարածքում:

 

III. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Բաժինն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) հայտնաբերում է աղքատ ընտանիքներին և սահմանված կարգով նրանց հաշվառում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում.

բ) պարզում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում.

գ) իրականացնում է դրամական օգնության նշանակումը և վճարման կազմակերպումը.

դ) մասնակցում է բաժնի սպասարկման տարածքի սոցիալական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.

ե) հավաքագրում է մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, դրանք տրամադրում համապատասխան մարմիններին և կազմակերպում այդ ծրագրերի իրականացումը կամ աջակցում դրան.

զ) ապահովում է քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ, սոցիալական աջակցության մատչելիություն և համարժեքություն հաճախորդների անհատական պահանջմունքներին.

է) աջակցում է միջազգային և տեղական կազմակերպություններին կազմակերպելու անվճար սննդի տրամադրման ծառայություն.

ը) համագործակցում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ.

թ) օրենսդրությամբ սահմանված կարգով անօթևան անձանց ուղեգրում է անօթևան անձանց ժամանակավոր օթևան.

ժ) մասնակցում է թափառաշրջիկության և մուրացկանության խնդիրների լուծման, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ այլ մարմինների կողմից ծրագրերի իրականացման աշխատանքներին.

ժա) բաժին դիմած անձանց ապահովում է նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ, առավել խորը մասնագիտական օգնության կարիքի դեպքում նրանց կողմնորոշում այլ կազմակերպություններ, որտեղ կարող է ցուցաբերվել մասնագիտական օգնություն.

ժբ) հաշվառում է խնամք ստանալու համար դիմած քաղաքացիներին, ուսումնասիրում նրանց սոցիալ-տնտեսական ու ընտանեկան պայմանները, աջակցում նրանց փաստաթղթերի ձևակերպմանը և ուղեգրում խնամք տրամադրող համապատասխան կազմակերպություն.

ժգ) կազմում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած երեխաների կյանքի որակի նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան` երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր և իրականացնում դրանք ինքնուրույն կամ համագործակցելով համապատասխան կրթական, բուժական կամ այլ կազմակերպությունների հետ.

ժդ) օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրում է առանց ծնողական խնամքի մնացած` բնակարանի կարիք ունեցող, երեխաների բնակարանային պայմանները.

ժե) տրամադրում է բաժին դիմած քաղաքացիներին սոցիալական քարտերի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի հատկացման հետ կապված համապատասխան ծառայություններ և խորհրդատվություն.

ժզ) կազմում է հաճախորդի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիրը.

ժէ) հանդես է գալիս հաճախորդի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ` նրա դիմելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ.

ժը) կազմակերպում է բաժնին կից հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհրդի աշխատանքները.

ժթ) իրականացնում է իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

 

IV. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Բաժինը կառավարում է _____________ համայնքի, իսկ Երևանում` վարչական շրջանի ղեկավարը:

ա) բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է բաժնի պետը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով,

բ) իր գործունեության ընթացքում բաժնի պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, համայնքի,  իսկ Երևանում` վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ
իրավական ակտերով:

(8-րդ կետը լրաց. 21.07.09 N 90-Ն)

9. Բաժնի պետը պատասխանատու է բնակչության սոցիալական աջակցության բնագավառում տրամադրվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության համար:

10. Բաժնի պետը հաշվետու է _______ համայնքի ղեկավարին, իսկ Երևանում ___ վարչական շրջանի ղեկավարին և Երևանի քաղաքապետին:

(10-րդ կետը լրաց. 21.07.09 N 90-Ն)

11. Բաժնի պետը`

ա) ղեկավարում է բաժնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է բաժնի առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.

բ) առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ համայնքի ղեկավարին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետին.

գ) բաժնի աշխատողների նկատմամբ խրախուսման և կարգապահական տույժեր կիրառելու մասին աշխատակազմի քարտուղարի միջոցով առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին, իսկ Երևանում` վարչական շրջանի ղեկավարի միջոցով Երևանի քաղաքապետին.

դ) իր իրավասության սահմաններում կայացնում է որոշումներ և տալիս ցուցումներ.

