Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-073-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.03.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.24/16(315) Հոդ.376
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի

36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին

ԱԺ պատգամավորներ
Ա. Առաքելյան
Հ. Բիշարյան
Ս. Բալասանյան
Լ. Մկրտչյան
Գ. Սահակյան
17.12.2003

Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի,
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ

2. Մշակույթի պահպանման, տարածման և զարգացման 2004 թ. պետական տարեկան ծրագրի մասին

Կառավարություն 19.12.2003

Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Կառավարություն
16.02.2004

Ֆինանսավարկային, բյուջետային
և տնտեսական հարցերի,
Պաշտպանության, ազգային
անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովներ

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
Ա. Բաղդասարյան

1 մարտի 2004 թվականի,
քաղ. Երևան
Ն-073-3