Գլխավոր տեղեկություն
Համար
N 171-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (19.04.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.15/26(966) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.04.2013
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 ապրիլի 2013 թ.
ք. Երևան

N 171-Ա

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 12-ի N 11/7 եզրակացությունը.

1. Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը մինչև խախտման պատճառի վերացումը.

1) «ՄԱՐԻԵՏԱ ՄԵԼԻՔՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի սեպտեմբերի 8-ի ՏԾ N 00377 լիցենզիան:

2) անհատ ձեռնարկատեր ՆԱԶԻԿ ԵՐԻՑՅԱՆԻ 2008 թվականի սեպտեմբերի 8-ի ՏԾ N 00390 լիցենզիան:

3) «Վ.Ի.Լ.Ա. ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հոկտեմբերի 7-ի ՏԾ N 00409 լիցենզիան:

4) «ԳԼԱՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի նոյեմբերի 7-ի ՏԾ N 00430 լիցենզիան:

5) անհատ ձեռնարկատեր ԱՐՏԱԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ 2009 թվականի հունվարի 29-ի ՏԾ N 00522 լիցենզիան:

6) «ԱՐՏԿԱ-ՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի մարտի 24-ի ՏԾ N 00603 լիցենզիան:

7) «ԷԴԷՍՏ ԷՆԵՐԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի մարտի 24-ի ՏԾ N 00604 լիցենզիան:

2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի պաշտոնակատար

Գ. Բեգլարյան