ե) սահմանում է բաժնի աշխատողների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատողի սպասարկման տարածքը` ապահովելով յուրաքանչյուրին աշխատանքի հավասար ծանրաբեռնվածություն.

զ) հաստատում է պետական նպաստի նշանակման, մերժման, դադարեցման, կասեցման և վերահաշվարկի կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը, փոխադարձ հաշվետվության ակտերը.

է) ապահովում է բաժին դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքի) մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը.

ը) համայնքի, իսկ Երևանում` վարչական շրջանի ղեկավարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն բաժնի իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.

թ) ապահովում է համայնքի ղեկավարի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետի, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում համայնքի ղեկավարին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետին, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարին.

ժ) առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի քարտուղարի միջոցով համայնքի ղեկավարին, իսկ Երևանում` վարչական շրջանի ղեկավարի միջոցով Երևանի քաղաքապետին բաժնի հաստիքացուցակի, դրույքաչափերի, ինչպես նաև բաժնի խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.

ժա) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժբ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(11-րդ կետը լրաց., խմբ. 21.07.09 N 90-Ն)

12. Բաժնի պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում բաժնի պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

13. Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբում ընդգրկված պաշտոններ զբաղեցնող բաժնի համայնքային ծառայողները.

ա) ունեն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմացություն,

բ) ունեն համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

VI. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Բաժնի պետի տեղակալը կամ գլխավոր մասնագետն իրավունք ունի.

ա) կատարել տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.

բ) ներկայացնել առաջարկություն համայնքային նշանակության սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ.

գ) տալ առաջարկություն տվյալ ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

15. Բաժնի պետի տեղակալը կամ գլխավոր մասնագետը, որը պատասխանատու է տեղեկատվական բազաների համար, պարտավոր է.

ա) ապահովել բաժնի սպասարկման տարածքի ընտանիքների անապահովության գնահատման համակարգի, ինչպես նաև երեխայի խնամքի և ծննդյան կապակցությամբ նպաստների տեղեկատվական բազաների պահպանումը և անվտանգ շահագործումը.

բ) կազմակերպել և համակարգել մյուս մասնագետների աշխատանքներն իրենց սպասարկման տարածքի քաղաքացիների (ընտանիքների) հետ, ինչպես նաև նրանց կողմից տեղեկատվական բազաների շահագործումը` համաձայն բաժնի պետի հաստատած ժամանակացույցի.

գ) կատարել տեղեկատվական բազայում սոցիալական խմբերի համար ամրագրված ժամկետների ծրագրային ստուգում.

դ) ծրագրային մեթոդով տեղեկատվական բազայում կատարել ընտանիքների անապահովության միավորի հաշվարկ և որոշել ընտանիքների նպաստի իրավունքը.

ե) ճշտել վճարող մարմնի աշխատակցի կողմից նպաստների վճարումը կատարելու համար նախանշված երթուղին.

զ) ընտանիքների անապահովության գնահատման համակարգի, ինչպես նաև երեխայի խնամքի և ծննդյան կապակցությամբ նպաստների տեղեկատվական բազաները շահագործող կազմակերպությունից ստանալ նպաստների վճարման ցուցակները, դրանց տիտղոսաթերթերը և հաստատման ներկայացնել բաժնի պետին.

է) սահմանված կարգով վճարող մարմիններին հանձնել նպաստների վճարման փաստաթղթերը և նրանց ներկայացուցչից ստանալ փոխադարձ հաշվետվությունները (ռեեստրները) և համապատասխան տվյալները մուտքագրել տեղեկատվական բազա` սահմանված ժամկետներում.

ը) իրականացնել տեղեկատվական բազաները շահագործող կազմակերպության հետ աշխատանքները.

թ) օրենսդրությամբ սահմանված դեպքերում կազմել քաղաքացիների (ընտանիքների) սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիրը, առաջարկել սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն տրամադրվող սոցիալական ծառայության տեսակը.

ժ) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը, կատարելագործելու առկա սոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը.

