Գլխավոր տեղեկություն
Համար
N 680-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (02.08.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.09.04/26(470).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
01.08.2013
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

1 օգոստոսի 2013 թ.

ք. Երևան

 N 680-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՍԵՆ ԳՈՒՐԳԵՆ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ԱՐՍԵՆ ԳՈՒՐԳԵՆ» ՍՊԸ-ի 2013 թվականի հուլիսի 23-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 31-ի եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 22-ի N 861-Ա հրամանով «ԱՐՍԵՆ ԳՈՒՐԳԵՆ» ՍՊԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N 000084 լիցենզիան (գործունեության իրականացման վայրը ք. Աբովյան, 3-րդ միկրոշրջան) 2013 թվականի օգոստոսի 1-ից։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ օրենքով սահմանված ժամկետներում։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին։

 

 

Վ. Ավանեսյան