ժա) հայտնաբերել և հաշվառել սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին և ընտանիքներին.

ժբ) ապահովել քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ.

ժգ) պահանջել սոցիալական աջակցության համար դիմած քաղաքացուց կամ քաղաքացիներից (ընտանիքներից) միայն սոցիալական աջակցության տրամադրման հետ կապ ունեցող տեղեկություններ.

ժդ) ապահովել իր սպասարկման տարածքում բնակվող քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական աջակցության իրավունքի իրականացման պահանջների կատարումը և պահպանել սոցիալական աջակցության տրամադրման ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը.

ժե) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել իր ծառայողական վկայականը:

16. Բաժնի համայնքային ծառայողը, որի պաշտոնն ընդգրկվում է համայնքային ծառայության առաջատար խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբում, պարտավոր է.

ա) ապահովել իր սպասարկման տարածքում բնակվող անձանց` սոցիալական ծառայություններ, այդ թվում` ընտանեկան նպաստ (այսուհետ` նպաստ) տրամադրելը, ինչպես նաև տեղեկատվական բազայում ընտանիքների մասին ամրագրված տվյալների հավաստիությունը,

բ) հայտնաբերել աղքատ ընտանիքներին ստացած դիմումների, ահազանգերի, բաժնի պետի հաստատած ժամանակացույցի կամ անհրաժեշտության դեպքում` կատարվող տնային այցելությունների միջոցով,

գ) ապահովել բաժին դիմած բոլոր անձանց համար սոցիալական ծառայությունների, այդ թվում` նպաստի տրամադրման համար հավասար պայմաններ,

դ) ապահովել անհրաժեշտ խորհրդատվությամբ բաժին դիմած քաղաքացիներին,

ե) ընդունել նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները,

զ) սահմանված կարգով և ժամկետներում փոփոխություններ կատարել ընտանիքի սոցիալական անձնագրում,

է) ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազա մուտքագրել տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և ընտանիքի տվյալ ամսվա ընթացքում ներկայացրած իր ընտանիքում եղած տվյալների փոփոխությունները, նպաստի նշանակման համար ներկայացված դիմումը,

ը) ծրագրային մեթոդով որոշել ընտանիքի անապահովության միավորը,

թ) ընտանիքի նպաստի իրավունքի դեպքում ծրագրային մեթոդով ստանալ նպաստի նշանակման կարգադրություն և ներկայացնել բաժնի պետի տեղակալին կամ բաժնի պետին կամ գլխավոր մասնագետին (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու) բաժնի պետի հաստատմանը տալու համար,

ժ) տեղեկատվական բազայում ստուգել նպաստ ստացող ընտանիքների նպաստի վճարման ժամկետները, ստանալ համապատասխան կարգադրությունները (կասեցման, դադարեցման) ներկայացնել բաժնի պետի տեղակալին կամ բաժնի պետին կամ գլխավոր մասնագետին (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատասխանատու) բաժնի պետի հաստատմանը տալու համար,

ժա) ընտանիքին տեղյակ պահել նպաստի վճարումը դադարեցնելու (կասեցնելու), ինչպես նաև այդ ընտանիքի տվյալների փաստագրման ժամկետը լրանալու մասին, պարզաբանելով նրա իրավունքները,

ժբ) կազմել նպաստի գործ, որի մեջ կարվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման համար ներկայացված բոլոր փաստաթղթերը, նպաստի նշանակման համար դիմում-հայտարարագիրը, կարգադրությունները, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթեր,

ժգ) ուսումնասիրել քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերը և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստել պատասխանը,

ժդ) այցելել նախորդ ամսվա նպաստ չստացած ընտանիքներին, կազմել տեղեկանք և ներկայացնել բաժնի պետին,

ժե) պահպանել բաժին դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների գաղտնիությունը,

ժզ) մասնակցել օրենսդրությամբ սահմանված դեպքերում քաղաքացու (ընտանիքի) սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի կազմման աշխատանքներին, առաջարկել սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն տրամադրվող սոցիալական ծառայության տեսակը, դրանով ապահովել սոցիալական ծառայության համարժեքությունը քաղաքացիների (ընտանիքի) անհատական պահանջմունքներին.

ժէ) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը, կատարելագործելու առկա սոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը:

17. Բաժնի համայնքային ծառայողը, որի պաշտոնն ընդգրկվում է համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբում, իրավունք ունի.

ա) կատարել տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում` ուսումնասիրել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.

բ) տալ առաջարկություն տվյալ ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

18. Բաժնի համայնքային ծառայողը, որի պաշտոնն ընդգրկվում է համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբում, պարտավոր է.

ա) ապահովել իր սպասարկման տարածքում բնակվող անձանց` սոցիալական ծառայություններ, այդ թվում` պետական նպաստների տրամադրելը, ինչպես նաև տեղեկատվական բազայում ընտանիքների, քաղաքացիների մասին ամրագրված տվյալների նույնականությունը նպաստի գործում առկա փաստաթղթերում ներառված տվյալների հետ.

բ) հայտնաբերել աղքատ ընտանիքներին` ստացած դիմումների, ահազանգերի, ինչպես նաև բաժնի պետի հաստատած ժամանակացույցով կամ ըստ անհրաժեշտության կատարվող տնային այցելությունների միջոցով.

գ) ապահովել բաժին դիմած բոլոր անձանց համար սոցիալական ծառայությունների, այդ թվում` նպաստի տրամադրման համար հավասար պայմաններ.

դ) ապահովել անհրաժեշտ խորհրդատվությամբ բաժին դիմած անձանց.

ե) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ընդունել նպաստի նշանակման համար քաղաքացիների ներկայացրած դիմումները.

զ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ սահմանված կարգով և ժամկետներում փոփոխություններ կատարել ընտանիքի սոցիալական անձնագրում.

է) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազա մուտքագրել տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և ընտանիքի տվյալ ամսվա ընթացքում ներկայացրած իր ընտանիքում եղած տվյալների փոփոխությունները, նպաստի նշանակման համար ներկայացված դիմումը.

ը) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ծրագրային մեթոդով որոշել ընտանիքի անապահովության միավորը.

թ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ընտանիքի նպաստի իրավունքի դեպքում ծրագրային մեթոդով ստանալ նպաստի նշանակման կարգադրություն և ներկայացնել բաժնի պետի տեղակալին կամ բաժնի պետին կամ գլխավոր մասնագետին (տեղեկատվական բազաների պատասխանատու) բաժնի պետի հաստատմանը տալու համար.

ժ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ տեղեկատվական բազայում ստուգել նպաստ ստացող ընտանիքների նպաստի վճարման ժամկետները, ծրագրային մեթոդով ստանալ համապատասխան կարգադրությունները (կասեցման, դադարեցման), ներկայացնել բաժնի պետի տեղակալին կամ բաժնի պետին կամ գլխավոր մասնագետին (տեղեկատվական բազաների պատասխանատու) բաժնի պետի հաստատմանը տալու համար.

ժա) ընտանիքին տեղյակ պահել նպաստի վճարումը դադարեցնելու (կասեցնելու), ինչպես նաև այդ ընտանիքի տվյալների փաստագրման ժամկետը լրանալու մասին, պարզաբանելով նրա իրավունքները.

ժբ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կազմել նպաստի գործ, որի մեջ կարվում են դիմողի ներկայացրած բոլոր փաստաթղթերը, նպաստի նշանակման համար դիմում-հայտարարագիրը, կարգադրությունները, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթեր.

ժգ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրել դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստել պատասխանը.

ժդ) անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այցելել նախորդ ամսվա նպաստ չստացած ընտանիքներին, կազմել տեղեկանք և ներկայացնել բաժնի պետին.

ժե) պահպանել բաժին դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների գաղտնիությունը.

ժզ) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը, կատարելագործելու առկա սոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը:

19. Բաժնի համայնքային ծառայողն ունի օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ և կրում է այլ պարտականություններ:

(հավելվածը լրաց., խմբ. 21.07.09 N 90-Ն, փոփ. 13.08.13 N 115-Ն)